Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին[1]։ Հիմնադրման օրից ի վեր կազմակերպության առաքելությունն ու նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու հանրահռչակումը, ժառանգության քաղաքակրթական նշանակության գիտակցումը, արժևորումը և գալիք սերունդներին անխաթար փոխանցումը։ Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում նաև մշակութային արժեքների բացահայտման, ուսումնասիրման, հետազոտման և շարունակական խնամքի ուղղությամբ։

Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1963
Գլխադասային գրասենյակՀանրապետություն 32

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնվել է 1963 թվականի հունիսի 7-ին «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» անվամբ։ Կազմակերպության առաջին նիստը տեղի է ունեցել 1964 թվականին՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի նախագահությամբ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի, Սերո Խանզադյանի և այլ մտավորականների մասնակցությամբ։

Կազմակերպության ղեկավարներն են եղել Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Ազիզբեկյանը, Վարազդատ Հարությունյանը և Միքայել Հարությունյանը։ Այն իր գործունեության ակտիվ շրջանում ունեցել է շուրջ 300․000 անդամ և զբաղվել նամականիշների թողարկմամբ։

2020 թվականին «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը» միացել է «Բնօրրան» հասարակական կազմակերպությունը՝ վերանվանվելով «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» հասարակական կազմակերպություն[2]։ Նույն թվականին դարձել է Եվրոպա Նոստրայի անդամ[3]։

Վերականգնված հուշարձաններ խմբագրել

Կազմակերպության ջանքերով վերականգնվել են շուրջ 7 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ։

Եկեղեցի Կառուցման տարեթիվ Շրջան Նախագծի ղեկավար Շինարարության ղեկավար Վերականգնման տարեթիվ
Զորաց Քարեր[4] Քարահունջ Դավիթ Նահատակյան Սոս Վասիլյան 2021 թվական
Սուրբ Աստվածածին եկեղեցի 1321 թվական Արենի Հրաչյա Գասպարյան Արտաշես Հովսեփյան 1968-1977, 1992-1997 թվականներ (երկու փուլով)
Ջուխտակ վանք 13-րդ դար Դիլիջան Հրաչյա Գասպարյան Ռազմիկ Հակոբյան 1980-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 13-րդ դար Եղիապատրուշ Ռազմիկ Դավթյան Մենուշ Հակոբյան 1980-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 1695 թվական Քանաքեռ Աշոտ Հովսեփյան Հարություն Գասպարյան 1984-1985 թվականներ
Վանեվանի վանք 7-10-րդ դարեր Արծվանիստ Աշոտ Հովսեփյան Վազգեն Իսպիրյան 1982-1985 թվականներ
Սուրբ Քրիստափորի վանքի եկեղեցի և զանգակատուն 7-րդ դար Դաշտադեմ Մերի Դանիելյան Ռազմիկ Դավթյան 1978-1981 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 7-րդ դար Թալին Մերի Դանիելյան Անդրանիկ Դաղլյան 1998 թվական
Հոգեվանքի Սուրբ Կարապետ եկեղեցի 1205 թվական Սառնաղբյուր Ռազմիկ Դավթյան Ռազմիկ Դավթյան 1976-1987 թվականներ
Սուրբ Սարգիս եկեղեցի 17-րդ դար Դովեղ Ռազմիկ Դավթյան 1985-1986 թվականներ
Սուրբ Մինաս եկեղեցի 1349 թվական Կապուտան Գրիգոր Ղաֆադարյան

Սերգեյ Մարտիրոսյան

Ռազմիկ Հակոբյան 1982-1985 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի 14-րդ դար Գառնի Գագիկ Սողոմոնյան Սամվել Ստեփանյան 1984-1989 թվականներ
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի 7-րդ դար Արտաշավան Աշոտ Մանասյան Հարություն Գասպարյան 1985-1987 թվականներ
Սուրբ Գևորգ եկեղեցի 7-րդ դար Գառնահովիտ Աշոտ Մանասյան Գրիգոր Վարդանյան 1991-1997 թվականներ
Մորո Ձորո վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի 10-11-րդ դարեր Լուսահովիտ Աշոտ Մանասյան Վարդան Գասպարյան 1980-1983 թվականներ
Զորավոր եկեղեցի 7-րդ դար Եղվարդ Աշոտ Մանասյան Վարդան Գասպարյան 1979 թվական
Բայսզի եկեղեցի 10-11-րդ դարեր Բայսզ Ամիրան Բադիշյան Հարություն Գասպարյան 1986 թվական
Տիրանավոր եկեղեցի 7-րդ դար Մայիսյան Սամվել Այվազյան Ամիրան Բադիշյան 1982-1988 թվականներ
Մաքրավանքի Մեծ եկեղեցի 10-13-րդ դարեր Հրազդան Աշոտ Հովսեփյան Վազգեն Իսպիրյան 1983-1989 թվականներ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 7-րդ դար Հացառատ Աշոտ Հովսեփյան Վազգեն Իսպիրյան 1982-1985 թվականներ
Մեծ թաղի եկեղեցի 17-րդ դար Մեղրի Մերի Դանիելյան Վիկտոր Աբրահամյան 1986-1989 թվականներ
Կուսանաց անապատ եկեղեցի 13-րդ դար Հաղպատ Գագիկ Սողոմոնյան Վարդան Գասպարյան 1982-1983 թվականներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի[5] 7-րդ դար Հացառատ Աշոտ Հովսեփյան Վազգեն Իսպիրյան 1982-1985 թվականներ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍՆ և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» ՀԿ միջև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ հուշագիր». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. https://thecradle.am/about#our-story
  3. https://www.europanostra.org/membership/armenia/?fbclid=IwAR3XJDtHbbb61M4rcwA7RcBGvXS4_rLfZOPHkAy4vzuV12fbwUTwlbZIidY
  4. https://www.thecradle.am/programs/restoration/single-program-page/7?fbclid=IwAR0sTdmH5nDqzVMjoLApdzdnkA5gI9b06157eOCiJVFoLg8-V_WRphBctJg%7CՄեգալիթյան հնավայրի վերականգնումը և հուշարձանների ամրակայումը
  5. Հուշարձան, տարեգիրք Գ. Երևան: «Հուշարձան հրատաակչություն». 2005. էջեր 43–57. {{cite book}}: Text "Խմբագրական խորհուրդ՝ Հակոբ Սիմոնյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել