Ֆրանցե Պրեշերեն (սլովեն.՝ France Prešeren, գերմ.՝ Franz Prescheren / Preschern, произношение . դեկտեմբերի 3, 1800(1800-12-03)[1][2][3][…], Vrba, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 8, 1849(1849-02-08)[1][3][5][…], Կրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4][6][7]), սլովենացի բանաստեղծ, ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչ, սլովենական նորագույն գրականության հիմնադիր, Սլովենիայի օրհներգի խոսքերի հեղինակ[6][7]։

Ֆրանցե Պրեշերեն
սլովեն.՝ France Prešeren
Ծնվել էդեկտեմբերի 3, 1800(1800-12-03)[1][2][3][…]
ԾննդավայրVrba, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 8, 1849(1849-02-08)[1][3][5][…] (48 տարեկան)
Վախճանի վայրԿրան, Կրայնա դքսություն, Ավստրիական կայսրություն[4]
Մասնագիտությունբանաստեղծ, փաստաբան, գրող և բանաստեղծ-փաստաբան
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Illyrian Provinces և  Հաբսբուրգի միապետություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներBaptism on the Savica?
Համատեղ ապրողAna Jelovšek?
ԶավակներErnestina Jelovšek?
 France Prešeren Վիքիպահեստում

Սլովենական գրականության ավելի ուշ շրջանի գրողների ներշնչանքի աղբյուր հանդիսացող Պրեշերենը համարվում է սլովենացի ամենաականավոր դասականը[6][8]։ Մնալով ռոմանտիկ ավանդույթների մեջ՝ Պրեշերենը կարողացել է հասնել անասելի հաջողությունների ինչպես բանաստեղծության արտահայտչականության, այնպես էլ բազամազանության ու ձևի առումով։ Համընդհանուր ճանաչում ունի այն տեսակետը, որ Պրեշերնը սլովենական պոեզիան հասցրել է եվրոպական մակարդակի[9]։ Պրեշերենի անվան հետ սերտորեն կապվել է «Սլովենիայի բոլոր ժամանակների լավագույն բանաստեղծ» որակավորումը։ Նա ազգային գրականության մեջ առաջին բալլադի ու ու էպիկական առաջին պոեմի հեղինակն է[10]։

Բանաստեղծն իր դժբախտ սիրո, դառը ճակատագրի ու ստրակացված հայրենիքի մոտիվները հաճախ միավորել է։ Չար ճակատագրի թեման դարձել է սլովենացիների ազգային միֆը հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ Պրեշերենը՝ սլովենական մշակույթի անբաժանելի մասը[11]։ Սլովենիայում Ֆրանցե Պրեշերնի անունը մասամբ համարվում է նաև «բանաստեղծ» բառի հոմանիշ[12][13]։

Իր ամբողջ կյանքի ընթացքում Պրեշերենը հակասության մեջ է եղել եկեղեցական ու պետական շրջանակների, Լյուբլյանայի գավառական բուրժուազիայի հետ։ Տառապել է ալկոհոլի չարաշահումից, գոնե երկու անգամ փորձել է ձեռք բարձրացնել իր կյանքի վրա։ Դրա պատճառ են հանդիսացել անձնական կյանքի անհաջողությունը, կյանքի խոչընդոտները, ողբերգականորեն մահացած մտերիմների կորուստը։ Նրա ստեղծագործությոան հիմնական թեմաներն են հայրենասիրությունը, մարդկության տառապանքները, անպատասխան սերը բանաստեղծի մուսայի՝ Յուլյա Պրիմիցի հանդեպ։

Իր ընկերոջ՝ լեզվաբան, լուսավորիչ, ռոմանտիկ Մատիա Չոպի հետ Պրեշերնը կանգնած է եղել Սլովենիայում ազգային, ռոմանտիկ շարժման ակունքներում, եղել է «Կրայնայի մեղու» (Kranjska čbelica, լույս է տեսել 1830, 1831, 1832, 1834 և 1848 թվականներին) բանաստեղծական ալմանախի գլխավոր մասնակիցներից մեկը։ Պրեշերնը բանաստեղծություններ է գրել նաև գերմաներենով՝ հաճախ դրանք հրատարակելով միանգամից երկու տարբերակով՝ գերմաներեն ու սեփական թարգմանությունը սլովեներեն[14].։ Լինելով Կրայնայից՝ նա սկզբում իրեն համարել է միայն կրայնացի, սակայն աստիճանաբար ավելի լայն, համասլովենական ինքնագիտակցում է ձեռք բերել[15]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բենգալերեն, բելառուսերեն, բոսներեն, հին հունարեն, իսպաներեն, իտալերեն, մակեդոներեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, հունգարերեն, ուկրաիներեն և խորվաթերեն։ 2013 թվականին լույս է տեսել Ֆրանց Պրեշերնի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն ֆրանսերեն թարգմանությամբ[16][17]։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

