Յուբեր Ջեյմս Մարսել Տաֆեն դը Ժիվանշի (ֆր.՝ Hubert James Marcel Taffin de Givanchy փետրվարի 20, 1927(1927-02-20)[3][4][1][…], Բովե, Ֆրանսիա[2] - մարտի 10, 2018(2018-03-10)[5][6][7][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[2]) - ֆրանսիացի մոդելավորող, նորաձևության Givanchy տան հիմնադիր (1952 թ.): Նորաձևության նրա ընկալումները մարմնավորել են երկու հանրահայտ հաճախորդուհիներ՝ Օդրի Հեփբյորնը և Ժակլին Քենեդին։

Յուբեր դը Ժիվանշի
ֆր.՝ Hubert de Givenchy
Ի ծնեֆր.՝ Hubert James Marcel Taffin de Givenchy[1][2]
Ծնվել էփետրվարի 20, 1927(1927-02-20)[3][4][1][…]
ԾննդավայրԲովե, Ֆրանսիա[2]
Վախճանվել էմարտի 10, 2018(2018-03-10)[5][6][7][…] (91 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Վելինգտոն քոլեջ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, grand couturier, դիզայներ, փոստային բացիկների դիզայներ, գործարար, dressmaker, նորաձևության դիզայներ և հագուստ ձևագծող
Թեմաներնորաձևություն[9], հագուստի ձևավորում[9] և կոստյումների դիզայն[9]
Պարգևներ
Կայքgivenchy.com
 Hubert de Givenchy Վիքիպահեստում
Օդրի Հեփբըրնը Ժիվանշիի պատրաստած իրիկնային զգեստով

Կենսագրություն

խմբագրել

Յուբեր դը Ժիվանշին ֆրանսիացի գեղանկարիչ Պիեռ-Ադոլֆ Բադենի ծոռն է։ Ֆաշիստ զավթիչներից Ֆրանսիայի ազատագրումից հետո նա վերադարձել է Փարիզ, որտեղ որպես ասիստենտ է աշխատել ու սովորել այնպիսի վարպետ մոդելավորողների մոտ, ինչպիսիք են Ժակ Ֆատը, Ռոբեր Պիգեն, Լյուսիեն Լելոնգը, Էլզա Սկիապարելլին։ 1952 թվականի փետրվարի 2-ին քսանհինգամյա Յուբերը բացել է նորաձևության իր սեփական տունը՝ Givanchy-ն։ Այդ ժամանակ նա բարձր նորաձևություն ստեղծողներից ամենաերիտասարդն էր։ Նրա առաջին իսկ հավաքածուն հաջողությամբ է պսակվել։ Յուբերի մամլո գործակալն ու ընկերության «դեմք»-ը դարձավ մանեկենուհի Բետտինա Գրացիանին, որի համար նա ստեղծել է «Բետտինա» կանացի վերնաշապիկը՝ բամբակյա գործվածքից կարված ճերմակ, համեստ մի վերնաշապիկ՝ թևքերին՝ սև-սպիտակ ալիքներ։

1953 թվականին Ժիվանշին ծանոթացել է իր կուռքի՝ իսպանացի մոդելավորող Քրիստոբալ Բալենսիագայի հետ։ Հետագայում՝ 1957 թվականին, երբ վերջինս որոշեց արգելել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը հագուստի իր հավաքածուների առաջին ցուցադրություններին, Ժիվանշին իր աջակցությունը հայտնեց նրան և պաշտպան կանգնեց նրա նախաձեռնությանը։ Ըստ այդ մտահղացման՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրավունք էին ստանալու ներկա գտնվել նոր հավաքածուի առաջին ցուցադրությունից ութ շաբաթ անց կազմակերպվող ցուցադրությանը միայն, որպեսզի հնարավորություն չունենային ազդելու գնորդների կարծիքների, տեսակետների վրա։

