Հովհաննես Էվգենիուս (Եվգենի) Վարմինգ ( դան․՝ Johannes Eugenius Bülow Warming, նոյեմբերի 3, 1841(1841-11-03)[1][2][3][…], Mandø, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - ապրիլի 2, 1924(1924-04-02)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի բուսաբան, ալգոլոգաբան, սնկաբան, մանրէաբան, համալսարանական պրոֆեսոր:

Էվգենիուս Վարմինգ
դան․՝ Johannes Eugenius Bülow Warming
Warming,Eugen-c1900.jpg
Ծնվել էնոյեմբերի 3, 1841(1841-11-03)[1][2][3][…]
Mandø, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էապրիլի 2, 1924(1924-04-02)[1][2][3][…] (82 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[4]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունբուսաբան, մանկավարժ, համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս, բնապահպանագետ և սնկաբան
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան, Ստոկհոլմի համալսարան և University of Copenhagen Botanical Garden?
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինդանիերեն[1]
Գիտական ղեկավարCarl Nägeli?
Եղել է գիտական ղեկավարChristen C. Raunkiær? և Ove Paulsen?
Պարգևներպատվավոր դոկտոր Վարդի շքանշան Դանեբրոգ շքանշան Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր և Թագավորական վիկտորիանական շքանշան
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Warm.
Ստորագրություն
EugenWarming-signature.png
Eugen Warming Վիքիպահեստում

Եվգենի Վարմինգը գիտության էկոլոգիա կենսաբանական բաժնի հիմնադիրներից մեկն է։ Հրատարակել է բույսերի էկոլոգիայի վերաբերյալ առաջին գիրքը («Экологическая география растений», 1896Համալսարանական էկոլոգիա առարկայի առաջին դասավանդողն է եղել։

Բույսերի էկոլոգիական մորֆոլոգիայի հիմնադիրներից մեկը[5]։ Նա բույսերի տարածվելը կապել է կենսական որոշակի պայմանների հետ[6]: Մշակել է «կենսաձևերի» ուսմունքը, որի ներքո հասկացել է «ձևը, ըստ որի բույսի (առանձնյակի) վեգետատիվ կառուցվածքն իր ամբողջ կյանքի ընթացքում ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ՝ ծնունդից մինչև գերեզման, սերմից մինչև մահ»[7]: Վարմինգը համարել է, որ բուսաբանության և էկոլոգիայի ուսումնասիրության օբյեկտները պետք է լինեն կենսաձևերը, համայնքները և համայնքների դասերը․ համայնքը հիմնական միավոր է, որը բնութագրվում է երեք հատկություններով՝ որոշակի դիմագծերով, որոշակի էկոլոգիայով և կենսաձևերի որոշակի շարքով: 1895 թվականին բուսաբանության մեջ մտցրել է էֆարմոնիա տերմինը («эфармония»)[8] և առաջարկել է բույսերի կենսաձևերի էֆարմոնիկ դասակարգում[9]։

Եվգենի Վարմինգը գրել է մի շարք դասագրքեր բուսաբանության, կենսաշխարհագրության, էկոլոգիայի, մանրէաբանության և բույսերի համակարգի ու զարգացման վերաբերյալ («Plantesamfund» և «Haandbog i den systematiske Botanik»), որոնք, թարգմանվելով են մի քանի լեզուներով, ինչպես իր ժամանակին, այնպես էլ հետագայում էականորեն ազդեցել են բուսաբանության և ընդհանուր առմամբ էկոլոգիայի զարգացման գործընթացի վրա:

Ռուսաստանում լայն տարածում են գտել Վարմինգի 1879 թվականին լույս տեսած «Բույսերի դասակարգում» (Систематика растений, 1893) և 1900 թվականին լույս տեսած «Բույսը և նրա կյանքը» (Растение и его жизнь, 1904) ռուսերեն թարգմանությունները[10]:

Կյանք և գիտական ուղիԽմբագրել

1859 թվականից Կոպեհագենի համալսարանում սկսել է ուսումնասիրել բնական պատմություն (լատ.՝ Naturalis Historia — натуральная история) առարկան, սակայն երեք ու կես տարի՝ 1863-1866 թվականներին թողել է ուսումը, որպեսզի որպես օգնական աշխատի դանիացի հնէաբան և կենդանաբան Պիտեր Վիլհելմ Լունդի մոտ, որն ապրում էր Բրազիլիայի արևադարձային անտառներում՝ Լագոա-Սանտայում (Մինաս Ժերայս նահանգ):

Վերադառնալով Եվրոպա Մյունխենի համալսարանում մեկ տարի ուսանել է Նեգելի, Մարցիուսի և Ռադլկոֆերի մոտ, իսկ 1871 թվականին Բոննի համալսարանում Ֆոն Հանշտայնի մոտ ուսումնասիրել է մանրէաբանություն: Այդ նույն տարում Կոպենհագենում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[Ն 1]:

Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Ա. Ս. Էրստեդի մահից հետո բուսաբանության դասախոսի պաշտոնը թափուր է մնացել, և այդ պաշտոնի համար լավագույն թեկնածուն Վարմինգն է եղել, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Ֆերդինանդ Դիդրիխսենը: Իսկ Վարմինգը նույն համալսարանում, ինչպես նաև Պոլիտեխնիկական և դեղագործական քոլեջում (1873-1882) նշանակվել է բուսաբանության դոցենտ:

1882- 1886 թվականներին Վարմինգը եղել է Ստոլկհոլմի բարձրագույն դպրոցում (հետագայում՝ Ստոկհոլմի համալսարան) բուսաբանության պրոֆեսոր: Այդ ընթացքում մասնակցել է Նորվեգիայի նահանգներն ուսումնասիրող արշավներին՝ 1884 թվականին լինելով Արևմտյան Գրենլանդիայում, 1885 թվականին՝ Նորվեգիայի հյուսիսում գտնվող Ֆինմարկ կոմսությունում, 1887 թվականին՝ Օփլան կենտրոնական ֆյլուքեում:

1885 թվականին Վարմինգը դարձել է Կոպենհագենի բուսաբանական համալսարանի պրոֆեսոր և Կոպենհագենի բուսաբանական այգու տնօրեն՝ այդ պաշտոնում աշխատոլով մինչև 1911 թվականը: 1891-1892 թվականներին շարունակել է արշավներով երթերը՝ լինելով Վենեսուելայում, Տրինիդադ կղզում և Վիրջինյան կղզիներում (այն ժամանակ գաղութ՝ Դանիական Արևմտյան Հնդկաստան), 1895 թվականին Ֆարերյան կղզիներում:

1878 թվականից մինչև մահ Վարմինգը եղել է Դանիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ: Նա եղել է Բուսաբանության միջազգային ասոցացիայի նախագահ (1913 թվականից, ֆր․ Association internationale des botanistes), Լոնդոնի թագավորական ընկերության պատվավոր անդամ, Դանիական բուսաբանական ընկերության պատվավոր անդամ, պարգևատրվել է դանիական՝ Դանեբրոգի առաջին աստիճանի ասպետ շքանշանով, անգլիական՝ Վիկտորիանական թագավորական շքանշանով, բրազիլական՝ Վարդի կայսերական շքանշանով:

Անվանակոչումներ Վարմինգի պատվինԽմբագրել

  • Վարմինգիա բույսի տեսակ [Ն 2] Խոլորձների ընտանիքից (Orchidaceae)
  • 1994 թվականից Մինաս Ժերայսի անվան համալսարանում (Բրազիլիա) դասախոսություններ են անցկացվում «Վարմինգյան ընթերցումներ էկոլոգիայի էվոլյուցիայի վերաբերյալ» թեմայով։

Տպագիր աշխատանքներԽմբագրել

 
Վարմինգի դան․՝ «Om Skudbygning, Overvintring og Foryngelse» գրքի նկարազդ էջ, 1884
լատ.՝ Ericaceae կարգաբանական ցեղի լատ.՝ Moneses բազմամյա բույս
 
