Բացել գլխավոր ցանկը

Ջոն Ռիդ (անգլ.՝ John Reed, 1887, Պորտլենդ - 1920, Մոսկվա), ամերիկացի գրող, հրապարակախոս, սոցիալիստական շարժման գործիչ։

Ջոն Ռիդ
John Reed
Johnreed1.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1887(1887-10-22)[1][2][3][4]
ԾննդավայրՊորտլենդ[5]
Մահացել էհոկտեմբերի 17, 1920(1920-10-17)[5][1][3] (32 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[5]
ՔաղաքացիությունԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող, սցենարիստ և արհմիութենական գործիչ
ԱմուսինԼուիզ Բրայանտ
Քաղաքական կուսակցությունԱմերիկայի կոմունսիտական-բանվորական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն
Ստորագրություն
Johnreed.name.jpg
John Reed (journalist) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Հարվարդի համալսարանը (1910Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիդը ռազմաճակատային թղթակից էր նախ՝ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ 1915 թվականից՝ Եվրոպայում։ 1917 թվականի օգոստոսին, որպես ռազմական թղթակից, եկել է Պետրոգրադում, մտերմացել բոլշևիկների հետ, ականատես եղել Ձմեռային պալատի գրավմանը, ներկա եղել սովետների 2-րդ համագումարին։

Բուռն կերպով սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918 թվականին վերադառնալով ԱՄՆ, հարել է խորհրդային կուսակցության ձախ թևին։ 1919 թվականից դարձել է այդ կուսակցության անդամ, ընտրվել է 1919 թվականի ապրիլից հրատարակվող «New York Communist» նոր թերթի խմբագիր։ Նույն թվականի օգոստոս-սեպտեմբերին Ռիդը մասնակցել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպմանը։

1919 թվականի հոկտեմբերին եկել է Մոսկվա, բազմիցս հանդիպել Լենինի հետ։ Ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել նրա 2-րդ կոնգրեսի աշխատանքներին։ Մահացել է տիֆից։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։

ՀրատարակություններԽմբագրել

1914 թվականին Ռիդը հրատարակել է «Ապստամբած Մեքսիկան» գիրքը, որում դատապարտելով ԱՄՆ-ին Մեքսիկայի ներքին գործերին միջամտելու համար՝ պաշտպանել է մեքսիկական ժողովրդի հեղափոխական պայքարը։

1919 թվականի մարտին ԱՄՆ-ում հրատարակվել է Ռիդի «10 օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և արժանացել Լենինի բարձր գնահատականին՝ նրա համար գրած առաջաբանում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։