 
Տունը, որտեղ ծնվել է Ֆրանցե Պրեշերնը

Ֆրանցե Պրեշերնը ծնվել է Վրբայում (Ավստրիական կայսրություն, ներկայումս՝ Սլովենիա), գյուղացու ընտանիքում։ Եղել է ընտանիքի ութ երեխաներից երրորդը, որդիներից ավագը։ Փոքրուց դրսևորվել են նրա ընդունակությունները, և 1808 թվականին ծնողները նրան սովորելու են ուղարկել պապի եղբոր՝ Յոժեֆ Պրեշերնի մոտ, որը քահանա էր Վելիկա Ռացնայում (Վրբայից 80 կմ հեռու)[18]։ Առաջին երկու տարիներին Յոժեֆ Պրեշերնը Ֆրանցեին կրթություն է տվել տանը, իսկ 1810 թվականին Ֆրանցեն մեկնել է Ռիբնիցայի տարրական դպրոց, որտեղ սովորել է գերազանցությամբ։ 1812 թվականին տեղափոխվել է Լյուբլյանա, որտեղ հաջորդ տարի ավարտել է տարրական դպրոցն ու ընդունվել գիմնազիա։

Պրեշերնի մանկությունը համընկել է այն շրջանին, երբ Ֆրանսիան զավթել էր սլովենական ու խորվաթական տարածքների մի մասը, բայց ֆրանսիական իշխանությունները թույլ էին տվել դասավանդումը տեղի լեզուներով։ Ֆրանցեն շատ լավ տիրապետել է լատիներենին և հին հունարենին, ինչպես նաև գերմաներենին, որն այդ ժամանակ կրթության, վարչական, մարզերի մեծ մասի վերնախավի շփման լեզուն էր։ Բանաստեղծ Վալենտին Վոդնիկը, որը Լյուբլյանայի գիմնազիայի տնօրենն էր, նկատել է իր աշակերտ Պրեշերնի ընդունակությունները և խրախուսել է նրան, որ սլովեներենով գրի բանաստեղծություններ։ Լինելով ավագ դպրոցական՝ Պրեշերնը բարեկամացել է ապագա փիլիսոփա Մատիա Չոպի հետ, որը զգալի ազդեցություն է թողել նրա վրա։

1819 թվականին ավարտելով գիմնազիան՝ Պրեշերնը երկու տարի փիլիսոփայություն ու հումանիտար առարկաներ է սովորել Լյուբլյանայի լիցեյում, իսկ 1821 թվականից իր գիտելիքները խորացրել է Վիեննայի համալսարանի լիցեյի երրորդ կուրսում, իսկ 1822 թվականին ընդունվել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հակառակ մոր կամքի, որն ուզում էր, որ որդին քահանա դառնա։ Միայն 1824 թվականին Պրեշերնը նամակում մորը խոստովանել է, որ վերջնականապես ընտրել է իրավաբանի մասնագիտությունը։ Չստանալով ծնողների ու հոգևորական հարազատների հավանությունը (բացառությամբ Յոժեֆ Պրեշերնի)՝ երիտասարդը զրկվել է նաև նրանց նյութական օժանդակությունից։ 1822 թվականից Ֆրանցեն ստացել է Լուկա Կնաֆելի անվան կրթաթոշակ, որը մեծահարուստ բարեգործը տրամադրում էր իր հայրենակիցներին՝ Կրայնայի օժտված երեխաներին։ Պրեշերնը նաև դասավանդել է Կլինկովստրյոմի Ճիզվիտական ինստիտուտում, որտեղից վտարվել է ազատամտության և այն բանի համար, որ ապագա բանաստեղծ, քաղաքական գործիչ Անտոն Գրյունին տվել է կարդալու արգելված բանաստեղծություններ։

Վիեննայում Պրեշերնը ծանոթացել է համաշխարհային գրականությանը՝ Հոմերոսից մինչև Գյոթե։ Հատկապես մեծ ուշադրություն է հատկացրել տրեչենտոյի շրջանի իտալացի բանաստեղծներին՝ Դանթեին, Պետրարկային ու Բոկաչչոյին, կարդացել է նաև ժամանակակից ռոմանտիկ գրողներին։ 1824 թվականին նա սիրահարվել է Զալիկո Դոլենցին (սլովեն.՝ Zaliko Dolenc)․ նա այն գինետան տիրոջ դուստրն էր, որտեղ հաճախ էր լինում բանաստեղծը։

Կյանքը Լյուբլյանայում խմբագրել

 
Յուլյա Պրիմից

1828 թվականին ստանալով իրավաբանի դիպլոմ՝ Պրեշերնը կարճ ժամանակով մեկնել է Մորավիա, այնուհետև հաստատվել Լյուբլյանայում, որտեղ աշխատել է փաստաբան Լեոպոլդ Բաումհարտների գրասենյակում որպես օգնական։ Մասնավոր փաստաբանական գործունեություն ծավալելու համար Պրեշերնը դիմել է վերին ատյաններ՝ 1840-ական թվականներին մոտ վեց անգամ դիմում ներկայացնելով, սակայն դրական պատասխան չի ստացել, քանի որ քաղաքականապես ոչ կայուն մարդու համբավ է ունեցել՝ ազգայնական, պանսլավոնական հայացքներով։ 1832 թվականին տեղափոխվել է Կլագենֆուրտ՝ հույս ունենալով այնտեղ կարիերա սկսելու, հանձնել է քննություն իրավանական աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար, բայց մոտ մեկ տարուց վերադարձել է Լյուբլյանա՝ դատարանում անվճար պրակտիկա անցնելու իրավունքով։

Այդ ժամանակ Պրեշերնը ճգնաժամ է ապրում, մանավանդ որ ծնողները նրան ուզում էին ամուսնացնել բարեկեցիկ գերմանուհի Մարիա Յոհանա Կլունի հետ, որը Գրացից էր։ Սակայն բանն ամուսնության չի հասնում․ Ֆրանցեն դադարում է հարսնացուի բազմաթիվ նամակների պատասխանել և ի վերջո խզում է հարաբերությունները նրա հետ։ 1833 թվականի գարնանը Ֆրանցեն հանդիպել է Յուլյա Պրիմիցին՝ հարուստ առևտրականի դստերը, որին անպատասխան սիրել է ողջ կյանքում[6]։ Նույն թվականին Պրեշերնը դարձել է Լյուբլյանայի հասարակության սերուցքի փակ ակումբի՝ «Կազինո ընկերության» (սլովեն.՝ Kazinsko društvo) անդամ[19][20][21][22]։ 1834 և 1835 թվականներին հանդիպել է Յուլյային, սակայն չի համարձակվել նրան խոստովանել իր սերը։ 1834 թվականին աշխատանքի է անցել իրավաբան Բլաժ Կրոբատի մոտ, որը Պրեշերնին ազատ ժամանակ էր թողնում գրականությամբ զբաղվելու։ Նա շատ ժամանակ էր տրամադրում Կրայնայում ճանապարհորդելուն, հաճախ էր լինում Բլեյսկո լճի մոտ։ Գեղեցիկ բնությամբ հիացմունքը երիտասարդ բանաստեղծի ներշնչանքի աղբյուրն էր։ 1834 թվականին Պրեշերնը ծանոթացել է չեխ ռոմանտիկ բանաստեղծ Կարել Հինեկ Մախայի և սլովենացի ու խորվաթ բանաստեղծ Ստանկ Վրազի հետ, որի հետ երկար ու արգասավոր զրույցներ է ունեցել պոեզիայի մասին[23]։ Բարեկամացել է Մատիա Չոպի հետ, իսկ նրա մահից հետո 1935 թվականին մտերմացել է լեհ բանաստեղծ Էմիլ Կորիտկոյի հետ (1813-1839)․ վերջինս այդ ժամանակ արտագաղթել էր Սլովենիա, որպեսզի խուսափի ազգային-ազատագրական շարժմանը մասնակցելու համար իր նկատմամբ հետապնդումներից։ 1839 թվականից Պրեշերնը բարեկամացել ու համագործակցել է սլովենացի բանագետ Անդրե Սմոլեի հետ (1800-1840)։

