Սերժ Օրիե (ֆր.՝ Serge Aurier, դեկտեմբերի 24, 1992, Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ում և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Սերժ Օրիե
ֆր.՝ Serge Aurier
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերժ Օրիե
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Հասակ 176 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 19
Պատանեկան կարիերա
2006 - 2009 Ֆրանսիա Լանս

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2012 Ֆրանսիա Լանս 47 (0)
2012 - 2015 Ֆրանսիա Թուլուզ 72 (8)
2014 - 2015   Ֆրանսիա ՊՍԺ 14 (0)
2015 - ներկա Ֆրանսիա ՊՍԺ 19 (2)
Ազգային հավաքական
2013 - ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 7, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 8, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Լանս» խմբագրել

Օրիե սկսել է իր երիտասարդական և օրոֆեսիոնալ կարիերան «Լանսում»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի հունվարի 13-ին՝ «Լորյանի» դեմ խաղում։ Թիմի կազմում մասնակցել է 47 հանդիպման։

«Թուլուզ» խմբագրել

2012 թվականի հունվարին Սերժը տեղափոխվել է «Թուլուզ»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 28-ին՝ «Կանի» դեմ խաղում[2]։

«ՊՍԺ» խմբագրել

2014 թվականին Օրիեն վարձավճարով տեղափոխվել է «ՊՍԺ»։ 2015 թվականի օգոստոսի 29-ին Օրիեն փարիզյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա խմբագրել

Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 8-ին՝ Գամբիայի հավաքականի դեմ խաղում[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2015
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2015
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2015
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր

Միջազգային խմբագրել

  • Աֆրիկայի ազգերի գավաթակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.unfp.org/joueur/serge-aurier-15915/
  2. TOULOUSE VS. CAEN 1 - 0
  3. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել