Վլադիմիր Տատլին
Վլադիմիր Տատլին (ռուս.՝ Владимир Евграфович Татлин), (դեկտեմբերի 28, 1885[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 31, 1953[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գեղանկարիչ, դիզայներ, գծանկարիչ և թատրոնի նկարիչ։ Ռուսական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, կոնստրուկտիվիզմի նախահայր։ Թաթլինի «Հուշարձան III Ինտերնացիոնալ»[6] (1919-1920), դուրս բերված հիմքային կառուցվածքով, դարձավ համաշխարհային ավանգարդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը և ինքնատիպ այցեքարտ կոնստրուկտիվիզմի համար[7]։
Վլադիմիր Տատլին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1885[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | մայիսի 31, 1953[3][4][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պենզայի գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի պրոֆեսոր, արվեստների գործիչ և նկարազարդող |
Թեմաներ | գեղանկարչություն |
Vladimir Tatlin Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վլադիմիր Տատլինը ծնվել է դեկտեմբերի 16-ին (28), 1885 թվականին Մոսկվայում, երկաթուղայինների ընտանիքում։ Մոր մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Խարկով[8], 13 տարեկանում փախել է տնից՝ ապրելով պատահական աշխատավարձերով: Վլադիմիրը աշխատել է առագաստանավի վրա, օգնում էր սրբանկարիչներին և թատրոնի նկարիչներին։ 1902 թվականին ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանի քանդակագործություն ֆակուլտետ, բայց մեկ տարի անց դուրս մնաց ուսումնարանից․ «վատ առաջադիմության և վարքային բացասական դրսևորման համար»։ 1904 թվականին ընդունվեց Օդեսայի տնտեսական նավագնացության ուսումնարան, իսկ դրանից հետո՝ 1905-ից 1910 թվականները սովորեց Պենզայի գեղանկարչության ուսումնարանում։
1906 թվականին այցելեց Փարիզ՝ ձեռագործական ցուցահանդեսի շրջանակներում:
1910 թվականին մասնակցում էր՝ «Արվեստի աշխարհը», «Երիտասարդների միություն» և «Ավանակի պոչ» ցուցահանդեսներին։
1914 թվականին այցելեց Պաբլո Պիկասսոի արվեստանոցը․ արվեստանոց այցելելու գումարը վաստակում էր ուկրաինական երգեր երգելով և նվագակցելով[9]։
1915 մասնակցեց լեգենդար Վերջին Ֆուտուրիստական ցուցահանդեսին՝ 0.10, ներկայացրեց իր ստեղծած «կոնտրրլեֆները» (նյութական ընտրություն), ծավալային ստեղծագործություններ, որոնք մեկնաբանվում էին, իբրև «աննպատակ». ստեղծագործությունները կառուցված էին տարբեր նյութերի համեմատությունը ընդգծելով։
1925-1927 թվականներին Կիևի կերպարվեստի ինստիտուտում[10] պրոֆեսոր էր: Իր ուսանողներից է եղել Ի․ Կարակիսը[11]։
1927-1930 թվականների Վխուտեմասի պրոֆեսոր էր Մոսկվայում։ Դարձավ ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ։
1930-1940-թվականներին Տատլինը ստիպված էր աշխատել որպես գրքանկարիչ։
Տատլինը մահացավ Մոսկվայում 1953 թվականի մայիսի 31։ Հուղարկավորվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Татлин Владимир Евграфович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Хан-Магомедов С. О. Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9.
- ↑ Хан-Магомедов, Селим Омарович Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9
- ↑ Стригалёв А. А. «Университеты» художника Татлина // Вопросы искусствознания. — 1996. — В. 2. — С. 405—438.
- ↑ ТАТЛИН Владимир Евграфович в Онлайн-энциклопедии русского авангарда
- ↑ ТАТЛИН Владимир Евграфович
- ↑ Иосиф Каракис: Ирония судьбы // Архитектор Иосиф Каракис: Судьба и творчество (Альбом-каталог к столетию со дня рождения) / Под ред. Бабушкин С. В., Бражик Д., Каракис И. И.; Сост. Д. Бражик, И. Каракис, И. Несмиянова. — Киев, 2002. — С. 9. — 102 с. — (Н0(4УКР)6-8). — ISBN 966-95095-8-0 (ռուս.)
Արտաքին հղումներԽմբագրել
- ТАТЛИН Владимир Евграфович в Онлайн-энциклопедии русского авангарда
- Посвящение Владимиру Татлину. К 125-летию художника.
- О Татлине на сайте художников Верхней Масловки
- Татлин в искусстве XX века.
- А. С. − Татлин Владимир Евграфович в «Журнальном зале»
- Страхова Л. − В. Е. Татлин в интернет-журнале «Говорит Москва»
- Рахтанов И. − Спираль художника в интернет-журнале «Говорит Москва»
- Архив Владимира Татлина в РГАЛИ
- Документальный фильм "Татлин. Ноктюрн для флейты водосточных труб" из серии КОНСТРУКТИВИСТЫ. ОПЫТЫ ДЛЯ БУДУЩЕГО. 2009