 
Ֆրանցե Պրեշերնի տուն-թանգարանը Կրայնայում

Մոտավորապես 1836 թվականին Ֆրանցեն հասկացել է, որ Յուլյայի նկատմամբ իր սերը երբեք փոխադարձ չի լինելու և նույն թվականին ծանոթացել ու մտերմացել է Անա Ելովշեկի հետ (1823-1875), որը սպասուհի էր Կրոբատի մոտ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Թերեզիա (1839-1840), Էռնեստինա «1842-1917» և Ֆրանցե (1845-1855)։ Այդպես էլ չամուսնանալով Անայի հետ՝ նա իր հնարավորությունների չափով սատարել է նրան ֆինանսապես մինչև 1835 թվականը, երբ մահացել է Յոժեֆ Պրեշերնը, և Ֆրանցեին տրվող դրամական օգնությունը դադարել է։ Ֆրանցեն Անային վերաբերվել է ինչպես իր օրինավոր կնոջը և այլ կանանց հետ սիրավեպեր չի ունեցել։

Մեկը մյուսի հետևից կորցնելով իր ընկերներին, նախկինի պես տառապելով Յուլյա Պրիմիցի հանդեպ անպատասխան սիրուց՝ Պրեշերնը ընկճախտ է ունեցել՝ գրեթե դադարելով ստեղծագործել, ու սկսել է խմել։ Մեկ անգամ ևս անպատասխան սիրահարվել է, այս անգամ Երիցա Պոդբոյին, ում հոր՝ Մետկեի հաստատություն հաճախ էր այցելում։ Այս աղջկան նա նվիրել է մի քանի բանաստեղծություն։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

1846 թվականի աշնանը Պրեշերնը, արտոնագիր ստանալով, Կրանում բացել է իր փաստաբանական գրասենակը։ Իշխանությունը պարտադրել էր, որ նա աշխատի հենց այդ քաղաքում։ Այնտեղ Պրեշերնը տեղափոխվել է Անա Ելովշեկի ու երեխաների հետ։ Նրա օգնականն իր որդի Անդրե Սմոլեն էր, իսկ տնտեսուհին՝ քույրը՝ Կատրա Պրեշերնը։ Ազատ ժամանակ նա հասարակական գործունեությամբ էր զբաղվում և հազվադեպ գրում բանաստեղծություններ։ Նա մեծ գումար չէր վաստակում, քանի որ ոչ մեծ հոնորար էր ստանում, իսկ աղքատներին անվճար օգնություն էր տրամադրում։ Նրա մոտ ի հայտ են գալիս հիվանդություններ՝ լյարդի ցիռոզ և ասցիտ[24]։ Արդեն 1848 թվականի նոյեմբերից բանաստեղծը չի կարողանում դուրս գալ տնից։ 1849 թվականի փետրվարի 6-ին նա բանավոր կերպով իր ունեցվածքը կտակում է իր երեխաներին։ Մահանալիս բանաստեղծը խոստովանել է, որ երբեք չի մոռացել Յուլյա Պրիմիցին։ Նա մահացել է փետրվարի 8-ին։ Այդ օրը նրա պատվին ղողանջել են Լյուբլյանայի ու Կրանի բոլոր եկեղեցիների զանգերը։ Փետրվարի 10-ին նրա թաղմանը հոծ բազմություն է հավաքվել ողջ Սլովենիայից[25]։ Նրան պատվով հուղարկավորել են Կրանում։ Մահից հետո Յանեշ Բլայվայսը հանգանակություն է կազմակերպել բանաստեղծի շիրմին մահարձան դնելու համար։ 1852 թվականին այն պատրաստ է եղել։ Նրա վրա գրված է․

Քո մեկ հույսը միայն իզուր չանցավ․
Դու թաղված ես հայրենի հողում։

Ստեղծագործություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Իր ստեղծագործական առաջին փորձերը Պրեշերնը կատարել է ուսանողական տարիներին, երբ սկսել է գրել սլովեներենով։ Առաջին գործերից մեկը գերմանացի բանաստեղծ Գոթֆրիդ Բյուրգերի «Լենորա» բալլադի թարգմանությունն է։ Սլովեներենով բանաստեղծություններ սկսել է գրել այն բանից հետո, երբ Ժիգա Ցոյսը ոչ պատշաճ նկատառում է հայտնել, որ սլովեներենը կոպիտ ու պարզունակ լեզու է՝ անհարմար բանաստեղծություններ գրելու համար։ 1824 թվականին գրել է մի քանի բանաստեղծություններ, որոնցում նկատելի են Վալենտին Վոդնիկի ազդեցությունը և սլովենակական ժողովրդարական պոեզիայի հարուստ ավանդույթները։ 1825 թվականին Պրեշերն ավարտել է «Կրայնայի բանաստեղծություններ» ժողովածուն և այն ցույց տվել բանասեր Երնեյ Կոպիտարին։ Վերջինս խիստ քննադատել է այն՝ խորհուրդ տալով մի քանի տարի թողնել գրականությամբ զբաղվելը, ապա ժամանակի բարձունքից դիտարկել այն ու ուղղել։ Հեղինակն այրել է այդ ժողովածուն՝ բացի երեք բանաստեղծություններից՝ «Lenore», «Povodni mož» և «Lažnjivi pratikarji»։

Այս միջադեպը դանդաղեցրել է երիտասարդ բանաստեղծի ստեղծագործական զարգացումը։ Պրեշերնը մինչև 1827 թվականը ոչինչ չի տպագրել։ 1827 թվականին գերմանալեզու թերթում տպագրվել է նրա «Աղջիկներին» բանաստեղծությունը։ 1828 թվականին Պրեշերնը գրել է իր առաջին արժեքավոր բանաստեղծությունը՝ «Հրաժեշտ երիտասարդությանը», որը տպագրվել է 1830 թվականին «Կրայնայի մեղու» գրական ալմանախում, որն այդ տարի հիմնադրել էր գրադարանավար Միխայիլ Կաստելիցը։ Այդ նույն թվականին ալմանախում տպագրվել է Պրեշերնի ևս մեկ գործ՝ սլովենական առաջին բալլադը՝ «Ջրային ոգի» (Povodni mož)։ Այն պատմում է յլուբլյանացի մի աղջկա՝ Ուրշկայի մասին, որ պարում է մի գեղեցիկ երիտասարդի հետ՝ չնկատելով, որ վերջինս ջրային ոգի է, և ի վերջո խեղդվում է։

1830 թվականին Պրեշերնը վերսկսել է կապը Մատիա Չոպի հետ, որ վերադարձել էր Լյուբլյանա։ Չոպը բարձր է գնահատել Ֆրանցեի բանաստեղծական տաղանդը և նրան համոզել է իր ստեղծագործություններում կիրառել ռոմանական բանաստեղծական ձևեր՝ ստանսներ, սոնետներ, տերցետներ։ Դրանից հետո բանաստեղծը սկսում է հրաշալի տիրապետել այդ ձևերին։ Պրեշերնի և Չոպի համագործակցության արդյունք է «Nova pisarija» սատիրական բանաստեղծությունը։ Պրեշերնը եղել է «Կրայնայի մեղու» գրական ալմանախի հիմնական բանաստեղծ հեղինակը (թերթը լույս է տեսել 1830, 1831, 1832, 1834 թվականներին)։ 1834 թվականին Ֆրանցե Պրեշերնը ալմանախի գրաքննության հարցով տարաձայնություններ է ունեցել Կոպիտարի հետ։ Պրեշերն ու Չոպը կարծում էին, որ հանդեսը պետք է տպագրի գեղարվեստական բարձրարժեք գործեր, իսկ Կոպիտարը հանդեսի ճանաչումը կապում էր նրանում տեղ գտած խոսակցական ցածր ոճի հետ։ Կոպիտարի հետ վեճը նաև սլովենական ուղղագրության հարցերին էր առնչվում, որը նա ցանկանում էր ներմուծել։ Նոր տարբերակը նախատեսում էր 12 նոր տառ, որոնց գրությունը հիմնավորված չէր ո՛չ բովանդակությամբ, ո՛չ ձևով։ Այս ուղղագրությունը Պրեշերնը քննադատել է «Sonet o kaši» («Al prav se piše каша ali kaſha») և «Nova pisarija» բանաստեղծություններում։ Այս հարցում Պրեշերնին օգնության է գալիս չեխ գիտնական Ֆրանտիշեկ Չելակովսկին, որը կտրականապես մերժում է այսպիսի բարեփոխման անցկացումը և մի քանի հոդվածներում դրվատանքով է խոսում Պրեշերնի բանաստեղծությունների մասին։ Այս կարծիքն ազդել է Պրեշերնի ինքնագնահատականի վրա և նրան ուժ է տվել գնալու այն ճանապարհով, որ մատնանշում էր Մատիա Չոպը։

Ստեղծագործական թռիչք խմբագրել

1830-1835 թվականներին Պրեշերնը գրել է գեղագիտական բարդ բանաստեղություններ, որոնք արտացոլել են իր կյանքի դժվարությունները, մասնավորապես Յուլյա Պրիմիցի հանդեպ անպատասխան սերը։ Մատեա Չոպի ազդեցությամբ նա իր քնարական հերոսուհուն պատկերել է այնպես, ինչպես Դանթեն ու Պետրարկան պատկերել են Բեատրիչեին ու Լաուրային։

Սոնետների պսակ խմբագրել

 
«Սոնետների պսակի» առաջին հրատարակություն

«Սոնետների պսակը» (սլովեն.՝ Sonetni venec) կարևոր դեր է զբաղեցնում հեղինակի վաղ շրջանի ստեղծագործություններում։ Այն հրատարակվել է 1834 թվականի փետրվարի 22-ին։ Պսակը բաղկացած է 15 սոնետից, որոնք բոլորը դժբախտ սիրո մասին են։ Բանաստեղծություններից յուրաքանչյուրի վերջին տողը հաջորդ բանաստեծության առաջին տողն է։ Վերջինը՝ «Ավարտ» (սլովեն.՝ Magistrale) վերնագրով, պարունակում նախորդ բոլոր 14 բանաստեղծությունների առաջին (միևնույն ժամանակ նաև վերջին) տողերը։ Իրենց ձևով սրանք իտալական սոնետներ են, որոնք, ի տարբերություն ֆրանսիականի, ունեն չորս տուն՝ երկու քառատող և երկու եռատող։ Պսակի բանաստեղծությունների առաջին երկու տները նկարագրում են թեման, իսկ հաջորդ երկու տները ներկայացնում են հեղինակի վերաբերմունքը այդ թեմայի նկատմամբ։ Կառուցվածքով դրանք վանկաշեշտական ոտանավորներ են․ յուրաքանչյուր տողը բաղկացած է 11 վանկից և հինգ յամբից։ Ժողովածուն կազմված է ակրոստիքոսի սկզբունքով․ բոլոր սոնետների առաջին տառերով կարդում ենք Յուլյա Պրիմից (Primicovi Julji)։

Բանաստեղծը կապել է իր անձնական անհաջող կյանքն ու ծանր ճակատագիրը ընկած հայրենիքի հետ։ Յոթերորդ սոնետում գրված է այն, ինչ հետագայում համարել են բանաստեղծի փառքի նախակարապետ։ Պրեշերնը կոչ է անում երկնքին սլովեններին նոր Օրփեոս ուղարկել, որի երգի գեղեցկությունը հայրենասիրություն կներշնչի, կօգնի լուծելու ներքին խնդիրները և սլովեններից ամբողջական ազգ կձևավորի։ Ութերորդ սոնետում նշված է այն բանի պատճառը, թե ինչու Սլովենիան մինչ այդ չի ունեցել այնպիսի կերպար, որ կխորհրդանշի բարձր արվեստն ու բանաստեղծությունը։ Սլովենական պատմությունը ներկայացնելով որպես հերթական թշնամիների ներխուժում՝ հեղինակը պնդում է, որ փառավոր իրականութուն չունենալու դեպքում պոեզիան չի կարող զարգանալ։

Սակայն հաջորդ սոնետներում բանաստեղծն ասում է, որ ամեն դեպքում հույս կա, որ սլովենական պոեզիան վերածնունդ կապրի, ու կգա Օրփեոսը, որն իր քաղցր երգով կմիավորի սլովենացիներին։ Բանաստեղծություններում մռայլ ակնարկ կա, որ եթե Յուլյան չպատասխանի իր սիրուն, ապա նա կդառնա պոետի մուսան ու ոգեշնչման աղբյուր կլինի նոր բանաստեղծությունների համար, որոնք սլովենացիներին նոր բարձր մշակույթ կբերեն ու այդպիսով օգուտ կտան իր ժողովրդին։

Մատիա Չոպը այս ժողովածուն գլուխգործոց է համարել, սակայն գիրքը ճանաչում է ստացել «Կրայնայի մեղու» ալմանախի նեղ շրջանակներում միայն։ Ավելին, այս շարքը Յուլյա Պրիմիցի հարազատների զայրույթն է հարուցել, որի արդյունքում 1846 թվականին՝ «Սոնետների պսակի» երկրորդ հրատարակության ժամանակ, Պրիշերնը փոխել է բանաստեղծությունների առաջին բառերը՝ ոչնչացնելով ակրոստիքոսը։ Տպաքանակի ոչ մեծ մասն է միայն լույս տեսել հին ձևով, որ նախատեսված չի եղել վաճառքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Korsh F. Y. Стихотворения Франца Преширна: Со словенского и немецкого подлинников // (untranslated)Moscow: (untranslated), 1901. — P. IV–XCXIX, LXXV–LXXVI, XCII–XCIX.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прешерн Франце // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 20 : Плата — Проб. — С. 545.
  5. 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Prešern, Franz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 23. — S. 267.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Korsh F. Y. Стихотворения Франца Преширна: Со словенского и немецкого подлинников // (untranslated)Moscow: (untranslated), 1901. — P. IV–XCXIX, LXXV–LXXVI, XCII–XCIX.</includeonly
  7. 7,0 7,1 В 2002 году Словенское генеалогическое общество опубликовало генеалогическое древо Франце Прешерна и указало датой его рождения 2 декабря, а датой крестин — 3 декабря
  8. Svetina, Peter (2008 թ․ փետրվարի 8). «France Prešeren, največji slovenski pesnik» [France Prešeren, the Greatest Slovene Poet] (PDF). Novice – Slovenski tednik za Koroško.(չաշխատող հղում)
  9. Из КЛЭ|http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke5/ke5-9702.htm%7Ctitle=ПРЕ́ШЕРН(չաշխատող հղում)
  10. Merhar, Ivan (1901). «France Prešeren». Slovenka. Vol. 5, no. 1. Konzorcij Edinosti. էջ 9. Կաղապար:COBISS.
  11. Božič, Zoran (2011).Dejavniki literarne kanonizacije v srednješolskih berilih — na primeru Prešerna (Factors of literary canonisation in high school reading materials — the case of Prešeren), Jezik in slovstvo, vol.56, 5-6, pp. 3-26
  12. Šinkovec, Ana: A Man Who Turned Literacy into Art Արխիվացված 2015-12-25 Wayback Machine, Slovenia Times, 6 February 2009
  13. Johnson Debeljak, Erica: Prešernov zrak, preseren.net, портал, посвящённый Прешерну
  14. Rozka, Štefan (1974). «Angleški slavist o Prešernovih nemških pesmih» [The English Slavist about Prešeren's German Poems] (Slovenian). Vol. 19, no. 8. Slavistično društvo Slovenije [Slavic Society of Slovenia]. էջեր 324–325.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Perušek, Rajko (1901). «Prešeren in Slovanstvo: Z dostavkom uredništva = A. Aškerc». Ljubljanski zvon. Vol. 21, no. 1. Tiskovna zadruga. էջ 64. ISSN 1408-5909. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. Prešeren’s Poems Published in Bilingual Edition Արխիվացված 2018-11-11 Wayback Machine, Slovenia Times, 15 August 2013
  17. Database of translations — Prešeren Արխիվացված 2013-10-05 Wayback Machine, Slovene Book Agency, 2013
  18. «France Prešeren: Življenjepis: 1800-21: Otroška leta v Vrbi in pri stricih v Ljubljani, šolska leta v Ljubljani»
  19. Kolar, Ivan (1958). «Literarni sprehod po Ljubljani». Jezik in slovstvo, 4 (1): 77.
  20. Vrhovnik, Ivan (1912). «Vodnik in Prešern — člana Kazine». Ljubljanski zvon, 32 (3): 167—168. ISSN 1408-5909
  21. Habič, Marko (1997). «Kazina». Prestolnica Ljubljana nekoč in danes. Geopedia.si. ISBN 86-341-2007-4.
  22. Slodnjak, Anton (2009). «France Prešeren». In Vide Ogrin, Petra. Slovenski biografski leksikon (Elektronska izdaja ed.). ISBN 978-961-268-001-5.
  23. «France Prešeren: Življenjepis: 1833»
  24. Andrej Mrak. Žalostna usoda Prešernovega rodu z Ribičeve domačije Сайт rtvslo.si. 10.02.2013
  25. Prešernove poezije, uredil A. Aškerc, Ljubljana 1902, s. XVIII
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցե Պրեշերեն» հոդվածին։