Դերասանուհի Օդրի Հեփբյորնն էր, որ դարձավ մարմնավորողը կնոջ արտաքին տեսքի մասին Ժիվանշիի պատկերացումների, այնպիսի՛ կնոջ, ում համար հագուստի նմուշօրինակներ էր ստեղծում ինքը։ Նրանց երեսնիննամյա համագործակցությունն սկսվեց «Սաբրինա» կինոնկարից (1954 թ.). Յուբերը դերասանուհու համար մի քանի տարազամնուշներ պատրաստեց, բայց ֆիլմի տիտրերում նրան մոռացան հիշատակել։ Հաջորդ տարի՝ 1955 թվականին Էդիտ Հեդը, որը կինոնկարի տարազների գծով նկարիչն էր ի պաշտոնե, «Սաբրինա»-ի համար «Օսկար» կինոմրցանակի արժանացավ։ Այդ ժամանակներից սկսած՝ Հեփբյորնը դարձավ Ժիվանշիի մտերիմ ընկերուհին և միայն ու միայն նրան էր հագուստ պատվիրում թե՛ կինոնկարահանումների և թե առօրյայի համար և, բացի այդ, մասնակցում էր նրա հավաքածուների ցուցադրություններին։ «Զվարճալի մռութիկը» (1957 թ.), «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1961 թ.), «Շարադ» (1963 թ.), «Ինչպես գողանալ միլիոն» (1966 թ.) ֆիլմերում իրեն վստահված դերերը դերասանուհին մարմնավորել է՝ կրելով Ժիվանշիի կերտած տարազները, և դրանք դարձել են այդ ժամանակների ընդգծված նրբագեղության խորհրդանիշեր։ Որպես դիզայներ՝ Ժիվանշին Հեփբյորնի համար ստեղծել է նաև իր առաջին օծանելիքը՝ L'Interdit բուրմունքը, որի թողարկումն սկսվեց 1957 թվականից։ Այդ ծաղկա-ալդեհիդային, ասես դիմափոշու նրբերանգն արտահայտող բուրմունքը կանխորոշեց Parfums Givanchy ընկերության հիմնադրումը։

Ժիվանշիի ոճը մարմնավորող երկրորդ կինը դարձավ Ժակլին Քենեդին, որն, ի դեպ, ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հուղարկավորության արարողությանը Ժիվանշիի ստեղծած հագուստով էր մասնակցում։

1973 թվականին մոդելավորողն սկսեց տղամարդկանց համար նույնպես հագուստի հավաքածուներ հորինել, իսկ 1974 թվականին նրա ընկերությունը թողարկեց տղամարդկանց համար ստեղծած արդեն երրորդ օծանելիքը՝ Givanchi Gentleman-ը, որի հեղինակը Պոլ Լեժեն է։

1995 թվականին Ժիվանշին հայտարարեց, որ արդեն անցնում է հանգստի։

2007 թվականի հունվարին Ֆրանսիայի փոստը թողարկեց Սուրբ Վալենտինի օրվան նվիրված երկու դրոշմանիշ, որոնց դիզայնի հեղինակը Յուբեր դը Ժիվանշին էր։

2016 թվականի հունվարին նա առաջինների թվում հանդես եկավ ի պաշտպանություն Գործվածքեղենի թանգարանի, որը ֆրանսիական կառավարությունը մտադրվել էր փակել անբավարար ֆինանսավորման պատճառով։ 2017 թվականին համբավավոր մոդելավորողը այդ հարցի կապակցությամբ անձամբ դիմեց հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին։

Յուբեր դը Ժիվանշին վախճանվել է 91 տարեկան հասակում՝ 2018 թվականի մարտի 10-ին, Ֆրանսիայի Բովե քաղաքում;

Ծանոթագրություններ

խմբագրել

Le couturier Hubert de Givenchy est mort à l’âge de 91 ans Перейти ↑ Hubert de Givenchy (фр.). Ykone (26 января 2009). Проверено 18 сентября 2009. Архивировано 9 февраля 2012 года.

Արտաքին հղումներ

խմբագրել

Official Givenchy Site Hubert de Givenchy: 18 facts about the iconic designer

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուբեր դը Ժիվանշի» հոդվածին։