Սամուել Ումտիտի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Սամուել Ումտիտի (ֆր․՝ Samuel Umtiti, նոյեմբերի 14, 1993, Յաունդե, Կամերուն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Նա ունի նաև Կամերունի քաղաքացիություն։ Ումտիտին հանդես է գալիս իսպանական «Բարսելոնայում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Սամուել Ումտիտի
ֆր.՝ Samuel Umtiti
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1993(1993-11-14)[2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Օլիմպիկ Լիոն» խմբագրել

Սամուել Ումտիտին ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»-ի ակադեմիայի սան է։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 16-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Ռուբին»-ի դեմ խաղում[4]։ Լիգա 1-ում Սամուելը իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 14-ին՝ «Մոնպելիե»-ի դեմ խաղում։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը[5]։ Նա իր առաջին մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման։

Թիմի կազմում իր առաջին գոլը Ումտիտին խփել է 2013 թվականի հունվարի 12-ին՝ «Տրոյե»-ի դեմ խաղում, որտեղ «Օլիմպիկ»-ը հաղթել է 2։1 հաշվով[6]։ 2012/13 մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման դառնալով 2 գոլի հեղինակ։

«Բարսելոնա» խմբագրել

2016 թվականի հունիսի 30-ին Ումտիտին տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»։ Թիմը նրա համար վճարել է 25 միլիոն եվրո[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ումտիտին հանդես է եկել Ֆրանսիայի Մ17 և Մ19 հավաքականների կազմում։ Նա Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը դարձել է չեմպիոն։ Նա մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին, բացառությամբ Ուրուգվայի դեմ եզրափակիչ խաղին, քանի որ նա կարմիր քարտ էր ստացել կիսաեզրափակչում կայացած Գանայի դեմ խաղում։

Ումտիտին Դիդիե Դեշամի կողմից ընդգրկվել է Եվրո 2016-ին մասնակցող հավաքականի կազմում, և մասնակցել է մեկ հանդիպման՝ փոխարինելով Ժերեմի Մատիոյին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Օլիմպիկ 2011/12 12 0 3 0 3 0 0 0 18 0
2012/13 26 1 0 0 0 0 6 1 0 0 32 2
2013/14 28 0 1 0 3 0 10 0 42 0
2014/15 35 1 2 0 1 0 2 1 40 2
2015/16 30 1 2 0 1 0 4 0 1 0 38 1
Կարիերայի արդյունք 131 3 8 0 8 0 22 2 1 0 170 5

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Օլիմպիկ Լիոն»
  • Ֆրանսիայի գավաթի դափնեկիր – 2011/12
  • Ֆրանսիայի սուպերգավաթի դափնեկիր – 2012

Ընդհանուր՝ 2 տիտղոս

  «Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն – 2017/18
  • Իսպանիայի գավաթի դափնելիր (2) – 2016/17, 2017/18
  • Իսպանիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2016, 2018

Ընդհանուր՝ 5 տիտղոս

Միջազգային խմբագրել

  Ֆրանսիա
  • Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն – 2013
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր – 2016
  • Աշխարհի չեմպիոն – 2018

Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2008/09/27/0226
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Lyon recover to lead Rubin». UEFA. 2011 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  5. «MONTPELLIER VS. OLYMPIQUE LYONNAIS 1-0». Soccerway. 2012 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  6. «TROYES VS. OLYMPIQUE LYONNAIS 1 - 2». Soccerway. 2013 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  7. «Barcelona confirm €25m Umtiti agreement». Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել