Էլզա Լուիզա Մարիա Սկիապարելլի (իտալ.՝ Elsa Schiaparelli, սեպտեմբերի 10, 1890(1890-09-10)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - նոյեմբերի 13, 1973(1973-11-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ոճաբան և դիզայներ, «Ready-to-wear» ոճի ստեղծողներից մեկը։

Էլզա Սկիապարելլի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1890(1890-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4]
Մահացել էնոյեմբերի 13, 1973(1973-11-13)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
ԱմուսինWilhelm Frederick Wendt de Kerlor?[5][4]
Ծնողներհայր՝ Celestino Schiaparelli?[4], մայր՝ Marchesa Maria de Dominicis?[6]
ԵրեխաներYvonne Maria Luisa Schiaparelli?[6]
Կայքschiaparelli.com
Elsa Schiaparelli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Էլզա Շիափարելին ծնվել է 1890 թվականի սեպտեմբերի 10-ին Հռոմեական Պալացցո Կորսինիում։ Նրա մայրը՝ Լուիզա Մարիա Սկիապարելլին, նեապոլիտյան արիստոկրատ էր[7], իսկ հայրը՝ Չելեստինո Սկիապարելլին՝ գիտնական։ Նրա հետազոտությունները կենտրոնացած էին իսլամական աշխարհի և միջնադարի ուսումնասիրությունների վրա։ Նա նաև ծառայել է որպես Հռոմի համալսարանի դեկան, որտեղ հետագայում Էլզա Ջովանի Սկիապարելլին ուսանել է փիլիսոփայություն։ Նրա հորեղբայրը՝ Ջովանի Սկիապարելլին հայտնի աստղագետ է, որը հայտնաբերել է «Մարսի ջրանցքները»։ Մեծ հորեղբայրը՝ Էռնեստո Սկիապարելլին, հայտնի եգիպտագետ էր, որը հայտնաբերել է Նեֆերտարիի գերեզմանը։

Մանկուց Էլզան հիացած էր հին մշակույթների և կրոնական ծեսերի ուսումնասիրությամբ։ Այս աղբյուրները նրան ոգեշնչել են գրել «Արետուսա» խորագրով բանաստեղծությունների ժողովածու, որը հիմնված է որսորդության մասին հին հունական առասպելի վրա։ Դրա բովանդակությունը այնքան էր անհանգստացնում նրա պահպանողական ծնողներին, որ նրանք փորձեում էին խեղդել նրա ֆանտազիաները՝ ուղարկելով նրան Շվեյցարիայի վանական գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի ներսում գտնվելով, Սկիապարելլին ըմբոստանում է խիստ կառավարության դեմ և հացադուլ հայտարարում։ Ծնողները ստիպված են լինում նրան տուն տանել։ Այնուամենայնիվ, արկածախնդրության և հետախուզման հետապնդումը հանգեցրեց նրան, որ Էլզան առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխվեց Լոնդոն, երբ ընկերը նրան առաջարկեց քաղաքից դուրս գտնվող տանը անգլիացի որբ երեխաների խնամքի գործը։ «Փախուստի» մեկ այլ պատճառ էլ այն փեսացուի հետ ամուսնությունից խուսափելու ցանկությունն էր, որին ծնողները էին գտել նրա համար[8]։

ԱմուսնությունԽմբագրել

Լոնդոնում Սկիապարելլին սկսում է հաճախել թեոսոֆիայի դասախոսությունների։ Մի երեկո դասախոսը Թեոսոֆիայի հասարակության անդամ Վիլհեմ դը Վենդտն էր, որին դիմում էին տարբեր կեղծանուններով՝ Վիլի Վենդտ և Վիլհելմ դե Քերլոր։ Դե Քերլորը պնդում էր, որ ունի հոգեկան ունակություններ և բազմաթիվ ակադեմիական վկայականներ​​, բայց իրականում նա սովորական խաբեբա էր։ Միևնույն ժամանակ, նա ներկայացնում էր իրեն, որպես դետեկտիվ և հանցագործության հոգեբան, բժիշկ և դասախոս։ Սկիապարելիին գրավեց այս խարիզմատիկ մարդը, և նրանք իրենց առաջին հանդիպումից անմիջապես հետո հայտարարեցին իրենց նշանադրության մասին:Կարճ ժամանակ անց՝ 1914 թվականի հուլիսի 21-ին Լոնդոնում նրանք ամուսնանում են․ Սկիապարելլին քսանհինգ տարեկան հասակում, իսկ Վիլհեմը՝ երեսուն։ Վիլհելմ դե Քերլորը փորձում է գումար վաստակել՝ ամրապնդելով իր հեղինակությունը որպես պրակտիկ հոգեբան, քանի որ զույգը ապրում էր հիմնականում Սկիապարելիի մեծահարուստ ծնողների գումարոով։ 1915 թվականին զույգը ստիպված է լինում հեռանալ Անգլիայից. Դե Քերլորը արտաքսվում է, քանի որ դատապարտում են բախտագուշակության համար։ Դրանից հետո նրանք բնակվում են Փարիզում, Կաննում, Նիցցայում և Մոնտե Կառլոյում, այնուհետև 1916 թվականի գարնանը մեկնում են Ամերիկա։ Դե Քերլորը գրասենյակներ է վարձում իր նորաբաց «Հոգեբանության բյուրոյի» համար, որտեղ նա հույս ուներ փառքի և հարստության հասնել իր աշխատանքի՝ պարանորմալ խորհրդատու շնորհիվ։ Սկիապարտելլին, որպես օգնական էր հանդիսանում։ 1917 թվականին Դը Քերլորի ծանոթությունը լրագրողներ Ջոն Ռիդի և Լուիզ Բրայանտի հետ նրան դիրքավորեց, որպես բոլշևիկների հավանական աջակից և կոմունիստ հեղափոխական։ Փորձելով խուսափել մշտական ​​զննումներից, դե Քերլորը 1918 թվականին փախչում է Բոստոն, որտեղ նա շարունակում է իր գործունեությունը[9]։

