Ունայ Էմերի
Ունայ Էմերի Էչեգոյեն (իսպ.՝ Unai Emery Etxegoien, նոյեմբերի 3, 1971[1], Ֆուենտեռաբիա, Bidasoaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա, Գիպուսկոա, Իսպանիա), բասկական ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Լինելով «Վալենսիա» ակումբի գլխավոր մարզիչ՝ երեք անգամ անընդմեջ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2012 թվականի մայիսից մինչև նույն թվականի նոյեմբերը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակ»-ը։ 2013-2016 թվականներին համարվել է «Սևիլյա» ակումբի գլխավոր մարզիչը, որի հետ երկու անգամ (ակումբում՝ իր առաջին մրցաշրջանից սկսած) հաղթել է Եվրոպայի Լիգայում։ 2016 թվականից մինչև 2018 թվականը գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»։ Ներկայումս գլխավորում է լոնդոնյան «Արսենալը»։
Ունայ Էմերի իսպ.՝ Unai Emery | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ունայ Էմերին՝ 2012 թվականին։ | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ունայ Էմերի Էչեգոյեն | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1971 (52 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ֆուենտեռաբիա,, Գիպուսկոա | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Արսենալ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՈւնայ Էմերին «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի սան է, սակայն այդ ակումբի կազմում խաղացել է ընդամենը 5 պաշտոնական խաղ (հեղինակել է մեկ գնդակ «Ալբասետե»-ի դարպասը[2])։ Հետագայում ամբողջ կարիերան նա անց է կացրել Սեգունդայի տարբեր ակումբներում։
Ունայը իր կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտել է 2004 թվականին (ծնկի ծանր վնասվածքի պատճառով)։
Մարզչական կարիերայի սկիզբ Իսպանիայում
խմբագրելՖուտբոլիստի կարիերան ավարտելով՝ Ունայ Էմերին «Լորկա Դեպորտիվա» ֆուտբոլային ակումբի տնօրինությունից ստանում է առաջարկ ակումբի գլխավոր մարզիչ դառնալու համար (ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ունայը այդ թիմում հանդես էր եկել)[3]։ Ունայը ընդունեց առաջարկը, և հենց առաջին մրցաշրջանը նրա համար շատ հաջող էր. ակումբը նրա տնօրինությամբ դիվիզիոնում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և Սեգունդա Բ-ից բարձրացավ Սեգունդա։ Ոչ պակաս հաջող էր Ունայի հաջորդ մրցաշրջանը[4]. «Լորկա»-ն նորեկի համար զբաղեցրեց շատ բարձր՝ 5-րդ հորիզոնականը, իսկ ինքը՝ Ունայը՝ որպես դիվիզիոնի լավագույն մարզիչ, արժանորեն ստացավ Միգել Մունյոսի մրցանակը։
Հաջորդ մրցաշրջանն Ունայ Էմերին սկսեց այլ ակումբում. նա հրավեր էր ստացել «Ալմերիա»-ից։ Ինչպես պարզ դարձավ ապագայում, ակումբը մարզչի հարցում չէր սխալվել[5]. «Ալմերիա»-ն, որն ընդամենը 5 տարի առաջ հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում, դուրս եկավ Պրիմերա[6], իսկ Ունայը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց դիվիզիոնի լավագույն մարզիչ։ Ակումբի և մարզչի համար դեբյուտային մրցաշրջանը Պրիմերայում լիովին հաջող էր[7]։ «Ալմերիա»-ն հաստատվեց լիգայում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ Ունայ Էմերին մրցաշրջանի ավարտից հետո ստացավ առաջարկ, ըստ որի նա պետք է գլխավորեր իսպանական ֆուտբոլի գրանդներից մեկը՝ «Վալենսիա»-ն[8][9]։
«Վալենսիա»
խմբագրել2008 թվականի մայիսի 22-ին Ունայը 2 տարի ժամկետով պայմանագիր կնքեց «Վալենսիա»-ի հետ։ Ունայի առաջին մրցաշրջանը «Վալենսիա»-ում ստացվեց ոչ այնքան հաջող (ակումբը երկար ժամանակ գտնվում էր բարձր հորիզոնականի վրա, սակայն մրցաշրջանի ավարտից առաջ ակումբը կրեց մի շարք պարտություններ և «գլորվեց» 6-րդ հորիզոնական), սակայն ակումբի տնօրինությունը հայտնեց, որ նրանք դեռ վստահում են Ունային, և նա կշարունակի իր աշխատանքը հաջորդ մրցաշրջանում նույնպես[10]։ 2010 թվականի մայիսին՝ մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտվելը (արդյունքում «Վալենսիա»-ն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և ձեռք բերեց իրավունք ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայում հանդես գալու համար), Ունայ Էմերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[11][12]։
2012 թվականի մայիսին «Վալենսիա»-ի տնօրինությունը հայտնեց, որ 2011-12 մրցաշրջանի ավարտից հետո Ունայը կլքի ակումբը, և նրան կփոխարինի Արգենտինայի հավաքականի և «Վալենսիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մաուրիսիո Պելեգրինոն[13]։ Վալենսիան Ունայի գլխավությամբ իր վերջին մրցաշրջանը՝ Լա Լիգայում նորից ավարտեց երրորդ հորիզոնականում (ըստ վիճակագրական տվյալների «Վալենսիա»-ն հանդես էր եկել ավելի անհաջող, քան 2009-10 և 2010-11 մրցաշրջաններում), ինչպես նաև հասավ մինչև ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ (ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը լքելուց հետո), որտեղ ակումբը զիջեց մրցաշարի ապագա հաղթողին՝ Լոնդոնի «Չելսի»-ին (3:0 և 1:1 հաշվով)։ Իսպանիայի գավաթի մրցությունում «Վալենսիա»-ն ինչպես ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայում, այնպես էլ այստեղ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլից՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով «Բարսելոնա»-ին (1:1 և 0:2 հաշվով)[14]։
«Սպարտակ»
խմբագրել2012 թվականի հունիսի 10-ին Ունայը երկու տարի ժամկետով պայամանգիր կնքեց Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ[15][16]։ 2012 թվականի հունիսի 11-ին ակումբի բազայում՝ Տարասովկայում, կայացավ մամուլի ասուլիս, որտեղ Ունայը ներկայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին[17]։
Ունայի հետ առաջին խաղում «Սպարտակ»-ը հաղթեց «Ալանիա»-ին 2:1 հաշվով։ 2012 թվականի աշնանը «Սպարտակ»-ի արդյունքները սովորականից տարբեր էին։ Էմերիի գլխավորությամբ նախ «Սպարտակ»-ը 4:0 հաշվով հաղթեց «Դինամո»-ին, դրանից հետո հետևեց «Զենիթ»-ի դեմ խաղում 0:5 հաշվով պարտությունը, իսկ հետո «Սպարտակ»-ը 2:1 հաշվով հաղթեց Կազանի «Ռուբին»-ին։
Չեմպիոնների Լիգայի 2012-13 մրցաշրջանում «Սպարտակ»-ը որակավորման 4-րդ փուլում հանդիպեց թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ և կարողացավ անցնել հաջորդ փուլ (տանը՝ 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս 1:1 հաշվով)։ Մրցաշարի խմբային փուլում «Սպարտակ»-ի մրցակիցներն էին «Բարսելոնա»-ն, «Բենֆիկա»-ն և «Սելթիկ»-ը։ Վեց հանդիպումներից հինգում ակումբը պարտվեց (վերջին պարտությունը «Սպարտակ»-ը կրեց «Սելթիկ»-ից և արդեն առանց Ունայի ներկայության), և հաղթեց մեկ անգամ՝ հոկտեմբերի 23-ին տանը «Բենֆիկա»-ի դեմ խաղում (2:1)։ Հոկտեմբերի 7-ին «Սպարտակ»-ը երկրի գլխավոր դերբիում 0:2 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին[18]։
2012 թվականի նոյեմբերի 25-ին՝ ռուսական Պրեիմեր լիգայի 17-րդ տուրում Դինամո-ի կողմից 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրելուց հետո Ունայ Էմերին հեռացվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից[19]։ Այդ լուրի մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ակումբի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը[20]։ Հաջորդ օրը Ունայը այցելեց «Սպարտակ»-ի մարզմանը։ Նա իր շնորհակալությունը հայտնեց ակումբի բոլոր ֆուտբոլիստներին և ակումբի անձնակազմին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ակումբին «Սպարտակ»-ում աշխատելու իրեն ընձեռնված հնարավորության համար։ Իսպանացին նաև մաղթեց բոլորին հաջողություն և ակումբի առջև դրված բոլոր նպատակների իրականացում[21]։ Մարզչի պաշտոնին կրկին վերադարձավ Վալերի Կարպինը։
«Սևիլյա»
խմբագրել2013 թվականի հունվարի 13-ին Ունայը, փոխարինելով Միգել Միչելին, նշանակվեց իսպանական «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչ[22]։ Պայմանագրի ժամկետը նշանակված էր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[23]։ «Սևիլյա»-ի նախագահը հայտնեց. «Մենք գտել ենք իդեալական մարզիչ այս և հաջորդ մրցաշրջանների համար։ Այս մրցաշրջանում մենք պետք է մտածենք ամեն հաջորդ խաղի մասին, այլ ոչ թե ապագայի։ Մի խոսքով ես մտածում եմ, որ վարձել եմ իդելական մարզչի»[24]։ Հունվարի 16-ին կայանում է Ունայի նորամուտը։ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում՝ «Սևիլյա»-ն, հյուրընկալվելով «Սարագոսա»-ին, 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց[25]։ Մարզչի նորամուտը առաջնությունում կայացավ հունվարի 19-ին՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում։ Այդ խաղում թիմերը «կիսեցին» միավորները[26]։ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Ունայը՝ «Սարագոսա»-ի դեմ խաղում որպես անդալուզական ակումբի մարզիչ տարավ իր առաջին հաղթանակը՝ մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով[27]։ Ի շնորհիվ այդ վստահ հաղթանակի՝ «Սևիլյա»-ն դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։ Հունվարի 28-ին Էմերին «Սևիլյա»-ի հետ տարավ իր առաջին հաղթանակը արդեն առաջնությունում՝ 3:0 հաշվով հաղթելով «Գրանադա»-ին[28]։ Ըստ 2013-14 մրցաշրջանի արդյուքների՝ Ունայը օգնեց «Սևիլյա»-ին առաջնությունում զբաղեցնել 5-րդ հորիզոնականը և հաղթել Եվրոպայի Լիգան՝ հաղթելով եզրափակչում պորտուգալական «Բենֆիկա»-ին (0:0, 4:2 - ըստ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքի)[29][30]։ 2014 թվականի մայիսի 29-ին Ունայը ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2016 թվականը[31]։ Մեկ տարի անց «Սևիլյա»-ն կրկնեց անցած տարվա հաղթանակը՝ հաղթելով Եվրոպայի լիգան երկրորդ անգամ անընդմեջ[32] (եզրափակչում պարտության էր մատնվել «Դնեպր» ակումբը)[33]։ 2015 թվականի հունիսի 5-ին Էմերին երկարաձգեց իր պայմանագիրը «Սևիլյա»-ի հետ մինչև 2017 թվականը[34][35]։
Մարզչական վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի ավարտը | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Տ % | ||||
Վալենսիա | Մայիսի 22, 2008 | Մայիսի 26, 2012 | 221 | 109 | 58 | 54 | 49.32 | |
Սպարտակ (Մոսկվա) | Հունիսի 10, 2012 | Նոյեմբերի 25, 2012 | 26 | 12 | 2 | 12 | 46.15 | |
Սևիլյա | Հունվարի, 2013 | մ.հ. | 155 | 82 | 32 | 41 | 52.90 | |
Ընդհանուր | 402 | 204 | 92 | 106 | 50.74 |
ըստ 2015 թվականի նոյեմբերի 8-ի տվյալների
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- 3-րդ հորիզոնական Իսպանիայի առաջնությունում (3)։ 2009-10, 2010-11, 2011-12
- Իսպանիայի սուպերգավաթի ֆինալիստ (1)։ 2008
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի չեմպիոն (2)։ 2013-14[36], 2014-15[32]
Անհատական
խմբագրել- Միգել Մունոսայի մրցանակ (2)։ 2006, 2007[37]
- Լա Լիգայում ամսվա լավագույն մարզիչ։ 2014 թվականի մարտ[38], 2015 թվականի հունվար[39]
Անձնական կյանք
խմբագրելՈւնայը ծագումով բասկ է։ Ունայ Էմերիի հայրը և պապը՝ Խուանը և Անտոնիոն նույնպես եղել են ֆուտբոլիստներ, և երկուսն էլ եղել են դարպասապահ։ Նրա հայրը՝ Խուանը, խաղացել է երկրորդ կարգի շատ թիմերում, իսկ պապիկը՝ Անտոնիոն, բարձր մակարդակով հանդես է եկել «Ռեալ Ունիոն» ֆուտբոլային ակումբում[6][40][41]։ Ֆուտբոլիստ է եղել նաև Ունայի հորեղբայրը՝ Ռոմանը, ով խաղացել է որպես կիսապաշտպան[42][43]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «La Real se desmelena» [Real goes crazy] (Spanish). El Mundo Deportivo. 1996 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Unai Emery, ya en Almería» [Unai Emery, in Almería as of now] (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2006 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Almería, 27 años después» [Almería, 27 years later] (Spanish). El País. 2007 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «La juerga del Almería agrava la 'depre' perica» [Almería's party worsens parakeet 'depre'] (Spanish). Diario AS. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 «Emery asciende al Lorca contra la saga familiar» [Emery promotes Lorca against family saga] (Spanish). El País. 2005 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Un éxito del Lorca de Emery» [Success of Emery's Lorca] (Spanish). Diario Vasco. 2006 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Վալենսիա»-ի նոր «ուսուցիչը» դարձավ Ունայ Էմերին Սպորտ-Էքսպերս 22.05.2008 տ.
- ↑ Emery to take on Valencia challenge; UEFA.com, 22 May 2008
- ↑ «Վալենսիա»։ Ունայ Էմերին կշարունակի իր աշխատանքը ակումբում(չաշխատող հղում) Սպորտ-Էքսպերես, 10.03.2009 տ.
- ↑ Ունայ Էմերին երկարաձգեց պայմանագիրը «Վալենսիա»-ի հետ Արխիվացված 2010-05-10 Wayback Machine sports.ru 07.05.2010 տ.
- ↑ «Unai Emery renueva su contrato con el Valencia» [Unai Emery renews his contract with Valencia] (Spanish). RTVE. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Пеллегрино на смену Эмери». uefa.com. 8 мая 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «El Valencia se asegura la tercera posición» [Valencia confirms third place] (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2012 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ԼՈՒՐԵՐ - - Էմերին «Սպարտակի» նոր մարզիչն է
- ↑ «Spartak name Emery new coach». FIFA.com. 2012 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ ԼՈՒՐԵՐ - ՈՒՆԱՅ։ «Մենք կարող ենք հասնել շատ մեծ բարձունքների»
- ↑ Էմերի։ դերբիի արդյունքը ծանր է
- ↑ «Spartak dismiss Emery after derby defeat». Soccerway. 2012 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Էմերին հեռացվեց Սպարտակի գլխավոր մարզչի պաշտոնից
- ↑ Ունայը ափսոսում է, որ իրեն չհաջողվեց կատարել այն ինչ-որ հանձնարարված էր
- ↑ Míchel es destituido y deja paso a Emery, que firma hasta Junio de 2014 (Míchel is sacked and makes way for Emery, who signs until June 2014) Արխիվացված 2013-04-10 Wayback Machine; Sevilla's official website, 14 January 2013 (Իսպաներեն)
- ↑ Էմերին դարձավ «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչը
- ↑ «Սևիլյա»-ի նախագահը Ունայի մասին։ ես մտածում եմ, որ վարձել եմ իդելական մարզչի
- ↑ Էմերիի «Սևիլյա»-ն նորամուտային խաղում հյուրընկալվելով ոչ-ոքի խաղաց «Սարագոսա»-ի հետ
- ↑ «Սևիլյա»-ն Էմերիի գլխավորությամբ երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց
- ↑ «Սևիլյա»-ն ջախաջելով «Սարագոսա»-ին կրեց իր առաջին հաղթանակը Ունայ Էմերիի գլխավորության ընթացքում
- ↑ «Սևիլյա - Գրանադա 3:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Sevilla 0–0 Benfica». BBC Sport. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Sevilla out on their own in all-time standings». UEFA.com. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ունայ Էմերին «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2016 թվականը
- ↑ 32,0 32,1 Keegan, Mike (2015 թ․ մայիսի 27). «Dnipro 2–3 Sevilla: Carlos Bacca scores twice as La Liga side survive scare to retain Europa League crown and earn Champions League spot with dramatic win in Warsaw». Daily Mail. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Spain to have five clubs in Champions League». UEFA.com. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Unai Emery amplía su contrato hasta junio de 2017». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Unai Emery rejects West Ham to stay at Sevilla». All Sports News. 2015 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Spot-on Sevilla leave Benfica dreams in tatters». UEFA.com. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Emery, protagonista a nivel nacional (Emery, a national protagonist) Արխիվացված 2007-10-13 Wayback Machine (Իսպաներեն)
- ↑ Premios BBVA a los mejores de marzo (BBVA Awards for best in March); Liga de Fútbol Profesional, 7 April 2014 (Իսպաներեն)
- ↑ Unai Emery, Liga BBVA manager of the month for January; Liga de Fútbol Profesional, 5 February 2015
- ↑ «Emery: hijo de portero, padre de entrenador» [Emery: son of a goalkeeper, father of a coach] (Spanish). La Nueva España. 2010 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Muere el padre de Unai Emery» [The father of Unai Emery dies] (Spanish). Marca. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «La dinastía de los Emery» [Emery dynasty] (Spanish). El Comercio. 2008 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Vidas cruzadas en la saga de los Emery» [Crossed paths in Emery saga] (Spanish). El País. 2011 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ունայ Էմերիի կայքը Արխիվացված 2012-10-31 Wayback Machine
- Էջը BDFutbol կայքում
- Էջը sports.ru կայքում
- Свежевыжавший - Վասիլի Ուտկինը Ունայի Էմերիի մասին (9 մայիսի, 2012)
- էջը որպես ֆուտբոլիստ BDFutbol կայքում
- Կեսնագրությունը CiberChe կայում Արխիվացված 2012-03-28 Wayback Machine (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունայ Էմերի» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |