Արշավներ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Արշավներ՝ լայն իմաստով՝ արշավը որոշակի նպատակով կազմակերպված ուղևորություն կամ երթ է։ Հատուկ նպատակով արշավի են մեկնում զինվորները, ճանապարհորդները, տարբեր հետազոտողներ ( բուսաբաններ, կենդանաբաններ, հնէաբաններ, երկրաբաններ) և այլք։ Առանձնանում են նաև սպորտային արշավները՝ մրցարշավները։ Պատմությունից մեզ հայտնի են բազմաթիվ ռազմական արշավներ՝ արշավանքներ։ Այս ամենից զատ՝ արշավները նաև ամառային հանգստի հրաշալի տեսակ են նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և բնության գրկում լինելը։ Բնության մեջ «քաղաքակիրթ» հանգստից արշավները տարբերվում են նրանով, որ այս դեպքում մարդիկ գիշերում են ոչ թե տներում, այլ վրաններում։

Արշավը նաև ակտիվ հանգիստ է խմբագրել

Որոշ մարդիկ գերադասում են արշավների գնալ փոքր խմբերով։ Նրանք վրաններ են խփում անտառների թավուտներում, լեռնալանջերին կամ առափնյա շրջաններում։ Բազմաթիվ դպրոցներ, մանկական և երիտասարդական կազմակերպություններ ստեղծում են վրանային ճամբարներ, որտեղ դեռահասներն ու երեխաներն անցկացնում են ամառային արձակուրդները։ Ավելի ու ավելի շատ են հայտնվում վրանային ճամբարները, որոնք նախատեսված են ընտանեկան հանգստի համար։ Արշավները կարող են ընդգրկել նաև հետիոտն ճամփորդություններ։ Իրենց ողջ հագուստն ու ուտելիքը արշավախմբի անդամները կրում են ուսապարկերում. վերցնում են թեթև, հավաք հանդերձանք, ինչպես նաև փոքրիկ վրան ու քնապարկ։ Եթե արշավի երթուղին անցնում է վայրի, չբնակեցված վայրերով, ապա արշավորդները վերցնում են ուտելիք, ջուր, քարտեզ ու կողմնացույց։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնության մեջ հանգստի սիրահարները հետիոտն արշավի փոխարեն գերադասում են ավտոճամբարները, որտեղ հանգստացողները բնակվում են ավտոմեքենայի բնակելի ավտոկցորդում։ ինֆորմացիա