Անդրե Գոմեշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Անդրե Ֆիլիպե Տավարեշ Գոմեշ (պորտ.՝ André Filipe Tavares Gomes, հուլիսի 30, 1993(1993-07-30)[1][2], Grijó, Grijó e Sermonde, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[4]։

Անդրե Գոմեշ
պորտ.՝ André Gomes
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1993(1993-07-30)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Grijó, Grijó e Sermonde, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ակումբային կարիերան սկսել է 2012 թվականի հուլիսի 28-ին պորտուգալական «Բենֆիկայում»[5][6][7]։ 2012-2013 մրցաշրջանում հանդես է եկել «Բենֆիկայի» մեկնարկային կազմում։ «Բենֆիկայում» մասնակցել է 14 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։ Ըստ պայմանագրի՝ «Բենֆիկայում» մնացել է 2012-2015 թվականներին, բայց այդ տարիների ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում և «Վալենսիայում»։ 2015 թվականին տեղափոխվել է «Վալենսիա», որպես հիմնական խաղացող։ 78 խաղում խփել է 8 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ 2016 թվականի հուլիսի 21-ին նրան «Վալենսիա»-ից գնել է Բարսելոնան 35 միլիոն եվրոյով։

«Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքած պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի տրանսֆերի գինը կատալոնական ակումբը սահմանել է 100 միլիոն եվրո։

Կարիերան հավաքականում խմբագրել

Անդրեն հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում։ Մինչև 20 տարեկանների հավաքականում մասնակցել է երիտասարդականների աշխարհի առաջնությանը։ 2013 թվականի փետրվարի 6-ին Գոմեշին հրավիրեցին մեծահասակների հավաքական։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի մայիսի 17 -ի դրությամբ[8]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա Բ 2012-2013 9 3 9 3
2013-2014 8 5 8 5
Ընդհանուր 17 8 17 8
Բենֆիկա 2012-13 7 1 4 1 2 0 5 0 18 2
2013-2014 7 1 4 1 3 0 9 0 23 2
Ընդհանուր 14 2 8 2 5 0 14 0 41 4
Վալենսիա 2014-2015 33 4 4 0 37 4
Ընդհանուր 33 4 4 0 37 4
Բարսելոնա
Կարիերայի ընթացքում 63 14 12 2 5 0 14 0 94 16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. «abola.pt». www.abola.pt. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. «EM DIRETO|Nova chapa cinco». O Jogo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  6. «Taça: Benfica cruise past Freamunde». PortuGOAL. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «New-look Benfica return to table top». PortuGOAL. 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «André Gomes». Soccerway. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Գոմեշ» հոդվածին։