Ալբերտո Ջակոմետի
Ալբերտո Ջակոմետի (իտալ.՝ Alberto Giacometti, հոկտեմբերի 10, 1901[1][2][3][…], Borgonovo, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[4][5] - օգոստոսի 11, 1966[6][7][5], Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[4][5]), շվեյցարացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ, 20-րդ դարի խոշորագույն վարպետներից մեկը։
Ալբերտո Ջակոմետի ֆր.՝ Alberto Giacometti | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Borgonovo, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[4][5] |
Մահացել է | օգոստոսի 11, 1966[6][7][5] (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[4][5] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Ուսուցիչ | Էմիլ Անտուան Բուրդել |
Ստեղծագործություն(ներ) | Grande Femme II?, Grande tête mince?, L'Homme qui marche I? և Q124734204? |
Ոճ | սյուրռեալիզմ[8] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[9][8], Ֆիգուր[8], կենդանիների նկարչություն[8], ժանրային նկարչություն[8], բնանկար[8], դիմապատկեր[8] և նատյուրմորտ[8] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գրող, ակնագործ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Ամուսին | Annette Giacometti? |
Ծնողներ | հայր՝ Ջովաննի Ջակոմետի, մայր՝ Annetta Giacometti? |
Alberto Giacometti Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելՋակոմետին ծնվել է 1901 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Բորգոնովո շրջանի Ստամպա գյուղում, նկարիչ Ջովանի Ջակոմետիի ընտանիքում։ Արվեստի նկատմամբ սերը դրսևորվել է վաղ մանկությունից, երբ Ալբերտոն սկսել է զբաղվել ծեփագործությամբ ու նկարչությամբ։ 1919-1920 թվականներին գեղանկարչություն է ուսանել Ժնևի գեղարվեստի դպրոցում` քանդակագործության բաժնում։ 1920 և 1921 թվականներին ճամփորդել է Իտալիայում, որտեղ ծանոթացել է իտալական դասական արվեստին ու Հին Հռոմի հուշարձաններին։
1922 թվականին ապրել ու ստեղծագործել է Փարիզում, որտեղ մտերմացել է Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի, Պաբլո Պիկասսոյի, Խոան Միրոյի, Մաքս Էռնսթի, Ժան Պոլ Սարտրի, Սեմյուել Բեքեթի հետ։ Սովորել է Փարիզի Գրանդ Շոմիեր ստուդիայում` Էմիլ Անտուան Բուրդելի մոտ (1922-1925)։ Ամառվա ամիսներն անցկացրել է Շվեյցարիայում։
Ջակոմետիի` վաղ շրջանի գործերը ռեալիստական ոճով են, սակայն Փարիզում նա կրել է կուբիզմի ազդեցությունը («Տորս» 1925, «Կերպարներ» 1926-1927), տարվել Աֆրիկայի, Օվկիանիայի, Ամերիկայի հին արվեստով («Գլուխ» 1925, «Ջղաձգվող մարդ» 1926, «Կին-գդալ» 1926)։
«Սյուրռեալիզմը` հեղափոխության ծառայող» ամսագրում հրապարակվել են նրա գործերը։ 1927 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Թյուլրիի սալոնում, անհատական առաջին ցուցահանդեսը կայացել է 1932 թվականին։ Այս տարիների աշխատանքները միավորում են կուբիզմն ու Օվկիանիայի արխաիկ ճկունությունը, երազատեսության երևակայությունը և բռնությունն ու էրոտիզմը («Կին-գդալ» 1926, «Վանդակ» 1930, «Կտրված կոկորդով կինը» 1932, «Սյուրռեալիստական սեղան» 1933)։ 1930 թվականին հարել է սյուրռեալիստների խմբին` մի քանի տարի լինելով նրա ակտիվ անդամներից մեկը։ Այս տարիներին նա ստեղծել է մի շարք քանդակներ, որոնք անվանել է «քանդակներ վանդակում»։ Այս շարքի առավել հայտնի ստեղծագործություններից են «Պալատը առավոտյան ժամը չորսին» (1923-1933) և «Հետքերի ժամը կամ Կախված գունդ» (1930-1931) քանդակները։ Ինքը Ջակոմետին իր աշխատանքներն անվանել է «խորհրդանշական ազդեցության առարկաներ»։
