Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք

«Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» (նորվ.՝ Når vi døde vågner), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի վերջին պիեսը՝ մահվանից առաջ։ Պիեսի գործնական անվանումն է «Հարության օր»։ 

Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Բնօրինակ լեզունորվեգերեն
Հրատարակման տարեթիվ1899
 When We Dead Awaken Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Պիեսի մտահղացումը դեռևս 1897 թվականին էր ի հայտ եկել, որի մասին հեղինակը նամակով տեղեկացրել է Գեորգ Բրանդեսին։ Պիեսի վրա աշխատանքները սկսվել են 1899 թվականի փետրվարին, իսկ առաջին անգամ լույս է տեսել միևնույն տարվա դեկտեմբերի 22-ին։ Պիեսի առաջին ցուցադրությունը 1899 թվականի դեկտեմբերի 16-ին Լոնդոնում[1]։

Գործող անձինք խմբագրել

  • պրոֆեսոր Առնոլդ Ռուբեկ՝ ճարտարապետ
  • Ֆրու Մայա Ռուբեկ, Առնոլդի կինը
  • հանգստավայրի ոստիկան
  • Ուլֆհեյմ
  • ժամանած կին
  • գթության քույր
  • ծառաներ, հանգստավայրեր, երեխաներ։

Սյուժե խմբագրել

 
Պիեսի գլխավոր հերոսները

Պրոֆեսոր, քանդակագործ Առնոլդ Ռուբեկը և նրա կինը Մայան նոր են վերադարձել ճանապարհորդությունից։ Նրանք արդեն մի քանի տարի է բնակվում են միասին։ Նրանց միջև բացակայում է իրական կապը։ Նրանք վարում են կյանքի ձանձրացուցիչ կենսակերպ և պատրաստվում են մոտ ժամանականերս մեկնել ծովային զբոսանքի։ Ամեն ինչ փոխվում է, երբ Ռուբեկը հանդիպում է իր նախկին մոդել Իրենին, ումից ոգեշնչված նա ստեղծել է իր «Համբարձման օրը» քանդակը, որը տևել է 3-4 տարի։ Այդ ընթացքում նրանց միջև ծագում է էմոցիոնալ իրական կապ։ Սակայն Իրենը լքում է Ռուբեկին՝ չասելով ոչինչ։ Հիմա նա մեղադրում է Ռուբեկին «հոգետանջ» անելու համար՝ քանի որ Ռուբեկը անտեսում էր աղջկան։ Մայան ծանոթանում է արջորս Ուլֆհեյմի հետ։ Բոլոր չորսը մեկնում են լեռնային հանգստավայր, որտեղ Ուլֆհեյմը անտառում փորձում է հմայել Մայային։ Հասկանալով, որ ոչինչ հետ չեն կարող բերել, Իրենը և Ռուբեկը փորձում են կատարել սիմվոլիկ գործողություն՝ բարձրանալ լեռան գագաթը, սակայն նրանք երկուսն էլ մահանում են լավինայի հետևանքով։

Քննադատական կարծիքներ խմբագրել

Պիեսը ստացել է մի շարք քննադատություններ։ Որոշ քննադատներ պիեսը համարում էին թույլ, ի համեմատություն նախորդների[2]։ Կարծիք էր հայտնվում այն մասին, որ այնտեղ կրկնվում են մտքեր, որոնց վրա հիմնված է եղել «Յուն Գաբրիել Բորկման» պիեսը[3]։ Ջեյմս Ջոյսը, հակառակը, դրականորեն է արձագանքել պիեսի վերաբերյալ՝ համարելով այն Իբսենի լավագույն գործերից մեկը[4]։ Որոշ հետազոտողներ վկայում են, որ պիեսի հիմքում ընկած են Օգյուստ Ռոդենի Կամիլ Կլոդել փոխհարաբերությունները[5][6][7]։

Բեմադրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Watts, Peter. 1964, Notes to When We Dead Awake, p. 298 (Penguin)
  2. When We Dead Awaken — William Archer’s introduction to the play
  3. Henrik Ibsen’s «When We Dead Awaken»
  4. Рецензия Джойса в Google books
  5. Schmoll gen. Eisenwerth, J. Adolf (1994). Auguste Rodin and Camille Claudel. Prestel. ISBN 9783791313825.
  6. Bremel, Albert (1996). Contradictory characters: an interpretation of the modern theatre. Northwestern University Press. էջեր 282–283. ISBN 9780810114418.
  7. Binding, Paul (2006). With vine-leaves in his hair: the role of the artist in Ibsen's plays. Norvik Press. ISBN 9781870041676.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» հոդվածին։