Էդինսոն Կավանի

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Կավանի Էդինսոնից)

Էդինսոն Ռոբերտո Կավանի Գոմես (իսպ.՝ Edinson Roberto Cavani Gómez, փետրվարի 14, 1987(1987-02-14)[1][2][3][…], Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ֆրանսիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուրուգվայի ազգային հավաքականի խաղացող։ Կարիերան սկսել է Դանուբիոյում։

Էդինսոն Կավանի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդինսոն Ռոբերտո Կավանի Գոմես
Ազգությունը Ուրուգվայցի
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Սալտո, Ուրուգվայ Ուրուգվայ
Հասակ 188 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 7
Պատանեկան կարիերա
2000-2006 Դանուբիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007
2007-2010
2010-2011
2011-2013
2013-
ՈւրուգվայԴանուբիո
ԻտալիաՊալերմո
Իտալիա  Նապոլի
ԻտալիաՆապոլի
ՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն
25 (9)
109 (34)
35 (26)
69 (52)
58 (24)
Ազգային հավաքական
2006-2007 (մին. 20)
2008-
2012
Ուրուգվայ Ուրուգվայ
Ուրուգվայ Ուրուգվայ
Ուրուգվայ Ուրուգվայ (օլիմպ.)
14 (10)
71 (25)
5 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Կավանիի ընտանիքը Իտալիայից է։ Կավանիի հայրը` Լուիսը, նույնպես եղել է ֆուտբոլիստ։ Վերջինս նույնպես հանդես է եկել Ուրուգվայի հավաքականում։ Նրա եղբայր Կրիստանը եղել է պաշտպան, իսկ մյուս եղբայր Վալտերը երկու խաղ հանդես է եկել հավաքականում։

Էդինսոնը իր ծննդավայր Սալտոյում էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ Նրան միանգամից նկատեցին մայրաքաղաքի ակումբները, սական Կավանին իր կարիերայի հարցում չէր շտապում։ 12 տարեկանում Էդիսոնը Էդինսոնը տեղափոխվեց Մոնտեվիդեո, որտեղ նրան վերցրին «Դանուբիո»-ի երիտասարդական թիմ։ «Ապերտուրու» ակումբում նա հանդես է եկել 2006 թվականին և հաղթել նրա հետ Ուրուգվանի առաջնությունը։

2007 թվականի հունվարին նրան հրավիրեցին Ուրուգվայի երիտասարդական հավաքական, որպեսզի նա հանդես գա Հարավային Ամերիկայի առաջնությունում, մյուս երիտասարդական հավաքականների դեմ։ Կավանին դարձավ այդ առաջնության լավագույն ռմբարկուն` դառնալով յոթ գոլի հեղինակ ինը խաղերում, իսկ ակումբը զբաղեցրեց երրորդ տեղը առաջնությունում։ Այսպիսի հաջողությունից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել սյնպիսի եվրոպական ակումբներ, ինչպիսիք էին «Միլանը» և «Յուվենթուսը»։ 2007 թվականի հունվարի 29-ին «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարերեց ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ երկար սպասված կնքվելիք պայմանագրի մասին:Պալերմոյում Կավանին առաջին անգամ հանդես է եկել մարտի 11-ին «Ֆիորենտինա»-ի դեմ խաղի ժամանակ, դուրս գալով փոխարինման 55-րդ րոպեին, որից տասնհինգ րոպե անց խփեց առաջին գոլը առաջնությունում։

2008 թվականի փետրվարի հունվարի 6-ին անցկացրեց իր առաջին խաղը Ուրուգվայի մեծահասակների հավաքականում Կոլումբիայի դեմ խաղում, և միանգամից խփեց առաջին գոլը թիմի կազմում։

2010 թվականի փետրվարին նա ցանկացավ լքել «Պալերմո»-ն և գնալ «Միլան» կամ «Յուվենթուս»,չնայած նրան, որ Կավանին նույն տարվա մարտին Պալերմոյի հետ չորս տարի ժամկետով պայմանագիր էր կնքել, մեկ միլիոն եվրո աշխատավարձով։ Ըստ պայմանագրի, եթե դեռ չէր լրացել ֆուտբոլիստի պայմանագրային ժամկետը, ապա նրան գնել ցանկացող մյուս ակումբները պարտավոր էին վճարել 25 միլիոն եվրո։ 2010 թվականին Կավանիին գնելու նպատակով ակումբին դիմեցին «Ռուբին» և «Շախտյոր» ակումբերը։ Իսկ նույն թվականի հունիսին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Էդիսոնի համար առաջարկեց 19 մլն եվրո:Հունիսի 29-ին Ձամպարինին հայտարարեց, որ Կավանին և իր թիմից ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվելու են «Տոտենհեմ Հոթսպուր», վերջինս երկու ֆուտբոլիստների համար միասին պատրաստ էր վճարել 35 մլն եվրո։ Սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը ժխտեց Ձամպարինիի խոսքերը։

2010 թվականի հունիսի 17-ին «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարերց Կավանիի իր թիմ տեղափոխության մասին։ Նրան սկզբում վերցրին որպես վարձով ֆուտբոլիստ, որին հետևեց 12 մլն եվրո վարձատրվությամբ պայմանագիրը։

Հետագայում նրանով սկսեցին հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն ըստ վերջնական արդյունքի, նրա հետ պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը:2013 թվականի հուլիսի 16 նա վերջնականապես կնքեց իր պայմանագիրն ակումբի հետ։ Տրանսֆերն արժեցավ 64 մլն եվրո:նույն թվականի օգոստոսի 9-ին Կավանին առաջին անգամ հանդես եկավ նոր թիմի կազմում, իսկ նույն ամսի 18-ին հարվածեց առաջին գոլը «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում։

Անձնական կյանքը

խմբագրել

Կավանին ամուսնացել է Մարիա Սոլեդատ Կաբրիսի հետ, ումից ունի երկու որդի, իսկ 2013 թվականին հայտարարեց կնոջից բաժանվելու մասին։

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Անձնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդինսոն Կավանի» հոդվածին։