Դիզայնի ազգային ակադեմիա
Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց (անգլ.՝ National Academy Museum and School), հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Design), հայտնի որպես Ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy), 1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը[6]։
Դիզայնի ազգային ակադեմիա | |
---|---|
Դիզայնի ազգային ակադեմիա (1863-1865) | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, ցուցահանդես, գիտական ընկերություն, պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հիմնադրված | 1825 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Սեմյուել Մորզե[3] |
Կամավորներ | 450 |
Հիմնադիր | Սեմյուել Մորզե[4][1][3][…], Աշեր Բրաուն Դյուրան[4][2][5], Թոմաս Քոուլ[4][2][5], Martin E. Thompson?[2], Frederick Styles Agate?[5], Thomas Seir Cummings?[5], John Frazee?[5], Charles C. Ingham?[5], Henry Inman?[5], Gerlando Marsiglia?[5], Samuel Lovett Waldo?[5] և Charles Cushing Wright?[5] |
Կայք | nationalacademy.org(անգլ.) |
Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան։ Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են "NA" (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ "ANA"[7]: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, տարբեր սեմինարներ և լանչային դասեր։ Գործում են կրթաթոշակներ։ Թանգարանն ունի 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ամերիկյան կերպարվեստի ավելի քան 7000 ստեղծագործությունների հանրային հավաքածու։
Տարիներ շարունակ ակադեմիան գտնվել է տարբեր վայրերում, որոնցից նկատելին 1863-1865 թվականներին կառուցված շենքն էր, որը նախագծել է ճարտարապետ Պետեր Բոնետ Ուայթը Վենետիկյան գոթական ճարտարապետության ոճով, որով կառուցվել է Վենետիկի Դոժերի պալատը։ Ակադեմիայի գտնվելու հաջորդ վայրը եղել է Ուեսթ 109-րդ փողոցը և Մանհեթենի Ամստերդամ պողոտան[8]։ 1942 թվականից ակադեմիան զբաղեցնում է մի առանձնատուն, որը նախկինում եղել է քանդակագործ Աննա Հայաթ Հանթինգթոնի և Արչեր Միլթոն Հանթինգթոնի տունը՝ Հինգերորդ պողոտայի 89-րդ փողոցում։
Պատմություն
խմբագրելԴիզայնի ազգային ակադեմիայի հիմնադիրներն են եղել Ամերիկյան գեղարվեստի ակադեմիայի ուսանողները։ 1825 թվականին Ամերիկյան ակադեմիայի ուսանողները ուսուցման բացի անհրաժեշտությունից որոշեցին կազմավորել «նկարչական ասոցիացիա», որը շաբաթական կհավաքվեր մի քանի անգամ՝ դիզայնի արվեստի ուսումնասիրության համար։ Այնուամենայնիվ, ասոցիացիան համարվում էր Ամերիկյան ակադեմիայից կախյալ կազմակերպություն, որն իր հերթին անտեսում էր նրանց։ Փորձ արվեց նրանց հաշտեցնելու և պահպանելու մեկ ակադեմիա՝ ասոցիացիայի վեց արվեստագետների Ակադեմիայում պաշտոններ տալով։ Երբ չորս թեկնածուներ չընտրվեցին, հիասթափված արվեստագետները որոշեցին ստեղծել նոր ակադեմիա. ստեղծվեց Դիզայնի ազգային ակադեմիան[9]։
Նշանավոր դասախոսներ
խմբագրելԴասավանդող անձնակազմի մեջ կային բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում `Ուիլ Հիկոկ Լոուն, ով դասավանդել է 1889-1892 թվականներին։ Հայտնի ամերիկացի բանաստեղծ Ուիլյամ Քալեն Բրայանտը նույնպես դասախոսություններ է կարդացել։ Ճարտարապետ Ալեքսանդր Ջեքսոն Դևիսը դասավանդում է ակադեմիայում, նկարիչ Լեմուել Ուիլմարթը եղել է առաջին մեկ դրույքով դասախոսը[10][11]։
1824 թվականին Գեղարվեստի ազգային ակադեմիայի դասախոսներից են եղել[12]՝
- Ա. Անդերսոն
- Գ. Բ. Բրաուն
- Ա. Դիկինսոն
- Ուիլյամ Դանլապ
- Ուիլյամ Ս. Լենի
- Ջոն ՄաքՔոմբ կրտսեր
- Պետեր Մավերիկ
- Ջ. Օ'Դոնել
- Արչիբալդ Ռոբերտսոն
- Ալեքսանդր Ռոբերտսոն
- Ուիլյամ Ռոլինսոն
- Սյուզան Լուիզ Շաթեր
- Ջոն Թրամբուլ
- Ջոն Վանդերլին
- Սամուել Լովետ Վալդո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://waywiser.fas.harvard.edu/people/4046
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Charity Navigator identifier
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 https://www.aaa.si.edu/collections/national-academy-design-records-9080
- ↑ «Charles Cushing Wright (1796-1854)». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Artist Membership, National Academy Museum & School
- ↑ Cassell, Dewey, with Aaron Sultan and Mike Gartland. The Art of George Tuska (TwoMorrows Publishing, 2005), 978-1-893905-40-5, p. 10
- ↑ Dulap, William (1918). A History of the Rise and Progress of the Arts of Design in the United States (Vol. 3). C. E. Goodspeed & Co. էջեր 52–57. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ [1] Արխիվացված 6 Հուլիս 2009 Wayback Machine
- ↑ «Painting by Dustin». fineart.ha.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Verplanck, Gulian C. An Address, Delivered at the Opening of the Tenth Exhibition of the American Academy of the Fine Arts (Charles Wiley : New York, 1824) "Officers and Directors for 1824". List of academicians, p. 59
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիզայնի ազգային ակադեմիա» հոդվածին։ |