Կոպեր նախկին` Աեգիդա, Կապրիս, Կապոդիստրիա (սլովեն.՝ Koper, իտալ.՝ Capodistria), քաղաք Սլովենիայի հարավ-արևմուտքում գտնվող Իստրիա թերակղզում, Ադրիատիկ ծովի Կոպեր ծոցի ափին։ Քաղաքում իրականացվում են բազմաթիվ երաժշտական և ազգագրական փառատոներ։

Քաղաք
Կոպեր
սլովեն.՝ Koper
իտալ.՝ Capodistria
Դրոշ Զինանշան
Flag of Koper.svg Coa Koper.grb.svg

View of Koper from Zusterna.JPG
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Այլ անվանումներԱեգիդա, Կապրիս, Հուստինոպոլ
Մակերես311,2 կմ²
ԲԾՄ4[1] մ
Բնակչություն24 979[2] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+386 5
Փոստային ինդեքսներ6000
Ավտոմոբիլային կոդKP
Պաշտոնական կայքkoper.si
##Կոպեր (քաղաք) (Սլովենիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Կոպեր քաղաքը գտնվում է Իտալիայի անմիջապես սահմանին, Տրիեստ քաղաքի և սլովենական Իզոլա (Izola), Պիրան (Piran), Պորտորոժ (Portorož) քաղաքների հարևանությամբ։

ԲնակչությունԽմբագրել

2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 24 979 մարդ (12 358 տղամարդ և 12 621 կին)։ Նախկինում բնակչության մեծ մասը խոսում էր իտալերեն (1900 թվականի տվյալներով բնակչության 92 %-ը խոսում էր իտալերեն)։ Այսօր բնակչությունը խոսում է և՛ իտալերեն, և՛ սլովեներեն։ Թեպետև Հարավսլավիայի գոյության ընթացքում մեծ թվով իտալացիներ Իստրայից Իտալիա էին ներգաղթում, այնուամենայնիվ ներկայումս քաղաքի իտալացի բնակչությունը գերազանցում է 10 %-ը։

Համայնքի բնակչության մայրենի լեզուներն են (2002 թվական)[3].

ՊատմությունԽմբագրել

Կոպերը սկիզբ է առել անտիկ հունական բնակավայրից, որը հայտնի է եղել Աեգիդա անվամբ։ Հռոմեական շրջանում այն ստացել է Կապրիս անունը, որից էլ առաջացել է քաղաքի ժամանակակից անվանումը։ Որոշ ժամանակ քաղաքը կրել է Հուստինոպոլ անունը՝ ի պատիվ Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրի։ 568 թվականին քաղաքում ապաստանել են Տրեսի` լանգոբարդներից փախած բնակիչները։

7-8-րդ դարերը քաղաքի համար ծանր շրջան էր. քաղաքը գրավել էին ֆրանկները, լանգոբարդները և սլավոնական ցեղերը։ 8-րդ դարում քաղաքում ստեղծվել է եպիսկոպոսական առաջնորդարան։ 9-րդ դարում Կոպերը ներքաշվել է Վենետիկի և Սրբազան հռոմեական կայսրության պայքարի մեջ։ Ցուցաբերած աջակցության համար Կոնրադ II կայսրը քաղաքին շնորհել է որոշ արտոնություններ։ 1278 թվականին քաղաքը կցվել է Վենետիկին։ Վենետիկի հանրապետության կազմում Կոպերն առանձնահատուկ վերելք է ապրել, այն դարձել է Իստրիայի խոշորագույն քաղաք և նավահանգստ, որի կապակցությամբ էլ վերանվանվել է լատ.՝ Caput Histriae, այսինքն` Իստրայի գլխավոր քաղաք (բառացի` «Իստրայի գլուխ»)։ Այս բառակապակցությունից էլ առաջացել է քաղաքի իտալական անվոնումը` Կապոդիստրիա։ Վենետիկի հանրապետության անկումից հետո` 1797 թվականին քաղաքը կցվել է Ավստրիային։ 1805-1813 թվականներին քաղաքը գտնվել է նապոլեոնական զորքի հսկողության տակ, իսկ 1813 թվականից Կոպերը կրկին Ավստրիայի ձեռքն է անցել։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոպերը Իստրիա թերակղզու հետ միասին անցել է Իտալիային, մինչդեռ Դալմաթիայի մյուս մասն անցել է սերբական, խորվաթական և սլովենական թագավորության կազմի մեջ, որը հետագայում կոչվեց Հարավսլավիայի հանրապետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կոպերը ընդգրկվել է Տրիեստ ազատ տարածքի «B» գոտու կազմի մեջ, որը վերահսկում էր Հարավսլավիան։ Այդ ժամանակ քաղաքի իտալացի բնակչության զգալի մասը ներգաղթել է Իտալիա։ 1954 թվականին Տրիեստի ազատ տարածքը կամ Տրեստի ազատ պետությունը դադարել է գոյություն ունենալուց, իսկ Կոպերը անցել է Հարավսլավիային։ Վերջինիս անկումից հետո`1991 թվականին այն մտել է անկախացած Սլովենիայի կազմի մեջ։

ՏնտեսությունԽմբագրել

Կոպերը Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստն է։ Այստեղ ժամանում են Միջին Արևելքի, Ճապոնիայի և Կորեայի նավերը, որը հսկայական նշանակություն ունի տնտեսության համար։

1954 թվականին մի խումբ արդյունաբերողներ քաղաքում հիմնադրել են Tomos մոտոցիկլետներ արտադրող ընկերությունը։ Գործարանի գլխավոր տնօրեն է դարձել Ֆրանկ Պեկարը։ Գործարանը բացվել է 1959 թվականին, որի բացմանը ներկա է եղել այն ժամանակվա Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոն։ Գործարանը թողարկել է մոտոցիկլետներ, մոպեդներ, մակույկներ տարբեր դասերի և պահեստամասերի։ Լայնորեն հայտնի է մոպեդների մի շարք, որը կոչվում է Colibri[4][5]։

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Պրետորյանական պալատ
 
Լոջիի պալատ
  • Պրետորյանական պալատ, Կոպեր քաղաքի առավել հայտնի շենքը, գեղեցիկ պալատ Վենետիկի գոթական ոճով (1464 թվական), գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում
  • Համբարձման ռոտոնդա (12-րդ դար), քաղաքի կենտրոնի ամենահին շենքը
  • Աստվածամոր Վերափոխման մայր տաճար (15-րդ դար)
  • Լոջիի պալատ (15-րդ դար)։

ՏրանսպորտԽմբագրել

Կոպերում է գտնվում Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստը։ Քաղաքը նոր, ժամանակակից մայրուղով կապված է երկրի մայրաքաղաք Լյուբլյանայի, իտալական Տրիեստ քաղաքի հետ։ Կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությամբ կապված է Լյուբլյանայի, Սլովենիայի, Իտալիայի և Խորվաթիայի հարևան քաղաքներ հետ։ Կոպերում առկա է նաև երկաթուղային կայարան, որը համեմատ երկաթուղային և ծովային տրանսպորտի օգտագործվում է շատ քիչ։

Հայտնի բնիկներԽմբագրել

  • Վիտորե Կարպաչչո, իտալացի նկարիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո, իտալացի բարեփոխման գործիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո ավագ, իտալացի հումանիստ
  • Սանտորիո, իտալացի բնախոս, անատոմ, գյուտարար
  • Անդրեյա Կլեպաչ, սլովենացի թենիսիստուհի
  • Տինկարա Կովաչ, սլովենացի երգչուհի, Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
  • Մլադեն Ռուդոնյա, սլավոնացի ֆուտբոլիստ

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene, English)։ Statistical Office of the Republic of Slovenia։ 2002։ Արխիվացված օրիգինալից 2012-11-25-ին։ Վերցված է 2017-08-12 
  2. «Koper»։ Place Names։ Statistical Office of the Republic of Slovenia։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-25-ին։ Վերցված է 3 July 2012 
  3. Slovenian Statistics Office site, results of the 2002 census. Stat.si. Retrieved on 24 September 2011.
  4. «Завод Tomos»։ Վերցված է 2017-07-09 
  5. en:Tomos
  6. «AllCorfu.Com: Corfu's Twin Cities»։ allcorfu.com։ Վերցված է փետրվարի 25, 2010 
  7. 7,0 7,1 «Comune di Ferrara – Portale Telematico Estense»։ Ferrara.comune.fe.it։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-12-ին։ Վերցված է մարտի 27, 2010 
  8. «Sito ufficiale del Comune di Muggia»։ Comune.muggia.ts.it։ Վերցված է մարտի 27, 2010 
  9. «Sito Web del Comune di S.Dorligo della Valle – Dolina (TS)»։ Comune.san-dorligo-della-valle.ts.it։ Վերցված է մարտի 27, 2010 
  10. «Žilina – oficiálne stránky mesta: Partnerské mestá Žiliny [Žilina: Official Partner Cities]»։ © 2008 MaM Multimedia, s.r.o..։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին։ Վերցված է 2008-12-11 
  11. «Welcome to JiuJiang»։ Jiujiang.gov.cn։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-25-ին։ Վերցված է փետրվարի 25, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել