Մարսել Դյուշան

ֆրանսիացի նկարիչ

Մարսել Դյուշան (ֆր.՝ Marcel Duchamp, հուլիսի 28, 1887(1887-07-28)[3][4][5][…], Բլենվիլ Կտևոն[1][6][7] - հոկտեմբերի 2, 1968(1968-10-02)[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն[1][6][7]), ֆրանսիացի և ամերիկացի արվեստագետ, արվեստի տեսաբան՝ կանգնած դադաիզմի և սյուրռեալիզմի ակունքներումː Ստեղծագործական ժառանգությունը համեմատաբար այդքան էլ մեծ չէ, սակայն շնորհիվ իր գաղափարների ինքնատիպության, Դյուշանը արվեստի մեջ համարվում է XX դարի ամենաազդեցիկ դեմքերից մեկըː Նրա ստեղծագործությունները ազդեցություն են ունեցել այնպիսի XX դարի այնպիսի ուղղությունների առաջացման վրա, ինչպիսիք են փոփ-արտը, մինիմալիզմը, կոնցեպտուալ արվեստը և այլնː

Մարսել Դյուշան
ֆր.՝ Marcel Duchamp
Ի ծնեֆր.՝ Henri-Robert-Marcel Duchamp[1][2]
Ծնվել էհուլիսի 28, 1887(1887-07-28)[3][4][5][…]
ԾննդավայրԲլենվիլ Կտևոն[1][6][7]
Վախճանվել էհոկտեմբերի 2, 1968(1968-10-02)[3][4][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[1][6][7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8] և  ԱՄՆ[9]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Պիեռ Կոռնելի դպրոց և Խարտիաների ազգային դպրոց[10]
Մասնագիտությունդերասան, շախմատիստ, նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, բանաստեղծ, գրադարանավար, դիզայներ, արվեստագետ, վիզուալ արտիստ, կինոռեժիսոր, փիլիսոփա, գծագրող, նկարիչ-փորագրող և assemblage artist
Ոճդադաիզմ, սյուրռեալիզմ և կոնցեպտուալիզմ
Ժանրգեղանկարչություն, Ռեդի-մեյդ, քանդակագործություն, լուսանկարչություն, կոնցեպտուալիզմ և ֆիգուրատիվիզմ
Թեմաներգեղանկարչություն և քանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներÉtant donnés?, L.H.O.O.Q.? և Մերկ աստիճանից իջնողը №2
ՄեկենասներWalter Conrad Arensberg?
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց, ՈՒԼԻՊՈ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Société Normande de Peinture Moderne? և Անկախ նկարիչների միություն
ՀայրJustin-Isidore Eugène Duchamp?
ՄայրLucie Duchamp?
ԱմուսինԱլեքսինա Դյուշան և Lydie Sarazin-Levassor?
Համատեղ ապրողGabriële Buffet-Picabia? և Maria Martins?
ԶավակներYo Savy?
ԱզգականներÉmile Frédéric Nicolle?
 Marcel Duchamp Վիքիպահեստում

Մանկությունը խմբագրել

 
Այստեղ է անցել Դյուշանի մանկությունը

Ընտանիքում յոթ երեխա էին, որոնցից մեկը ծնվելուց հետո շատ չանցած մահացավː Նրանցից չորսը ճանաչված նկարիչներ են դարձել՝ Մարսելը, Ժակ Վիյոն (Գաստոն Դյուշան, 1875-1963), Ռայմոն Դյուշան Վիյոն (1876-1916), ինչպես նաև քույրը ՝ Սյուզաննա Դյուշան Կրոտտին (1889-1963)ː

Ընտանիքում սերը և հետաքրքրվածությունը դեպի արվեստը գալիս էր մայրական կողմի պապիկից՝ Նիկոլայ Էմիլից, ով նախկինում արվեստագետ և փորագրիչ է եղելː Ամբողջ տունը լցված էր Նիկոլայ Էմիլի աշխատանքներովː Դյուշանի հայրն ազատ էր թողել իր երեխաներին մասնագիտություն ընտրելու հարցում, չպարտադրելով շարունակել իր ուղինː Դյուշանը, ինչպես նաև իր ավագ եղբայրները սովորել են լիցեյում, 10-17 տարեկանː Նա շատ լավ աշակերտ չի եղել, բայց հաջողություններ է ունեցել մաթեմատիկա առարկայում, մի քանի անգամ հաղթելով մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայումː 1903 թվականին նա նաև հաղթել է արվեստի գործերի մրցույթումː 14 տարեկանում նա միանգամայն լուրջ սկսել է հետաքրքրվել նկարչությամբː Այս ժամանակաշրջանից պահպանվել են նկարներ, որտեղ նա պատկերել է իր քրոջըː Գեղանկարչությանը վերաբերող առաջին լուսանկարները իմպեսիոնիստական ոճում) արվել են 1902 թվականինː 1904 թվականին նա եկել է Փարիզ, կանգ առել Մոնմարտում, փորձեց սովորել Ժյուլիանի ակադեմիայում, թողել պարապմունքներըː Այդ ժամանակահատվածում նրա գեղանկարչությունը անկախ չէր, մեկ նման Էր Պոլ Սեզանին, մեկ Մոտիսսի պոֆիզմինː 1909 թվականին նրա գործերը հայտնվում են Աշնանային սրահում, դրանք նկատում է անձամբ ինքը՝ Գիյոմ Ապոլիներըː

Կուբիզմ խմբագրել

Եղբայրների՝ Ժակ Վիյոնի և Ռեմոն-Դյուշան Վերոնի օգնությամբ Մարսել Դյուշանը ծանոթանում է կուբիզմինː Նա միանում է «Դե Պյուտո» խմբին, որին անդամակցում էին այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Գլյոզը, Մետցտենժենː

Արվեստն ու ճանաչումը խմբագրել

 
de Henri Privat-Livemont (1896)

Այնուհետև 1910-1920-ական թվականներին, Դյուշանը անցում է կատարում ավանգարդիստական որոնումներին («Մերկ, աստիճանից իջնողը» 1912 «Հարսնացուն, մերկացված չամուսնացած տղամարդկանց կողմից, երկու դեմքով », 1915 - 1923), որը մոտեցնում է նրան դադաիզմին և սյուրռեալիզմինː Այս ամենի հետ մեկտեղ նա հրաժարվում է պրոֆեսիոնալ արվեստագետի դերից, ավելի քիչ է զբաղվում գեղանկարչությամբ, ցույց տալով հանդիսատեսին «պատրաստի իրերի» մեթոդը (ready-made)ː Նման օբյեկտ կարող են հանդիսանալ «Բարձր արվեստին» պատկանող հին վարպետների աշխատանքները, օրինակ Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան («L.H.O.O.Q.», 1919)ː

Դյուշանը Ման Ռեյի հետ միասին փորձնական ֆիլմ է նկարել «Անեմիկ սինեմա» (1926), նրան է նվիրված Պաոլո Մարինու-Բլակոյի կարճամետրաժ խաղարկային ֆիլմը (2002)ː 2000 թվականից Ֆրանսիայում Մարսել Դյուշանի անունով մրցանակ կա, որը տրվում է երիտասարդ արվեստագետներինː

Մահացել է 1968 թվականին՝ 81 տարեկանում, Նեյ-սյուր-Սենում, Ֆրանսիաː

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Դյուշանը լավ շախմատ էր խաղում, նույնիսկ գրոսմայստերի կոչում ուներː Հանդես է եկել համաշխարհային օլիմպիդաներում, ներկայացնելով Ֆրանսիանː

Մարսել Դյուշանը նկարահանվել է համապատասխան կերպարում օծանելիքի համար՝ «Belle Haleine»ː

Հրապարակումներ խմբագրել

Դյուշանի գործերը խմբագրել

  • The Writings/ Ed. by Michel Sanouillet, Elmer Peterson. Cambridge: Da Capo Press, 1973.
  • Duchamp du signe/ Ed. par Michel Sanouillet, Elmer Peterson. Paris: Flammarion, 1994
  • Affectionately, Marcel: The Selected Correspondence of Marcel Duchamp/ Ed. by Francis M. Naumann, Hector Obalk, Jill Taylor. London: Thames & Hudson, 2000.
  • Мысли наоборот// Андре Бретон. Антология черного юмора. - М.: Carte Blanche, 1999. - С. 373-376.

Գրականություն նկարչի մասին խմբագրել

  • Октавио Пас. Замок чистоты // Художественный журнал. - 1998. - № 21. - С. 15-19 (глава из одноименной книги о М. Д.).
  • Мишель Лейрис. Промыслы и ремесла Марселя Дюшана Արխիվացված 2022-08-15 Wayback Machine // Пространство другими словами։ Французские поэты XX века об образе в искусстве. - СПб.։ Издательство Ивана Лимбаха, 2005. - С. 124-132.
  • Дюв Т. де. Живописный номинализм. Марсель Дюшан, живопись и современность/ Пер. с фр. А.Шестакова. М.։ Изд-во Института Гайдара, 2012
  • Tomkins C. The World of Marcel Duchamp. New York։ Time, 1966.
  • Schwartz A. The complete works of Marcel Duchamp. New York։ H.N. Abrams, 1969.
  • Cabanne P. Dialogues With Marcel Duchamp. New York։ Viking Press, 1971.
  • Marcel Duchamp/ Ed. by Anne D’Harnoncourt, Kynaston McShine. New York։ Museum of Modern Art, 1973.
  • Suquet J. Miroir de la Mariée. Paris։ Flammarion, 1974.
  • Goldfarb Marquis A. Marcel Duchamp= Eros, c’est la vie, a Biography. Troy։ Whitston, 1981.
  • Bonk E. Marcel Duchamp, The Box in a valise. New York։ Rizzoli, 1989.
  • Cage J. Mirage verbal։ Writings through Marcel Duchamp, Notes. Dijon, Ulysse fin de siècle, 1990.
  • Duve Th. de. The Definitively Unfinished Marcel Duchamp. Halifax։ Nova Scotia College of Art and Design; Cambridge։ MIT Press, 1991.
  • Marcel Duchamp։ Work and Life/ Ed. by Pontus Hulten a.o. Cambridge։ MIT Press, 1993.
  • Buskirk M., Nixon M. The Duchamp Effect. Cambridge։ MIT Press, 1996.
  • Joselit D. Infinite Regress։ Marcel Duchamp 1910-1941. Cambridge։ MIT Press, 1998.
  • Difference/indifference։ musings on postmodernism, Marcel Duchamp and John Cage/ Ed. by Moira Roth M., Jonathan Katz. Amsterdam։ GB Arts International, 1998.
  • Hopkins D. Marcel Duchamp and Max Ernst։ The Bride Shared. New York։ Oxford UP, 1998.
  • Joseph Cornell/Marcel Duchamp…Resonance/ Ed by Susan Davidson a.o. Ostfildern-Ruit։ Cantz; New York։ Distributed Art Publishers, 1998.
  • Kachur L. Displaying the Marvelous։ Marcel Duchamp, Salvador Dali, and Surrealist Exhibition. Cambridge։ MIT Press, 2001.
  • Masheck J. Marcel Duchamp in Perspective. Cambridge։ Da Capo Press, 2002.
  • Graham L. Duchamp & Androgyny։ Art, Gender, and Metaphysics. Berkeley։ No-Thing Press, 2003.
  • Moffitt J.F. Alchemist of the Avant-Garde։ The Case of Marcel Duchamp. New York։ State University of New York Press, 2003.
  • Cros C. Marcel Duchamp. London։ Reaktion Books, 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Դյուշան» հոդվածին։