Դրագոտին Կետե (սլովեն.՝ Dragotin Kette, հունվարի 19, 1876(1876-01-19)[2][3], Ilirska Bistrica, Սլովենիա և Prem, Municipality of Ilirska Bistrica, Սլովենիա - ապրիլի 26, 1899(1899-04-26)[2][3], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4]), սլովենացի բանաստեղծ, սլովենական մոդեռնի ներկայացուցիչ։

Դրագոտին Կետե
սլովեն.՝ Dragotin Kette
Ծննդյան անունսլովեն.՝ Karel Kette[1]
Ծնվել էհունվարի 19, 1876(1876-01-19)[2][3]
ԾննդավայրIlirska Bistrica, Սլովենիա կամ Prem, Municipality of Ilirska Bistrica, Սլովենիա
Վախճանվել էապրիլի 26, 1899(1899-04-26)[2][3] (23 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանԺալե գերեզմանոց
Գրական անունSiluška, Mihael Mihajlov, Zor և Zvonoslav
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունNovo Mesto Grammar School?
 Dragotin Kette Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դրագոնիտ Կետեն ծնվել է Պրեմ քաղաքում (Ներքին Կրայնա), ուսուցչի ընտանիքում (Ֆրանց Կետե, 1849-1891), որը տեղափոխվել է Սլովենիայի հարավ-արևմուտքում գտնվող մի քաղաքից մյուսը։ Երբ Դրագոտինը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Վիպավա, երկու տարի անց՝ Զագորյե՝ Պիվկա, որտեղ տուբերկուլոզից մահացել է նրա մայրը՝ Աննան (Վալենչիչ)։ Դպրոցի առաջին չորս դասարանը հաճախել է Զագորյեում, հինգերորդ դասարանը՝ Լյուբլյանայում։

1888 թվականին ընդունվել է Լյուբլյանայի գիմնազիա։ Երկու տարի անց տեղափոխվել է մանկավարժական ուսումնարան՝ շուտափույթ մասնագիտություն ստանալու համար։ 1891 թվականին հոր մահից հետո Դրագոտինի խնամակալը դարձել է հորեղբայր Յանեզ Վալենչիչը՝ Տրնովոյի հարուստ վաճառական, ով ցանկանում էր, որ եղբորորդին քահանա դառնա։ 1893 թվականին Կետեն ուսումը շարունակել է գիմնազիայում, դարձել է Zadruga («Միություն») գրական-քաղաքական ուսանողական ընկերության անդամ, այնուհետև քարտուղար, որի կազմում էին նաև Յոսիպ Մուրնը, Օտոն Ժուպանչիչը և Իվան Ցանկարը․ այստեղ Կետեն կարդացել է իր բանաստեղծությունները, պատրաստել է հաղորդագրություններ գրականության մասին, դասավանդել ռուսաց լեզվի դասեր[5], հատկապես սերտորեն համագործակցել է Իվան Ցանկարի հետ։

Երգիծական հակակլերային բանաստեղծությունների (1893-1894) պատճառով ստացել է դպրոցական ձերբակալություն (չորս ժամ) և վարքի վատ գնահատական, ինչի պատճառով հորեղբայրը հրաժարվել է հետագայում ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Ուսման վարձը վճարելու միջոցներ չունենալով՝ 1895 թվականին Կետեն հեռացվել է գիմնազիայի վեցերորդ դասարանից[6]։ Ապրուստի միջոց հայթայթել է մասնավոր դասերով և լրագրությամբ։

1896 թվականի աշնանը, բանաստեղծ Ռեսմանի աջակցությամբ, քննություն է հանձնել Նովո Մեստո քաղաքի գիմնազիայի յոթերորդ դասարանում ուսումը շարունակելու համար, որից հետո հորեղբայրը վերսկսել է ֆինանսական օգնությունը։ Այստեղ Կետեն Լյուբլյանսկու օրինակով հիմնել է գրական ընկերություն, որը, սակայն, դպրոցի ազդեցությունից վախի մթնոլորտում արագ փլուզվել է։ Կարդացել է հունարեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն պոեզիա, սովորել է անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գրել է բանաստեղծություններ, որոնք հրատարակել է «Լյուբլյանսկի զանգ» պարբերականում («Ljubljanski zvon»)։

1898 թվականին ավարտել է գիմնազիան և մեկնել Տրիեստ, որտեղ զորակոչվել է զինվորական ծառայության, շուտով հիվանդացել է տուբերկուլյոզով, զորացրվել և վերադարձել Լյուբլյանա, որտեղ 23 տարեկանում աղքատության մեջ մահացել է իր ընկեր Յոսիպ Մուրնի մոտ։ Թաղվել է Լյուբլյանայի Ժալե գերեզմանատանը՝ «սլովենական մոդեռնա»-ի իր բանաստեղծ ընկերների կողքին։

Ստեղծագործություն խմբագրել

8 տարեկան հասակում գրել է իր առաջին բանաստեղծությունը հոր ծննդյան օրվա առթիվ։ 1896 թվականի մայիսին Ljubljanski zvon հրատարակությունում առաջին անգամ լույս է տեսել նրա Na blejskem otoku բանաստեղծությունը («Բլեդ կղզում»)։

