Ելենա Շվարց
Ելենա Շվարց (ռուս.՝ Елена Андреевна Шварц, մայիսի 17, 1948, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2010, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ։ 1970-1980-ական թվականների լենինգրադյան ոչ պաշտոնական մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից։
Ելենա Շվարց ռուս.՝ Елена Андреевна Шварц | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1948 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 11, 2010 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Վոլկովսկոե գերեզմանատուն |
Գրական անուն | Лавиния Ворон և Арно Царт и др. |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1948 թվականին Լենինգրադում։ Մայրը՝ Դինա Շվարցը, գրական գործիչ էր, ղեկավարել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի գրական բաժինը։ Հայրը՝ Անդրեյ Ջեջուլան (1913-1971), Կիևի համալսարանում պատմության պրոֆեսոր էր։ Ելենա Շվարցի խոսքերով՝ ինքը հորը երբեք չի տեսել։ Պապը՝ Մորիս Շվարցը, ղեկավարել է Մյունցենբերգի անվան կարի ֆաբրիկան, գնդակահարվել է 1937 թվականի մայիսին «կարի արտադրությունը տապալելու համար»։ Տատը նույնպես եղել է բռնադատված։
Որոշ հայտնի գործեր գրել է դեռևս դեռահասության տարիքում՝ «Бурлюк», «О море милое, тебя пересолили!»: Որոշ ժամանակ սովորել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1971 հեռակա կերպով ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի ինստիտուտի թատերագիտական բաժինը։
Պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել, դրամ է վաստակել լենինգրադյան թատրոնների համար պիեսներ թարգմանելով։ Մինչև վերակառուցումը ԽՍՀՄ-ում տպագրվել է միայն ինքնահրատով (սամիզդատ)։ Ելենա Շվարցի մոտիկ շրջապատում էին Վիկտոր Կրիվուլինը, Դմիտրի Բոբիշևը, Սերգեյ Ստրատանովսկին, Յուրի Կուբլանովսկին, Միխայիլ Շվարցմանը։
2001-2002 թվականների ձմռանը Բրոդսկու ֆոնդը հրավիրում է ապրել Մեդիչիի վիլլայում։
Մահացել է 2010 թվականի մարտի 11-ին։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել մարտի 14-ին Սանկտ-Պետերբուրգի Ս. Երրորդության տաճարում։
ՄրցանակներԽմբագրել
- Անդրեյ Բելիի մրցանակ (1979)։
- Հյուսիսային Պալմիրա (1999)։
- «Զվեզդա» ամսագրի մրցանակ (2000)։
- «Տրիումֆ» մրցանակ (2003)։
- «Զնամյա» ամսագրի մրցանակ (2006)։