Համակարգչային շերտագրություն

բժշկական ախտորոշման եղանակ, որը օգտագործում է ռենտգենյան ճառագայթները մարդու մարմնի շերտավորված պատկեր ստանալու համար

Համակարգչային շերտագրություն (ՀՇ), ռենտգենյան ճառագայթների միջոցով կատարվում են ամբողջ մարմնի, կամ առանձին մասերի շերտային նկարահանումներ տարբեր անկյուններից, որոնցից ստացված պատկերը համակարգչի միջոցով երևում է մոնիտորի վրա։ Այն թույլ է տալիս տեսնել մարմնի պարունակությունը առանց այն կտրելու։

Համակարգչային շերտագրություն
Տեսակլաբորատոր ախտորոշման տեսակ և բժշկական վիզուալիզացիա
ՀապավումCT և КТ
Ենթադասբժշկական վիզուալիզացիա և tompgrafia
Օգտագործում էՌենտգենյան ճառագայթներ
ICD-10-PCSB?2
ICD-9-CM88.38
MeSHD014057
MedlinePlus003330

Թվային վերամշակումը թույլ է տալիս ստանալ եռաչափ (3D) պատկեր՝ կատարված մի շարք երկչափ (2D) ռենտգեն պատկերների հիման վրա[1]։ ՀՇ պատկերները օգտագործվում են ախտորոշիչ և բուժիչ նպատակներով[2]։

ՀՇ ասելով սովորաբար նկատի են ունենում ռենտգեն ՀՇ-ն, բայց գոյություն ունեն նաև ՀՇ-ի այլ տեսակներ, որոնցից են՝ պոզիտրոն էմիսիոն շերտագրությունը (անգլ.՝ positron emission tomography (PET)), եզակի-ֆոտոնային էմիսիոն համակարգչային շերտագրությունը (անգլ.՝ single photon emission computed tomography (SPECT)

ՀՇ պատկերի վրա հյուսվածքները տարբերակվում են ըստ նրանց ռենտգեն ճառագայթները կլանելու հատկության։ ՀՇ սկանավորմամբ ստանում են մարմնի աքսիալ և լայնական հարթությունների շերտավորմամբ նկարներ, բայց ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս միավորել նկարները և ստանալ եռաչափ (3D) պատկեր։ ՀՇ օգտագործվում է նաև հնագիտության մեջ, օր․՝ սարկոֆագի պարունակությունը պատկերելու համար։ ՀՇ քննություն անցկացնող մասնագետներն են ճառագայթաբանները և ռադիոտեխնիկները[3][4]։

ՀՇ լայնորեն օգտագործվում է վերջին երկու տասնամյակների ընթացքում շատ երկրների կողմից[5]։ Մոտավորապես 72 միլիոն ՀՇ սկանավորում է կատարվել ԱՄՆ-ում 2007 թվականին, և ավելի քան 80 միլիոն սկանավորում 2015 թվականին[6][7]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄն-ում եղած քաղցկեղով հիվանդների մոտ 0,4%-ի ախտահարումը պայմանավորված է եղել ՀՇ սկանավորմամբ[8][9]։

Օգտագործում բժշկության մեջ խմբագրել

Իր հայտնագործման պահից սկսած այն դարձել է շատ կարևոր ախտորոշիչ մեթոդ և լրացրել է ռենտգեն պատկերներին, ուլտրաձայնային հետազոտությանը (ՈՒՁՀ)։ Այն օգտագործվում է նաև կանխորոշիչ և սկրինինգային հետազոտությունների նպատակով, օր․՝ ՀՇ կոլոնոգրաֆիա հաստ աղու քաղցկեղի բարձր ռիսկով մարդկանց համար, սրտի ՀՇ սկանավորում՝ սրտի հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար։ Որոշ հաստատություններում առաջարկվում է մարմնի ամբողջական ՀՇ, սակայն պետք է հիշել ռենտգենյան ճառագայթների բարձր դոզաների վտանգի մասին[10]։

