Բացել գլխավոր ցանկը

Ժան Պոլ Գոտյե (ֆր.՝ Jean Paul Gaultier, ապրիլի 24, 1952(1952-04-24)[1][2][3][4], Արկեյ, Սենա, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն), հագուստի մոդելավորող, դիզայներ։

Ժան Պոլ Գոտյե
Jean Paul Gaultier
Jean-Paul Gaultier.jpg
Ծնվել էապրիլի 24, 1952(1952-04-24)[1][2][3][4] (67 տարեկան)
ԾննդավայրԱրկեյ, Սենա, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն
ՔաղաքացիությունՖրանսիայի չորրորդ հանրապետություն
Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունgrand couturier, հագուստի ձևավորող և գործարար
ԱնդամությունԲարձր նորաձևության միության տուն
Կայքjeanpaulgaultier.com
Jean-Paul Gaultier Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1952 թ. ապրիլի 24-ին, Ֆրանսիայում, հաշվապահների ընտանիքում։ Ընտանիքում եղել է միակ երեխան։ Փոքր տարիքից սիրել է զբաղվել հագուստի մոդելավորմամբ, սակայն ծնողները դեմ են եղել։ 2 տարեկանում տեղափոխվել է տատիկի տուն՝ Փարիզ։ Մանկությունն անցել է տատիկի մոտ, որտեղ էլ առաջացել է նրա սերը դեպի նորաձևությունը։ Մանուկ հասակում իր սիրելի Թեդի արջուկի համար, որի անունն է "Նանա" ձևավորել է զգեստներ։ Այժմ "Նանա"-ն ցուցադրվում է թանգարաններում։ Երիտասարդ տարիքում ցանկանում էր դառնալ վարսահարդար, սակայն դիտելով Բեքերի "Дамские тряпки" ֆիլմը՝ փոխեց իր որոշումը։ Ամեն անգամ այդ ֆիլմը դիտելիս իրեն թվում էր, որ այդ ամենը կատարվում էր իր հետ։ Ժան Պոլ Գոտյեն չի ստացել հատուկ կրթություն։

1970 թ. իր աշխատանքներն ուղարկում է Փարիզի առաջատար նորաձևության տներին և սույն թվականին ընդունվում է Պիեռ Կարդենի մոտ աշխատանքի։ Պիեռին շատ են դուր գալիս նրա աշխատանքները և նա նշանակում է Ժան Պոլին որպես ավագ օգնական։ Կարդենի նորաձևության տանը տիրում էր կատարյալ ազատություն, ինչի շնորհիվ Ժան Պոլը կատարելագործվում էր։ 1972 թ. նա որոշում է աշխատել Ժան Պատոյի հետ։ Նա Ժան Պոլին պահում էր շրջանակների մեջ և նա վերադանում է Պիեռի նորաձևության տուն։ 1975 թ. նա լքում է Պիեռ Կարդենի նորաձևության տունը և հիմնում իր նորաձևության կենտրոնը։ Նույն թվականին թողարկում է իր առաջին հավաքածուն։

Առաջին զգեստները կարված էին թաշկինակներից, մարտկոցներից և այլ անպիտան իրերից։ Ցուցադրությունների համար նա ընտրում էր ամենատարօրինակ վայրերը՝ բռնցքամարտի ռինգ, լքված զբոսայգի, լքված բանտ։ Այդ հավաքածուն նա ստեղծել է իր մանկության ընկերների հետ՝ Ֆրենսիս Մինուժի և Դոնալդ Պատարի հետ։ Չկային անհրաժեշտ միջոցներ, սակայն կար ներշնչանք։ Առաջին հավաքածուն բացասական արձագանք առաջացրեց քննադատների մոտ։ Սակայն ընկերները նրան աջակցում էին, որոնք էլ ողջ կյանքի ընթացքում նրա կողքին էին։

1978 թ. նրան հովանավորում է ճապոնական Կաշիյամա ընկերությունը։ Նրանց խորհրդով նա ստեղծեց հավաքածու նվիրված 1960-ականներին՝ Ջեյմս Բոնդի ոճով։ Սկանդալային հագուստների շնորհիվ նա շուտով դարձավ աշխարհահռչակ։ Գեղեցիկ մոդելների փոխարեն նա վարձում է կարճահասակների և սևամորթների։ Այդ ամենը նա բացատրում է հետևյալ կերպ. «Իմ մոդելները ցուցադրում են ոչ թե իրենց, այլ իմ հագուստները»։ Շեյլան առաջին երգիչուհին էր, ով սկսեց հագնել Գոտյեի շորերը ելույթների ժամանակ։ 1980-ականներին նա ստեղծում է հագուստներ Մադոննայի "Blond Ambition World"շրջագայության համար։ Մադոննայի լեգենդար կորսետը կարված է նրա կողմից, որը այժմ իր տեղն է գտել թանգարանում։ Ժան Պոլի շնորհիվ է, որ մինչ այսօր կորսետը խելքահան է անում բոլորին։

1988 թ.-ին Ժան Պոլը իմանում է, որ իր ընկեր Ֆրենսիս Մինուժը հիվանդ է ՁԻԱՀ-ով։ 1990-ականներին կյանքը նրանից խլեց Ֆրենսիս Մինուժին։ Նրա մահը շատ վատ ազդեցություն թողեց Ժան Պոլի վրա։ Սակայն կյանքն առաջ է գնում։ Այդ ամենից հետո Ժան Պոլը միանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։

Տարեցտարի նրա հագուստի մոդելները ավելի փառահեղ են դառնում։ 1997 թ. նա թողարկում է իր առաջին Haute Couture հավաքածուն։1999 թ. սեպտեմբերին Jean Paul Gaultier ընկերությունը վաճառում է բաժնեմասի 35%-ը Hermes նորաձևության տանը։ 2003 թ. Գոտյեն նշանակվեց Փարիզի հանրահայտ Hermès նորաձևության տան կրեատիվ տնօրեն։ Միայն Ժան Լուի Դյումայի մահից հետո նա 2010 թ. նա լքում է Hermes-ը և լիովին նվիրվում իր նորաձևության տանը։ 2011 թ. Jean Paul Gaultier ապրանքանիշը վերավաճառվեց իսպանական Puig ընկերությանը, իսկ Ժան Պոլ Գոտյեն դարձավ իր նորաձևության տան գլխավոր դիզայները։ Նա ստացել է L'enfant terrible մականունը (կամակոր երեխա):

Գոտյեի հանրահայտ հաճախորդներից էին Մադոննան, Մերիլին Մենսոնը, Լեդի Գագան, Շերը, Ռիհաննան, Քայլի Մինոուգը,Նիկոլ Քիդմանը։ 2012 թ. Haute Couture հավաքածուն նվիրվում է ի հիշատակ Էմի Ուայնհաուսին։ Կարել է հագուստներ «Հինգերորդ տարրը», «Սև կարապ», «Կիկա», «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմերի գլխավոր հերոսների համար։ «Հինգերորդ տարրը» ֆիլմի համար նա կարել է 954 հատ հագուստ։ Լյուկ Բիսոնը այդ ֆիլմի սցենարը գրել էր դեռևս դպրոցում։ Երբ Լյուկին հարցնում են, թե ինչու նա ավելի շուտ չէր նկարահանում ֆիլմը, նա պատասխանում էր, որ չէր կարողանում գտնել այն դիզայներին, ով կօգներ իրեն ասել, որ սերը կարող է փրկել աշխարհը։ «Ինձ պետք էր աշխարհի ամենալավ հագուստի մոդելավորողը և երբ գտա նրան, սկսեցի նկարահանումները»,- ասում էր նա։ Ֆիլմն ունեցավ ապշեցուցիչ հաջողություն։

Գոտյեն ոգեշնչվում էր այն ամենով, ինչ տեսնում էր Փարիզի փողոցներում։

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.