Կամնիկ
Կամնիկ (սլովեներեն՝ Kamnik, գերմ.՝ Stein[2] կամ Stein in Oberkrain), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն քաղաքներից մեկը[3]։ Ընկած է Կամնիկյան Ալպերի ստորոտին, Կամնիշկա Բիստրիցա (Kamniška Bistrica) և Նևլիցա (Nevljica) գետերի ափին։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։ Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով. հին քաղաքամասը՝ միջնադարյան բազմաթիվ կառույցներով, մասամբ պահպանվել է։ Հիշարժան են հատկապես երեք ամրոցները՝ Մալի, Ստարի, Զապրիցե անվանումներով, բարոկկո ոճով կառուցված եկեղեցին, ֆրանցիսկյան և ուրսուլյան վանքերը...
Բնակավայր | ||
---|---|---|
սլովեն.՝ Kamnik | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 9,1 կմ² | |
ԲԾՄ | 380,5 մետր | |
Բնակչություն | 13 880 մարդ (հունվարի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 01 | |
Փոստային դասիչ | 1240 | |
Պաշտոնական կայք | kamnik.si | |
| ||
2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 13 768[4]։
ՊատմությունԽմբագրել
Արդեն իսկ XII դարում Կրամնիկը, իր շուրջբոլորը բարձրացած հզոր պարսպով և լեռան լանջին թառած ամրոցով, Կրաինա անվանվող երկրամասի ամենաազդեցիկ քաղաքն էր։ Սակայն XIII դարից առաջնությունն անցել է Լյուբլյանային։ Կամնիկում միջին դարերում զարգացել էին դաբնությունը, մեխերի, կաշվի, մորթեղենի արտադրությունը։ Բացի այդ, բնակավայրը դարձել էր սլովենյան մեղվաբուծության կենտրոնը. այստեղ պահում էին «կրաինյան ցեղի» (Аpis mellifera carnica) մեղուներ, որ ժամանակին Արևելյան Ալպերում բազմացրել են հինհռոմեացիները։
Քույր քաղաքներԽմբագրել
Անվանի կամնիկցիներԽմբագրել
Notable people that were born or lived in Kamnik include:
- Ֆրան Ալբրեխտ (1889–1963), գրող
- Ֆրանցե Բալանտիչ (1921–1943), բանաստեղծ
- Յուրի Յապել (1744–1807), բանասերt
- Ռուդոլֆ Մայստեր (1874–1934), հարավսլավյան գեներալ
- Յակոբ Սավինշեկ (1922–1961), քանդակագործ, նկարազարդող
- Բոյան Կրաուտ (1908–1991), ինժեներ
- Մարյան Շարեց (born 1977), քաղաքական գործիչ և դերասան, 2010 թ. ընտրվել է Կամնիկ համայնքի ղեկավար[5]
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letno — Statistical Office of the Republic of Slovenia.
- ↑ Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, pp. 26–27.
- ↑ Wzmianka w 1229 r.
- ↑ https://www.citypopulation.de/Slovenia-Cities.html
- ↑ Oznake։ «Večer – Marjan Šarec za predsednika: Strici iz ozadja so izgovor šibkih»։ Vecer.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է 2017-06-19
Արտաքին հղումներԽմբագրել
Կամնիկ Վիքիպահեստում |
- Kamnik travel guide from Wikivoyage
- Kamnik, official page of municipality (in Slovene)
- Kamnik (map)(չաշխատող հղում)(չաշխատող հղում). Geopedia.si.
- Kamnik: virtual panoramas. Burger.si.
- Zdjęcia miasta