Լիդիա Յավորսկայա

ռուս դերասանուհի

Լիդիա Բորիսովնա Յավորսկայա (ռուս.՝ Ли́дия Бори́совна Яво́рская, ծննդյամբ՝ ֆոն Գյուբբենետ, ամուսնու կողմից՝ իշխանուհի Բարյատինսկայա, օգոստոսի 3 (15), 1871, Կիև, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1921(1921-09-03)[1], Shoreham-by-Sea, Միացյալ Թագավորություն[2]), ռուս դրամատիկ դերասանուհի։

Լիդիա Յավորսկայա
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1871
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1921(1921-09-03)[1] (50 տարեկան)
Մահվան վայրShoreham-by-Sea, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Boris von Huebbenet?[1]
Ամուսին(ներ)Վլադիմիր Բարյատինսկի և Sir John Pollock, 4th Baronet?

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Յավորսկայան ծնվել է Կիևում։ 1889 թվականին ընդունվել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի Դրամատիկական դասընթացները, Վ. Դավիդովի դասարանը[3]։ Լիդիա Յավորսկայան դաստիարակվել է Կիևի գիմնազիայում։ Մանկությունից ի վեր նա մասնակցել է սիրողական ներկայացումների։ 1889 թվականին ընդունվել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի դրամատիկական դասընթացները (Վլադիմիր Դավիդովի դասարանը)։ Այնուհետև սովորել է Փարիզում «Կոմեդի ֆրանսեզի» դերասան Ֆրանսուա-Էդմոն Գոյի մոտ։

Առաջին անգամ ելույթ է ունեցել 1893 թվականին Ռևելում (Ն. Ս. Վասիլևայի ընկերակցություն)։ 1893 թվականին նրան հրավիրել են մոսկովյան Կորշա թատրոն, որտեղ խաղացել է 1893-1895 թվականներին։ Հատուկ ուշադրություն է գրավել մի շարք դերերի կատարմամբ, որոցից են Մարգարիտա Գոտյեն (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Ալիսան (Սոֆյա Կովալևսկու «Պայքար երջանկության համար»), Օլգա Ռանցևա (Բոլեսլավ Մարկևիչի «Կյանքի մոլուցքը») և հատկապես Վիկտորիեն Սարդուի «M-me Sans Gêne»-ը։ 1895 թվականին Ալեքսեյ Սուվորինի կողմից հրավիրվել է Պետերբուրգի Գրական գեղարվեստական խմբակ-թատրոն (հետագայում՝ Գրական գեղարվեստական ընկերության թատրոն), որտեղ հատկապես հաջողություն է ունեցել «Արքայադուստր Գրեզիի» և «Զազայի» դերերում։

1896 թվականի հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում ամուսնացել է գրող իշխան Վլադիմիր Բարյատինսկու հետ։ 1900 թվականին խաղացանկի հետ կապված ղեկավարության հայացքների հետ անհամաձայնության պատճառով (Վիկտոր Կրիլովի «Մաքսանենգները» հակահրեական պիեսի հետ կապված), դուրս է եկել թատերախմբից։ 1901 թվականին Սանկտ Պետերբուրգում բացել է «Նոր թատրոնը», որի բազմազան խաղացանկում ընդգրկված էին նաև Մաքսիմ Գորկու, Անտոն Չեխովի, Լև Տոլստոյի, Հենրիկ Իբսենի պիեսները։ Թատրոնում շատ էին ցուցադրվում Յավորսկայայի ամուսնու պիեսները։ 1907-1918 թվականներին Յավորսկայան հյուրախաղերի է մեկնել Ռուսաստանի քաղաքներ, Լոնդոն, Փարիզ։ 1915 թվականին նա անհաջող փորձ է կատարել վերականգնելու Սանկտ Պետերբուրգի իր թատրոնի աշխատանքները։

1916 թվականին Սուրբ Սինոդի որոշմամբ Յավորսկայան ամուսնալուծվել է Բարյատինսկուց, և նրան արգելվել է որոշակի ժամկետում ամուսնանալ։ Նախկին իշխանուհին բողոք է ներկայացրել Նիկոլայ II-ին, իսկ Ժամանակավոր կառավարության օրոք նա հետամուտ եղավ, որ հետաքննություն սկսվի Սինոդի նախկին օբեր-դատախազ Նիկոլայ Ռաևի դեմ (անհայտ է, թե ինչպես այն ավարտվեց)[4]։

1918 թվականին մեկնել է արտասահման, բնակվել Լոնդոնում։ 1920 թվականին ամուսնացել է Ֆրեդերիկ Ջոն Պոլլոկի, 4-րդ բարոնետ Հաթթոնի հետ։ Մահացել է 1921 թվականի սեպտեմբերի 3-ին Անգլիայում՝ Շորամբայ սիում (Shoraham by Sea): Թաղված է St.Nicolas եկեղեցու մոտակայքում[5]։

Յավորսկայան հոդվածներ էր տեղադրում ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ հարցերի վերաբերյալ (թատրոն, գեղանկարչություն), «Կիևցիներ», «Հայրենիքի որդի», «Հյուսիսային սուրհանդակ», «Նորություններ», «Համաշխարհային տեղեկագիր» թերթերում և ամսագրերում։

 
1911 թվական, ամուսնու՝ իշխան Բարյատինսկու հետ

Դերեր Գրական գեղարվեստական ընկերության թատրոնում խմբագրել

  • Կատրին Յուբշ ( Վիկտորիեն Սարդուի «Մադամ Սան-Ժեն», 1895)
  • Օլգա Ռանցևա (Բ. Մ. Մարկևիչի «Կյանքի մոլուցքը», 1893)
  • Մարգարիտա Գոտյե (Ա. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», 1895)
  • Զազա (Պյեր Բերտոնի և Շարլ Սիմոնի «Զազա»)
  • Գաննելե - Գերհարդ Հաուպտմանի «Գաննելե»
  • Ռաուտենդելեյն - Գերհարդ Հաուպտմանի «Խորտակված զանգը», 1897)
  • Իզեիլ (Izeyl, Արման Սիլվեստրի և Էժեն Մորանի «Իզեիլ», 1897)

Դերեր Է. Ռոստանի պիեսներում խմբագրել

 
Յավորսկայա և Միխայիլ Արցիբաշև: Արտսբաշևի «Վայրի օրենք» պիեսի բեմադրություն, լուսանկարը՝ Ալեքսանդր Բուլայի: «Ռուսաստանի արևը», 1915 թվական

Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկը Յավորսկայայի համար թարգմանել է ֆրանսիացի դրամատուրգ Է. Ռոստանի պիեսները։

  • Սիլվետտա («Ռոմանտիկները», 1895)
  • Մելիսանդա («Արքայադուստր Գրյոզա», 1896)
  • Ռոկսանա («Սիրանո դը Բերժըրակ», 1898)
  • Դուքս Ռեյխշտադսկի («Արծվիկ», 1902)

Բացի վերը հիշատակվածներից Յավորսկայայի խաղացած դերերից են նաև Կլեոպատրան (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա»), Արիելը (Շեքսպիրի «Փոթորիկ»), Հենրիկ Իբսենի «Նորա», Սոֆոկլեսի «Անտիգոնե», Իրեն (Իբսենի «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք»), Ալֆոնս Դոդեի «Սաֆո», Բետսի (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները»), Նինան (Անտոն Չեխովի «Ճայը»), Մաշան (Անտոն Չեխովի «Երեք քույր»), Լիդիան (Ալեքսանդր Օստրովսկու «Մոլեգին փողեր»), Ալգա Կրուչինինան (Վ. Վ. Բարյատինսկու «Դղրդյուններ»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. Серебряный век. Портретная галерея культурных героев рубежа XIX–XX веков. Том 3. С-Я at Google Books
  3. «ЯВОРСКАЯ Лидия Борисовна». Театр и его история. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Соколов А. В. Государство и Православная церковь в России, февраль 1917 — январь 1918 гг. Диссертация на соискание ученой степени доктора исторических наук. — СПб, 2014. — С. 167—170 Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/483.html Արխիվացված 2019-03-28 Wayback Machine
  5. [1]

Գրականություն խմբագրել

  • «Яворская, Лидия Борисовна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Беляев Ю. Д. Л. Б. Яворская. Критико-биографический этюд. СПб., 1900.
  • Щепкина-Куперник Т. Л. Из воспоминаний о русском театре. М., 1956.
  • Юрьев Ю. М. Записки. Л.—М., 1948.
  • Горин-Горяинов Б. А. Актёры. (Из воспоминаний). Л.—М., 1947.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Յավորսկայա» հոդվածին։