Ջեյկոբ Լոուրենս

Աֆրոամերիկացի նկարիչ և արվեստի պրոֆեսոր

Ջեյկոբ Լոուրենս (անգլ.՝ Jacob Lawrence, սեպտեմբերի 7, 1917(1917-09-07)[1][2][3][…], Ատլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - հունիսի 9, 2000(2000-06-09)[5][1][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][4]), 20-րդ դարի աֆրոամերիկացի հայտնի նկարիչ, որն իր աճը բնորոշել է որպես «հարաշարժ կուբիզմ»։

Ջեյկոբ Լոուրենս
Ծնվել էսեպտեմբերի 7, 1917(1917-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրԱտլանտիկ Սիթի, Ատլանտիկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Վախճանվել էհունիսի 9, 2000(2000-06-09)[5][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][4]
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և գծագրող
Ոճսոցիալական ռեալիզմ[8]
Ժանրմարդու ձևի գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8] և narrative art?[8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBuilders No. 1? և New York in Transit?[9]
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, 306 Group?[13] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինGwendolyn Knight?
 Jacob Lawrence Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Ջեյկոբ Լոուրենսը ծնվել է 1917 թվականին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում։ Նրա ծնողները, ավելի լավ կյանք որոնելով, գյուղական հարավից տեղափոխվել են դեպի հյուսիս։ Սակայն 1924 թվականին նրանք ամուսնալուծվել են[14], և Ջեյկոբ Լոուրենսն իր կրտսեր եղբոր և քրոջ հետ որոշ ժամանակ ապրել է Ֆիլադելֆիայի ապաստարաններում և մանկատներում, մինչև նրանց մայրը, որն աշխատում էր որպես տնային տնտեսուհի, կարողացել է նորից ստանձնել երեխաների խնամքը և նրանց հետ վերամիավորվել Հարլեմում 1930 թվականին, երբ Ջեյկոբը 13 տարեկան էր։ Այնտեղ էլ նա սկսել է իր գեղարվեստական կրթությունը։ Նա հաճախել է արտադպրոցական արվեստի և արհեստի դասընթացներ նախ բարեգործական Ուտոպիա մանկական կենտրոնում, այնուհետև Համրլեի նկարչական արվեստանոցում։ Երկու հաստատություններում էլ նա հնարավորություն է ունեցել սովորելու այն մարդկանց մոտ, որոնք գլխավորել են «Հարլեմի վերածնունդ» շարժումը։ Նրանց թվում է եղել, օրինակ, հայտնի նկարիչ Չարլզ Էլստոնը։

Տասնվեց տարեկանում Լոուրենսը հեռացել է դպրոցից, սկսել է աշխատել լվացքատանը և տպարանում, բայց շարունակել է զբաղվել նկարչությամբ։ Իր ուսուցիչներից մեկի՝ Չարլզ Էլստոնի երաշխավորությամբ նա սկսել է հաճախել հանրահայտ քանդակագործ Աուգուստա Սավաժի արվեստի և արհեստների ստուդիա (անգլ.՝ Studio of Arts and Crafts): 1937 թվականին Սավաժը նրա համար ստացել է կրթաթոշակի իրավունք Ամերիկյան նկարիչների դպրոցում սովորելու համար, իսկ որոշ ժամանակ անց՝ նկարչի վարձատրվող պաշտոն ԱՄՆ հանրային աշխատանքների վարչությունում, որն ստեղծվել էր Մեծ դեպրեսիայի ժամանակ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմի կողմից։ Այնտեղ Ջեյկոբը ծանոթացել է իր ապագա կնոջ` քանդակագործ և նկարիչ Գվենդոլին Նայթի հետ։ Նրանք ամուսնացել են 1941 թվականին և միասին ապրել մինչև Լոուրենսի մահը 2000 թվականին[15]։

1943 թվականի հոկտեմբերին Լոուրենսը զորակոչվել է ԱՄՆ առափնյա պահակախումբ՝ Sea Cloudառագաստանավի առաջին ռասայական ինտեգրված անձնակազմ, որը ղեկավարում էր ԱՄՆ զինված ուժերի ինտեգրման ամերիկացի հայտնի կողմնակից Կառլթոն Սքինները։ Ծառայելիս նկարիչը շարունակել է նկարել՝ կտավին հանձնելով Երկրորդ համաշխարհային պատերազմում իր տեսածը[16]։ Սակայն այդ ընթացքում Լոուրենսի կողմից ստեղծված բոլոր 48 գործերը կորել են։

Ավելի ուշ՝ Նյու Յորք վերադառնալուն պես, նա նկարել է հայտնի «Պատերազմական շարքը» (անգլ.՝ War Series): Սակայն Լոուրենսը շուտով հիվանդացել է դեպրեսիայով և 1949 թվականին 11 ամսով գնացել Քուինսի հիվանդանոց, որտեղ շարունակել է նկարել։

1970թվականին Լոուրենսը և նրա կինը տեղափոխվել են Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք, որտեղ նրան հրավիրել էին զբաղեցնելու պրոֆեսորի պաշտոն Վաշինգտոնի համալսարանում։ Դրանից առաջ նկարիչը 1946 թվականին դասավանդել է Հյուսիսային Կարոլինայի Բլեք Մաունթին քոլեջում, ինչպես նաև Մենի Skowhegan School of Painting and Sculpture դպրոցում և Նյու Յորքի The New School for Social Research դպրոցում։

Լոուրենսը Վաշինգտոնի համալսարանում աշխատել է մինչև 1986 թվականը, երբ թոշակի է անցել։ Կյանքի վերջին տարիներին նկարիչը թողարկել է իր ստեղծագործությունների սահմանափակ հրատարակություններ՝ տարբեր կազմակերպությունների ֆինանսական աջակցություն ցույց տալու նպատակով, ինչպիսիք էին՝ NAACP Legal Defense and Educational Fund (LDF), Children's Defense Fund (CDF), Schomburg Center for Research in Black Culture և այլն։ Լոուրենսը աշխատել է Վաշինգտոնի համալսարանում մինչև 1986թվականը երբ նա թոշակի անցավ։ Կյանքի վերջին տարիներին նկարիչը թողարկել է իր ստեղծագործությունների սահմանափակ հրատարակություններ ՝ տարբեր կազմակերպությունների ֆինանսական աջակցության նպատակով, ինչպիսիքի էին՝ NAACP Legal Defense and Educational Fund (LDF), Children's Defense Fund (CDF), Schomburg Center for Research in Black Culture։

Յակոբ Լոուրենսը մահացել է Սիեթլում 2000 թվականի հունիսի 9-ին 82 տարեկան հասակում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jacob Armstead LawrenceOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://rkd.nl/explore/artists/48437
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 https://kuow.org/stories/jacob-lawrences-art-touched-world-his-teaching-changed-seattle/
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.nga.gov/collection/artist-info.1468.html
  9. https://new.mta.info/agency/arts-design/collection/new-york-in-transit
  10. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  11. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  12. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  13. https://en.wikipedia.org/wiki/306_Group
  14. «Jacob Lawrence - Bio». phillipscollection.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  15. JACOB LAWRENCE (1917–2000) Արխիվացված 2020-11-15 Wayback Machine.
  16. Jacob Lawrence: African American Artist | History.
  17. Jacob Lawrence Biography.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյկոբ Լոուրենս» հոդվածին։