Բարսելոնա 6-1 ՊՍԺ, հայտնի նաև որպես La Remontada («Քամբեք»)[3], խաղ, որը եղել է 2016-2017 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/16 փուլի երկրորդ շրջանում և տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 8-ին Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում։ Բարսելոնան այդ խաղում հաղթել է ՊՍԺ-ին՝ հաղթահարելով նախորդ փուլում ստացած 4 գոլի արգելքը։ Բարսելոնան գումարային 6-5 հաշվով հաղթել է՝ հանդիպումը դարձնելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ամենամեծ քամբեքը[4][5]։

ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017, 1/16 եզրափակիչ
Ամսաթիվ2017 թվականի մարտի 8
ՄարզադաշտԿամպ Նոու մարզադաշտ, Բարսելոնա
Հանդիպման խաղացողՆեյմար (Բարսելոնա ՖԱ)
ՄրցավարԴենիս Այտեկին
Հանդիսական96,290[1]
Եղանակմասամբ ամպամած
13 °C (55 °F)
80% օդի խոնավություն[2]

Նախապատմություն խմբագրել

Պատմություն խմբագրել

Այս հանդիպումը պատմության մեջ 3-րդ անգամ էր, երբ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում թիմերը խաղում էին միմյանց դեմ, որոնց արդյունքում ՊՍԺ-ն պարտություն է կրել 2012-13 և 2014-15 թվականներին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

Խմբային փուլ խմբագրել

Երկու թիմերն էլ հեշտությամբ անցել են խմբային փուլ։ ՊՍԺ-ն խմբային փուլից դուրս է եկել 2-րդ տեղով՝ հավաքելով 9 միավոր, հետ մնալով Արսենալից և առաջ անցնելով Բազելից ու Լուդոգորեցից։ Բարսելոնան խմբային փուլն ավարտել է որպես C խմբի առաջատար՝ առաջ անցնելով Մանչեսթեր Սիթիից, Բորուսիա Մյոնխենգլադբախից և Սելտիկից։ Բարսելոնան երկրորդ տեղից՝ Մանչեսթեր Սիթիից, առաջ է եղել 6 միավորով։

Առաջին փուլ խմբագրել

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
2017 թվականի փետրվարի 14
20:45 ԿԵԺ
1/16 փուլ,
1-ին հանդիպում
  ՊՍԺ 4 - 0 Բարսելոնա   Պարկ դե Պրենս, Փարիզ
Հանդիսական՝ 46,484[6]
Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան)
Դի Մարիա   18',   55'
Դրաքսլեր   40'
Կավանի   72'

Մրցաշրջանում թիմերի մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Երկու թիմերն էլ նախորդ խաղերում մեծ հաշվով հաղթանակներ էին տարել․ ՊՍԺԼիգա 1-ում 3-0 հաշվով հաղթել է Բորդոյին, իսկ Բարսելոնան Լա Լիգայում 6-0 հաշվով՝ ընդդեմ Դեպորտիվո Ալավեսի[7][8]։

Անխել դի Մարիան փարիզցիներին առաջ է մղել 18-րդ րոպեին՝ Սամուել Ումտիտիի կատարած խախտումից հետո ստացած ազատ հարվածի արդյունքում։ Յուլիան Դրաքսլերը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-0՝ գոլային փոխանցումը ստանալով Մարկո Վեռատտիից։ 55-րդ րոպեին՝ տուգանային հրապարակի դրսից կատարված Դի Մարիայի հարվածից հետո, հաշիվը դառնում է 3-0։ Վերջին գոլը 72-րդ րոպեին խփել է Էդինսոն Կավանին՝ ապահովելով 4-0 հաշվով հաղթանակ։ Ամբողջ խաղի ընթացքում Բարսելոնան իրականացրել էր ընդամենը մեկ դիպուկ հարված։

Հանդիպում խմբագրել

Ամփոփում խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Բարսելոնա vs ՊՍԺ 6-1 կարևոր պահեր և գոլեր UCL-2016/2017


Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 8-ին Բարսելոնայում՝ Կամպ Նոու մարզադաշտում։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այդ ժամանակ, թիմերը հաղթել էին իրենց լիգաների նախորդ խաղը․ Բարսելոնան 5-0 հաշվով հաղթել էր Սելտա Վիգոյին, իսկ ՊՍԺ-ն 1-0՝ Նանսին[9][10]։

Հանդիսականների թիվը զարմանալիորեն 96,290[1] էր՝ չնայած դրսի խաղում 4-0 պարտությանը։ Բարսելոնայի առաջին գոլը 3-րդ րոպեին՝ Թոմաս Մենյեի գնդակը հեռացնելուց հետո, գլխով խփել է Լուիս Սուարեսը գրեթե դարսապային գծի մոտից։ 40-րդ րոպեին ՊՍԺ-ի խաղացող Լևեն Կուրզավան ինքնագոլ է խփել՝ փորձելով արգելափակել Անդրես Ինիեստայի հարվածը։ Հաշիվը 3-0 դարձավ այն ժամանակ, երբ Թոմաս Մենյեի կողմից Նեյմարի հանդեպ խախտվեց կանոնները և նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին։ Բարսելոնայի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը քչացան այն ժամանակ, երբ Էդինսոն Կավանին 62-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի միակ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1․ այդ ժամանակ Բարսելոնային հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր խփել ևս 3 գոլ։ Վերջին րոպեներին՝ 88-րդ և 91-րդ, Նեյմարը խփեց երկու գոլ, որից առաջինը՝ ազատ հարվածից, իսկ երկրորդը՝ 11 մետրանոց հարվածից։ Խաղի վերջին վայրկյաններին Նեյմարը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ էլ 95-րդ րոպեին Սերխի Ռոբերտոն խփեց 6-րդ և վերջին գոլը, ինչի արդյունքում Բարսելոնան գումարային 6-5 հաշվով անցավ հաջորդ փուլ։ Հանդիպումը սոցիալական մեդիայում ներկայացվել է որպես «ապշեցուցիչ», «անհավատալի», «հրաշք»[4][11][12]։

Մանրամասներ խմբագրել

2017 թվականի մարտի 8

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
20:45 ԿԵԺ
1/16 փուլ,
1-ին հանդիպում

  Բարսելոնա 6 - 1 ՊՍԺ   Կամպ Նոու, Բարսելոնա
Հանդիսական՝ 96,290[13]
Մրցավար՝ Դենիս Այտեկին
Լ. Սուարես   3'
Կուրզավա   40' (ինքն․)
Մեսսի   50' (պեն․)
Նեյմար   88'90+1' (պեն․)
Ռոբերտո   90+5'
Կավանի   62'
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
GK 1   Մարկ-Անդրե տեր Շտեգեն
CB 14   Խավիեր Մասկերանո
CB 3   Ժերար Պիկե   23'
CB 23   Սամուել Ումտիտի
DM 5   Սերխի Ռոբերտո   36'
RM 4   Իվան Ռակիտիչ   61'   84'
LM 8   Անդրես Ինիեստա (ավագ)   65'
AM 10   Լիոնել Մեսսի
RF 12   Ռաֆայել   76'
CF 9   Լուիս Սուարես   67'
LF 11   Նեյմար   64'
Պահեստայիններ՝
GK 13   Յասպեր Սիլեսեն
DF 18   Ժորդի Ալբա
DF 19   Լյուկա Դին
DF 20   Սերխի Ռոբերտո   76'
MF 7   Արդա Թուրան   65'
MF 21   Անդրե Գոմեշ   84'
FW 17   Պակո Ալկասեր
Մարզիչ՝
  Լուիս Էնրիկե
 
GK 1   Քևին Թրապպ
RB 12   Թոմաս Մենյե   90+3'
CB 5   Մարկինյոս   90'
CB 2   Տիագո Սիլվա (ավագ)
LB 20   Լևեն Կուրզավա
CM 25   Ադրիան Ռաբիո
CM 14   Բլեյզ Մատուիդի   5'
RW 7   Լուկաս Մոուրա   55'
AM 6   Մարկո Վեռատտի   90+4'
LW 23   Յուլիան Դրաքսլեր   14'   75'
CF 9   Էդինսոն Կավանի   42'
Պահեստայիններ՝
GK 16   Ալֆոնս Արեոլա
DF 3   Պրեսնել Կիմպեմբե
DF 19   Սերժ Օրիե   75'
MF 4   Գժեգոժ Կրիխովյակ   90+3'
MF 10   Խավիեր Պաստորե
MF 11   Անխել դի Մարիա   55'
MF 21   Հատեմ Բեն Արֆա
Մարզիչ՝
  Ունայ Էմերի

Վիճակագրություն խմբագրել

Ընդհանուր[14]
Վիճակագրություն Բարսելոնա Պարի Սեն-Ժերմեն
Խփված գոլեր 6 1
Ընդհանուր հարվածներ 17 7
Դիպուկ հարվածներ 7 3
Սեյվեր 2 2
Գնդակի տիրապետում 65% 35%
Անկյունայիններ 6 4
Կանոնների խախտումներ 16 25
Խաղից դուրս իրավիճակներ 3 5
Դեղին քարտեր 5 5
Կարմիր քարտեր 0 0

Հանդիպումից հետո խմբագրել

Քառորդ եզրափակչում Բարսելոնան նորից ծանր պարտություն է կրել՝ հակառակորդի դաշտում այս անգամ 3-0 հաշվով պարտվելով Յուվենտուսին[15]։ Սակայն այս անգամ Բարսելոնան տնային հանդիպման ժամանակ չի կարողացել կրկնել նույն քամբեքը, որը կատարել էր նախորդ փուլում, ինչից հետո տանը 0-0 խաղալով՝ դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայից[16]։

ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակի գլխավոր հերսոներից մեկը՝ Նեյմարը, 2017 թվականի օգոստոսին ռեկորդային տրանսֆերային արժեքով Բարսելոնայից տեղափոխվում է ՊՍԺ[17]։ Ըստ լրագրողների կործիքի՝ Նեյմարի՝ Բարսելոնան լքելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակից հետո ուշադրության մեծ մասն ուղղված է եղել իր խաղընկերոջը՝ Լիոնել Մեսսիին՝ չնայած Նեյմարի առանցքային դերի[18]։

Նմանատիպ արդյունքներ հաջորդ մրցաշրջաններում խմբագրել

Հաջորդ մրցաշրջանում տեղի ունեցող Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Բարսելոնան սեփական մարզադաշտում հաղթանակի է հասնում 4-1 հաշվով, սակայն հակառակորդի մարզադաշտում պարտություն է կրում 3-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից[19][20]։ Չնայած Նեյմարին և մի շարք այլ ֆուտբոլիստներ ձեռք բերելուն՝ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում նորից դուրս է մնացել ՉԼ 1/16 փուլից՝ պարտվելով Բարսելոնայի ախոյանին՝ Ռեալ Մադրիդին։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2018-19 թվականների մրցաշրջանի 1/16 փուլում ՊՍԺ-ն առանց վնասվածք ունեցող Նեյմարի նորից դուրս է մնում հետագա փուլերից․ տնային հանդիպման ժամանակ Պարկ դե Պրենս մարզադաշտում 3-1 հաշվով հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին՝ ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով պարտություն է կրում և դուրս մնում հետագա փուլերից[21][22]։ Նույն մրցաշրջանի կիսաեզրափակչում Բարսելոնան դուրս է մնում մեկ այլ քամբեքից հետո․ Կամպ Նոուում Լիվերպուլի նկատմամբ 3-0 հաղթանակի հասնելուց հետո Բարսելոնան Էնֆիլդ մարզադաշտում պարտվում է 4-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից։ Հենց Լիվերպուլն էլ դառնում է Չեմպիոնների Լիգայի այդ մրցաշրջանի հաղթող[23]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Full Time Summary Round of 16 2nd Leg – Barcelona v Paris Saint-Germain» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  2. «Tactical line-ups - Round of 16 2nd leg - Wednesday 8 March 2017 - Camp Nou - Barcelona» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  3. Mundo Deportivo: La remontada ‘escuece’ en Madrid, 10 March 2017 (in Spanish)
  4. 4,0 4,1 «Barcelona 6 PSG 1: Miracle at the Nou Camp as Barca complete greatest ever European comeback in football history!». Daily Telegraph. 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Europe's biggest second-leg comebacks». UEFA. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Full Time Summary Round of 16 1st Leg – Paris Saint-Germain v Barcelona» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  7. «Bordeaux 0–3 Paris Saint-Germain». BBC Sport. 2017 թ․ փետրվարի 10.
  8. «Alavés 0–6 Barcelona – Match Report & Highlights». Sky Sports. 2017 թ․ փետրվարի 11.
  9. «Barcelona 5–0 Celta Vigo». BBC Sport. 2017 թ․ մարտի 4.
  10. «PSG v Nancy Match Report». Goal.com. 2017 թ․ մարտի 4.
  11. «Champions League 2017: Barcelona routs Paris Saint-Germain 6–1 in astonishing comeback». CNN. 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Barcelona shatter PSG as Sergi Roberto caps incredible 6–1 comeback win». The Guardian. 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Full Time Summary Round of 16 2nd Leg – Barcelona v Paris Saint-Germain» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  14. «Full Time Report - Round of 16 2nd leg - Wednesday 8 March 2017 - Camp Nou - Barcelona» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  15. «Full Time Summary Quarter-finals 1st Leg – Juventus v Barcelona» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Full Time Summary Quarter-finals 2nd Leg – Barcelona v Juventus» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Neymar: Paris St-Germain sign Barcelona forward for world record 222m euros». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  18. «El engaño de Neymar» [The deception of Neymar]. El País (Spanish). 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Full Time Summary Quarter-finals 2nd Leg – Roma v Barcelona» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Full Time Summary Quarter-finals 1st Leg – Barcelona v Roma» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Manchester United floor PSG as Marcus Rashford's late penalty caps comeback». The Guardian. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  22. «PSG 1-3 Man Utd: Ligue 1 side throw away Champions League lead again». Sport. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  23. «Liverpool 4-0 Barcelona (4-3 agg): Jurgen Klopp's side complete extraordinary comeback». BBC Sport. 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել