Պտույ (սլովեներեն՝ Ptuj, գերմ.՝ Pettau; լատին․՝ Poetovium/Poetovio), քաղաք Սլովենիայի հյուսիսարևելյան մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն բնակավայրը։ Քաղաքի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս քարի դարի ժամանակներից։ Հին Հռոմի տիրապետության շրջանում եղել է ռազմավարական տեսակետից կարևոր, ամրացված բնակավայր Դրավայի գետանցի մոտ, Բալթիկ և Ադրիատիկ ծովերի միջև ձգվող առևտրային ճանապարհի վրա[2]։ Մինչև մեր թվականության 450 թվականին հոնների ներխուժմանն ու ավար-ավերին ենթարկվելը եղել է ժամանակաշրջանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ 40 հազար բնակչությամբ։ 20-րդ դարի սկզբներին բնակչության մեծ մասը գերմանացիներ էին[3]։ Ներկայումս մեծամասնություն են կազմում սլովենցիները։ 2018 թվականի տվյալներով բնակիչների թիվի եղել է 17 793[4]։

Բնակավայր
Պտույ
սլովեն.՝ Ptuj
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես25,649 կմ²
ԲԾՄ232 մետր
Բնակչություն17 880 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ2250
Ավտոմոբիլային կոդMB
Պաշտոնական կայքptuj.si
Պտույ (Սլովենիա)##
Պտույ (Սլովենիա)

Քաղաքի մերձակայքում կան տաք հանքային աղբյուրներ՝ ջերմուկներ, որոնցից օգտվել են դեռևս հինհռոմեական ժամանակներում։

Քույր քաղաքներ խմբագրել

Պտույը բարեկամական սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5] .

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. Sasel, J. «The Princeton Encyclopedia of Classical Sites,POETOVIO(Ptuj) Yugoslavia». The Princeton Encyclopedia of Classical Sites. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  3. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 4: Štajersko. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna. 1904. էջ 4.
  4. «Prebivalci po spolu, občine in naselja, Slovenija, 1. januar 2018» (սլովեներեն). Statistični urad Republike Slovenije. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Partnerska in pobratena mesta Ptuja». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Ptujին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտույ» հոդվածին։