1920 թվականի հունիսի 15-ին նրանք ունենում են մեկ դուստր՝ Մարիա Լուիզ Իվոն Ռադհաա («Գոգո» մականունով)։ Դե Քերլորը տեղափոխվում է՝ մենակ թողնելով Սկիապարելլիին նորածին դստեր հետ։ Հետագա տարիներին, երբ Գոգոն հարցնում էր մորը բացակայող հոր մասին, նրան ասում էին, որ նա մահացել է։ Նախքան 1922 թվականին Ֆրանսիա վերադառնալը վախենալով, որ Դե Քերլորը կփորձի իրավաբանական խնամակալություն ձեռք բերել Գոգոյի համար, Էլզան փոխում է երեխայի ազգանունը՝ Սկիապարելլի[10]։ Այս դժվարին ժամանակահատվածում Սկիապարելլիին աջակցում է նրա մտերիմ ընկեր Գաբրիել «Գաբի» Բաֆեթ-Պիկաբիան, «Դադա-սյուրռեալ» նկարիչ Ֆրանսիս Պիկաբիայի կինը, որի հետ նա առաջին անգամ հանդիպել էր 1916 թվականին Ամերիկայի անդրատլանտյան տեղափոխության նավի վրա։ Այս ժամանակ Շիափարելին ուներ սիրահար՝ օպերային երգիչ Մարիո Լոուրենտին, սակայն 1922 թվականին Լոուրանտին մահանում է։ Սկիապարելլին և դե Քերորը բաժանվում են 1924 թվականի մարտին։ 1928 թվականին Մեքսիկայում դե Քերլորը սպանվում է չպարզված պայմաններում[11]։

Կյանք ՓարիզումԽմբագրել

Սպիրիտիզմի հանդեպ նրա հետաքրքրությունը վերածվում է բնական հարազատության՝ դադայի արվեստի և սյուրռեալիստական ​​շարժումների հանդեպ, իսկ Գաբի Պիկաբիայի հետ նրա ընկերակցությունը նպաստում է նրա մուտքին այս ստեղծագործական շրջանակ, որն ընդգրկում էր այնպիսի արժանի անդամների, ինչպիսիք են՝ Ման Ռեյը, Մարսել Դյուշանը, Ալֆրեդ Ստիգլիցը և Էդվարդ Սթայհենը։ Գաբրիել Պիկաբիայի և մյուսների օրինակին հետևելով և իր սիրահար Լոուրանտիի մահվանից հետո Սկիապարելին 1922 թվականին Նյու Յորքից մեկնում է Ֆրանսիա։ Առանձնահատուկ սոցիալական դիրը, որը իր իտալական ընտանիքներ զբաղեցնում, ապահովում էր, որ նրան Ֆրանսիա վերադառնալուն պես կընդունեն ցանկալի սոցիալական շրջանակները։ Չնայած նրան, որ Սկիապարելլիին երբեք չի սպառնացել աղքատությունը, քանի որ նա շարունակում էր ֆինանսական աջակցություն ստանալ մոր կողմից, նա, այնուամենայնիվ, զգում էր անկախ եկամուտ ստանալու անհրաժեշտությունը։ Օրինակ, նա սկսել էր օգնել Ման Ռեյին իր Dada Société Anonyme ամսագրում, որը երկար չտևեց[12]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Էլզա Սկիապարելիի դիզայներական կարիերայի վրա ազդել էր կուտյուրիեր Պոլ Պուարեն, որը հայտնի էր դարձել կորսետներից ու գերբարձր զգեստներից հրաժարվելով և այնպիսի ոճի առաջխաղացման միջոցով, որը թույլ է տալիս ժամանակակից կնոջն ազատ տեղաշարժվել։ Ավելի մեծ տարիքում Սկիապարելլին Պուարեին անվանում էր «մեծահոգի դաստիարակ, սիրելի ընկեր»։ Սկիապարելին երբեք չի սովորել հագուստ պատրաստելու տեխնիկական հմտությունները։ Նա վարագուրում էր կտորն իր մարմնի վրա, երբեմն էլ իրեն օգտագործում որպես մոդել։ Փարիզում գտնվելիս Սկիապարելլին, որին ընկերները «Սկիապ» էին անվանում, սկսում է ստեղծել իր սեփական հագուստը[13]։

«Սկիապարելլի» մոդայի տունԽմբագրել

1920-ական թվականներԽմբագրել

Մի անգամ Ամերիկայի ընկերներից մեկը այցելում է Էլզային, և նա ուշադրություն է հրավիրում հյուրի սվիտերի վրա։ Պարզվում է, որ նման սվիտերները հյուսում է Սկիապարելիի տան մոտակայքում բնակվող հայ դերձակուհի։ Նա էլ դառնում է Էլզայի առաջին գործընկերը, նրանք միասին մշակում էին զգեստների և սվիտերների առաջին մոդելները։ Այսպիսով ստեղծվում են առաջին սվիտերները[14], որոնք ձեռքով էին գործածում տրոմպլյոյի (ֆր․ trompe-l'œil «աչքի պատրանք») մոտիվներով, որն ակնթարթորեն դառնում է հիթ։ Սև և սպիտակ, գունավոր, ժապավենակապով, երկրաչափական նախշով, կմախքով (օմարի ձևով նախշ, այնուհետև անցնելով հագուստի այլ տեսակներ), խոցված սրտով, նավաստիների դաջվածքներով, աֆրիկյան նախշերով կամ աբստրակտ կրիայի մոտիվներով, պուլովեր սկսեցին հագնել դերասանուհիներ և բոլոր տարիքի հայտնի մարդկանց։ Չարլզ Լինդբերգի Ատլանտյան թռիչքից հետո Սկիապարելլին սկսում է մի շարք մոդելներ՝ նվիրված ավիացիային[15]։ Պուլովերը այնքան հայտնի դարձավ, որ ամերիկյան մի ամսագիր հրատարակեց օրինակ, առանց նշելու դիզայներների անունը։ Հետագայում տրիկոտաժե հագուստի հավաքածուն համալրվեց լողափի ննջազգեստներով, լողազգեստներով, թվիթերային սպորտային անսամբլերով, դահուկային կոստյումներով և երեկոյան զգեստներով։ Այնուհետև Սկիապարելիին հաջողվեց խոշոր պատվեր ստանալ «Strauss» ընկերությունից սպորտային հագուստի համար, որի վրա աշխատում էին Փարիզի հայ համայնքի գրեթե բոլոր կանայք։ Այս կարգադրությունը օգնեց Էլզային լայն ժողովրդականություն ձեռք բերել, իսկ հայերը կարողացան բացել տրիկոտաժի գործարան։ Ռյու դե լա Պե փողոցում «Սպորտի համար» ցուցանակի տակ բացվում է Սկիապարելիի Մոդայի տունը։ 1928 թվականին գործարկվում է «S» առաջին բույրը։ Ըստ լեգենդի՝ Էլզա Սկիապարելին օգտագործում է միայն այն բուրմունքները, որոնք սկսվում են «S» տառով[16]։

ՆորարարությունԽմբագրել

  • Սկիապարելլին առաջիններից մեկն էր, որ Բարձր Մոդայում օգտագործեց տեսանելի կայծակաճարմանդները, ինչպես դեկորատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ[17]։ Թաքնցելու փոխարեն՝ կայծակաճարմանդները դարձել էին հիմնական ձևավորման տարր։ Չարլզ Ջեյմսոնի հետ միասին Սկիապարելլին պայմանավորվել էր արտադրողների հետ՝ իրենց կայծակաճարմանդների գովազդները խթանելու համար օգտագործել հատուկ ապրանքանիշներ՝ կախված այն բանից, թե որտեղ է վաճառվելու հագուստը (օրինակ, Éclair Փարիզյան մոդելների համար, Lightning Fastener Co. Լոնդոնյան մեդելների համար և Hookless Fastener Co. կայծակաճարմանդներ ամերիկյան էքսպորտային մոդելների համար)[18],
  • ԱՄՆ-ում հայտնվում են հագուստի արտադրության առաջին լիցենզիաները։ Այսպիսի ստրատեգիան նորաձևության ոլորտում սովորական պրակտիկա կդառնա տարիներ անց[19]։

1930-ական թվականներԽմբագրել

1930-ական թվականներ ծաղկման ժամանակաշրջան է դարձել Սկիապարելլիի նորաձևության տան համար։ Բիզնեսը սկսեց թափ առնել. Սրահը վերանվանվեց Schiap խանութ։ Իր հավաքածուները ստեղծելիս Սկիապարելին համագործակցում էր այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն (Նա պատրաստում էր գլուխների գծագրեր։ Որոշները վերարտադրվում էին երեկոյան մանտոների թիկնոցներին, իսկ մեկը՝ երկար դեղին մազերով, հասնում է իրան, մոխրագույն սպիտակեղենի կոստյումով)[20], Կես վան Դոնգենը, Կրիստիան Բերարը, Մարսել Վերտեն, Լուի Արագոնը և Էլզա Տրիոլեն («ասպիրինային» ճենապակյա մանյակ), Ժան Դյունանը (երկար զգեստեր գերբնական ծալքերի պատկերով,1931 թվական), Մերետ Օպենհայմը (մետալիկական և մորթե ապարանջաններ)։ Նրա մոդելներին լուսանկարում էին Ման Ռեյը, Սեսիլ Բիթոնը և կոմս Էթեն դե Բոմոն։

 
Էլզա Սկիապարելլիի դիզայնի զգեստներ[21]

Զարդերը մեծ դեր ունեին Սկիապարելլիի կոլեկցիայի մեջ։ Նա հայտնի էր իր անսովոր կոճակներով, որոնք կարող էին հիշեցնել մոմակալներ, խաղաթղթի խորհրդանշաններ, նավեր, թագեր, հայելիներ և ծղրիդներ կամ արծաթե ագուռ, մետաքսով ծածկված գազար ու ծաղկակաղամբ[22][23][24]։ Սկիապարելին աշխատանքի համար վարձել էր Ժան Շլումբերժեին և Ժան Կլեմանին։ Նրա առավել անմիջական սյուրռեալ ձևավորումներից մեկը 1938 թվականի Rhodoid վզնոցն էր (նոր մշակված պարզ պլաստմասե), որը փորված էր գունավոր մետաղական միջատներով[25], ինչը տալիս էր այն պատրանքը, որ մլակները սողում էին հենց տիրոջ մաշկի վրա։

Երեկոյան զգեստները հավաքածույում հայտնվեցին 1931 թվականին։ Առաջին զգեստները պատրաստվել են Ռոբերտ Փերիերի շքեղ մետաքսից։ Սկիապարելիի սյուրռեալիզմի և դադաիզմի կիրքը հանգեցրեց հագուստի և աքսեսուարների հավաքածուներին, որոնք առանձնանում են իրենց եզակիությամբ:Հավատալով, որ նոր, էժան գործվածքները կօգնեն մեղմել դասերի միջև եղած տարբերությունները, նա փորձեց օգտագործել արհեստական ​​նյութեր, որոնք նոր էին սկսում նվաճել շուկան։ Առաջին ցուցադրությունը անց է կացվել Նյու Յորքի։ Սկիապարելլին հայտնվեց Time շաբաթաթերթի շապիկի վրա[26]։ Էլիզան առաջին կին մոդելավորողն է, որն արժանացել է նման պատվի[27]։ Հոդվածում նրա հագուստը ներկայացվում է որպես «բարձր նորաձևության կտրուկ արբիտրներից մեկը»։ Թողարկվում է պարֆյումերիայի ամբողջական հավաքածուն՝ Soucis, Salut и Schiap։ Օծանելիքները հայտնի էին իրենց անսովոր փաթեթներով և տարրաներով[28]։ Նրա ամենահայտնի օծանելիքը «Shocking!»-ն էր (1936 թվական)[29], սրվակը պատրաստել էր Լեոնոր Ֆինին կանացի իրանի կազմվածքով՝ ոգեշնչվելով մանեկենի դեր կատարող Մեյ Ուեսթով և Դալիի ծաղկավաճառների նկարներով։ Այնուհետև սրվակի ձևը պատճենվել է Ժան Պոլ Գոտյեից[30]։

ԴալիԽմբագրել

Սկիապարելիի դիզայնները, որոնք ստեղծել էր Դալիի հետ, իր ամենահայտնի դիզայններից են։ Բացի լավ փաստաթղթավորված համագործակցություններից, ինչպիսիք են եզրավոր գլխարկ-կոշիկը և Lobster, Tears և Skeleton զգեստները, Դալին նշանակալից ազդեցություն ունեցավ այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են գառան ճարմանդ գլխարկը և 1936 թվականի՝ գրպաններով կոստյումը, որը կոմոդ էր հիշեցնում։ Սալվադոր Դալիի հետ առաջին համագործակցությունը հեռախոսային սկավառակի տեսքով փոշու տուփ էր[31]։

«Օմար» զգեստ[32]Մի պարզ սպիտակ մետաքսե երեկոյան զգեստ՝ մորեգույն գոտիով, որի վրա պատկերված էր մի մեծ օմար, որը Դալին նկարում էր փեշի վրա։ 1934 թվականից սկսած՝ Դալին սկսեց իր գործերում ներառել օմարը, այդ թվում՝ «Նյու Յորքի երազողը փնտրում է օմար՝ հեռախոսի փոխարեն», որը պատկերված է եղել 1935 թվականին «American Weekly» և «Lobster Telephone» (1936) շաբաթաթերթերում։ Այդ զգեստը հագել էր Վինդզորի դքսուհի Ուոլլիս Սիմփսոնը, որը լուսանկարել էր Սեսիլ Բիթոնը Շատո դե Կոնդե-ում Էդուարդ VIII-ի և իր հարսանիքից որոշ ժամանակ առաջ։

«Արցունքներ» զգեստ[33] Մի բարակ գունատ կապույտ երեկոյան զգեստ՝ Դալիի նկարած արցունքներով պատված, ազդրերի երկարությամբ քողի «իրական» արցունքներով, խնամքով կտրված և շարված վարդագույն և մանուշակագույն, «Կրկես» հավաքածուի մաս էր կազմում 1938թվականի փետրվարին։ Տպագրությունը նպատակ ուներ ստեղծելու պատռված կենդանիների մարմնի պատրանք, մինչդեռ արցունքները պատկերում էին գործվածքի հետևի մորթուց, ինչը ենթադրում էր, որ հագուստը պատրաստված է կենդանիների մաշկից՝ շրջված դեպի ներսը։ Ձգված, ճղված հագուստի ձև, որոնք պատռված մարմնի ակնարկ էին, հայտնվել են Դալիի 1936 թվականի երեք նկարներում, որոնցից մեկը ՝ «Նեկրոֆիլիկ գարունը», եղել է Սկիապարելինը։

Կմախք զգեստ[34] Դալին նաև օգնեց Սկիապարելլիին նախագծել «Կրկես» հավաքածուի համար կմախքի զգեստը:Դա խիստ սև կրեպե զգեստ էր, որի վրա օգտագործվել էր փայլաթիթեղներ՝ փափուկ կողոսկրեր, ողնաշարի և ոտքերի ոսկորներ ստեղծելու համար։

Գլխարկ-կոշիկ[35] 1937 թվականին նա Սկիապարելլի համար կոշիկի էսքիզներ է նկարել, որը ներկայացրել է 1937-38-թվականների աշուն-ձմեռ հավաքածուի մեջ։ Գլխարկն ուներ բարձր կրունկներով կոշիկի տեսք, որի կրունկը կանգնած էր ուղիղ վերև, իսկ ոտնաթաթի ծայր թեքված է օգտագործողի ճակատին։ Այդ գլխարկը կրել են Գալան, հենց ինքը՝ Սկիապարելլին և ամերիկյան Harper's Bazaarամսագրի ֆրանկո-ամերիկյան խմբագիր Դեյզի Ֆելոուզը։

1930-ական թվականներին Սկիապարելիի տունը սկսում է ընդլայնվել և ընդգրկում է ութ սեմինարի ընթացքում տեղաբաշխված 400 աշխատակից։ Սրահի ինտերիերի դիզայնը մշակվել էԺան-Միշել Ֆրանկը Ալբերտո Ջակոմետիի հետ համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Երկրորդ աշխարհամարտի պատճառով աշխատուժը կրճատվել է մինչև 150-ը։ Մնացած աշխատողները ամեն շաբաթ աշխատում են իջեցված աշխատավարձի չափով, որպեսզի հնարավորինս շատ մարդ պահի իրենց աշխատանքը։ Սրահներում այժմ ներառված են պատրաստի արտադրությունների խանութներ։ 1939 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումով, Սկիապարելլին դադարեցրեցնում է արտադրությունը։ Այս ժամանակահատվածում, փրկության բանակի հանձնարարությամբ, նա ստեղծեց միատեսակ ձևավորում կին անձնակազմի համար, սակայն ապրանքների արտադրությունը չհաստատվեց։

1930-ական թվականների հայտնի հավաքածուներԽմբագրել

«Le Cirque» հավաքածու[36][37] – Էլզա Սկիապարելլին առաջիններից մեկն էր, որն անուններ է որոշել իր հավաքածուների համար։ «Le Cirque» հավաքածուի շնորհանդեսը ներկայացնում է շրջադարձային նոր պահ. առաջին ցուցադրությունը, որը կարելի է համեմատել այսօրվա նորաձևության ցուցադրությունների հետ։

 
Երեկոյան զգեստներ, 1937 թվական[38]

«Pagan» հավաքածու[39] - հիմնական տարրը փղոսկրյա տերևների ձևն էր, Սկիապարելլիի գեղագիտության կարևորագույն տարրերից մեկը։

«Համաստեղություն» հավաքածու[40] - Մեծ Արջ Էլզա Սկիապարելիի սիրելի համաստեղությունն է, քանի որ կրկնվում է ձախ այտին գտնվող խալերի ձևը։

«Commedia Dell 'Arte» հավաքածու[41]։

«Cash & Carry» հավաքածու - կամուֆլյաժի առաջին օգտագործումը Haute Couture-ում։ Ստեղծեցին կոմբինեզոններ՝ մեծ կայծակաճարմանդներով և մաքսի գրպաններով, որոնք նախատեսված են պայուսակի համարժեքը պահելու համար, և կոստյումներ ինտեգրված պայուսակներով՝ օդային հարձակումները կանխելու համար։

ՆորարարությունԽմբագրել
  • Սկիապարելլին հայտնի էր նորարար կտորների մեկ տոկոսը օգտագործելով, որոնք նման էին այնպիսի տեքստութաների, ինչպիսիք են՝ ծառի կեղևը կամ կրեպ թուղթը, պատրաստված թավիշը, որպիսի կնգում հիշեցնի; տպագրերի ստեղծում։ Նա «կնճռոտ» վիկոզայից շորեր էր պատրաստել 50 տարի առաջ, երբ Իսեյ Միյակեն դեռ նոր էր սկսում նույն ծալքերը պատրաստել[42]։ Այս նոր և չստուգված գործվածքներից հագուստներ պատրաստելու վտանգ կար. Դիանա Վերելլանդի հագուստը քիմմաքրմանը հալվելուց հետո, երբ սինթետիկ գործվածքները վերածվեցին քիմիական մնացորդի`մաքրող հեղուկների հետ շփման ժամանակ[43];
     
    Կտորներներ, որոնք մշակել է Ռոբերտ Փերյեն[44]:
  • Չարլզ Կոլկոմբետի հետ նա փորձեր է կատարել ակրիլի, ցելոֆանի, «Jersela» կոչվող տրիկոտաժե վիսկոզայով, «Fildifer» կոչվող մետաղական թելերով պատրաստված վիսկոզայով. առաջին սինթետիկ նյութերն են որոնք օգտագործվել են Haute Couture-ում[45]։
  • Այս նորամուծություններից մի քանիսը չեն շարունակվել, ինչպես, օրինակ, նրա 1934 թթվականին ռոդոֆանից պատրաստված «ապակե» գլխարկը, թափանցիկ պլաստիկ, որը կապված է ցելոֆանի հետ[46]։
  •  
    Մուգ կանաչ կոստյում։ Փարիզ, 1948 թվական[47]
    * Ստանում է պատենտ ներկառուցված կրծկալով ամբողջական լողազգեստի համար։ «Ներկառուցված» կրծկալը - հետագայում միջադիրով կրծկալը կլինի երեկոյան և պատահական զգեստներում[48]։
  • Հայտնվում է Haute Couture-ի զգեստներով առաջին կիպ զգեստները[49]։
  • ԱՄՆ նոր արտոնագրեր կոշիկների և գունավոր զուգագուլպաների համար[50]։
  • Երկատված կիսաշրջազգեստների ստեղծում, որոնք Անգլիայում սկանդալ էին առաջացնում։ 1931 թվականին Սկիապարելլիի երկատված կիսաշրջազգեստներից հետո շորտերը ցնցեցին թենիսի աշխարհը, երբ այն 1931 թվականին Ուիմբլդոնում սկսեց հագնել Լիլի դե Ալվարեսը[51]։
  • Կոլաժի տպագրություն (այսպես կոչված «թերթային տպագրություն»)[52]։

«Ապշեցնող վարդագույն»Խմբագրել

 
Ցնցող վարդագույն


Ասում են, որ Սկիպարելլին իր ֆիրմային գույներից մեկը՝ ապշեցնող վարդագույնը ստեղծելիս ոգեշնչվել է «Daisy Fellowes tête de Belier»-ի (Ram's Head) վարդագույն ադամանդով[53]։

1940 ական թվականներԽմբագրել

Փարիզի օկուպացիայից մեկ տարի անց նա տեղափոխվում է ԱՄՆ։ ԱՄՆ-ում, Անն Մորգանի օգնությամբ, Սկիապարելլին հրատարակում է «Ֆրանսիան Ամերիկայում» օրացույցը, կազմակերպում ֆրանսիական երաժշտության համերգներ, իսկ Մարսել Դյուշանի հետ կազմակերպում է ժամանակակից ֆրանսիական արվեստի ցուցահանդեսներ՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով գրավել հարուստ ամերիկացիների ուշադրությունը օկուպացված Ֆրանսիայիվրա[54]։ Սկիապարելիի «Գարուն 1940 թվական» հավաքածուի մեջ [55] ներկայացված էին «խրամատային» շագանակագույնը և տպագիր ներկաքողարկման տաֆտաները։ Նոր երեկոյն զգեստ՝ շքեղ և փորձարարական։ Ռազմական ոճով բաճկոնները դառնում են Սկիապարելլիի ֆիրմային հագուտներից մեկը։

1946 թվականին «Համաստեղություն» զգեստապահարանում[56] հայտնվում է վեց զգեստ, մեկ երկկողմանի վերարկու և երեք ծալովի գլխարկ՝ մինչև 12 ֆունտ քաշով։

1947 թվականին ստեղծվում է ասեղնագործված վարդագույն ժապավենակապով լեգենդար զգեստը[57]։ Յուբեր դը Ժիվանշին նշանակվել էր «Schiaparelli» բուտիկի ստեղծագործ տնօրեն, մինչև որ 4 տարի հետո ստեղծեց իր սեփական նորաձևության տուն։

Չնայած 1949 թվականին իր ատելյեի մի հատվածի գործադուլին՝ Էլզա Սկիապարելլին իր հավաքածուն ներկայացնում է նկարներով, որոնցում պատկերված են գնդասեղներ, կտորների նմուշներ և ոչ մի հանգույցն։ Հավաքածուի համարձակ ու երիտասարդական ոճի մոտեցումը նրան հաջողության են բերում[58]։

1950-ական թվականներԽմբագրել

Սկիապարելլիի Նորաձևության տունը չի կարողացել հարմարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած փոփոխություններին և չնայած թողարկվել են հաջող հավաքածուներ, որոնք գնահատության են արժանացել ինչպես քննադատների, այնպես էլ գնորդների կողմից, բիզնեսն ապրել է իր վերջին տարիները։ Բարդացել է արտասահմանյան գնումների, լիցենզիաների ստացման գործընթացը։ Չնայած դրանք կազմում էին արտահանման փոքր տոկոսը, այնուամենայնիվ դա ազդել է բիզնեսի վրա։