Գլուխ խմբագրել

 
Մարդու ուղեղի ներերակային կոնտրաստավորմամբ ՀՇ՝ գանգի հիմքից մինչև գագաթը

ՀՇ սկանավորումով հայտնաբերվում են ինսուլտները, ուռուցքները, կալցիֆիկատները (կրակալում), արյունազեղումները և կոտրվածքները։ Հիպոդենս (մութ) օջախները ցույց են տալիս այտուցները և ինֆարկտները (իշեմիկ ինսուլտ), իսկ հիպերդենս (լուսավոր) օջախները՝ կրակալումները և արյունազեղումները։ Ուռուցքները կարող են հայտնաբերվել նրանց շրջապատող այտուցով, կամ անատոմիական պատկերի բնորոշ աղավաղմամբ։ ՀՇ հսկողությամբ նաև կատարվում են որոշ վիրահատություններ[11][12][13][14][15][16]։

Գլխի մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) ավելի կարևոր դեր ունի նորագոյացությունների, անոթային խնդիրների, ներգանգային ճնշման բարձրացման պատճառների, գլխացավի պատճառների ախտորոշման գործում, քան թե համակարգչային շերտագրությունը[17]։

Թոքեր խմբագրել

 
Հիվանդը անցնում է կրծքավանդակի ՀՇ սկանավորում՝ Siemens Somatom Sensation սկաներով

ՀՇ սկանավորումը կարող է օգտագործվել թոքերի պարենքիմայի սուր և քրոնիկ փոփոխությունները հայտնաբերելու համար, օրինակ՝ էմֆիզեման և ֆիբրոզը։ Այդ փոփոխությունները նկատելի չեն սովորական ռենտգեն պատկերի վրա, որի երկչափ պատկերը (2D) շատ դեպքերում թույլ չի տալիս նկատել պարենքիմայի փոփոխությունները։

Բրոնխի պատի հաստացումը երևում է ՀՇ սկանավորմամբ, և հիմնականում խոսում է բրոնխիտի մասին[18]։ Նորմայում բրոնխի պատի և բրոնխի լուսանցքի տրամագծի հարաբերությունը կազմում է 0,17-ից - 0,23[19]։

Պատահականորեն հայտնաբերված հանգույցը՝ սիմպտոմների բացակայության դեպքում կարող է բարորակ կամ չարորակ նորագոյացության կասկած առաջացնել[20]։ Այդ կապակցությամբ ունենալով անհանգստություն՝ հիվանդները և բժիշկները համաձայնության են գալիս և հաճախակի անցկացնում են ՀՇ սկանավորում, երբեմն նույնիսկ 3 ամիսը մեկ՝ շատ ավելի քան թե տրված է համապատասխան ուղեցույցներում։ [21] Համենայնդեպս, ըստ ներկայիս ուղեցույցների՝ այն հիվանդները, որոնք երբևէ չեն ունեցել քաղցկեղ և հայտնաբերված հանգույցները չեն մեծացել չափերով վերջին 2 տարվա ընթացքում՝ շատ քիչ է հավանական, որ ունենան չարորակ ուռուցք[21]։ Միշտ պետք է հիշել հաճախակի ՀՇ սկանավորումների վտանգի մասին։

Անգիոգրաֆիա խմբագրել

 
Կոնտրաստ ՀՇ պատկեր՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ Սև հորիզոնական գիծը ցույց է տալիս էմբոլը, որը որ խցանել է թոքային զարկերակը (սպիտակ եռանկյունի)

ՀՇ անգիոգրաֆիան ցույց է տալիս ամբողջ մարմնի զարկերակները և երակները։ Այս հետազոտության օրինակ է թոքային զարկերակի ՀՇ սկանավորումը, որը օգտագործվում է էմբոլը հայտնաբերելու նպատակով։ Հետազոտությունը կատարվում է յոդային կոնտրաստի ներարկումով, որը ուժեղացնում է զարկերակի պատկերը։

Սիրտ խմբագրել

Սրտի ՀՇ սկանավորումը տալիս է գիտելիքներ սրտի և կորոնար անատոմիայի վերաբերյալ[22]։ ՀՇ սկանավորումը օգտագործվում է կորոնար անոթների հիվանդությունները ախտորոշելու նպատակով[23]։ Սրտի արհեստական փականների արդյունավետ օգտագործման հարցում շատ մեծ դեր է խաղացել համակարգչային շերտագրությունը[24][25][26]։

Սրտի ՀՇ հիմնական տեսակներն են՝

  • Կորոնար ՀՇ անգիոգրաֆիա՝ ՀՇ օգտագործվում է կորոնար զարկերակներին հասնելու նպատակով։ Կատարվում է կոնտրաստ նյութի ներերակային ներարկում և ՀՇ սկանավորում։ Թույլ է տալիս հայտնաբերել կորոնար անոթների հիվանդությունները։
  • Կորոնար ՀՇ կալցիում սկանավորում՝ նույնպես օգտագործվում է կորոնար անոթների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով։ Մաստավորապես հայտնաբերում է կալցիումի կուտակումները կորոնար անոթներում, որոնք կարող են նեղացնել լուսանցքը և բերել սրտի իշեմիկ հիվանդության[27]։ Սովորաբար այս հետազոտությունը անցկացվում է առանց կոնտրաստի, բայց կարող է նաև իրականացվել կոնտրաստով[28]։

Անատոմիան ավելի լավ վիզուալիզացնելու նպատակով կատարվում է պատկերի մշակում[23]։ 3D տպիչներով ստեղծված արհեստական փականների ճիշտ կառուցվածքը տրվում է՝ հիմնվելով ՀՇ սկանավորման միջոցով անատոմիայի ուսումնասիրության վրա[29][30][31][32]։

Որովայն և կոնք խմբագրել

11սմ չափսի Վիլմսի ուռուցքի ՀՇ սկանավորում աջ երիկամում

ՀՇ սկանավորումը շատ ճշգրիտ եղանակ է որովայնի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերման համար։ ՀՇ-ով ախտորոշում են քաղցկեղ և որոշում են, թե որ փուլում է։ Նաև հետևում են բուժման ընթացքին։ ՀՇ սկանավորումը օգտագործվում է նաև որովայնի սուր ցավի պատճառը ապտորոշելու նպատակով։

Վերջույթներ խմբագրել

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Քաղցկեղ խմբագրել

ՀՇ սկանավորման ժամանակ օգտագործվող իոնացնող ճառագայթները կարող են վնասել բջիջները՝ նամանավանդ ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի[8] Ճառագայթային պաշտպանության և չափման ազգային կոնսուլի անգլ.՝ National Council on Radiation Protection and Measurements տվյալներով՝ 1980 թվականից մինչև 2006 թվականը ՀՇ սկանավորումների քանակը աճել է մոտ 6 անգամ (+500%)։ ՀՇ սկանավորումներից ստացված դոզան տարբեր է լինում։ Սովորական ռենտգեն նկարահանումի հետ համեմատած, ՀՇ սկանավորումից ստացված դոզան մոտ 100-ից 1000 անգամ ավելի շատ է։ [33]։ Որովայնի ՀՇ սկանավորումից ստացված դոզան նույն չափի է, ինչ որ մեկ մարդու կողմից 3 տարվա ընթացքում տիեզերքից ստացած մնացորդային ճառագայթումը[34]։

Համակարգչային շերտագրությունից ստացվող վնասնի գնահատականը մասնակի հիմնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռումբի պայթյունի արդյունքում ճառագայթումից ստացված վնասի վրա, և ատոմային էլեկտրակայանում աշխատող մարդկանց առողջական վիճակի փոփոխության վրա[8]։ 2009 թվականին քաղցկեղի ազգային ինստիտուտի անգլ.՝ National Cancer Institute կողմից իրականացվեց հետազոտություն, որը հիմնված էր 2007 թվականին կատարված ՀՇ սկանավորումների վրա, և պարզվեց, որ 29.000 քաղցկեղի դեպքերի և 14.500 մահվան դեպքերի պատճառը եղել է ՀՇ սկանավորումից ստացված ճառագայթումը։ Որոշ մասնագետներ կանխատեսում են, որ ապագայում 3%-ից 5% քաղցկեղի դեպքերը պայմանավորված կլինեն ռենտգեն ախտորոշումից ստացվող ճառագայթումով[33]։

Մարդու տարիքը շատ մեծ դեր է խաղում քաղցկեղի առաջացման հարցում[35]։ Որովայնի ՀՇ սկանավորումից առաջացած քաղցկեղի ռիսկը 1 տարեկան երեխայի մոտ 0.1%-է[35]։ Մեծ տարիքում ավելի է փոքրանում քաղցկեղի զարգացման ռիսկը[35]։

Կոնտրաստ նյութից ռեակցիա խմբագրել

ԱՄՆ-ում ՀՇ սկանավորումների կեսը կատարվում է ներերակային ռենտգեն կոնտրաստ նյութով[36]։ Հիմնականում ռեակցիաները մեղմ են և ընդգրկում են սրտխառնոցը, փսխումը, քորը։ Այնուամենայնիվ կարող են առաջանալ նաև ծանր ռեակցիաներ[37]։ Ռեակցիաներ առաջանում են ոչ իոնային կոնտրաստ նյութերի ներարկումից 1-ից 3% դեպքերում, և իոնային կոնտրաստ նյութերի ներարկումից 4-ից 12% դեպքերում[38]։ Մաշկի ցանավորում կարող է լինել 1 շաբաթվա ընթացքում 3% դեպքերում։

Հին կոնտրաստ նյութերը առաջացնում էին անաֆիլաքսիա 1% դեպքերում, մինչդեռ նոր՝ ցածր օսմոլյար նյութերը առաջացնում են ռեակցիա 0.01-0.04% դեպքերում[37][39]։ Մահ գրանցվում է ամեն 2-ից 30 մարդու մոտ՝ 1.000.000 մարդու հաշվարկով[38][40]։ Մահի ավելի բարձր ռիսկ կա կանանց, մեծահասակների և թույլ առողջական վիճակ ունեցող մարդկանց մոտ[36]։

Կոնտրաստ նյութը կարող է առաջացնել երիկամի խնդիրներ[41]։ Սա առաջանում է մարդկանց 2-ից 7%-ի մոտ՝ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ ունեցող հիվանդների գերակշռումով։ Երիկամային անբավարարության դեպքում սովորաբար խուսափում են յոդային կոնտրաստ նյութի օգտագործումից։ Երիկամային դիալիզ անցնող հիվանդների մոտ յոդային կոնտրաստից վնասը շատ քիչ կլինի, քանզի նրանց երիկամները գործում են շատ թույլ, կամ առհասարակ չեն գործում, իսկ կոնտրաստ նյութի ներարկումից հետո կատարվող դիալիզը շատ արագ կարող է հեռացնել կոնտրաստ նյութը։

Կոնտրաստ նյուը բացի ներարկումից ընդունում են նաև պերօրալ ճանապարհով, եթե կարիք կա որովայնի օրգանների հետազոտության։ Պերօրալ օգտագործվում է բարիումի սուլֆատի կախույթ։ Այս նյութի առավելությունը այն է, որ չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և երիկամային խնդիրներ, բայց հակացուցված է աղու թափածակումով հիվանդներին, քանզի կարող է առաջացնել պերիտոնիտ։

Գործընթացը խմբագրել

 
ՀՇ սկաներ առանց պատյանի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herman, G. T., Fundamentals of computerized tomography: Image reconstruction from projection, 2nd edition, Springer, 2009
  2. «computed tomography – Definition from the Merriam-Webster Online Dictionary»։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 19, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2009 
  3. «Patient Page | ARRT – The American Registry of Radiologic Technologists»։ ARRT։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 9, 2014-ին։ Վերցված է հունվարի 5, 2014 
  4. «Individual State Licensure Information»։ American Society of Radiologic Technologists։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 18, 2013-ին։ Վերցված է հուլիսի 19, 2013 
  5. «Radiation dose associated with common computed tomography examinations and the associated lifetime attributable risk of cancer»։ Arch. Intern. Med. 169 (22): 2078–86։ December 2009։ PMC 4635397։ PMID 20008690։ doi:10.1001/archinternmed.2009.427 
  6. «Projected cancer risks from computed tomographic scans performed in the United States in 2007»։ Arch. Intern. Med. 169 (22): 2071–7։ December 2009։ PMID 20008689։ doi:10.1001/archinternmed.2009.440 
  7. «Dangers of CT Scans and X-Rays - Consumer Reports»։ Վերցված է մայիսի 16, 2018 
  8. 8,0 8,1 8,2 «Computed tomography – an increasing source of radiation exposure»։ N. Engl. J. Med. 357 (22): 2277–84։ November 2007։ PMID 18046031։ doi:10.1056/NEJMra072149։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին 
  9. Tubiana M (February 2008)։ «Comment on Computed Tomography and Radiation Exposure»։ N. Engl. J. Med. 358 (8): 852–3։ PMID 18287609։ doi:10.1056/NEJMc073513 
  10. «CT Screening»։ hps.org։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է մայիսի 1, 2018 
  11. Galloway RL Jr. (2015)։ «Introduction and Historical Perspectives on Image-Guided Surgery»։ in Golby AJ։ Image-Guided Neurosurgery։ Amsterdam: Elsevier։ էջեր 3–4 
  12. Tse VCK, Kalani MYS, Adler JR (2015)։ «Techniques of Stereotactic Localization»։ in Chin LS, Regine WF։ Principles and Practice of Stereotactic Radiosurgery։ New York: Springer։ էջ 28 
  13. Saleh H, Kassas B (2015)։ «Developing Stereotactic Frames for Cranial Treatment»։ in Benedict SH, Schlesinger DJ, Goetsch SJ և այլք:։ Stereotactic Radiosurgery and Stereotactic Body Radiation Therapy։ Boca Raton: CRC Press։ էջեր 156–159 
  14. Khan FR, Henderson JM (2013)։ «Deep Brain Stimulation Surgical Techniques»։ in Lozano AM, Hallet M։ Brain Stimulation: Handbook of Clinical Neurology 116։ Amsterdam: Elsevier։ էջեր 28–30 
  15. Arle J (2009)։ «Development of a Classic: the Todd-Wells Apparatus, the BRW, and the CRW Stereotactic Frames»։ in Lozano AM, Gildenberg PL, Tasker RR։ Textbook of Stereotactic and Functional Neurosurgery։ Berlin: Springer-Verlag։ էջեր 456–461 
  16. «Invention of the N-localizer for stereotactic neurosurgery and its use in the Brown-Roberts-Wells stereotactic frame»։ Neurosurgery 70 (2 Supplement Operative): 173–176։ June 2012։ PMID 22186842։ doi:10.1227/NEU.0b013e318246a4f7 
  17. American Headache Society (September 2013), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely (American Headache Society), արխիվացված օրիգինալից 6 December 2013-ին, https://web.archive.org/web/20131206060123/http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/american-headache-society/, վերցված է 10 December 2013 , which cites
  18. Yuranga Weerakkody։ «Bronchial wall thickening»։ Radiopaedia։ Արխիվացված օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-05 
  19. Page 112 Archived 2018-01-06 at the Wayback Machine. in: David P. Naidich (2005)։ Imaging of the Airways: Functional and Radiologic Correlations։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 9780781757683 
  20. «"What do you mean, a spot?": A qualitative analysis of patients' reactions to discussions with their doctors about pulmonary nodules»։ Chest 143 (3): 672–677։ 2012։ PMC 3590883։ PMID 22814873։ doi:10.1378/chest.12-1095 
  21. 21,0 21,1 American College of Chest Physicians; American Thoracic Society (September 2013), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely (American College of Chest Physicians and American Thoracic Society), արխիվացված օրիգինալից 3 November 2013-ին, http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/american-college-of-chest-physicians-and-american-thoracic-society/, վերցված է 6 January 2013 , which cites
  22. «Cardiac CT Scan - NHLBI, NIH»։ www.nhlbi.nih.gov (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  23. 23,0 23,1 Wichmann Julian L.։ «Cardiac CT | Radiology Reference Article | Radiopaedia.org»։ radiopaedia.org (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  24. Marwan Mohamed, Achenbach Stephan (February 2016)։ «Role of Cardiac CT Before Transcatheter Aortic Valve Implantation (TAVI)»։ Current Cardiology Reports 18 (2): 21։ ISSN 1534-3170։ PMID 26820560։ doi:10.1007/s11886-015-0696-3 
  25. Moss Alastair J., Dweck Marc R., Dreisbach John G., Williams Michelle C., Mak Sze Mun, Cartlidge Timothy, Nicol Edward D., Morgan-Hughes Gareth J. (2016-11-01)։ «Complementary role of cardiac CT in the assessment of aortic valve replacement dysfunction»։ Open Heart (անգլերեն) 3 (2): e000494։ ISSN 2053-3624։ doi:10.1136/openhrt-2016-000494։ Արխիվացված օրիգինալից 2017-05-03-ին 
  26. Inc. Advanced Solutions International,։ «Poster 31»։ aats.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  27. «Heart scan (coronary calcium scan)»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 5, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2015 
  28. van der Bijl Noortje, Joemai Raoul M. S., Geleijns Jacob, Bax Jeroen J., Schuijf Joanne D., de Roos Albert, Kroft Lucia J. M. (2010)։ «Assessment of Agatston Coronary Artery Calcium Score Using Contrast-Enhanced CT Coronary Angiography»։ American Journal of Roentgenology 195 (6): 1299–1305։ ISSN 0361-803X։ doi:10.2214/AJR.09.3734 
  29. Vukicevic Marija, Mosadegh Bobak, Min James K., Little Stephen H. (February 2017)։ «Cardiac 3D Printing and its Future Directions»։ JACC. Cardiovascular imaging 10 (2): 171–184։ ISSN 1876-7591։ PMC 5664227 ։ PMID 28183437։ doi:10.1016/j.jcmg.2016.12.001 
  30. «Innovative Mitral Valve Treatment with 3D Visualization at Henry Ford»։ Materialise (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-22 
  31. Wang Dee Dee, Eng Marvin, Greenbaum Adam, Myers Eric, Forbes Michael, Pantelic Milan, Song Thomas, Nelson Christina, Divine George (November 2016)։ «Predicting LVOT Obstruction After TMVR»։ JACC. Cardiovascular imaging 9 (11): 1349–1352։ ISSN 1876-7591։ PMC 5106323 ։ PMID 27209112։ doi:10.1016/j.jcmg.2016.01.017 
  32. Jacobs Stephan, Grunert Ronny, Mohr Friedrich W., Falk Volkmar (February 2008)։ «3D-Imaging of cardiac structures using 3D heart models for planning in heart surgery: a preliminary study»։ Interactive Cardiovascular and Thoracic Surgery 7 (1): 6–9։ ISSN 1569-9285։ PMID 17925319։ doi:10.1510/icvts.2007.156588 
  33. 33,0 33,1 Redberg, Rita F., and Smith-Bindman, Rebecca. "We Are Giving Ourselves Cancer" Archived 2017-07-06 at the Wayback Machine., New York Times, Jan. 30, 2014
  34. (ACR) Radiological Society of North America (RSNA) and American College of Radiology։ «Patient Safety - Radiation Dose in X-Ray and CT Exams»։ radiologyinfo.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին։ Վերցված է մայիսի 1, 2018 
  35. 35,0 35,1 35,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Furlow2010 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. 36,0 36,1 «Adverse reactions to intravenous iodinated contrast media: a primer for radiologists.»։ Emergency radiology 12 (5): 210–5։ Jul 2006։ PMID 16688432։ doi:10.1007/s10140-006-0488-6 
  37. 37,0 37,1 Christiansen C (2005-04-15)։ «X-ray contrast media – an overview.»։ Toxicology 209 (2): 185–7։ PMID 15767033։ doi:10.1016/j.tox.2004.12.020 
  38. 38,0 38,1 «Agents that induce pseudo-allergic reaction»։ Drug Discov Ther 5 (5): 211–9։ October 2011։ PMID 22466368։ doi:10.5582/ddt.2011.v5.5.211 
  39. «Preventing and managing drug-induced anaphylaxis.»։ Drug Safety 24 (11): 843–53։ 2001։ PMID 11665871։ doi:10.2165/00002018-200124110-00005 
  40. editor Mariana C. Castells, (2010-12-09)։ Anaphylaxis and hypersensitivity reactions։ New York: Humana Press։ էջ 187։ ISBN 9781603279505 
  41. «Toxicity of MRI and CT contrast agents.»։ Expert opinion on drug metabolism & toxicology 5 (4): 403–16։ April 2009։ PMID 19368492։ doi:10.1517/17425250902873796