Դերասան
Դերասան, անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում[1]։
Տերմինաբանություն խմբագրել
1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից[2]։ Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին[2]։ Գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում[3]։ Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին[4]։
Պատմություն խմբագրել
Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է մ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեսփիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։
Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում[5]։
Աշխատանքի վայր խմբագրել
Պատկերներ խմբագրել
Հղումներ խմբագրել
- ↑ «Actor: Job description and activities»։ Prospects UK։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 12
- ↑ 2,0 2,1 «actress, n.»։ Oxford English Dictionaryedition=3։ Oxford, England: Oxford University Press։ November 2010։ «Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.»
- ↑ Goodman Lizbeth, Holledge Julie (1998)։ The Routledge reader in gender and performance։ New York: Routledge։ էջեր 8; 93։ ISBN 0-415-16583-0
- ↑ Linden Sheri (հունվարի 18, 2009)։ «From actor to actress and back again»։ Entertainment։ Los Angeles Times։ Վերցված է 2009 թ․ մարտի 14։ «It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player."»
- ↑ Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998)։ The Cambridge history of American theatre։ Cambridge, U.K.: Cambridge University Press։ էջեր 449–450։ ISBN 978-0-521-65179-0
Նյութեր Վիքիբառարանում | |
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Category:Actors Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 360)։ |