arXiv.org (թարգմանաբար՝ արխիվ, պահոց)[5], մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, ինֆորմատիկայի, կենսաբանության, վիճակագրության, և ֆինանսների բնագավառներում գիտական աշխատությունների էլեկտրոնային նախագրերի հրատարակման համար նախատեսված կայք։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի գրեթե բոլոր աշխատությունները տեղադրվում են այս կայքում հեղինակների կողմից։ Կայքը սկսել է աշխատել 1991 թվականի օգոստոսի 14-ին։ 2008 թվականի հոկտեմբերի 3-ին arXiv.org կայքում տեղադրվեց կես միլիոներորդ նյութը[6][7], իսկ 2014 թվականի վերջում մեկ միլիոներորդը[8][9]։ 2014 թվականին կայքում նոր նյութերի տեղադրման հաճախությունը հասավ ավելին քան 8000 նյութ ամսվա ընթացքում[9][10]։

ArXiv
Изображение логотипа
arxiv.org(անգլ.)
Տեսակdisciplinary repository?, preprint server?, open science tool?, կայք և առցանց տվյալների բազա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերԼոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա և Կոռնելի համալսարան[1]
ՀեղինակPaul Ginsparg?
Բացվածօգոստոսի 14, 1991[2][3]
Ընթացիկ կարգավիճակգործող
Եկամուտpositive decrease 3,950 (2016 մայիս)[4]
 ArXiv.org Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

arXiv կայքը հնարավոր եղավ ստեղծել օգտագործելով քիչ տեղ զբաղեցնող TeX ֆայլերի ֆորմատը, որը թույլ տվեց հեշտությամբ փոխանցել գիտական աշխատությունները Համացանցով և մշակել և ցուցադրել օգտատիրոջ մոտ[11]։ 1990 թվականին Ջոան Կոնը սկսեց էլ-նամակներով ուղարկել ֆիզիկայի բնագավառի նախագրերը իր գործընկերներին, որպես TeX ֆայլեր, սակայն նամակներով ուղարկված նյութերը արագորեն լցրեցին բոլորի փոստարկղերը։ Փոլ Գինսպարգը հասկացավ կենրոնացված պահոցի պահանջը, և 1991 թվականի օգոստոսին ստեղծեց կենտրոնացված պահոց փոստարկղ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որը հասանելի էր ցանկացած համակարգչից։ Շուտով ավելացվեցին այլ տիպի հասանելիության միջոցներ. FTP 1991 թվականին, Gopher 1992 թվականին, և Համաշխարհային սարդոստայն 1993 թվականին[9][12]։

Կայքը սկսեց գործել որպես ֆիզիկայի բնագավառի նյութերի արխիվ, և անվանվեց LANL նախագրերի արխիվ, սակայն արագորեն տարածվեց ներառելով աստղագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ոչ-գծային գիտությունների, կենսաբանության և ստատիստիկայի բնագավառներ։ Սկզբում կայքի դոմեյնն էր xxx.lanl.gov։ Քանի որ LANL կազմակերպությունը կորցրեց հետաքրքրությունը արագորեն զարգացող տեխնոլոգիայի նկատմամբ, 1999 թվականին Գինսպարգը փոխեց կայքի սպասարկող կազմակերպությունը Կոռնելի համալսարան, ինչպես նաև կայքի դոմեյնը, դարձնելով այն arXiv.org[13]։ Այն այժմ տեղադրված է Կոռնելի համալսարանում, և ունի 8 հայելի կայքեր ամբողջ աշխարհում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20040229070716/https://arxiv.org/
  2. Ginsparg P. It was twenty years ago today ...arXiv. — arXiv:1108.2700v2
  3. Ginsparg P. ArXiv at 20. / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2011. — Vol. 476, Iss. 7359. — P. 145–147. — ISSN 1476-4687; 0028-0836
  4. «arxiv.org Site Overview»։ Alexa Internet։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2018-ին։ Վերցված է May 11, 2016 
  5. Steele Bill (Fall 2012)։ «Library-managed 'arXiv' spreads scientific advances rapidly and worldwide»։ Ezra V (1)։ Ithaca, New York: Cornell University։ էջ 9։ OCLC 263846378։ Արխիվացված օրիգինալից January 11, 2015-ին։ Վերցված է July 31, 2016 
  6. Ginsparg Paul (2011)։ It was twenty years ago today ... 
  7. «Online Scientific Repository Hits Milestone: With 500,000 Articles, arXiv Established as Vital Library Resource»։ News.library.cornell.edu։ October 3, 2008։ Վերցված է July 21, 2013 
  8. Vence, Tracy (December 29, 2014), «One Million Preprints and Counting: A conversation with arXiv founder Paul Ginsparg», The Scientist, http://www.the-scientist.com/?articles.view/articleNo/41677/title/Q-A--One-Million-Preprints-and-Counting/ 
  9. 9,0 9,1 9,2 Staff (January 13, 2015)։ «In the News: Open Access Journals»։ Drug Discovery & Development 
  10. «arXiv monthly submission rate statistics»։ Arxiv.org։ Վերցված է July 21, 2013 
  11. O'Connell Heath (2000)։ Physicists Thriving with Paperless Publishing։ arXiv:physics/0007040 
  12. Paul Ginsparg "The global-village pioneers" Archived 2008-10-04 at the Wayback Machine. Physics World October 1, 2008
  13. Butler Declan (July 5, 2001)։ «Los Alamos Loses Physics Archive as Preprint Pioneer Heads East»։ Nature 412 (6842): 3–4։ PMID 11452262։ doi:10.1038/35083708 
  14. «arXiv mirror sites»։ arXiv։ Արխիվացված օրիգինալից August 10, 2014-ին։ Վերցված է September 25, 2014 

Հղումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել