Սիրանո դը Բերժըրակ

ֆրանսիացի գրող

Սավինիեն դը Սիրանո դը Բերժըրակ (ֆր.՝ Savinien de Cyrano de Bergerac, մարտի 6, 1619(1619-03-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հուլիսի 28, 1655(1655-07-28)[1][2][3][…], Սանուա, arrondissement of Argenteuil, Վալ-դը-Ուազ, Իլ-դը-Ֆրանս[4]), ֆրանսիացի գրող, ազատախոհ։

Սիրանո դը Բերժըրակ
ֆր.՝ Hercule Savinien Cyrano de Bergerac
Savinien de Cyrano de Bergerac.JPG
Ծննդյան անունֆր.՝ Hercule Savinien de Cyrano de Bergerac
Ծնվել էմարտի 6, 1619(1619-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 28, 1655(1655-07-28)[1][2][3][…] (36 տարեկան)
Վախճանի վայրՍանուա, arrondissement of Argenteuil, Վալ-դը-Ուազ, Իլ-դը-Ֆրանս[4]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, փիլիսոփա, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա[5][6]
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Cyrano de Bergerac Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է ճիզվիտների քոլեջում, որպես զինվոր ծառայել է թագավորական գվարդիայում։ Կրել է Ջ. Բրունոյի, Թ․ Կամպանելայի և Պ․ Գասենդիի գաղափարների ազդեցությունը։

1654 թվականին հրատարակվել է Սիրանո դը Բերժըրակի «Տարբեր երկերը», ուր ամփոփված են «Նամակները» (պարսավագրեր զանազան մարդկանց մասին), «Խրատված պեդանտը» կատակերգությունը և «Ագրիպինայի մահը» ողբերգությունը, որոնցում դրսևորվել է հեղինակի երգիծական տաղանդը, արտահայտվել են նրա աթեիստական ու մատերիալիստական գաղափարները։

Սիրանո դը Բերժըրակի գլխավոր ստեղծագործությունը «Այլ աշխարհ, կամ Լուսնի պետություններն ու կայսրությունները» (1657) գործն է, որը մոտ է փիլիսոփայական վեպին։ Գրքի հրատարակիչը խիստ աղքատացրել է տեքստը՝ հանելով հակակրոնական հատվածները. դրանք վերականգնվել են միայն XX դարում՝ ըստ հայտնաբերված ձեռագրի։ Պատկերելով կյանքը լուսնի վրա՝ հեղինակն ի հայտ է բերում տիեզերքի և մարդու իր ըմբռնումը, ծիծաղում է Պտղոմեոսի համակարգի վրա, մերժում է հոգու անմահությունը, ծաղրում հրաշքներին հավատալը։ Սիրանո դը Բերժըրակը հավիտենական է համարում միայն նյութը։ Այդ գործի շարունակությունն է կազմում «Արևի պետությունները և կայսրությունները» (1662) անավարտ վեպը։

Սիրանո դը Բերժըրակի կերպարը մարմնավորված է Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1898, հայերեն՝ 1951) պիեսում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 406