Էվգենիուս(Եվգենի) Վարմինգ
«Բույսերի դասակարգում»
1902 թվականի հրապարակում
  • Warming, E. Über die Entwicklung des Blütenstandes von Euphorbia. // Flora, 1870, 53: 385—397(գերմ.)
  • Le Cyathium de l’Euphorbia est-il une fleur ou une inflorescence? Kjøbenhavn, 1873(ֆր.)
  • Recherches sur la ramification des phanerogames et sur la partition du point v égé tatif. Kjøbenhavn, 1873(ֆր.)
  • Sur les différences entre les trichomes et les épiblastèmes d’un ordre plus élevé. Kjøbenhavn, 1873(ֆր.)
  • Untersuchungen über pollenbildende Phyllome // Hausteins botan. Abhandlungen, II, 1873(գերմ.)
  • Symbolæ ad Floram Brasiliæ centralis cognoscendam, 1873—1893[Ն 3] (լատ.)
  • Bemerkungen über die Eichen // Bot. Zeitung, 1874(գերմ.)
  • Om nogle ved Danmarks Kyster levende Bakterier. Kjøbenhavn, 1876(դան.)
  • Un dersogelser og Betragtinge over Cycaderne. Kjøbenhavn, 1877(դան.)
  • Warming, E. Haandbog i den systematiske Botanik (nærmest til Brug for Universitets-Studerende og Lærere) Kjøbenhavn, 1878 [Ն 4](դան.)
  • Warming, E. De l’Ovule. Annales des Sciences Naturelles — Botanique et Biologie Vegetale sér. 6: 1878, 177—266(ֆր.)
  • Warming E. Den almindelige botanik: En Lærebog, nærmest til Brug for Studerende og Lærere. — Kjøbenhavn: P.G. Philipsens, 1880.(դան.)
  • Etudes anatomiques et physiologiques sur la famille des Podostomacées. Kjøbenhavn, 1881—1882(ֆր.)
  • Warming, E. Familien Podostemaceae — Etudes sur la famille des Podostemacees. Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 1881—1899(ֆր.)
  • Warming, E. Om Skudbygning, Overvintring og Foryngelse. Naturhistorisk Forenings Festskrift: 1884, 1—105(դան.)
  • Warming, E. Om Grønlands Vegetation. Meddelelser om Grønland, 1887, 12: 1—223(դան.)
  • Warming, E. Lagoa Santa: Et Bidrag til den biologiske Plantegeografi med en Fortegnelse over Lagoa Santas Hvirveldyr. // Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 1892. 6. Rk. vol. 6 (3): 153—488(դան.)
  • Warming, E. Lagoa Santa — Étude de Geographie Botanique // Revue Générale de Botanique. 1893. 5: 145—158, 209—233.(ֆր.)
  • Warming E. Plantesamfund — Grundtræk af den økologiske Plantegeografi. — Kjøbenhavn: Philipsens Forlag, 1895.[Ն 5]
  • Warming, E. Zbiorowiska Roślinne zarys ekologicznej geografii roślin by Edward Strumpf and Jósef Trzebiński. Warszawa, 1900(լեհ.)[Ն 6]
  • Warming Eug. Plantelivet: Lærebog i Botanik for Skoler og Seminarier. København, 1900(դան.)
  • Е. Варминг, профессор университета и директор Ботаническаго сада в Копенгагене. Введение в изучение растительных сообществ. Перевод с немецкаго издания, измененнаго и дополненнаго автором, под редакцией М. Голенкина и В. Арнольди, пр.-доцентов Имп. Московскаго университета. С дополнениями по русской флоре и 100 рисунками в тексте. Москва. Типография И. А. Баландина, Волхонка, д. Михалкова. 1901
  • Warming, E. Botany of the Faeroes, vol. I—III. London. 1901 (անգլ.)
  • Warming E., Graebner P. Lehrbuch der ökologischen Pflanzengeographie. 2. Aufl. — Berlin: Gebruder Borntraeger, 1902.[Ն 7] (գերմ.)
  • Вармингъ Е. Распредъленіе растеній въ зависимости отъ внъшнихъ условій — (ойкологическая географія растеній) / Перевод со 2-го немецкаго издания А. Г. Генкеля; с дополнениями, касающимися растительности России, Г. И. Танфильева. — СПб.: Брокгауз—Ефрон, 1902—1903. — Вып. 1. — 1902.; вып. 2. — 1903.; вып. 3 и последний: Главнейшия черты растительности Россіи, Г. И. Танфильева. — 1903.
  • Warming, E. Dansk Plantevækst. — Gyldendalske Boghandel Nordisk Forlag. 1906—1917(դան.)
  • Warming E. Om planterigets livsformer. — Kjobenhavn: Festskr. udg. Univ. Kjobenhavn, 1908.(դան.)
  • Warming, Eugenio. Lagoa Santa: Contribuição para a geographia phytobiologica, Alberto Löfgren, Belo Horizonte, 1908(պորտ.)
  • Warming, E. etc. The structure and biology of Arctic flowering plants. Meddelelser om Grønland, 36, 1908—1921[Ն 8](անգլ.)
  • Warming E. Oecology of Plants. An introduction to the study of plant communities. 1909(անգլ.)
  • Rosenvinge, L. Kolderup & Warning, E. The Botany of Iceland, vol. 1—3. Copenhagen, J. Frimodt, 1912—1945(անգլ.)
  • Warming, E. with M. Vahl. Oecology of Plants — an introduction to the study of plant-communities by P. Groom and I. B. Balfour. Oxford: Clarendon Press, 1909[Ն 9](անգլ.)
  • Warming Eug. Frøplanterne (Spermatofyter). Kjøbenhavn, Gyldendalske Boghandel/Nordisk Forlag. 1912(դան.)
  • Warming, E. Økologiens Grundformer — Udkast til en systematisk Ordning. Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 8. Rk., vol. 4, 1923: 120—187(դան.)
  • Warming, E., Ferri, M. G. Lagoa Santa — a vegetação de cerrados brasileiros. São Paulo. 1973(պորտ.)

