Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն)

Անտոնիոս և Կլեոպատրա (անգլ.՝ Antony and Cleopatra), Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություն հինգ գործողությամբ։ Հիմնված է հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կենսագրության վրա՝ գրված Պլուտարքոսի կողմից։ Ողբերգության գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. I դարում՝ Մարկոս Անտոնիոսի պարթևական պատերազմից մինչև Կլեոպատրայի ինքնասպանությունը մ.թ.ա. 30 թ.։ Գրվել է կամ 1607, կամ 1603 - 1604 թթ.։ Առաջնախաղը կայացել է 1607 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է 1623 թ. Շեքսպիրի ֆոլիոյում։ Առանձնանում է հարուստ լեզվով և պատկերավորությամբ, պատկանում է անգլիացի գրողի լավագույն ստեղծագործությունների թվին։

Անտոնիոս և Կլեոպատրա
անգլ.՝ Antony and Cleopatra
Cleopatra greets Antony.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
ԵրկիրFlag of England.svg Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1606
Հրատարակվել է1623
Commons-logo.svg Antony and Cleopatra by William Shakespeare

Ողբերգությունը հայերեն է թարգմանել Խաչիկ Դաշտենցը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ընտիր երկեր։ [Թատերգություն]։ 3Հ. / Վ. Շեքսպիր; Անգլ. թարգմ.՝ Հովհ. Մասեհյան, Խ. Դաշտենց և ուրիշ.; Առաջաբ. և խմբ.՝ Հովհ. Մամիկոնյան. - Երևան։ Հայպետհրատ, 1951. - 3 հ, Հատոր 3 (1955, 470 էջ) ։ Ռիչարդ երրորդ; Հուլիոս Կեսար; Անտոնիոս և Կլեոպատրա; Տիմոն Աթենացի; Ձմեռային հեքիաթ։

Արտաքին հղումներԽմբագրել