Բոստոնի քոլեջ (անգլ.՝ Boston College ), մասնավոր հետազոտական համալսարան Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հիմնադրվել է 1863 թվականին Հիսուսի ընկերության անդամների կողմից[14]։ Սկզբնական շրջանում տեղակայված էր Բոստոնի հարավում՝ Հարրիսոն պողոտայի վրա։ 20-րդ դարի սկզբին քոլեջի հիմնական տարածքը (կամպուս) գտնվում էր Չեստնատ - Հիլլ շրջանում։ 1996 թվականից քոլեջի նախագահի պաշտոնը զբաղեցնում է հոգևորական Ուիլյամ Լիխին։

Բոստոնի քոլեջ
անգլ.՝ Boston College
Изображение логотипа
Տեսակքոլեջ, համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1863
ՀիմնադրիրՋոն Մքելրոյ
Ընդհանուր անձնակազմ3800 մարդ
ԱնդամակցությունՃիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, ORCID[1][2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], MetaArchive Cooperative?[5], Ատլանտյան ափագծի վեհաժողով, ArXiv[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[8], Հետազոտական գրադարանների կենտրոն[9], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[10] և National Digital Stewardship Alliance?[11]
Երկիր ԱՄՆ[12]
ՏեղագրությունՄասաչուսեթս
Հասցե140 Commonwealth Avenue, Chestnut Hill, MA, 02467[13]
Կայքbc.edu(անգլ.)
Բոստոնի քոլեջ (ԱՄՆ)##
Բոստոնի քոլեջ (ԱՄՆ)
Բոստոնի քոլեջ, ԱՄՆ
 Boston College Վիքիպահեստում

2019 թվականի աշնան տվյալներով Բոստոնի քոլեջում սովորել է 14559 ուսանող։ Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 2690 մարդ, այդ թվում՝ 878 դասախոսներ։ Դասախոսական կազմի 94% ունի դոկտորի աստիճան[15]։

2019 թվականի տվյալներով՝ աշխարհում կան Բոստոնի քոլեջի ավելի քան 185000 շրջանավարտներ, այդ թվում` քաղաքական գործիչներ, դիվանագետներ, պետական գործիչներ, գիտնականներ, մարզիկներ, լրագրողներ, դերասաններ։ Քոլեջի իրավաբանական դպրոցն է ավարտել Ջոն Քերին, ով 2013 - 2017 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ - ի պետքարտուղարի պաշտոնը։

Պատմություն խմբագրել

Բոստոնի քոլեջը հիմնադրել է 1863 թվականին, ճիզվիտական ընկերության անդամ, հոգևորական Ջոն Մակելռոեմի կողմից։ Քոլեջում առաջին պարապմունքները սկսվել են 1864 թվականի սեպտեմբերի 5 - ին։ Այդ ժամանակ քոլեջում սովորում էր 22 ուսանող և աշխատում էր 3 դասախոս։ Իր պատմության առաջին 70 տարիներին քոլեջը մնաց որպես հումանիտար ուսումնական հաստատություն, հիմնական ուղղություններով, որտեղ ուսումնասիրում էին հունական և լատինական դասականների, անգլերենի և այլ լեզունների, փիլիսոփայական աշխատությունները։ Հիմնադրման պահից մինչև 20 - րդ դարի սկիզբը քոլեջը գտնվել է Հարրիսոն պողոտայի Սաուտ-Էնդ բոստոնյան շրջանում։ 1907 թվականին Չեստնատ-Հիլլ գյուղում քոլեջը ձեռք բերեց 4 հողամաս, որտեղ պլանավորել էին կառուցել նոր համալսարանական քաղաք (կամպուս)։ 1909 թվականի հունիսին նոր գլխավոր շենքը գրավ էր դրվել, այն ավելի ուշ ստացավ Գասսոն հոլլ անունը, ի պատիվ քոլեջի նախագահ Թոմաս Գասսոնի։ Շենքի բացումը տեղի է ունեցել 1913 թվականին։ Դրա հետ միասին մասնաշենքի հիմնական մասն են կազմում Սենտ Մերի հոլլը,Դևլին հոլլը և Բապստայի գրադարանը, որոնք բացվել են 1917,1924 և1928 թվականներին համապատասխանաբար։

1920 - ական թվականներին քոլեջում բացվեց արվեստի և գիտությունների ասպիրանտական ծրագիր, իրավաբանական դպրոց և երեկոյան քոլեջ։ Հաջորդ տասնամյակում դասերը սկսվեցին Սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցում և Բիզնեսի կառավարման քոլեջում։ 1947 թվականին բացվեց բուժքույրերի վերապատրաստման բաժանմունքը, իսկ 1952 թվականին՝ մանկավարժական։

1974 թվականին Բոստոնի քոլեջը ձեռք բերեց 40 ակր հողատարածք, որը մեկուկես մղոն հեռու էր գտնվում քոլեջի հիմնական համալսարանական քաղաքից (կամպուս)։ Նախկինում այս տարածքը պատկանել է Նյուտոնի Սուրբ Սիրտ քոլեջին։ Այժմ այդ տարածքում է տեղակայված իրավաբանական ֆակուլտետը և հանրակացարանը, որտեղ ապրում են գրեթե 800 առաջին կուրսեցիներ։ 2000 - ական թվականների սկզբներին Բրայթոնի 65 ակր հողատարածքը դարձավ Բոստոնի քոլեջի սեփականությունը։ Այն գնվել էր Բոստոնի արքեպիսկոպոսությունից։ Համալսարանական քաղաքի (կամպուս) այդ հատվածում այժմ տեղակայված է աստվածաբանության ֆակուլտետը, որը հիմնադրվել է 2008 թվականին, շրջանավարտների կենտրոնը և Մաքմալլենի արվեստի թանգարանը։

2016 թվականին Բոստոնի քոլեջը ստացել է Կարնեգիի դասակարգման[16] R1 մակարդակը, որը համապատասխանում է բարձրագույն հետազոտական աշխատանք ունեցող դոկտորական համալսարանների կատեգորիային։ Միևնույն ժամանակ քոլեջը կազմակերպել է դրամահավաքի արշավ` հավաքելով 1,605 միլիարդ դոլլար` գիտական և հետազոտական ծրագրերին, ուսանողներին և այլ ծրագրերին աջակցելու նպատակով։

Անձնական գործերի ընդունում և ընդունելություն խմբագրել

Աղյուսակը ցույց է տալիս հայտադիմումների, ինչպես նաև քոլեջ ընդունված ուսանողների թիվը։

Տարի Ներկայացված

հայտերը

Ընդունված

հայտերը

Ընդունվածները Ընդունվածները

ըստ տոկոսի

2017 28 454 9 223 2 412 26 %
2018 31 084 8 699 2 327 27 %
2019 35 552 9 679 2 297 24 %

2023 թվականին իրենց ուսումը սկսող դիմորդների համար ստանդարտացված թեստի SAT[17] միջին արդյունքը կազմելու է 1412 միավոր (տեքստի վերլուծություն 692 միավոր, մաթեմատիկա` 721 միավոր), ստանդարտացված AST թեստի միջին արդյունքը հավասար է 32 - ի։ 2023 թվականի կազմի մեջ են մտնում ԱՄՆ - ի 44 նահանգների, Պուերտո - Ռիկոյի, Կոլումբիայի շրջանի և 40 այլ պետությունների ներկայացուցիչներ։

Կրթական գործունեություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերին, Բոստոնի քոլեջը ազգային համալսարանների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել էր 37 - րդ տեղը ըստ U.S. News & World Report կայքի[18]։ Իսկ ըստ Forbes ամսագրի, 2019 թվականին քոլեջը զբաղեցրել է 41 - րդ տեղը[19]։

  • Բոստոնի քոլեջի կազմի մեջ ընդգրկված են.
  • Ռոբերտ Մարրիսոնի արվեստի և գիտությունների քոլեջը։
  • Բոստոնի քոլեջի իրավաբանական դպրոցը։
  • Ջեյմս Բուդսի ընդլայնված հետազոտությունների քոլեջը։
  • Սոցիալական աշխատանքի դպրոցը։
  • Քերրոլի մենեջմենտի դպրոցը։
  • Ուիլյամ Քոննելլիի բժշկական անձնակազմի դպրոցը։
  • Քերոլայն Լինչի և Պիտեր Լինչի մանկավարժության և մարդկային զարգացման դպրոցը։
  • Աստվածաբանության և հոգևորականության դպրոցը։

Ուսանողական սպորտ խմբագրել

Բոստոնի քոլեջը աջակցում է 17 մարզաձևերի սպորտային ծրագրերի. ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, բասկետբոլ, սուսերամարտ, խոտի հոկեյ, վոլեյբոլ, գոլֆ, հոկեյ, ակադեմիական թիավարում, ծովագնացություն, դահուկներ, լաքրոս, ֆուտբոլ, սոֆթբոլ, լող և ջրացատկ, թենիս և թեթև աթլետիկա։ 2019 թվականին NCAA- ի հովանավորությամբ անցկացվող մրցույթին մասնակցեցին 700 ուսանող մարզիկներ։

Քոլեջի սպորտային բոլոր խմբերը կրում են «Իգլզ» անունը, նրանց պաշտոնական գույներն են մուգ կարմրագույնն ու ոսկեգույնը։ Նրանք մասնակցում են (հանդես են գալիս) ACC կոնֆերենցյայի NCAA դիվիզիոնի մրցաշարերին։

Քոլեջի շրջանավարտները բազմիցս դարձել են ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողներ և մեդալակիրներ։ 1956 թվականի ամառային օլիպիադիայում, մուրճի նետում սպորտաձևում, ոսկե մեդալը նվաճեց Հարոլդ Քոննոլլին։ Քոլեջի հինգ ներկայացուցիչներ մտել էին ԱՄՆ - ի հոկեյի հավաքականի կազմի մեջ և 2018 թվականի օլիմպիադայի ժամանակ նվաճել էին ոսկե մեդալներ. Քեյլա Բարնս, Քեյլի Ֆլենագան, Մեգան Քելլեր, Էմիլի Պֆալզեր և Հեյլի Սկարուպա[20]։

Քոլեջի սպորտային օբյեկտների կազմի մեջ մտնում են[21].

  • Էլամնայի մարզադաշտ,տեղավորում է 44500 հանդիսատես և ընդունում է ամերիկյան ֆուտբոլի խաղեր։
  • Կոնտե ֆորում, որտեղ անցկացվում են հոկեյի և բասկետբոլի խաղեր։
  • Հարրինգտոն Ատլետիկս Վիլլիջ կոմպլեքս, որտեղ տեղակայված են բեյսբոլի և սոֆթբոլի դաշտերը։
  • Նյուտոնի համալսարանական քաղաքի (կամպուս) մարզադաշտ,ընդունում է ֆուտբոլի և լաքրոսի խմբերի խաղերը։

Ամերիկյան ֆուտբոլ խմբագրել

2020 թվականի հունիսի դրությամբ Բոստոնի քոլեջում սովորող 225 խաղացողներ տարբեր ժամանակներում հանդես են եկել NFL- ում։ Քոլեջի 209 շրջանավարտներից 20 ընտրվել են առաջին փուլում։ 2019 թվականի մրցաշրջանում լիգայում հանդես էին գալիս 20 խաղացողներ, ովքեր նախկինում խաղացել էին NCAA - ում «Իգլզ» - ի կազմում։ 35 խաղացողներ դարձել են Սուպերբոուլի հաղթողներ։ Տարիների ընթացքում լիգայի աստղերի թվին ավելանում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Մետտ Ռայան, Արտ Դոնովան, Լյուկ Կիկլին, Բոբ Հայլենդը, Դեմիեմ Բուդին։ 1967 թ.-ին Սուպերբոուլի դարաշրջանի սկզբից ի վեր քոլեջի ֆուտբոլային թիմը հայտնի է գծային գրոհների իր բարձր մակարդակով։

Բոստոնի քոլեջի նախագահները խմբագրել

Բոստոնի քոլեջի հիմնադրման օրվանից 25 մարդ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։

 
Ջոն Բապստ, Բոստոնի քոլեջի 1 - ին նախագահ։
  • Ջոն Բապստ (1863 - 1869)
  • Ռոբերտ Բրայդի (1869 - 1870)
  • Ռոբերտ Ֆուլտոն (1870 - 1880)
  • Ջերեմայա Օ Քոննոր (1880—1884)
  • Էդվարդ Բուրսո (1884—1887)
  • Թոմաս Ստեք (1887)
  • Նիկոլաս Ռուսսո (1887—1888)
  • Ռոբերտ Ֆուլտոն (1888—1891)
  • Էդվարդ Դևիդ (1891—1894)
  • Թիմաթի Բրոսնահեն (1894—1898)
  • Ուիլյամ Ռիդ Մալլան (1898—1903)
  • Ուիլյամ Գեննոն (1903—1907)
  • Թոմաս Գասսոն (1907—1914)
  • Չառլզ Լայոնս (1914—1919)
  • Ուիլյամ Դևլին (1919—1925)
  • Ջեյմս Դոլան (1925—1932)
  • Լուիս Գալլահեր (1932—1937)
  • Ուիլյամ Մակգարրի (1937—1939)
  • Ուիլյամ Մերֆի (1939—1945)
  • Ուիլյամ Կելեհեր (1945—1951)
  • Ջոզեֆ Մակսվելլ (1951—1958)
  • Դաբլ Յու Սիվի Ջոյս (1968—1972)
  • Ջեյ Դոնալդ Մոնան (1972—1996)
  • Ուիլյամ Լիխի (1996)

Էնդաումենտ խմբագրել

2014 թվականին Բոստոնի քոլեջի էնդաումենտը[22] ձևավորվել է նախկին ուսանողների և կազմակերպությունների նվիրատվությունների հաշվին և կազմել է ավելի քան 2,2 միլիարդ դոլլար։ ԱՄՆ - ում Բոստոնի քոլեջը ամենաշատն էր նվիրատվություններ ստանում,չնայած ուսանողների թվով և չափերով երկու անգամ փոքր է իր մրցակիցներից։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

2019 թվականի հունիսի տվյալներով Բոստոնի քոլեջի 185 724 շրջանավարտներ ապրում են ԱՄՆ - ում և այլ պետություններում։

Ուսումնական հաստատության նշանավոր շրջանավարտներն են[23].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001WCb6BIAT-boston-college
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  5. https://metaarchive.org/about/
  6. Our Members / Tier 6
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  9. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  10. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  11. https://web.archive.org/web/20240313141124/https://ndsa.org/membership/members/
  12. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  13. IPEDS — 1992.
  14. http://smapse.ru/boston-college-bostonskij-kolledzh/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  16. http://ru.knowledgr.com/00339485/%D0%9A%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F%D0%9A%D0%B0%D1%80%D0%BD%D0%B5%D0%B3%D0%B8%D0%A3%D1%87%D1%80%D0%B5%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B9%D0%92%D1%8B%D1%81%D1%88%D0%B5%D0%B3%D0%BE%D0%9E%D0%B1%D1%80%D0%B0%D0%B7%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. https://www.unipage.net/ru/exam_sat. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. https://www.bc.edu/bc-web/bcnews/campus-community/announcements/us-news-2020.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  20. https://bceagles.com/sports/2016/8/4/eagle-olympians.aspx. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. https://bceagles.com/facilities. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. https://www.s-vfu.ru/en/university/Endowment/O-fonde/chto-takoe-endaument/index.php. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. https://www.bc.edu/content/bc-web/about/notable-alumni.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի քոլեջ» հոդվածին։