ԳրականությունԽմբագրել

  • Raunkiær, C. Warming // Dansk Biografisk Lexikon, XVIII, 1904(դան.)
  • Urban, Ignatius. Warming Vitae // Flora Brasiliensis, enumeratio plantarum in Brasilia hactenus detectarum: quas suis aliorumque botanicorum studiis descriptas et methodo naturali digestas partim icone illustratas / ediderunt Carolus Fridericus Philippus de Martius et Augustus Guilielmus Eichler; iisque defunctis successor Ignatius Urban; Fasc. CXXX (ultimus) — VITAE ITINERAQUE COLLECTORUM BOTANICORUM Etc. 1906(լատ.)
  • Mentz A., Ostenfeld С. Н., Botanikeren E. Warming // Sartryck ur Nordisk tidskrift, 1924, р. 247—260.(դան.)
  • Christensen C. F. A. Den danske botaniks historie, med tilhørende bibliografi. — København: H. Hagerup, 1924—1926. — I. Den danske botaniks historie fra de aeldste tider til 1912. — 1924.; II. Bibliografi. — 1926.(դան.)
  • Christensen, C. Eugenius Warming. // Meisen, V. Prominent Danish Scientists through the Ages. University Library of Copenhagen 450th Anniversary. Levin & Munksgaard, Copenhagen, 1932, 156—160(անգլ.)
  • Costantin J. N. Aperçu historique des progrès de la botanique depuis cent ans (1834—1934). — Paris: Masson, 1934.(ֆր.)
  • Goodland, R. J. The tropical origin of ecology: Eugen Warming’s jubilee // Oikos, 26, 1975, 240—245(անգլ.)
  • Prytz, S. Warming — botaniker og rejsende. Lynge, Bogan. 1984(դան.)
  • Coleman W. Evolution into ecology? The strategy of Warming’s ecological plant geography // Journal of the History of Biology, 19 (2), 1986, 181—196(անգլ.)
  • Klein, Aldo Luiz. Eugen Warming e o cerrado brasileiro um século depois. São Paulo, UNESP. 2000(պորտ.)։

ՆշումներԽմբագրել

  1. Դրույթներ 1871 թվականին հրատարակված դիսերտացիայից[11]
  2. Warmingia Rchb.f. լատ.՝ nom. cons. - պահպանման անուն [ տաքսոնի ]։ Վարմինգիայի ավելի վաղ անվանումը (Warmingia Endl.), nom.rej.
  3. Հավաքածուի նկարագրություն՝ հավաքված 40 հատորների մեջ (1400 էջ) Վարմինգի կողմից Լագոա-Սանտայում. 2600 տեսակի բույսեր, որոնցից գրեթե 370-ը նոր էին բուսաբանների համար:
  4. Այլ հրատարակություններ.
    E. Knoblauch. Handbuch der systematischen Botanik, Berlin, 1890 (գերմ.)
    С. Ростовцева и М. Голенкина. Систематика растеній 1893 (ռուս.)
    Մ. Փոթթերի A handbook of systematic botany - անգլերեն մի քանի հրատարակություններ, որոնցից վերջինը 1932 (անգլ.)
  5. Գիրքը հիմնված է դասախոսությունների վրա, որոնք Վարմինգն անցկացրել է Կոպենհագենի համալսարանում[12](դան.)
  6. Լեհերեն թարգմանություն
  7. Վարմինգի կողմից չլիազորված թարգմանություն՝ հրատարակված Փոլ Գրեբների կողմից, որը տիտղոսաթերթի վրա հեղինակի անունից հետո տեղադրել է իր անունը։ Այնուամենայնիվ, գրքի բովանդակության մեջ փոփոխություններ չկան: Այս հրատարակությունը կրկնվել է ևս երկու անգամ[13]:
  8. Հեղինակների խումբ
  9. 2-րդ հրատարակություն 1925

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117141984 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Морфология растений // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. Կաղապար:Проверено
  6. Ботаника // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. Warming E. Om planterigest lifsformer. — Kjobenhavn: Festskr. udg. Univ. Kjobenhavn, 1908., S. 27.
  8. «Эфармония»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  9. Эфармония // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  10. Варминг Йоханнес Эугениус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  11. Warming, J. Eug. B. Koppen hos Vortemælken en Blomst eller en Blomsterstand? En organogenetisk morfologisk Undersøgelse. Kjøbenhavn, G.E.C. Gad, 1871. (դան.)
  12. Warming E. Lehrbuch der Ökologischen Pflanzengeographie,գերմաներեն թարգմանություն՝ լիազորված Վարմինգի կողմից։ Eine Einführung in die Kenntnis der Pflanzenvereine / Emil Knoblauch. — Berlin: Gebrüder Borntraeger, 1896. (գերմ.) Warming E.(գերմ.)
  13. 'Warming, E. & Graebner, P. Eug. Warming’s Lehrbuch der ökologischen Pflanzengeographie, 3. Aufl., Berlin, Gebrüder Borntrager, 1918; 4. Aufl., 1933

ՀղումներԽմբագրել