Դեյվիդ Բուռլյուկ

ռուսական և ամերիկյան բանաստեղծ, ուկրաինական ծագում ունեցող նկարիչ, հրապարակախոս և գրքերի պատկերազարդող
(Վերահղված է Դեյվիդ Բուրլյուկից)

Դավիթ Բուռլյուկ (ուկրաիներեն՝ Дави́д Дави́дович Бурлю́к, հուլիսի 21, 1882(1882-07-21)[1][2][3], Սեմիրոտովկա ագարակ - հունվարի 15, 1967(1967-01-15)[4][1][2][…], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական և ամերիկյան բանաստեղծ, ուկրաինական ծագում ունեցող նկարիչ, հրապարակախոս և գրքերի պատկերազարդող։ Կապված է ֆուտուրիստական, նեո-պրիմիտիվիստական և ռուսական ֆուտուրիստական շարժումների հետ։ Բուռլյուկը հաճախ ներկայացվում է որպես «ռուսական ֆուտուրիզմի հայր»։ Վլադիմիր[Ն 1], Նիկոլայ[Ն 2] և Լյուդմիլա Բուռլյուկների[Ն 3] եղբայրն է։

Դեյվիդ Բուռլյուկ
Ծնվել էհուլիսի 21, 1882(1882-07-21)[1][2][3]
ԾննդավայրՍեմիրոտովկա ագարակ
Վախճանվել էհունվարի 15, 1967(1967-01-15)[4][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՍաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, նկարազարդող, հրապարակախոս և վիզուալ արտիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան
Ժանրերֆուտուրիզմ
Գրական ուղղություններռուսական ֆուտուրիզմ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 David Burliuk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դավիթը ծնվել է 1882 թվականին Սեմիրոտովկա ագարակում՝ Ռիբուշկա (այժմ՝ Լեբեդին) թաղամասում, Սունի մարզում, Ռուսական կայսրության Խարկովի նահանգում (այժմ՝ Ուկրաինա)։ Ընտանիքը մասամբ ծագել է ուկրաինացի կազակներից, որոնք առաջնային դիրքեր էին զբաղեցնում։ Նրա մայրը ազգությամբ բելառուսական ծագում ուներ[6]։ Նա ուներ երկու եղբայր և երեք քույր՝ Վլադիմիրը, Նիկոլայը, Լյուդմիլան, Մարիաննան և Նադեժդան։

Մանկության տարիներին խաղալիք թնդանոթի հետ խաղալու ժամանակ հարազատ եղբայրը պատահաբար զրկել է Դավիթին աչքից։ Հետագայում նա ապակյա աչքով էր, որը դարձել էր նրա ոճի մի մասը։

Կրթություն, կարիերա խմբագրել

 
Բուռլյուկը աջից 2-րդը
 
Բուռլյուկը 1910-ական թվականներին

3 տարի (1895-1898 թվականներին) սովորել է Տամբովի տղամարդկանց վարժարանում[7][8][9]։ 1898-1910 թվականներին սովորել է Կազանի և Օդեսայի Գեղարվեստի դպրոցներում, Մունիչի Թագավորական ակադեմիայում։ Տպագիր դեբյուտը 1899 թվականին էր։ Գեղանկարչություն է ուսումնասիրել Գերմանիայում, Մյունխենում։ Նա իր առինքնող բնավորությամբ ճանաչվել է Անտոն Աժբեի` Մունիչի ակադեմիայի պրոֆեսորի կողմից, որը նրան կոչել է «հիանալի տափաստանային ձի»[10]։

1908 թվականին «Զվենո արթ»-ը Կիևում կազմակերպել է նրա, Վլադիմիր Բարանով Ռոսինի, Ալեքսանդր Բոգոմազովի, իր եղբայր Վլադիմիր Բուռլյուկի և Ալեքսանդրա Էքստերի ցուցահանդեսը։ 1909 թվականին Բուռլյուկը նկարել է իր ապագա կնոջը` Մարուսյային, ժայռերի և ծաղիկների ֆոնի վրա (Քրիմիա թերակղզում)։ Դրանից հետո շատ անգամներ է կնոջը պատկերել։ Առանց կասկածի երկու երազ տիրում էր նրա սիրտին ամբողջ կյանքում` կնոջ դեմքը և հայրենիքի պատկերը (նախ Ուկրաինայի, հետո նաև իր որդեգրած երկրի (ԱՄՆ

1910 թվականին Բուռլյուկի և նրա եղբայրների կողմից Խերսոնի հարևանությամբ գտնվող իրենց կալվածքում հիմնադրվել է Հիլլեայի ֆուտուրիստական գրական խմբակը։ Խմբին արագորեն միացել են Վասիլի Կամենսկին և Վելիմիր Խլեբնիկովը, որոնց 1911 թվականին միացել է Վլադիմիր Մայակովսկին[11]), ում հետ 1911-1914 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։

1912 թվականի դեկտեմբերին Դավիթ Բուռլյուկը դարձել է «Մի ապտակ՝ ի դեմս հանրային ճաշակի» ստեղծագործության համահեղինակը (Հիլլեայի մյուս անդամների հետ), որտեղ խոսվում էր ռուսական ֆուտուրիզմի մասին (ռուս բանաստեղծների և նկարիչների շարժում, որոնք ընդունեցին Ֆիլիպո Մարինետտիի ֆուտուրիստական սկզբունքները)։

1913 թվականինին նրան վտարել են ակադեմիայից։ Նույն թվականին Բուռլյուկը հիմնեել է ֆուտուրիստ գրողների` Հիլլեայի հրատարակչական ձեռնարկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրան չեն զորակոչել, քանի որ ձախ աչքը չկար։ Ապրել է Մոսկվայում, գրել է բանաստեղծություններ, աշխատել տարբեր թերթերում, նկարեել։ 1915 թվականին Դավիթ Բուռլյուկը հրատարակել է «Աջակցություն գարնան մուսաներին» գիրքը` նկարազարդումներով հանդերձ։ Նույն թվի գարնանը հայտնվել է Ուֆայի նահանգում (Սամարո-Զլատոուստովի երկաթուղու Իգլինո կայարան), որտեղ գտնվում էր նրա կնոջ կալվածքը։ Այդ ընթացքում նրա մայրը՝ Լյուդմիլա Իոսիֆի Միխնևիչը, ապրել է Բուզդյակում՝ Ուֆայից 112 կմ հեռավորության վրա։ Այստեղ անցկացրած երկու տարվա ընթացքում նա հասցրել է ստեղծել մոտ երկու հարյուր կտավ։ Դրանցից 37-ը կազմում են 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի հավաքածուի էական և ամենապայծառ մասը, որը ներկայացված է Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարանում։ Բուռլյուկի ստեղծագործությունների այս թանգարանային հավաքածուն հանդիսանում է Ռուսաստանում նրա գեղանկարչության ամենաընդգրկուն և որակյալ հավաքածուներից մեկը։ Նա հաճախ է գնացել Ուֆա, այցելել Ուֆայի գեղարվեստական խմբակ, իր շուրջը համախմբել բաշկիրցի երիտասարդ նկարիչներին։ Այստեղ նա ընկերացել է նկարիչ Ալեքսանդր Տյուլկինի հետ։

1915-1917 թվականներին նա բնակվել է Ուրալում, հաճախակի ուղևորություններ է կատարել դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ[12]։

1916 թվականին նրա եղբայրը՝ Վլադիմիր Բուռլյուկը զորակոչվել է զինծառայության, իսկ 1917 թվականին սպանվել է Սալոնիկի ռազմաճակատում։ 1918 թվականին Բուռլյուկը հրաշքով խուսափել է Մոսկվայում անարխիստների ջարդերի ու գնդակահարությունների ժամանակ զոհվելուց և կրկին մեկնել է Ուֆա։ 1918-1920 թվականներին նա Վ.Կամենսկու և Վ. Մայակովսկու հետ շրջագայել է Ուրալում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ 1919 թվականի հունիսին հասել է Վլադիվոստոկ, ընտանիքը հաստատվել է աշխատանքային բնակավայրում՝ Բուսսեի բլուրի հյուսիս-արևելյան լանջին (Շիլկինսկայա փողոց)։

1920 թվականին գաղթել է Ճապոնիա, որտեղ ապրել է երկու տարի՝ ուսումնասիրելով Արևելքի մշակույթը և զբաղվելով գեղանկարչությամբ։ Այստեղ նա նկարել է մոտ 300 նկար ճապոնական մոտիվներով, որոնց վաճառքից ստացված գումարը բավականացրել է Ամերիկա տեղափոխվելու համար։ 1922 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում[12]։

1925 թվականին Բուռլյուկը եղել է Ուկրաինայի Վարպետների հեղափոխական ասոցիացիայի (ARMU) հիմնադիրը Ալեքսանդր Բոգոմազովի, Վասիլի Երմիլովի, Վարդան Միլերի, Ալեքսանդր Խվոստինկովի և Պալմով Վիկտորի հետ։ 1927 թվականին մասնակցել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Ռուսական թանգարանում բացված «Վերջին գեղարվեստական միտումներ» ցուցահանդեսին Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Շևչենկոյի և Վլադիմիր Տատլինի հետ։

Դավիթ Բուռլյուկը հեղինակ է կենսագրական սքետչների («Իմ նախնիները, քառասուն տարեկան. 1890-1930»):

Ուշ տարիներ խմբագրել

 
Օնյա լա Տուր. 1963 թվական

1930-ական թվականներին Օնյա լա Տուրը ժամանակակից արվեստի կրքոտ կոլեկցիոներ էր, որը ձեռք է բերել Բուռլյուկի առնվազն հարյուր գործ։

1940 թվականին Բուռլյուկը դիմել է խորհրդային կառավարությանը` հայրենիք այցելելու խնդրանքով։ Փոխարենը նա առաջարկել է արխիվային նյութերի զգալի հավաքածու, որոնք վերաբերել են իր ժամանակակցին և ընկերոջը՝ Վլադիմիր Մայակովսկուն. հավաքածուն Բուռլյուկն առաջարկել է նվիրաբեերել Մայակովսկու թանգարանին, ինչպես նաև ավելի քան 100 բնօրինակ կտավներ։ Նրա հարցումները մերժվել են։ Նրան թույլատրվել է այցելել Խորհրդային Միություն միայն 1956 և 1965 թվականներին։

1945 թվականին կազմակերպվել է ցուցահանդես Նյու Յորքի Irving Place թատրոնում։

1949 թվականին ամուսինները ճանապարհորդություն են կատարել Ֆրանսիայի հարավում՝ Վան Գոգի հետքերով։ 1962 թվականին ուղևորվել են Ավստրալիա, որտեղ նա ցուցահանդես է ունեցել Բրիսբենի Moreton պատկերասրահներում։ Դա նրա ավստրալիական միակ ցուցահանդեսն էր։ Այդտեղ մնալու ընթացքում Բուռլյուկն արել է մի քանի էսքիզներ և աշխատանքներ ավստրալիական տեսարաններով։ Եղել են Իտալիայում, այցելել Պրահա, որտեղ ապրում էր քույրը։ 1937-1966 թվականներին Բուռլյուկն ու կինը՝ Մարուսյան (1894-1967), լույս են ընծայել Color & Rhyme («Գույն և հանգ») ամսագիրը, մասամբ անգլերեն, մասամբ ռուսերեն, 4-ից մինչև 100 էջ ծավալով, իր գեղանկարչական աշխատանքներով, բանաստեղծություններով, գրախոսություններով, ֆուտուրիստական ստեղծագործությունների վերարտադրություններով և այլն։

Դավիթ Բուռլյուկը ապրել է Լոնգ Այլենդի Հեմփթոն-Բեյսում մոտ 20 տարի մինչև մահը՝ 1967 թվականի հունվարի 15-ը։ Նրա մարմինը դիակիզվել է ըստ կտակի և քամուն է տրվել հարազատների կողմից Ատլանտյան ջրերի վրա լաստանավի նավակողից։ Նրա տունը և ստուդիան դեռ կան:Ժառանգները մինչ օրս ապրում են ԱՄՆ-ում և Կանադայում։

Ելենա Շվարցը նրա մահվան մասին լուրին արձագանքել է բանաստեղծությամբ.

О русский Полифем! Гармонии стрекало Твой выжгло глаз, Музыка сладкая глаза нам разъедала, Как мыло, и твой мык не слышен был для нас.

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Տարագրության մեջ Բուռլյուկը, անշուշտ, կարոտ էր զգում հայրենիքի հանդեպ («morbus rossica»)[9], ձգտում էր շփվել Ռուսաստանի հետ, այդ պատճառով հաճույքով արձագանքեց տամբովյան երիտասարդ գավառագետ և կոլեկցիոներ Ն. Ա. Նիկիֆորովի նամակին, որը «բախտին ապավինելով՝ լուր ուղարկեց Բուռլյուկին Ամերիկա, նա արձագանքեց, սկսվեց նամակագրություն, որը հետո վերաճեց բարեկամության հեռավորության վրա»[13]։ Այդ նամակագրությունը շարունակվել է երկար տարիներ։ ԽՍՀՄ ժամանումներից մեկի ժամանակ տեղի է ունեցել նրանց հանդիպումը Մոսկվայում։ Երկու անգամ էլ Բուռլյուկին ակնհայտորեն չի հաջողվել այցելել Տամբով արգելքների պատճառով, թեև հայտնի է, որ նա խնդրել է այդ մասին և երկրորդ ուղևորության ժամանակ գրեթե թույլտվություն է ստացել։ Այս հանդիպման ընթացքում Նիկիֆորովին են հանձնվել զգալի քանակությամբ աշխատանքներ։ Բացի այդ, Բուռլյուկը պարբերաբար Նիկիֆորովին Տամբով էր ուղարկում իր ստեղծագործությունների բնօրինակները, ամսագրեր։

Ներկայումս Նիկիֆորովի և Բուռլյուկի ծանոթության հանգամանքներն ու փոխհարաբերությունները մինչեւ վերջ հստակ չեն, գոյություն ունեն նրանց կապի մասին տարբեր վարկածներ. երկու մտերիմ մարդկանց բարեկամություն (Բուռլյուկը նրա մեջ տեսել է այն մարդուն, որը ունակ է ապագա սերունդների համար պահպանել իր և հեռացած Ռուսաստանի մասին հիշողությունը), Բուռլյուկի կողմից Նիկիֆորովի պաշտոնական որդեգրումը՝ ստեղծագործական ժառանգությունը փոխանցելու նպատակով, Նիկիֆորովի ծնունդը Բուռլյուկի արտամուսնական կապից (կան տեղեկություններ, որ այս տարբերակը տարածվում էր Նիկիֆորովի կողմից[14]), Նիկիֆորովի իսկական որդեգրումը (կոլեկցիոներ Ս. ն. Դենիսովը պնդում է, որ տեսել է որդեգրման մասին փաստաթուղթ), Նիկիֆորովի անբարեխիղճ վարքագիծը՝ օգուտ քաղելու նպատակով (նրա կողմից թերթերում եղած անհավանական պատմությունների շարադրանքով սադրանքների մասին հաղորդել է[15] բանաստեղծ-ֆուտուրիստ Սերգեյ Բիրյուկովը

Հետագայում Բուռլյուկի հիմնադրամը փոխանցվել է Տամբովի մեկ այլ կոլեկցիոներ Ս. ն. Դենիսովին (մի մասը իր կյանքի օրոք Նիկիֆորովի կողմից, մյուս մասը՝ նրա մահից հետո)։ Ս. ն. Դենիսովի մասնավոր հավաքածուում, այդ թվում Նիկիֆորովի հավաքածուից հավաքված, պահվում են Տամբովի հասցեատերերին ուղղված մոտ 3000 նամակներ, ինչպես նաև Բուռլյուկի գրքերն ու նկարները։ Այս հավաքածուի հիման վրա 2005 թվականին Տամբովի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Դավիթ Բուռլյուկ։ Նկարչություն, գրաֆիկա» ցուցահանդեսը, իսկ 2011 թվականին Դենիսովի սեփական միջոցներով հրատարակվեց Բուռլյուկի նամակների ընդարձակ ժողովածու։

Ժառանգություն խմբագրել

Ռուսական պոեզիայում Բուռլյուկը համարվում է ռահվիրա։ 1990 թվականին ֆուտուրիստական պոեզիայի ռուսական ակադեմիան սահմանել է Դավիթ Բուռլյուկի անվան ամենամյա մրցանակ՝ փորձարարական պոեզիայի համար[16]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • Բուռլյուկը հայտնվում է Վլադիմիր Մայակովսկու «Շալվարով ամպը» (1915) պոեմ-խորհրդանիշի երրորդ մասում։
  • Բուռլյուկի կտավը (ամենայն հավանականությամբ՝ երևակայական) հայտնվում է Čapaev վեպում։ Նկարն արված է որպես սև մակագրություն Աստված բառի տրաֆարետի միջոցով։

Հիշատակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Դավիթ Բուռլյուկի աշխատանքներից

Նշումներ խմբագրել

  1. Ռուս նկարիչ, ռուսական ֆուտուրիզմի հիմնադիրներից մեկը
  2. Ռուս բանաստեղծ և արձակագիր
  3. Ռուս գեղանկարիչ, գրաֆիկ, գրականագետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 315—317. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 David Davidovich Burliuk (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://www.kyivpost.com/post/19679#:~:text=David%20first%20visited%20a%20big,his%20idols%20became%20his%20opponents.
  6. Pg. 77, Nabokov and his fiction: new perspectives By Julian W. Connolly
  7. «ТГТУ - Университет - Общая информация - Памятники истории и культуры». www.tstu.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Как Давид Бурлюк стал первым учеником тамбовской гимназии». marina-klimkova.livejournal.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  9. 9,0 9,1 Желтова Н.ю «Гениальный давид Бурлюк»: к вопросу о тамбовских культурных связях // Филологическая регионалистика. — 2013. — В. 2 (10). — ISSN 2074-7292.
  10. 'About David Burliuk' — biography from the Futurism and After: David Burliuk, 1882–1967 exhibition
  11. Victor Terras, Handbook of Russian Literature (Yale University Press, 1990), s.v. "Hylaea", p. 197.
  12. 12,0 12,1 Stephanie Barron and Maurice Tuchman, The Avant-Garde in Russia, 1910-1939: New Perspectives. Los Angeles, CA: Los Angeles County Museum of Art, 1980; pg. 128.
  13. Комсомольская правда | Сайт «Комсомольской правды» (2005 թ․ մարտի 3). «Коллекционер Сергей ДЕНИСОВ: Тамбову не нужен знаменитый друг Маяковского!». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  14. Леонард Гендлин Плач по России (Д. Д. Бурлюк) // Перебирая старые блокноты.
  15. Никифоров-Бурлюк, Николай Алексеевич(ռուս.) // Википедия. — 2018-10-27.
  16. David Burliuk Prize Homepage
  17. Сайт премии
  18. Открытие мемориальной доски Давиду Бурлюку

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Բուռլյուկ» հոդվածին։