Ռաֆայել Ալկանտարա

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաֆայել Ալկանտարա, նաև՝ Ռաֆինյա (իսպ.՝ Rafael Alсаntára do Nascimento, Rafinha, փետրվարի 12, 1993(1993-02-12)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Ալկանտարաներից կրտսերը։

Ռաֆայել Ալկանտարա
պորտ.՝ Rafinha
Անձնական տվյալներ
Ազգությունը Իսպանիա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ 12 մարտի, 1993
Ծննդավայր Սան Պաուլո, ԲրազիլիաԲրազիլիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Ալկանտարան ծնվել է 1993 թվականի փետրվարի 12-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, չնայած նա ունի Իսպանիայի քաղաքացիություն։ Լեգենդար Մազինյոյի որդի Ռաֆայելը Իսպանիա տեղափոխվեց վաղ տարիքում, երբ իր հայրը դեռ հանդես էր գալիս Վալենսիայում, Սելտայում և Էլչեում։ 2006 թվականին` 13 տարեկան հասակում Ռաֆինյան իր եղբոր` Տիագոյի հետ միասին ընդունվեց Բարսելոնայի Լա Մասիա մարզադպրոց։ Ռաֆինյան հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ով շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում։ Ռաֆինյան հաճախ աչքի է ընկնում գոլերով, սակայն մշտապես ապահովում է դրանք գոլային փոխանցումների տեսքով։ Ռաֆինյան խաղացել է Իսպանիայի Մ 16, Մ 17 և Մ 19 հավաքականներում, սակայն որպես իր վերջնական հավաքականը ընտրել է Բրազիլիան, որի Մ 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Կանահինայում կայացած հարավամերիկյան առաջնությանը։

Բնութագիր խմբագրել

Տաղանդավոր և ձախլիկ Ռաֆինյան հայտնի է թիմի գրոհներին ճիշտ ժամանակին միանալու հատկությամբ։ Որպես կիսապատշպան Ռաֆինյան ղեկավարում է խաղի տեմպը։ Վերջին մրցաշրջաններում Ռաֆինյան Հայտնի է եղել որպես հիանալի ասիստենտ, սակայն հեղինակել է բազմաթիվ գոլեր։

Կարիերա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ալկանտարա» հոդվածին։