Օպլանդ (նորվ.՝ Oppland), ֆյուլքե Նորվեգիայում։ Գտնվում է Արևելյան Նորվեգիայի արևմտյան կողմում։ Նորվեգական երկու ֆյուլքեներից մեկն է, որոնք չունեն ելք դեպի ծով։ Ֆյուլքեի վաչրական կենտրոնը Լիլեհամեր քաղաքն է։ Սահմանակից է Մյորե օգ Ռոմսդալ, Սյոր Տրյոնդելագ, Սոգն օգ Ֆյուրանե, Հեդմարկ, Բուսկերուդ, Օսլո և Ակերսհուս ֆյուլքեներին[3]։

Picto infobox map.png
Օպլանդ
նորվ.՝ Oppland
Դրոշ Զինանշան
Flag of Oppland.svg
Օպլանդ ֆյուլքեի դրոշը
Oppland våpen.svg
Օպլանդ ֆյուլքեի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մասն էԷստլանն
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էՆորվեգիա
Ներառում է26 կոմւնա
ՎարչկենտրոնԼիլեհամեր
Բնակչություն (2013)
187 254[1] (12 տեղ)
Խտություն7, 43 ( 13 տեղ)
Տարածք25 192[2]  (5 տեղ)
Norway Counties Oppland Position.svg
Հիմնադրված է1919 թ.
Սահմանակցում էՍյոր Տրյոնդելագ, Մյորե օգ Ռոմսդալ, Sogn og Fjordane?, Բուսկերուդ, Ակերսհուս, Օսլո, Հեդմարկ և Տրյոնդելագ
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2
ISO 3166-2 կոդNO-05
oppland.no

ՊատմությունԽմբագրել

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Հին ժամանակներում Նորվեգիայի կենտրոնական մասը կովում էր «Upplǫnd», ինչը նշանակում է «վերին երկրներ»։ «Upp», «upper» բառերը նշանակում են «վերև»։ Անվան վերջնամասը՝ «lǫnd», հայերեն թարգմանած նշանակում է «երկիր»։

Ֆյուլքեի կազմավորումըԽմբագրել

1757 թվականին Ակերհուս մեծ ֆյուլքեից առանձնացվեցին մի շարք տարածքներ, որոնք ստացան Օպլանդ։ Վերջինս 1781 թվականին բաժանվեց երկու շրջանի՝ Հեդմարքենս և Կրիստանիա։ 1919 թվականինԿրիստանիա անվանումը փոխարինվեց Օպլանդ անվանումով։

1989 թվականին հաստատվեց Օպլանդ ֆյուլքեի զինանշանը, որն իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը սուր, վրան պատկերված սօիտակ գույնի երկու զանգակածաղիկ (Vernalis Pulsatilla):

ԱշխարհագրությունԽմբագրել

Օպլանդ ֆյուլքեն տարածվում է Մյոսա և Ռանսֆյորդ լճերից մինչև Դովրեֆել, Յութունհեիմեն լեռներ ու Ռոնդանե ազգային պարկ։ Պայմանականորեն բաժանվում է մի քանի ավանդական շրջանների՝ Գուդբրանսդալեն, Վալդրեսա, Տոտեն, Հեիդլանդ և Լենդ։

Օպլանդը իր կազմի մեջ ընդգրկում է հետևյալ խոշոր քաղաքները՝ Լիլեհամերը, Յոյվիկը, Օտտաը և Ֆագերնեսը։ Ֆյուլքեի կազմում են ներառված նաև Նորվեգիայի երկու ամենաբարձր լեռները՝ Գլիթերթինդենը և Գալհյոպիգենը։ Ֆյուլքեի տարածքով հոսում են մի քանի գետեր։

Օպլանդը Նորվեգիայի երկու ֆյուլքեներից է, որոնք չունեն ելք դեպի ծով։

Վարչա-տարածքային բաժանումԽմբագրել

Օպլանդ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 26 կոմունաների։

  1.   Վանգ
  2.   Վեստրե Սլիդրե
  3.   Վեստրե Տուտեն
  4.   Վոգո
  5.   Գյոուսդալ
  6.   Գրան
  7.   Դվորե
  8.   Եվնաքեր
  9.   Յոյվիկ
  10.   Լեշա
  11.   Լիլեհամեր
  12.   Լոմ
  13.   Լուներ
  1.   Նուրե Լան
  2.   Նուր Ֆրոն
  3.   Նուր Էուրդալ
  4.   Ռինգեբու
  5.   Սել
  6.   Սյոնրե Լան
  7.   Սյոր Ֆրուն
  8.   Սյոր Էուրդալ
  9.   Շոկ
  10.   Էյեր
  11.   Էյստրե Սլիդրե
  12.   Էստրե Տուտեն
  13.   Էտնեդալ
 
Օպլանդ ֆյուլքեի կոմունաները

ԾանոթագրություններԽմբագրել