Զահի Հավաս (արաբ․՝ زاهى حواس‎‎, մայիսի 28, 1947(1947-05-28)[1], Դամիետա, Եգիպտոս), եգիպտացի հնագետ ու Հին Եգիպտոսի պատմաբան։ Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի նախկին գլխավոր քարտուղար։ Զբաղվում է նաև Հին Եգիպտոսի պատմության և մշակույթի ակտիվ ժողովրդականացմամբ հեռուստատեսային վավերագրական սերիալների միջոցով։

Զահի Հավաս
արաբ․՝ زاهى حواس‎‎
Zahi Hawass.jpg
Ծնվել էմայիսի 28, 1947(1947-05-28)[1] (74 տարեկան)
Դամիետա, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, ակադեմիկոս, եգիպտագետ, քաղաքական գործիչ և Q107017212?
Հաստատություն(ներ)Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ԱնդամակցությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ
Ալմա մատերՓենսիլվանիայի համալսարան, Կահիրեի համալսարան և Ալեքսանդրիայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինարաբերեն[3], անգլերեն[4] և ֆրանսերեն[4]
ՊարգևներՖուլբրայթի ծրագիր Պերի արևի օդենի մեծ խաչ[5] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր «Ավստրիական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշան՝ արծաթե աստղով honorary doctor of the University of Lisbon? Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր honorary doctor of the University of Pennsylvania? և Silver Medal for Merit to Culture – Gloria Artis‎?
Կայքdrhawass.com
Zahi Hawass Վիքիպահեստում

Եգիպտոսում 2011 թվականի հեղափոխական ելույթների ժամանակ գործընկերները պահանջել են Հավասի հրաժարականը Մուբարաքի ռեժիմի հետ սերտ կապերի և կոռուպցիայի ենթադրյալ փաստերի պատճառով[6]։ Նույն թվականի մարտին հրաժարական է տվել՝ պատճառաբանելով Եգիպտոսում հեղափոխության պայմաններում հին եգիպտական հնությունների պահպանման համար պատասխանատվություն կրելու անհնարինությամբ և ցուցանմուշների անհետացման մեջ մեղադրանքներով[7]։

ԿենսագրությունԽմբագրել

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Զահի Ալ Հավասը (Zahi Al-Hawass[8] կամ Hawwa[9][10]) ծնվել է 1947 թվականի մայիսի 28-ին Եգիպտոսի հյուսիսում գտնվող Ալ Ուբայդիա (Al-Ubaydiyah) բնակավայրում՝ Դամիետա քաղաքի մոտ[11][12][13]։ Նրա հայրը, որը եղել է գյուղացի, մահացել է, երբ Հավասը եղել է տասներեք տարեկան[14]։

Մամուլում գրվել է, որ մանկության տարիներին Զահի Հավասը վախեցել է մթությունից[15], սակայն նա իրեն նկարագրում է որպես ակտիվ երեխա, որը ներկայացումներ էր կազմակերպում իր գյուղում, լավ ֆուտբոլ էր խաղում։ 15 տարեկանում ավարտելով դպրոցը՝ Հավասն ընդունվել է Ալեքսանդրիայի համալսարան (Alexandria University)՝ իրավաբանական մասնագիտությամբ։ Ավելի ուշ նա փոխել է մասնագիտացումը և 1967 թվականին ստացել է հունական ու հռոմեական հնագիտության բակալավրի աստիճան[11][12][13]։ Հավասի խոսքով՝ համալսարանից հետո ինքն իր ցանկությամբ գնացել է բանակ, բայց երկար չի մնացել, քանի որ իրեն դուր չի եկել վերաբերմունքն իր նկատմամբ[14]։

Առաջին քայլերը հնագիտության մեջԽմբագրել

1968 թվականին Հավասը նշանակվել է Հերմոպոլի (ժամանակակից Էլ-Աշմունեյն) պեղումների տնօրենի օգնական։ 1969 թվականին Եգիպտոսի հնությունների նախարարությունը նրան նշանակել է Մալավիի, Թունա էլ Գաբալայի և Իսնայի պեղումների ղեկավար, ինչպես նաև Անտինոպոլիսի պեղումների և Աբիդոսի պեղումների ամերիկյան արշավախմբի տեսուչ։ Այդ պեղումների օբյեկտներից մեկը գտնվում էր անապատում՝ բնակավայրերից հեռու, ինչի պատճառով Հավասը մտածել է թողնել հնագետի կարիերան և զբաղվել դիվանագիտությամբ, սակայն, այնուամենայնիվ, հավատարիմ է մնացել իր մասնագիտությանը[11][12][13][15]։

Մինչև 1970-ականների կեսերը Հավասը եղել է եգիպտական և օտարերկրյա հնագիտական արշավախմբերի տեսուչ և Կոմ Աբու Բիլլոյի մոտ հին քաղաքի պեղումների ղեկավարի օգնական։ 1974 թվականին նրան նշանակել են Գիզայի բուրգերի, Բահարիա օազիսի և Իմբաբայի գլխավոր տեսուչ[12]։ 1975 թվականից Հավասը Եգիպտոսի տարբեր շրջաններում պեղումների ղեկավարի պաշտոն է ստացել, այդ թվում՝ Գիզայի Մեծ Սֆինքսի մոտ[12]։ 1978 թվականին նա ստացել է հնագիտության Արաբական լիգայի խորհրդականի պաշտոնը, իսկ հաջորդ տարի ընդգրկվել է հնությունների Եգիպտական կազմակերպության (EAO, հնությունների նախարարության նոր անվանումը) մշտական կազմում[12][16]։

1979 թվականին Հավասը Կահիրեի համալսարանում եգիպտագիտության դիպլոմ է ստացել։ 1980 թվականին եղել է Գիզայի բուրգերի գլխավոր տեսուչը[12][14]։

Աշխատանք ԱՄՆ-ումԽմբագրել

1980-ականների մեծ մասը Հավասն անցկացրել է ԱՄՆ-ում։ Ուսանելով Ֆուլբրայթի կրթական ծրագրով՝ նա ստացել է Եգիպտոսի և Սիրիայի ու Պաղեստինի հնագիտության մագիստրոսի աստիճան Փենսիլվանիայի համալսարանում (Pennsylvania University)։ 1987 թվականին նույն տեղում պաշտպանել է ատենախոսություն (Ph.D) եգիպտագիտությունից՝ «Քեոփսի, Հաֆրայի և Միկերինի դամբարանները Հին թագավորության ժամանակ» թեմայով[12][13][15]։

Մինչև 2001 թվականը Հավասը դասախոսություններ է կարդացել Ալեքսանդրիայի համալսարանում, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (University of California, Los Angeles), Հելուանի համալսարանում (Helwan University), Կահիրեի ամերիկյան համալսարանում (American University in Cairo) և Փենսիլվանիայի համալսարանում։ Նա նաև բազմիցս հանդես է եկել հրապարակային դասախոսություններով[12]։

Բուրգերի համալիրի ղեկավարԽմբագրել

1987 թվականին, վերադառնալով հայրենիք, Հավասը նշանակվել է Եգիպտական հնությունների կազմակերպության (EAO) գլխավոր տնօրենի պաշտոնում Գիզայի բուրգերի համալիրի, Բահարիա օազիսի և Սակկարայի համալիրի գործերով[12][13][14]։ Այդ պաշտոնում Հավասը պատասխանատու է եղել օտարերկրյա և եգիպտացի հնագետների գործունեություն համար, ղեկավարել է մի շարք օբյեկտների պեղումները, պահպանումն ու վերականգնումը, այդ թվում՝ Քեոփսի և Ջոսերի բուրգերի։ 1990 թվականին այդ պաշտոնում նա հայտնաբերել էր բուրգերի շինարարների գերեզմանները՝ ապացուցելով այն վարկածը, որ մոնումենտալ կառույցները ոչ թե ստրուկներ են կառուցել, այլ հմուտ աշխատողներ ու այդ աշխատանքների համար հավաքված գյուղացիներ, որոնք աշխատել են հերթափոխով[12][13][15]։

Հավասսի ղեկավարությամբ խստացվել է Քեոփսի բուրգի այցելության կարգը․ գրեթե մեկ տարով արգելվել է զբոսաշրջիկների մուտքը կառույցի ներս, իսկ այցելուների հոսքը սահմանափակվել է օրական 150 մարդով[17]։

1993 թվականին նա հետաքրքրվել է բուրգի ներսում օդափոխություն հաստատելու հնարավորությամբ և որոշել է ուսումնասիրել այսպես կոչված «օդատարները», որոնք տանում էին այսպես կոչված «թագուհու խցիկից»։ Դրա համար նա գերմանացի գիտնական Ռուդոլֆ Գանտենբրինկի (Rudolf Gantenbrink) հետ միասին ռադիոկառավարվող ռոբոտի օգնությամբ փորձ է ձեռնարկել այդ հատվածները հետազոտելու համար։ «Օդատարներից» մեկի վերջում դուռ է գտնվել։ Գանտենբրինկը մամուլին անմիջապես պատմել է իր բացահայտման մասին[18]։ Դա հանգեցրել է Հավասի և Հնությունների եգիպտական կազմակերպության ղեկավար Մուհամադ Բաքրի կոնֆլիկտին, որը հայտարարել է, որ հայտնագործությունը կեղծված է։ Հավասի խոսքով՝ ինքն է հեռացել աշխատանքից, այլ տեղեկություններով, նրան ազատել են գերմանացի գիտնականի չթույլատրված հետազոտության համար։ Որպես պաշտոնական պատճառ նշվել է բուրգերի համալիրից ինչ-որ արձանի գողությունը[19]։

Աշխատանքից ազատվելուց հետո Հավասը մեկնել է ԱՄՆ, բայց արդեն 1994 թվականի սկզբին՝ այն բանից հետո, երբ Մուհամադ Բաքրին EAO-ի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Նուր Էլ Դինին, նա վերականգնվել է պաշտոնում և  այն զբաղեցրել մինչև 1997 թվականը[12][13]։ 1994 թվականին Հնությունների եգիպտական կազմակերպությունը վերանվանվել է Հնությունների գերագույն խորհուրդ (SCA)[16]:

1996 թվականին Հավասի ղեկավարությամբ Բահարիայում բացվել է «ոսկե մումիաների» հովիտը[12][13]։ 1998 թվականին Հավասին նշանակել են Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի պետական քարտուղարի տեղակալ[12][13]։

Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավարԽմբագրել

2002 թվականին Հավասը գլխավորել է Հնությունների գերագույն խորհուրդը[12][13]։ Ինչպես գրել են մամուլում, այդ պաշտոնում նա սկսել է լիովին վերահսկել Եգիպտական հնագիտությունը՝ անձամբ սահմանելով, թե ով և որտեղ է պեղելու։ Հավասը չի սահմանափակվել միայն կազմակերպչական պարտականություններով և շարունակել է հնագիտական աշխատանքներ կատարել[12][20]։ Մամուլում նաև նշվել է, որ այդ պաշտոնում նա վերահսկել է ոչ միայն հին եգիպտական, այլև մուսուլմանական, եվրոպական, ղպտիական ժառանգությունները։ Նրա ենթակայության տակ գտնվել է շուրջ երեսուն հազար մարդ[14]։ Նույն թվականին նա հայտարարել էր Գիզայում ևս մեկ բուրգի բացման մասին[11][21]։

2003 թվականին Հավասը շարունակել է Քեոփսի բուրգում «օդատարների» հետազոտությունները։ Նոր ռոբոտն անցք է բացել դռան մեջ, որից հետո մի փոքր տարածք է հայտնվել։ Հավասի կարծիքով՝ «օդատարները» կարող էին կրոնական նշանակություն ունենալ և ենթադրվել է, որ դրանով ճամփորդելու է հանգուցյալ Փարավոնի հոգին։ Ապագայում Հավասը ծրագրել էր շարունակել «օդատարների» հետազոտությունները[18]։

Բացի հին ժամանակների հուշարձանների պեղումների և կոնսերվացման աշխատանքներից, Հավասը զբաղվել է եգիպտական թանգարանների վերակառուցմամբ, Եգիպտոսում հնագիտական գիտության զարգացմամբ, գողերից և վանդալներից հնագույն հուշարձանների պաշտպանությամբ[13][15][22]։ 2009 թվականին Հավասը հայտարարել է, որ խոնավության և սնկի պատճառով Հին Եգիպտոսի շատ հուշարձաններ, այդ թվում՝ Թութանհամոնի գերեզմանը, կարող են ոչնչացվել ընդամենը 150-500 տարի հետո։ Այդ կապակցությամբ նա հայտարարել է օդափոխության համակարգը բարելավելու և զբոսաշրջիկների համար հասանելիությունը փակելու մտադրության մասին[23][24]։

