Տամբով (ռուս.՝ Тамбов), քաղաք Ռուսաստանի Տամբովի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ցնա գետի (Վոլգայի ավազան) ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ 295 հազար բնակչություն 1985։ Բաժանվում է 3 շրշանի։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը U մետաղամշակումը։ Կասարքաշինություն, էլեկտրատեխ․, սննդի, թեթե, քիմիական, կահույքի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ջէկ։ Գործում են 3 բուհ, Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի մասնաճյուղը, ԳՀԻ-ներ, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ, ֆիլհարմոնիա, սրտաբանական առողջարան; Հիմնադրվել է 1636 թվականին, որպես ամրոց։ 1719 թվականին եղել է Տամբովի գավառի, 1779 թվականից՝ Տամբովի փոխարքայության գլխավոր քաղաքը։ 1796 թվականից նահանգական կենտրոն էր։ «Խոլերային խռովություն» է բռնկվել նաե Տամբովում (1830, 1830—1831 թվականների խոլերային համաճարակի ժամանակ Ռուսաստանում ցարական կառավարության դեմ խռովություն)։ 1870 թվականին Տամբովում անցկացվել է Ռյազան-Ուրալ երկաթուղին։

Բնակավայր
Տամբով
Դրոշ Զինանշան
Flag of Tambov (Tambov oblast).png Coat of Arms of Tambov (2008).svg

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1636 թ.
Մակերես90,89 կմ²
ԲԾՄ130 մետր
Բնակչություն293 661 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4752
Փոստային ինդեքսներ392000
Պաշտոնական կայքcity.tambov.gov.ru
##Տամբով (Ռուսաստան)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Հիմնադրվել է 1636 թվականին։ Անվանումը ստացել է մոտակայքում հոսող Լեսնոյ Տամբով և Նարո Տամբով գետերից։ Ենթադրում են, որ «Տամբով» տեղանունն առաջացել է էրդյա֊մորդվիներեն տամբակա ― «հորձանուտ, գետափոս», տոմբակս ― «ճահճուտ, խրուտ» բառերից[2]։

ՀուշարձաններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 556