1935 թվականին նկարիչը դադարել է սյուրռեալիզմը ներկայացնելուց` այս շրջանի ստեղծագործություններն անվանելով «լիարժեք փակուղի»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (այս ժամանակաշրջանը քանդակագործն անցկացրել է Ժնևում) նա անցնում է նոր` ավելի հումանիստական ոճի, դիմանկարային գեղանկարչության ու գրաֆիկայի («Քայլող մարդ» 1947, «Անետայի դիմանկարը» 1950, «Դիեգոյի կիսանդրին» 1954)։
Հետպատերազմյան շրջանում շատերն են առանձնացրել Ջակոմետիին` որպես նշանավոր նկարիչ էքզիստենցիալիստ, այդ թվում` Սարդրը և Ժան Ժենեն։ Նրա նուրբ կերպարները, որոնք միայնակ ներկայացված են տիեզերքի անծայրածիր տարածության մեջ, ընդհանուր առմամբ արտահայտում են մարդու մեկուսացումը, ինչը բնորոշ է ֆրանսիական ավանգարդին։ Գրող Ֆրանսիս Պոնժը Ջակոմետիի արվեստի այս տեսանկյունը վառ արտահայտել է «Reflexions sur les statuettes, figures et peintures d’Alberto Giacometti» հոդվածում, որ տպագրվել է «Cahiers d’Art» ամսագրում (Փարիզ, 1951).
Մարդ...մարդկային էություն...ազատ անհատականություն... Ես դահիճ եմ ու զոհ միաժամանակ...որսորդ ու որս միաժամանակ... Մարդը միայնակ մարդն է, որ որ կորցրել է կապերը տանջանքներով լի կիսաքանդ աշխարհում և փնտրում է իրեն` սկսած զրոյից։ Տառապած, հյուծված, մերկ, որ աննպատակ թափառում է ամբոխի մեջ։ Մարդ, որն անհանգստանում է մարդու մասին, որ հանդուրժում է մարդու կողմից ահաբեկչությունը և ինքնահաստատվում հերետիկոսական դիրքերում բարձրագույն նրբագեղությամբ։ Մարդն իր հակասությունների մեջ արդեն չի զոհաբերում իրեն...Այրվում է։ Դու ճիշտ ես, թանկագին ընկեր. մարդը կամրջի վրա կարծես հալված երկաթ լինի. նա չի կարող բարձրացնել իր ծանր ոտքերը։ Սկսած հունական քանդակագործությունից, Արիստիդ Մայոլից, Անրի Լորանից մարդն այրվել է խարույկի վրա։ Անառարկելի ճշմարտություն է, որ Նիցշեից ու Բոդլերից հետո արագացել է արժեքների ավերումը։ Նրանք քանդել են նրա շրջակայքը, նրա արժեքները, սահել մաշկի տակ, և այդ ամենն այն բանի համար, որ կերակրե՞ն կրակը։ Մարդը ոչ միայն ոչինչ չունի, այլև նա ավելին չէ, քանի իր եսը։ - Ֆրանսիս Պոնժ
|
Ջակոմետիի` հասուն շրջանի քանդակագործության մեջ մեծ տեղ է գրավում ծավալի ու զանգվածի հարաբերակցությունը, մարդու կերպարի առեղծվածը, իսկ գեղանկարչության ու գրաֆիկայի մեջ` տարածական խորքայնության խնդիրը, մարդկային դեմքի հանելուկը։
Ճանաչում
խմբագրելՇվեյցարիայի Կուր քաղաքում, որտեղ մահացել է Ալբերտո Ջակոմետին, նրա պատվին փողոց է անվանակոչվել (գերմ.՝ Giacomettistrasse): Ջակոմետին պատկերված է շվեյցարական հարյուրֆրանկանոց թղթադրամի վրա։
Առևտրական արժեք
խմբագրելԱլբերտո Ջակոմետիի ստեղծագործությունները բարձր են գնահատվում արվեստի ստեղծագործությունների շուկայում։ 2010 թվականի փետրվարին Լոնդոնի Սոթբիս աճուրդում այդ պահի համար ռեկորդային 65 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 104 միլիոն դոլար) վաճառվել է Ջակոմետիի «Քայլող մարդ» քանդակը։
Ալբերտո Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» քանդակը դարձել է աշխարհում ամենաթանկարժեքը. 180 սմ բարձրությամբ բրոնզե արձանը 2015 թվականի մայիսին վաճառվել է 141.3 միլիոն դոլարով։ Ռեկորդը սահմանվել է Նյու Յորքի Քրիստիս աճուրդում։
Արվեստում
խմբագրելՖիլմեր
խմբագրել- «Ալբերտո Ջակոմետի» կարճամետրաժ ֆիլմ, 1966
- «Ալբերտո Ջակոմետի», Էռնստ Շայդիգերի վավերագրական ֆիլմ, 2001
- «Հավերժական առկայծում», Սեմ Չենի կարճամետրաժ ֆիլմ (Eternal Gaze), 2003
- «Ալբերտո Ջակոմետի. հայացք հորիզոնին» Հայնց Բյուտլերի վավերագրական ֆիլմ (գերմ.՝ Alberto Giacometti — Die Augen am Horizont), 2005
- «Վերջին դիմանկար» գեղարվեստական ֆիլմ (2017), ռեժիսոր` Սթենլի Տուչի, Ջակոմետիի դերում` Ջեֆրի Ռաշ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Alberto Giacometti (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Alberto Giacometti // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00073345
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500118871
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://data.bnf.fr/ark:/12148/cb11904811p
- ↑ 6,0 6,1 6,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ ARTIC — Art Institute of Chicago.
Գրականություն
խմբագրել- Bonnefoy Y. Alberto Giacometti: Biographie d’une œuvre. Paris: Flammarion, 1991
- Genet J. L’atelier d’Alberto Giacometti. Paris: L’Arbalète, 1992
- Ponge F. Reflections on Statuettes, Figures & Paintings of Alberto Giacometti // Art in Theory. 1900—1990. Oxford, 1993. P.614-615.
- Sylvester D. Looking at Giacometti. New York: Owl Books, 1997
- Dupin J. Alberto Giacometti, textes pour une approche, Paris: Fourbis, 1991.
- Lord J. Mythic Giacometti. New York: Farrar, Straus and Giroux, 200
- Milz M. Samuel Beckett und Alberto Giacometti: das Innere als Oberfläche. Würzburg: Königshausen und Neumann, 2006
- Рене Шар. Альберто Джакометти. Жак Дюпен. Невозможная реальность// Пространство другими словами. СПб: Изд-во Ивана Лимбаха, 2005, с. 177—278; 269—280.
- Альберто Джакометти. Скульптура, живопись, графика: Выставка из собраний Швейцарии. М.: ГМИИ им. А. С. Пушкина, 2008
Ջակոմետին արվեստի մասին
խմբագրել- Ecrits. Paris: Hermann, 1991
Հղումներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ալբերտո Ջակոմետիի աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- Իրինա Նիկիֆորովա, Ալբերտո Ջակոմետի. քանդակագործություն, գեղանկարչություն, գրաֆիկա, «Տրետյակովյան պատկերասրահ» ամսագիր, հատուկ թողարկում` Շվեյցարիա-Ռուսաստան. մշակույթների խաչմերուկներում
- Իրինա Կուլիկի դասախոսությունները «Գարաժ» թանգարանում։ Անտոնիո Ջակոմետի-Ջորջ Սիգալ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ջակոմետի» հոդվածին։ |