Իր կյանքի ընթացքում բանաստեղծի ոչ մի գիրք չի լույս տեսել։ 1900 թվականին լույս է տեսեսլ Անտոն Աշկերցի պատրաստած բանաստեղծությունների ժողովածուն Poezije («Պոեզիա») անվան տակ, 1907 թվականին լույս է տեսել երկրորդ հրատարակությունը՝ վերանայված և լրացված, Մասիմո Գասպարիի պատկերազարդումներով։ 1940 թվականին լույս են տեսել այլ ստեղծագործություններ (այդ թվում՝ նամակներ)։

Կետեն գրել է նաև կարճ արձակ և ստեղծագործություններ երեխաների համար (առակներ, հեքիաթներ, բանաստեղծություններ երեխաների համար և պատմվածքներ), որոնք հրատարակել է Siluška (Սիլուշկա) կեղծանունով Angelček («Հրեշտակ») և Vrtec («Այգի») ամսագրերում, և հիմնական սլովենական «Լյուբլյանսկի զանգ» պարբերականում («Ljubljanski Zvon»)՝ Միխայել Միխայլով, Զոռ (Zor) և Զվոնոսլավ (zvonoslav) կեղծանուններով, էսսեներ և ակնարկներ հրատարակել է «Սլովենացի» («Slovenec») հրատարակությունում, սիրային քնարերգությունը՝ խորվաթական «Նոր հույս» («Nova nad») հրատարակությունում։

Կետեի քնարերգության մեջ գերակշռում են սիրային և փիլիսոփայական դրդապատճառները (պանթեիզմ, երբեմն, աստվածահայտնության տարրերով)։ Ձգտելով պոեզիայի նորացմանը՝ Կետեն յուրացրել է իմպրեսիոնիզմի և սիմվոլիզմի պոետիկայի որոշ առանձնահատկություններ՝ դառնալով վերափոխման նորարար և բանաստեղծական լեզվի բարեփոխիչ[7], դրանում ներմուծել է ժողովրդական պոետիկայի տարրեր, ազատ ռիթմ, ինչպես նաև զարգացրել է սոնետի բանաստեղծական բարդ ձևը, որը կենտրոնական տեղ է գրավել նրա ստեղծագործության մեջ (Կետեն գրել է ավելի քան 60 սոնետգազելների, բալլադների, էլեգիաների հետ մեկտեղ։

Կետեի ստեղծագործություններում նկատելի է սլովենական բանահյուսության և դասական պոեզիայի (Տասո, Գյոթե, Հայնե, Պրեշերեն), ինչպես նաև ֆրանսիական անկման և սիմվոլիզմի (Վեռլեն, Մետերլինկ) և ռուս գրականության (Պուշկին, Կռիլով, Կոլցով, Բատյուշկով, որոնց Կետեն թարգմանել է սլովեներեն) ազդեցությունը։ Անտիկ գրականությունից նրան գրավում էր Օվիդիուսը (Կետեն սլովեներեն է թարգմանել նրա Amores-ը)[8]։

Երեխաների համար գրված ստեղծագործությունները թարգմանվել են չեխերեն, խորվաթերեն, հունգարերեն, մակեդոներեն, սլովակերեն, սերբերեն։

Հիշատակ խմբագրել

Կրետեի պատվին փողոցներ են անվանվել Բրեժիցեում, Ցելեյում, Դիվաչայում, Դոմժալեում, Գրոսուպլե, Իլիրսկա Բիստրիցայում, Իզոլայում, Կամնիկում, Կոպերում, Լյուբլյանայում, Մարիբորում, Պոստոյնայում, Պտույում, Ռիբնիցայում, Սեժանայում, Սլովենական Բիստրիցայում, Ելշի Շմարեյում։

Կետեյի անունով կոչվել են Նովո Մեստո քաղաքի ծառուղին և շատրվաը, ինչպես նաև դպրոցը։ Կետեյի անունով դպրոց է կոչվել նաև Իլիրսկա Բիստրիցայում։ Լյուբլյանայում մի դպրոց կրում է Կետեյի և սլովենական մոդեռնի մեկ այլ բանաստեղծի՝ Մուրնի անունը։

Կետեյի անունն է կրում Իլիրսկա Բիստրիցայի գրական ակումբը և տղամարդկանց երգչախումբը, ինչպես նաև այս համայնքի մշակույթի ոլորտի մրցանակը։

Գրականություն խմբագրել

Սլովեներեն խմբագրել

  • Silvo Fatur: Oče in sin in Zagorski zvonovi. Koper: Libris, 2005.
  • Mimi Malenšek: Pojoči labodi. Ljubljana: Državna založba Slovenije, 1971. [biografski roman o Ketteju in Murnu]
  • Juraj Martinović: Dragotin Kette. Ljubljana: Partizanska knjiga, 1978.
  • Janez Mušič: Dragotin Kette. Ljubljana: Založba Mladika, 1993.
  • Marjeta Žebovec: Slovenski književniki rojeni od leta 1870 do 1899: Dragotin Kette. Ljubljana: Karantanija, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.najdigrob.si/slovenski-grobovi/171/dragotin-kette
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Кетте Драготин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «France Koblar. Dragotin Kette. — Slovenski biografski leksikon». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  6. - Peter Jurgec. Dragotin Kette: Biografija. — Literatur im Kontext. -(չաշխատող հղում)
  7. «М. И. Рыжова. Драготин Кетте. — Краткая литературная энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Slovenski Biografski Leksikon: Kette Dragotin». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.