Մինչ Փարիզի նորաձևության խոշոր տներն իրենց պաշտպանում էին այն կանոններով, որոնք արգելում էին հանրությանը տեսնել իրենց մոդելներին, գնորդները գնում էին ուր ուզում էին, ազատ արտահայտում էին իրենց կարծիքները և մեր անուններն օգտագործում էին իրենց գովազդային պողոտաներում։ Նոր օրենքները, որոնք ընդունվել են Բարձր նորաձևության սինդիկատի կողմից, պատվիրում էին գնորդներին վճարել յուրաքանչյուր շնորհանդեսին մասնակցելու իրավունքի համար․ դա ստիպում էր նրանց գնել նոր հավաքածուից գոնե մեկ զգեստ, որպեսզի վերադարձնեն իրենց գումարները։ Իսկ եթե նրանց բյուջեն սահմանափակ է, ինչը հաճախ հանդիպում է մեր օրերում, նրանք ուղարկվում են միայն որոշ տներ։ Եվ դա դեռ ամենը չէ. ամենօրյա Ժողովրդավարական մամուլը միակն է, որը պետք է հաշվի առնել, այլևս իրավունք չուներ լուսանկարել շնորհանդեսի ժամանակ։ Իսկ եթե վերջապես թույլտվություն էին ստանում, լուսանկարները կարելի էր հրապարակել միայն մեկ ամիս անց։ Մտածեք ինքներդ, թե որքանով այդ ժամանակ դանք ակտուալ կլինեն[59]։

Նորաձևության վերջին հավաքածուն թվագրում է 1953 թվականից։ Տունը վերջնականապես փակվեց (խոշոր պարտքով) 1954 թվականի դեկտեմբերին, նույն տարում, երբ նրա մեծ մրցակից Կոկո Շանելը վերադարձավ բիզնես։ Չնայած դրան, Սկիապարելիի նորաձևության տունը նման կարճ ժամանակահատվածում հասցնում է[60]։

  • ստանալ նոր լիցենզիաներ ԱՄՆ-ում․ որպես «Schiaparelli couture lingerie»-ի ներքնազգեստ,
  • առաջինը ստանալ «Haute Couture»-ի դիզայներական արևային ակնոցների արտոնագիր,
  • ստեղծել «Haute Couture»-ի առաջին սմոքինգ զգեստը,
  • ստեղծել «2-en-1» զգեստը․ ասիմետրիկ զգեստ, որի ձախ մասը ունի ծավալուն եզրագծային, իսկ աջ մասը՝ ասեղնագործված կիպ ձև։

2006 թվականից մինչ օրս[61]Խմբագրել

2007 թվականին բրենդը ձեռք է բերել իտալացի գործարար Դիեգո Դելլա Վալլեն, բայց միայն 2013 թվականին, սեպտեմբերին, երբ Մարկո Զանինին նշանակվեց ստեղծագործ տնօրեն, բրենդի վերածննդի տարրերը դարձան հանրության սեփականությունը։ Տունը ներկայացվել է «Chambre Syndicale de la Haute Couture»-ի անդամների ցուցակ վերադառնալու համար և ներկայացրել իր առաջին հավաքածուն 2014 թվականի հունվարին։ 2013 թվականին կուտյուրյե Քրիստիան Լակրուան «Musee des Arts Decoratifs»-ում Սկիապարելլիի հիշատակին նվիրված ներկայացրել է հագուտի հավաքածու[62]։

ԿինոԽմբագրել

 
«Մուլեն Ռուժ»,1952[63]։

Կյանքի վերջին տարիներԽմբագրել

1954 թվականին նորաձևության տան փակումից հետո Սկիապարելլին հրապարակել է իր ինքնակենսագրությունը՝ «Ապշեցնող կյանք»-ը։ Ապրում էր իր փարիզյան բնակարանի և Թունիսի տան միջև։ Նա մահացել է Փարիզում, 1973 թվականի նոյեմբերի 13-ին, 83 տարեկան հասակում, իր վերջին հավաքածուի թողարկումից քսան տարի անց։ Սկիապարելլիին թաղել են «ապշեցնող» վարդագույն գույնի մետաքսե կոստյումով, որը նորաձևության մեջ է մտցվել հենց իր կողմից։ Սկիապարելլիի երկու թոռնուհիները՝ (դիվանագետ Ռոբերտ Լ. Բերենսոնի հետ նրա դստեր ամուսնությունից) մոդել Մարիսա Բերենսոնը և լուսանկարիչ Բերի Բերենսոնը։ 1970-ական թվականներին երկու քույրերը պարբերաբար հայտնվել են «Vogue»-ում։ 2014 թվականին Մարիսան համագործակցել է Յուբեր դե Ժիվանշիի հետ «Էլզա Սկիապարելլիի անձնական ալբոմը» գրքի հրատարակության համար, որում վերարտադրվել են նրա տատիկի անձնական արխիվից արված լուսանկարներ[64]։


Ծանոթագրություններ և արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Uzzani G. SCHIAPARELLI, Elsa (իտալ.) — 2018. — Vol. 91.
  5. http://blog.europeana.eu/2019/03/elsa-schiaparelli-declaring-feminine-willpower-through-fashion/
  6. 6,0 6,1 6,2 6,3 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  7. Hill, Rosemary (2004-02-19). // "Hard-Edged Chic". London Review of Books.. — С. 15—16.
  8. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь. — С. 3—15.
  9. Gnoli, Sofia. Un secolo di moda italiana, 1900-2000 (in Italian). — С. 34,37,39,42,44.
  10. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь. — 282 с.
  11. Gnoli, Sofia Un secolo di moda italiana, 1900-2000 (in Italian). — С. 17—36.
  12. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — С. 63,65.
  13. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь. — С. 46.
  14. «Свитер с бантом»։ http://collections.vam.ac.uk 
  15. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь.
  16. «1928 год»։ https://www.schiaparelli.com 
  17. «1929 год»։ https://www.schiaparelli.com 
  18. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000.
  19. «1929 год»։ https://www.schiaparelli.com 
  20. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь. — С. 99.
  21. Joe Mabel (2019-08-25)։ «English: Elsa Schiaparelli dresses, "Seattle Style: Fashion/Function" exhibit (2019), Museum of History and Industy, South Lake Union, Seattle, Washington, USA.»։ Վերցված է 2019-09-12 
  22. «Кнопки,1939 год» 
  23. «Пуговицы»։ https://www.metmuseum.org 
  24. «Пуговицы»։ https://www.metmuseum.org 
  25. «Ожерелье»։ https://www.metmuseum.org 
  26. «1934 год»։ https://www.schiaparelli.com 
  27. «Обложка TIME,1938 год»։ https://www.schiaparelli.com 
  28. «Perfume bottles»։ http://www.perfumebottles.org (չաշխատող հղում)
  29. «Shocking»։ https://www.rubylane.com 
  30. Эльза Скиапарелли Моя шокирующая жизнь. — С. 5.
  31. «Пудреница в форме телефонного диска»։ https://www.metmuseum.org 
  32. «Платье "Лобстер"»։ https://www.philamuseum.org 
  33. «Платье "Слезы"»։ http://collections.vam.ac.uk 
  34. «Платье-скелетон»։ http://collections.vam.ac.uk 
  35. «Шляпа-туфля»։ http://collections.vam.ac.uk 
  36. «Вечерний жакет»։ http://collections.vam.ac.uk 
  37. «Блуза»։ https://www.metmuseum.org 
  38. Joe Mabel (2019-08-25)։ «English: Elsa Schiaparelli dresses, "Seattle Style: Fashion/Function" exhibit (2019), Museum of History and Industy, South Lake Union, Seattle, Washington, USA.»։ Վերցված է 2019-09-12 
  39. «Шляпа»։ http://collections.vam.ac.uk 
  40. «Жакет»։ http://collections.vam.ac.uk 
  41. «Костю Арлекина»։ http://collections.vam.ac.uk 
  42. «Юбка из "мятой" ткани»։ https://www.metmuseum.org 
  43. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — Meltemi Editore srl, 2005. — 282 с.
  44. Robert Perrier (2013-05-18)։ «English: Acetate fabrics by Robert Perrier»։ Վերցված է 2019-09-12 
  45. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — 2005. — С. 64. — 282 с. — ISBN Meltemi Editore srl
  46. Ирина Щербакова Как и почему пластик вошел в моду? // https://www.lofficielrussia.ru. — 2016.
  47. Joe Mabel (2019-08-25)։ «English: Elsa Schiaparelli dresses, "Seattle Style: Fashion/Function" exhibit (2019), Museum of History and Industy, South Lake Union, Seattle, Washington, USA.»։ Վերցված է 2019-09-12 
  48. «30s» 
  49. «30s» 
  50. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — 2005. — 282 с.
  51. Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — 2005. — 282 с.
  52. «Necktie,ca. 1935» 
  53. Mitchell Owens Jewelry That Gleams With Wicked Memories // The New York Times.
  54. «1940s» 
  55. «Блуза»։ https://www.metmuseum.org 
  56. «Дорожный костюм»։ https://www.metmuseum.org 
  57. «Платье с розовым бантом» 
  58. «1940s» 
  59. Эльза Скипарелли Моя шокирующая жизнь. — С. 169.
  60. «the50s» 
  61. «2000s» 
  62. «Как создавалась первая коллекция Кристиана Лакруа для Дома Schiaparelli»։ https://www.vogue.ru 
  63. Joe Mabel (2019-08-25)։ «English: Elsa Schiaparelli dresses, "Seattle Style: Fashion/Function" exhibit (2019), Museum of History and Industy, South Lake Union, Seattle, Washington, USA.»։ Վերցված է 2019-09-12 
  64. Беренсон, Мариса; Givenchy Юбер де (2014). Эльзы Скиапарелли Частный альбом . Лондон.

ԳրականությունԽմբագրել

  • Shocking! The Art and Fashion of Elsa Schiaparelli - Philadelphia Museum of Art
  • Secrest Meryle (2014)։ Elsa Schiaparelli: a biography.։ Alfred A Knopf։ ISBN 978-0307701596 
  • Ирина Дубина. Эльза Скиапарелли и сюрреализм. Как великая итальянка объединила моду и искусство. — 2018.
  • Sofia Gnoli Un secolo di moda italiana, 1900-2000. — Meltemi Editore sr, 2005. — 282 с.
  • Palmer White Elsa Schiaparelli: Empress of Paris Fashion. — Aurum Press, 1995. — 224 с.
  • Shocking!: The Art and Fashion of Elsa Schiaparelli. — Philadelphia Museum of Art, 203. — 320 с.
  • Susan Goldman Rubin Hot Pink: The Life and Fashions of Elsa Schiaparelli. — Abrams, 2015. — 56 с.