Մումիաների ԴՆԹ անալիզներԽմբագրել

Հավասը երկար ժամանակ հանդես է եկել եգիպտական մումիաների ԴՆԹ-ի անալիզների դեմ՝ համարելով նման տեղեկությունները անհիմն, և թույլ չի տվել օտարերկրյա գիտնականների կողմից մումիաների հետազոտումը՝ երբեմն բողոքարկելով Եգիպտոսի ազգային անվտանգության նկատառումներով[25][26]։ Այնուամենայնիվ, 2005 թվականից նա գլխավորել է Թութանհամոնի մումիայի ուսումնասիրության հետազոտական խումբը։ Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, իսկ 2010 թվականին կատարվել է ԴՆԹ-ի վերլուծություն։ Փարավոն Էխնաթոնը և նրա անանուն քույրը կոչվել են Թութանհամոնի ծնողներ, որը ժառանգել է ծանր գենետիկ հիվանդություններ (քիմքի ճեղքում, ծուռթաթություն) և մահացել մալարիայից, որը բարդությունների է հանգեցրել կառքից ընկնելուց հետո[24]։

Աշխատանք մշակույթի նախարարությունումԽմբագրել

 
Զահի Հավասը 2009 թվականին

2009 թվականի նոյեմբերին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը Հավասին նշանակել է Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի (Farouk Hosny) տեղակալ[13]։

Մամուլում նշվել է, որ Հավասը կոշտ դիրքորոշում է ունեցել օտարերկրյա հնագիտական արշավների նկատմամբ։ Միայն 2003 թվականին նա հետ է կանչել 13 արշավախմբի պեղումների թույլտվությունները և երկիր չի թողել հարյուրավոր հետազոտողների։ Ինչպես գրել են նեղացած օտարերկրացի հնագետները, զբաղեցնելով մեկ այլ հնագիտական տարածք, Հավասը հաճախ դրա վրա զգալի հայտնագործություններ է արել՝ ոչ մի կերպ չհիշատակելով նրանց, ովքեր պեղումներ են իրականացրել դրանից առաջ։ Հավասն ի պատասխան օտարերկրյա հնագետներին մեղադրել է անիրազեկության մեջ՝ նրանց կոչելով «սիրողականներ» և «պիրամիդիոտներ»[20][26]։

Հավասը հասել է արտասահմանյան ցուցահանդեսներից Եգիպտական գանձարան դրամական մուտքերի ավելացման[22]։

Եգիպտական հնությունների վերադարձԽմբագրել

Հավասն ակտիվորեն զբաղվել է հնագիտական օբյեկտները Եգիպտոս վերադարձնելու հարցով։ 2003 թվականին ԱՄՆ-ից Եգիպտոս են բերել Ռամզեսի մումիան[15], իսկ 2009 թվականին համագործակցության դադարեցման սպառնալիքի տակ Հավասը հասել է Լուվրից որմնանկարների վերադարձին, որոնք այնտեղ են հայտնվել 1980-ական թվականներին[27][28][29]։ Նա նաև պահանջել է վերադարձնել կոթողը Փարիզի համաձայնության հրապարակից[30], իսկ 2010 թվականին զբոսաշրջիկներին կոչ է արել բոյկոտել միանգամից մի քանի եվրոպական թանգարաններ, որոնք հրաժարվում են եգիպտական մշակութային արժեքների ռեստիտուցիայից։ Դրանք են՝

Հնությունների նախարարԽմբագրել

2011 թվականի հունվարի 31-ին՝ նախագահ Մուբարաքի դեմ ակտիվ ելույթների թեժ պահին, ձևավորվել է նոր կառավարություն։ Հնությունների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Հավասը[31]։ Նույն թվականի փետրվարի 11-ին Մուբարաքը լքել է իր պաշտոնը։ Մարտի սկզբին Հավասը հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը անգործության է մատնված, մինչդեռ կողոպտիչները վայրագություններ են անում։ Հավասի խոսքով՝ ինքը, իր բողոքն արտահայտելով, չի համաձայնի պաշտոն զբաղեցնել նոր կառավարությունում, որը պլանավորվում էր ձևավորել ամսվա կեսին, ինչպես նաև խոստացել է դուրս գալ գործողից, եթե այդ մասին իրեն խնդրի վարչապետ Էսսամ Շարաֆը[32][33]։ Մարտի 5-ին Հավասը հաստատել է նախարարի պաշտոնից իր հրաժարականը[34], սակայն, այնուամենայնիվ, նույն ամսվա վերջում ընդգրկվել է Շարաֆի նոր կաբինետի կազմում[35]։

Կաշառակերության մեղադրանքԽմբագրել

2011 թվականի ապրիլի 17-ին դատարանը Հավասին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման և 1600 դոլար տուգանքի։ Դրանից մեկ տարի առաջ Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհուրդը, որը նա ղեկավարում էր, որոշել էր մրցույթ անցկացնել Կահիրեի թանգարանի գրախանութի վարձակալության համար, և նախկին վարձակալը, չցանկանալով կորցնել տեղը, դատի է տվել մրցույթը դադարեցնելու պահանջով՝ պատասխանատու անվանելով հենց Հավասին։ 2010 թվականի հունիսին դատարանը որոշել է դադարեցնել մրցույթը, սակայն, Հավասի վարկածով, այն արդեն ավարտվել էր մայիսի վերջին։ Դատավճիռը բողոքարկվել է, և երկրորդ անգամ դատարանը արդարացրել է հնագետին, քանի որ նա կապ չի ունեցել կազմակերպության իրավաբանական գործերի հետ։ Սակայն հայցվորը ներկայացրել է նրա մեղսակցության ապացույցները, և 2011 թվականի երրորդ դատավարության ժամանակ դատարանը նրան մեղավոր է ճանաչել դատարանի որոշումը չկատարելու մեջ[36][37]։ Նախարարը դատարանի որոշումը համարել է «լիակատար թյուրիմացություն» և հայտարարել, որ բողոքարկելու է դատավճիռը[36][38]։ 2011 թվականի հունիսին վերաքննիչ դատարանը չեղարկել է Հավասի նկատմամբ կոռուպցիայի բոլոր մեղադրանքները[39][40]։

Թոշակի անցնելըԽմբագրել

2011 թվականի հուլիսի 17-ին Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը պաշտոնանկ էր արել կառավարության ավելի քան մեկ տասնյակ նախարարների, այդ թվում՝ Հավասին։ Դա արվել է Կահիրեում ցուցարարների ճնշման ներքո, որոնք պահանջում էին ավելի արմատական բարեփոխումներ իրականացնել և պաշտոնանկ անել Մուբարաքի ռեժիմի հետ կապված պաշտոնյաներին։ Հնությունների նախարարի պաշտոնը զբաղեցրել է ռեստավրատոր Աբդել Ֆաթահ էլ Բաննան (Abdel-Fattah el-Banna)[41]։

Անձնական կյանքԽմբագրել

Կինը՝ Hawass Fekhira (Fekhira), մասնագիտությամբ գինեկոլոգ է։ Ամուսիններն ունեն երկու որդի, որոնցից մեկի անունը Շերիֆ է (Sherief)[14][42]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Հավասը բացասաբար է արտահայտվում կեղծ գիտնականների մասին, որոնք տեսել են «արտերկրային քաղաքակրթությունների ուղերձներ» բուրգերում կամ լրջորեն խոսել փարավոնների դամբարանների անեծքի մասին[15]։
  • Իր կյանքի ընթացքում Հավասը պեղումների ժամանակ մի քանի անգամ հայտնվել է մահվան եզրին՝ օձերի խայթոցների և էլեկտրականության հարվածների պատճառով։ 1992 թվականին Քեոփսի բուրգի «օդուղիներում» դռների բացումից քիչ առաջ նա սրտամկանի ինֆարկտ է վերապրել։ Նա նաև բողոքել է մղձավանջներից, որոնք կապված են իր հայտնաբերած փոքր երեխաների մումիաների հետ[15].
  • Հավասը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև գիտական և գիտահանրամատչելի գրքեր[26]։ Նա բազմիցս հանդես է եկել հեռուստահաղորդումներում և նկարահանվել Եգիպտոսի պատմության մասին վավերագրական ֆիլմերում[12][20]։
  • Հավասին կոչել են Փարավոն, Բուրգերի թագավոր (Եգիպտական հնագիտության նկատմամբ տոտալ վերահսկողության համար)[15][22][26] կամ Եգիպտական Ինդիանա Ջոնս (Հավասը պեղումների ժամանակ դրել է գլխարկ, որը նման էր Սթիվեն Սփիլբերգի և Ջորջ Լուկասի կինոժապավենների հերոսի գլխարկին)[15][20][22][43]։

Քաղաքական հայացքներԽմբագրել

Հավասը հայտնի է իր հակասեմական արտահայտություններով։ Նա գրել է, որ «պաղեստինցի հրեաների արյան մեջ է կանանց, երեխաներին և ծերերին սպանելու ցանկությունը», և որ Իսրայելը պաղեստինցիների հետ նույն կերպ վարվեց, ինչպես ժամանակին հրեաների հետ վարվել էր Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը և Եգիպտոսի փարավոնը։ 2010 թվականի մարտին Հավասը չեղարկել է հին հրեական թաղամասում Կահիրեի սինագոգի վերակառուցման ավարտի արարողությունը՝ հայտարարելով, որ «Իսրայելը սիոնիստական թշնամի է»։ Նա նաև ասել է, որ Եգիպտոսում հրեական թանգարաններ չեն լինի մինչև Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության վերջնական կարգավորում[9][10]։

ՄրցանակներԽմբագրել

Հավասը պարգևատրվել է Իսպանիայի արվեստի և մշակույթի շքանշանի մեդալով, նա «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատար է և Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի սպա[13]

Հավասը եգիպտական հուշարձանների մշտական կոմիտեի անդամ է, Եգիպտոսի մշակույթի բարձրագույն խորհրդի անդամ, ինչպես նաև հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավար[12]։

2002 թվականից Հավասը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է[13][44]։

2005 թվականին նա դարձել է Կահիրեի ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտոր[12][13]։

2006 թվականին ամերիկյան «Time» ամսագիրը Հավասին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[20][45]։ Նույն թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի իր մասնակցությամբ վավերագրական ֆիլմերից մեկի համար[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122431588 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  6. «Главного археолога Египта просят уйти»։ OpenSpace.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-12-08 
  7. «Самый главный египтолог ушёл в отставку»։ OpenSpace.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-12-08 
  8. National Geographic Video - Into the Great Pyramid. — National Geographic Treasures. — Ned Danouma. — 510 с.
  9. 9,0 9,1 «Head of Egyptian Antiquities Authority Zahi Hawwas: No Jewish Museum in Egypt Before Israeli-Palestinian Peace»։ MEMRI TV։ 2010-02-21 
  10. 10,0 10,1 B. Chernitsky, E. Glass Antisemitic Statements and Cartoons in Wake of Gaza War // MEMRI. — 2009. — № 507.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Lubna Abdel-Aziz։ «Al-Ahram Weekly | People | Son of Pharoah»։ weekly.ahram.org.eg։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-09-ին։ Վերցված է 2017-12-08 
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 «Dr. Zahi Hawass - Background Information»։ www.guardians.net։ Վերցված է 2017-12-08 
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 Dr. Zahi Hawass։ «The man with the hat»։ Официальный сайт Захи Хавасса (անգլերեն)։ drhawass.com։ Վերցված է 2017-12-08 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Ian Parker The Pharaoh(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2009-11-09. — ISSN 0028-792X.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 Tim Radford The king of the pharaohs (англ.) // The Guardian. — 2003.
  16. 16,0 16,1 Paula Sanders Creating Medieval Cairo: Empire, Religion, and Architectural Preservation in Nineteenth-century Egypt. — American Univ in Cairo Press, 2008. — 260 с. — ISBN 9789774160950
  17. Dr. Zahi Hawass։ Ella Kalantarian, ed.։ «E-Mail Questions and Answers - Dr. Zahi Hawass»։ Ask Dr. Hawass։ www.guardians.net։ Վերցված է 2017-12-08։ «We have restricted the number of people that can enter the Great Pyramid to 150 a day to keep the moister and other eroding factors under control.» 
  18. 18,0 18,1 Zahi Hawass News on the Robot and the Secret Doors inside the Great Pyramid of Khufu (англ.) // guardians.net : статья. — 2005.
  19. «Archaeological Developments At Giza, Egypt»։ Lost Secrets Of The Sphinx (անգլերեն)։ www.u.arizona.edu։ 1996։ Վերցված է 2017-12-08։ «Dr. Bakr fired the Chief Inspector of the Giza Pyramid Plateau, Dr. Zahi Hawass, although the official reason given was that a valuable ancient 'statue' under the custody of Hawass was stolen from Giza.» 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Elizabeth Peters Zahi Hawass(անգլ.) // Time : magazine. — 2006. — ISSN 0040-781X.
  21. «Queen's pyramid found near Cairo» (անգլերեն)։ 2002-05-05։ Վերցված է 2017-12-08 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Waxman Sharon (2005-06-13)։ «The Show-Biz Pharaoh of Egypt's Antiquities»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2017-12-08 
  23. Bloxham Andy (2009-08-19)։ «Pharaohs' tombs 'could disappear in 150 years'» (անգլերեն)։ 0307-1235։ Վերցված է 2017-12-08 
  24. 24,0 24,1 Michelle Roberts (2010-02-16)։ «'Malaria' killed King Tutankhamun»։ BBC News (անգլերեն)։ Վերցված է 2017-12-08 
  25. «UNRAVELLING THE MUMMY MYSTERY - USING DNA»։ Egyptology Online։ 2006-05-18։ Վերցված է 2017-12-08 
  26. 26,0 26,1 26,2 26,3 «King Tut tut tut»։ The Sunday Times։ 2005-05-22։ 0956-1382։ Վերցված է 2017-12-08 
  27. Daniel Williams (2010-04-08)։ «Egypt’s Hawass Sees ‘Miserable Life’ for Museums With Relics»։ Bloomberg։ Վերցված է 2017-12-08 
  28. Press The Associated (2009-10-07)։ «Egypt, Demanding Artifacts, Cuts Ties With Louvre»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2017-12-08 
  29. Andrew Bossone (2010-03-11)։ «Waiting for Nefertiti»։ Egypt Independent (անգլերեն)։ Վերցված է 2017-12-08 
  30. 30,0 30,1 Charlotte Edwardes, Catherine Milner (2003-07-19)։ «Egypt demands return of the Rosetta Stone»։ The Telegraph (անգլերեն)։ 0307-1235։ Վերցված է 2017-12-08 
  31. Press Associated։ «State TV: Egypt president announces new government»։ Daily Herald (անգլերեն)։ Վերցված է 2017-12-08 
  32. CNN From Brian Walker,։ «Egypt antiquities chief plans to step down in protest» (անգլերեն)։ Վերցված է 2017-12-08 
  33. Taylor Kate (2011-03-03)։ «Egyptian Antiquities Official Says He Is Leaving Post»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2017-12-08 
  34. Dan Vergano (2011-03-05)։ «Egyptology: Zahi Hawass confirms resignation»։ The USA Today։ Վերցված է 2017-12-08 
  35. «Egypt PM reinstates Antiquities Minister»։ The Voice of Russia (անգլերեն)։ english.ruvr.ru։ 2011-03-30։ Վերցված է 2017-12-08 (չաշխատող հղում)
  36. 36,0 36,1 Zahi Hawass (2011)։ «Explanation of the Court Trial Against Me»։ drhawass.com։ luxor-news.blogspot.ru։ Վերցված է 2017-12-08 
  37. «Egypt antiquities chief faces jail time»։ Al Jazeera։ www.aljazeera.com։ 2011-04-17։ Վերցված է 2017-12-08 
  38. Alaa Shahine (2011-04-18)։ «Egypt’s Archaeology Chief Zahi Hawass to Appeal Jail Term»։ Bloomberg.com։ Վերցված է 2017-12-08 
  39. «Egypt's antiquities minister cleared in appeal»։ The Associated Press (անգլերեն)։ www.webcitation.org։ 2011-07-15։ Վերցված է 2017-12-08 
  40. Nevine El-Aref (2011-07-15)։ «Court ruling acquits Hawass»։ Ahram Online (անգլերեն)։ english.ahram.org.eg։ Վերցված է 2017-12-08 
  41. Shenker Jack (2011-07-17)։ «Egypt's prime minister reshuffles cabinet in response to protests»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2017-12-08 
  42. «The Wedding of Dr. Hawass's Son»։ Guardian's Egypt։ 2007-11-29 
  43. Service Haaretz (2010-03-28)։ «Egypt Antiquities Chief: I Gave the Zionist Enemy a Slap in the Face»։ Haaretz (անգլերեն)։ Վերցված է 2017-12-08 
  44. «Вручение доктору Захи Хавассу диплома иностранного члена российской академии естественных наук»։ Официальный сайт РГГУ։ fii.rsuh.ru։ 2002-05-26։ Վերցված է 2017-12-08 
  45. «The 2006 TIME 100»։ The Time։ TIME.com։ 2006։ Վերցված է 2017-12-08 

Արտաքին հղումներԽմբագրել