Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան

Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան (անգլ.՝ Smithsonian American Art Museum, կրճատ SAAM, նախկին անգլ.՝ National Museum of American Art), թանգարան ԱՄՆՎաշինգտոն քաղաքում։

Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՎայրOld Patent Office Building?[1]
Կազմված էRenwick Gallery?[2]
Մասն էՍմիթսոնյան ինստիտուտ[3]
Պատկանում էՍմիթսոնյան ինստիտուտ
Ղեկավարության նստավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Հասցե8th and G Streets, NW, Washington, DC 20004[4]
Հիմնադրվել է1829
ՀիմնադիրJohn Varden?[5]
Այցելուներ3 150 000 մարդ (2018)[6] և 329 683 մարդ (2021)[7]
ՏնօրենՍտեֆանի Ստեբիչ
Կայքamericanart.si.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրվել է 1829 թվականին, երբ վաշինգտոնցի Ջոն Ուորդենը առաջարկեց ստեղծել քաղաքային թանգարան՝ իր եվրոպական նկարների հավաքածուն պահելու համար։ Այժմ թանգարանն ունի գաղութային ժամանակաշրջանից մինչև ներկայիս արվեստի ամենամեծ և առավել ներկայացուցչական հավաքածուներից մեկը, որը կատարվել է ԱՄՆ-ում, ունի ավելի քան 7000 նկարիչների աշխատանքներ։ Իր տվյալների բազայում ունենալով ավելի քան 500 000 գրառում՝ ազգային կրթական ծրագրի շրջանակներում տրամադրում է էլեկտրոնային ռեսուրսներ դպրոցների և հասարակության համար։ 1951 թվականից թանգարանն անց է կացնում շրջիկ ցուցադրություններ, որտեղ ըստ 2013 թվականի վիճակագրության, այցելել է ավելի քան 2,5 միլիոն մարդ։

Հիմնական շենքի պորտալ

Թանգարանի հիմնական շենքը, որը ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան է, գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում։ 2008 թվականին Ամերիկյան թանգարանների միությունը վերահավատարմագրեց Սմիթսոնյան արվեստի ամերիկայի թանգարանը, որի տնօրենը 2015 թվականի դրությամբ Էլիզաբեթ Բրաունն (անգլ.՝ Elizabeth Broun) էր։

Հիմնական շենքը (անգլ.՝ Old Patent Office Building) հանդիսանում է նեո-հունական ճարտարապետական ոճի օրինակ և նախագծվել է ճարտարապետներ` Ռոբերտ Միլսի (անգլ.՝ Robert Mills) և Թովմաս Ուոլտերի (անգլ.՝ Thomas U. Walter) կողմից։ 1990-ական թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատնքներ։

Հետաքրքիր է, որ նախագահ Աբրահամ Լինքոլն իր առաջին երդմնակալության արարողակարգը անցկացրել է 1865 թվականի մարտի 6-ին թանգարանի պատկերասրահներից մեկում, որը այժմ կրում է իր անունը Լինքոլնի պատկերասրահ[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://americanart.si.edu/about/history/saam-architecture
  2. https://www.si.edu/museums/renwick-gallery?
  3. https://www.si.edu/museums/
  4. https://americanart.si.edu/visit/saam
  5. https://www.britannica.com/topic/Smithsonian-American-Art-Museum
  6. https://www.si.edu/newsdesk/about/stats
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  8. Neary, Lynn (2006 թ․ ապրիլի 13). «D.C. Museums Near End of Pricey Facelift». NPR: All Things Considered (Transcript of Radio Show). էջ 2. {{cite news}}: |format= requires |url= (օգնություն) (անգլ.)
  9. The Menu From President Lincoln’s Second Inaugural Ball (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան» հոդվածին։