Կազիմիր Սևերինովիչ Մալեվիչ (ռուս.՝ Казимир Северинович Малевич, փետրվարի 11 (23), 1879[1], Կիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - մայիսի 15, 1935(1935-05-15)[5][6][7][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9]), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։

Կազիմիր Մալևիչ
լեհ.՝ Kazimierz Malewicz
Casimir Malevich photo.jpg
Ի ծնեКазимир Малевич
Ծնվել էփետրվարի 11 (23), 1879[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[2][3][4][…]
Վախճանվել էմայիսի 15, 1935(1935-05-15)[5][6][7][…] (56 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8][4][9]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, ուսուցիչ, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, գծանկարիչ, art theorist, դիզայներ, վիզուալ արտիստ, արվեստագետ և մանկավարժ
Ոճսուպրեմատիզմ, ռուսական ավանգարդ և Կոնստրուկտիվիզմ
Ժանրբեմանկարչություն, գեղանկարչություն, աբստրակցիոնիզմ[3][10], նատյուրմորտ[3][10] և ֆիգուրատիվիզմ[3][10]
Թեմաներավանգարդիզմ[11], visual art activity?[11], արվեստագիտություն[11] և սուպրեմատիզմ[11]
Ուշագրավ աշխատանքներՍև քառակուսի, Սուպրեմատիկ կոմպոզիցիա և Սպիտակը սպիտակի վրա
ԱշակերտներQ113676751?
ԱնդամակցությունՍուպրեմուս
ԱմուսինKazimiera Sgleitz? և Sofia Rafalovich?
Commons-logo.svg Kazimir Malevich Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կազիմիր Մալևիչը ծնվել է 1879 թվականի փետրվարի 11-ին (23) և կնքվել 1879 թվականի մարտի 1-ին (13)։ Նրա հայրը՝ Սեվերին Մալևիչը, ծառայում էր որպես կառավարիչ շաքարի արտադրությամբ զբաղվող հայտնի արդյունաբերող Նիկոլայ Տերեշենկոյի մոտ, մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրի Գալինովսկայան, եղել է տնային տնտեսուհի, և նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Կիևում 1878 թվականի փետրվարի 26-ին։

Ծագումով նրանք լեհեր էին, և նրանց ընտանիքում ծնվում են 14 երեխաներ, սակայն հասուն տարիքի են հասնում միայն 9-ը՝ 5 տղա և 4 աղջիկ։ Կազիմիրը նրանց ընտանիքի առաջնեկն էր։ Մալևիչների ընտանիքը համարվում էր լեհական ընտանիք, խոսում էին լեհերեն։ Ժամանակակիցները նրան համարում են լեհ, ինքը նույնպես իրեն համարում էր լեհ, սակայն 1920 թվականի ինչ-որ անկետաներում Մալևիչը իր ազգությունը գրել է «ուկրաինացի», ինչպես նաև որոշ աղբյուրներում փնտրում են նրա հոր մոտ բելառուսական արմատներ։

 
Սև քառակուսի, 1915

Կազիմիրի մանկությունն անցել է ուկրաինական գյուղում։ Մինչև 12 տարեկանը Մոևկայում, Յամպոլի շրջան, Պոդոլսկայա նահանգում, այնուհետև Պարխոմովկայում, Վոլչոկում, Բելոպոլիեում, հետագա 17 տարիների ընթացքում նա հիմնականում մնաց Կոնոտոպում։ 1895 թվականին նա սովորում է Կիևի Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում Ն.Կ.Պիմոնենկոյի մոտ։

1896 թվականին Մալևիչների ընտանիքը տեղափոխվել է Կուրսկ քաղաք։

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել