Ալֆոնս Արեոլա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ալֆոնս Արեոլա (ֆր.՝ Alphonse Areola, փետրվարի 27, 1993(1993-02-27)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Պարի Սեն-Ժերմենից վարձավճարով հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[4]։

Football pictogram.svg
Ալֆոնս Արեոլա
Alphonse Areola
2019-07-17 SG Dynamo Dresden vs. Paris Saint-Germain by Sandro Halank–473.jpg
Արեոլան Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1993(1993-02-27)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 195 սմ
Քաշ 94 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
(վարձավճարով Պարի Սեն-Ժերմենից)
Համար 1
Պատանեկան կարիերա
1999-2006 Ֆրանսիա Պետի Անժե
2006-2012 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2008-2009   Ֆրանսիա Կլերֆոնտեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 75 (0)
2013-2014   Ֆրանսիա Լանս 35 (0)
2014-2015   Ֆրանսիա Բաստիա 36 (0)
2015-2016   Իսպանիա Վիլյառեալ 32 (0)
2019-ներկա   Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 14 (0)
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 10 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 8 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 16 (0)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Պարի Սեն-ԺերմենԽմբագրել

Արեոլան Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Արեոլան նշեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Բրեստի դեմ խաղում[7][8]։ Այս խաղից առաջ ՊՍԺ-ն արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը[9][10], իսկ Բրեստը դուրս էր մնացել Լիգա 1-ից[11]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 26-ին՝ Լորյանի դեմ խաղում[12][13]։

 
Արեոլան Լանսի կազմում 2014 թվականին

2013 թվականի հուլիսի 23-ին Արեոլան վարձավճարով տեղափոխվեց Լիգա 2-ում հանդես եկող Լանս[14]։ Նա միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 36 հանդիպում և օգնելով Լանսին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում ու տեղափոխվեց Լիգա 1[15]։ Արեոլան ճանաչվեց Լիգա 2-ի լավագույն դարպասապահը և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[16]։ Բացի այդ, նա Eurosport-ի կողմից ճանաչվեց տարվա բացահայտում՝ առաջ անցնելով Ն'Գոլո Կանտեին և Գաետան Բուսմանին[17]։

2014 թվականի հուլիսի 26-ին Արեոլան վարձավճարով միացավ Կլոդ Մակելելեի գլխավորած Բաստիային՝ փոխարինելով կարիերան ավարտած Միքայել Լանդրոյին[18][19]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[20][21]։ Արեոլան անցկացրեց 39 հանդիպում՝ 13 խաղում պահելով իր դարպասը անառիկ[22]։ Բաստիան զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը Լիգա 1-ում[23] և հասավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին[24][25]։

2015 թվականի հունիսի 17-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Վիլյառեալ[26][27] որպես վնասվածք ստացած Սերխիո Ասենխոյի փոխարինող[28]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 23-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Նապոլիի դեմ խաղում[31]։ 2015-16 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 37 հանդիպում[32]՝ 15 խաղում պահելով իր դարպասը անառիկ և բաց թողելով ընդամենը 26 գնդակ, իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում[33]։ Լա Լիգայի միայն 2 դարպասապահ էր կարողացել ավելի շատ խաղերում անառիկ պահել դարպասը՝ Ատլետիկո Մադրիդի դարպասապահ Յան Օբլակը և Բարսելոնայի Կլաուդիո Բրավոն[34]։ Արեոլան ակումբային նոր ռեկորդ սահմանեց՝ 620 րոպե շարունակ իր դարպասը գոլ չընդունելով[34][35]։ Վիլյառեալը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լիվերպուլին[36][37]։

2016-17 մրցաշրջանում Արեոլան վերադարձավ Պարի Սեն-Ժերմեն, սակայն մրցաշրջանը սկսեց որպես թիմի երկրորդ դարպասապահ՝ Քևին Թրապպից հետո։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Արսենալի դեմ խաղում[38][39]։ Այս խաղից հետո Արեոլան դարձավ ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը՝ հաջորդ 8 խաղերում անառիկ պահելով իր դարպասը 4 անգամ[40]։ Դեկտեմբերին ֆրանսիացին կորցրեց իր դիրքը թիմի մեկնարկային կազմում՝ 11 հարվածից բաց թողելով 10 գնդակ[41]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Արելոան ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի լիգայի գավաթը[42][43], թեև խաղադաշտ դուրս չեկավ եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[44]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Անժեի դեմ հանդիպմանը[45]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[46][47]։ 2016-17 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 27 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ[48]։

2017-18 մրցաշրջանը Արեոլան անցկացրեց որպես Պարի Սեն-Ժերմենի հիմնական դարպասապահ։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[49]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[50][51]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին 5 խաղերում Արեոլան բաց թողեց ընդամենը 1 գնդակ, իսկ ՊՍԺ-ն գերազանցեց խմբային փուլում խփած և բաց թողած գոլերի տարբերության ռեկորդը[52]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ բաց թողելով 35 գնդակ և 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ[53], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը[54][55], Ֆրանսիայի լիգայի գավաթը[56][57] և Ֆրանսիայի առաջնությունը[58][59]։

2018 թվականի ամռանը Պարի Սեն-Ժերմենը գնեց Ջանլուիջի Բուֆֆոնի տրանսֆերը Յուվենտուսից[60][61], և 2018-19 մրցաշրջանում Արեոլան ու իտալացին սկսեցին փոխեփոխ հանդես գալ թիմում[62][63]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[64], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[65][66][67]։ 2018-19 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 31 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ[68], իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[69][70]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Արեոլան խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[71]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[72][73]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Մադրիդին[74][75][76]՝ դառնալով Կեյլոր Նավասի տրանսֆերի մի մասը[77][78]։

Միջազգային կարիերաԽմբագրել

 
Արեոլան Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում

Արեոլան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Ֆիլիպինները միջազգային ասպարեզում, քանի որ նրա ծնողները ունեն ֆիլիպինական արմատներ[79]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[80]՝ անցկացնելով 3 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[81]։ 2013 թվականին Արեոլան մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում[82]։ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Ուրուգվային[83][84]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Արեոլան առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Դիդիե Դեշամի կողմից՝ Հայաստանի և Դանիայի դեմ խաղերի համար[85][86][87], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[88][89]։ 2018 թվականի մայիսի 17-ին Արեոլան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[90][91]՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում[92]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[93][94]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[4][95]։

Իր դեբյուտը ազգային հավաքականում Արեոլան նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի դեմ խաղում[96][97]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[98]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2012–13 Լիգա 1 2 0 0 0 0 0 0 0 2 0
2016–17 15 0 5 0 6 0 1 0 27 0
2017–18 34 0 0 0 8 0 1 0 43 0
2018–19 21 0 5 0 3 0 2 0 31 0
2019–20 3 0 0 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 75 0 10 0 17 0 5 0 107 0
Լանս (վարձավճար) 2013–14 Լիգա 2 35 0 1 0 0 0 36 0
Բաստիա (վարձավճար) 2014–15 Լիգա 1 36 0 1 0 3 0 40 0
Վիլյառեալ (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 32 0 0 0 5 0 37 0
Ռեալ Մադրիդ (վարձավճար) 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 178 0 12 0 22 0 8 0 220 0

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[98]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 1 0
Ընդհանուր 3 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Պարի Սեն-Ժերմեն

ՄիջազգայինԽմբագրել

Ֆրանսիա Մ20

  • Աշխարհի Մ20 առաջնություն. 2013[84]

Ֆրանսիա

ԱնհատականԽմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2012[81]
  • Լիգա 2-ի տարվա լավագույն դարպասապահ. 2014[16]
  • Լիգա 2-ի խորհրդանշական հավաքական. 2014[16]
  • Eurosport-ի տարվա հայտնություն. 2014[17]
  • Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2016[101]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «France - A. Areola - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  4. 4,0 4,1 4,2 FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  5. «Alphonse Areola : La biographie - Africa Top Sports»։ Africa Top Sports (fr-FR)։ 2013-07-11։ Վերցված է 2018-03-03 
  6. «PSG : premier contrat pro pour Areola»։ www.maxifoot.fr։ Վերցված է 2018-03-03 
  7. «Paris Saint-Germain - Stade Brest 29, May 18, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  8. 8,0 8,1 «Beckham delivers in Paris win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  9. «David Beckham's Paris St-Germain clinch French title» (en-GB)։ 2013-05-12։ Վերցված է 2019-09-03 
  10. «PSG clinch title with win at Lyon»։ Eurosport։ 2013-05-12։ Վերցված է 2019-09-03 
  11. «Ligue 1 Table 2012-13»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  12. «FC Lorient - Paris Saint-Germain, May 26, 2013 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  13. «Lorient v PSG Live Commentary & Result, 26/05/2013, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  14. «Officiel : Alphonse Areola prêté à Lens»։ rclens.fr։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2018-03-03 
  15. «CA Bastia - Lens : Rendez-vous en Ligue 1 !»։ www.rclens.fr։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2018-03-03 
  16. 16,0 16,1 16,2 Jiang Allan։ «Alphonse Areola and Hervin Ongenda Diverging at Bastia»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-03-03 
  17. 17,0 17,1 «Alphonse Areola, révélation Eurosport 2014 !»։ www.rclens.fr։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-03-03 
  18. «SC Bastia try to claw Alphonse Areola from Lens | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-03-03 
  19. «Areola completes Bastia loan switch from PSG»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-07-26։ Վերցված է 2018-03-03 
  20. «French Ligue 1 report: Bastia hold Marseille to draw»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  21. FIFA.com (1900-01-01)։ «Areola still on top of the world»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-03 
  22. «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-03 
  23. «Ligue 1 Table 2014-15»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  24. «SC Bastia - Paris Saint-Germain, Apr 11, 2015 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  25. «Paris St-Germain beat Bastia 4-0 to win the French League Cup»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-11։ Վերցված է 2018-03-03 
  26. «Areola's Villarreal loan a perfect fit»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-03 
  27. «PSG loan Areola to Villarreal»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-06-18։ Վերցված է 2018-03-03 
  28. Sport (2015-06-18)։ «Villarreal snap on PSG's Areola on loan as Asenjo replacement»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  29. «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  30. «Real Betis 1-1 Villarreal»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  31. «Villarreal CF - SSC Napoli, Feb 18, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  32. «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-03 
  33. «Villarreal season in review: the goalkeepers»։ Villarreal USA։ Վերցված է 2018-03-03 
  34. 34,0 34,1 Gibney Andrew։ «Alphonse Areola: The Paris Saint-Germain Youngster Breaking the Mould»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-03-03 
  35. «Villarreal : l’infranchissable Areola met l’Espagne à ses pieds !»։ Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-03 
  36. uefa.com (2016-04-27)։ «UEFA Europa League 2015/16 - History - Villarreal-Liverpool – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  37. uefa.com (2016-05-04)։ «UEFA Europa League 2015/16 - History - Liverpool-Villarreal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  38. «Paris Saint-Germain - Arsenal FC, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  39. «David Ospina starts for Arsenal's Champions League clash with PSG»։ Metro (en-GB)։ 2016-09-13։ Վերցված է 2018-03-03 
  40. «Areola eager to impress for PSG vs. Marseille»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-03 
  41. «PSG : Trapp, Areola… Unai Emery justifie son choix avec ses gardiens !»։ Le 10 Sport (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-03 
  42. 42,0 42,1 «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2018-03-03 
  43. «PSG beat Monaco to lift fourth straight League Cup»։ The Star Online (անգլերեն)։ 2017-04-02։ Վերցված է 2019-09-07 
  44. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  45. «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  46. 46,0 46,1 «Own goal earns PSG record 11th French Cup title»։ Eurosport։ 2017-05-28։ Վերցված է 2019-09-03 
  47. «PSG wins French Cup scraping 1-0 win against Angers»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  48. «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-03 
  49. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  50. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  51. 51,0 51,1 «Ligue1.com - Alves stars as PSG make it five in a row!»։ www.ligue1.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  52. «PSG hammer Celtic with goals by Neymar, Edinson Cavani and Kylian Mbappe»։ The Independent (en-GB)։ 2017-11-22։ Վերցված է 2018-03-03 
  53. «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-03 
  54. 54,0 54,1 «PSG win French Cup to complete treble» (en-US)։ Վերցված է 2018-07-03 (չաշխատող հղում)
  55. «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-03 
  56. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (en-GB)։ 2018-03-31։ Վերցված է 2019-08-29 
  57. 57,0 57,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 
  58. 58,0 58,1 «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-14-ին։ Վերցված է 2019-08-29 
  59. «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (en-GB)։ 2018-04-15։ Վերցված է 2019-08-29 
  60. «Gianluigi Buffon: Paris St-Germain complete signing of Juventus legend» (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2019-09-03 
  61. «Buffon joins PSG for final shot at Champions League glory»։ Reuters (անգլերեն)։ 2018-07-06։ Վերցված է 2019-09-03 
  62. Jones Matt։ «Thomas Tuchel Says Alphonse Areola Ahead of Gianluigi Buffon for PSG No. 1 Spot»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  63. Medina Bryan (2018-12-19)։ «Buffon talks about splitting time in PSG goal with Areola»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-09-03 
  64. «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  65. «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (en-GB)։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  66. «Rennes win French Cup on penalties to shock PSG»։ Eurosport։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  67. «Rennes stun PSG to win French Cup on penalties»։ Reuters (անգլերեն)։ 2019-04-27։ Վերցված է 2019-08-12 
  68. «Alphonse Areola | Football Stats | Paris Saint-Germain | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-03 
  69. 69,0 69,1 «PSG win Ligue 1 as Mbappe scores hat-trick; Notre Dame tribute; Neymar returns» (en-GB)։ 2019-04-21։ Վերցված է 2019-09-03 
  70. «Paris Saint-Germain crowned champions of France's Ligue 1 for eighth time»։ France 24 (անգլերեն)։ 2019-04-21։ Վերցված է 2019-09-03 
  71. «Paris Saint-Germain - Stade Rennais FC, Aug 3, 2019 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  72. 72,0 72,1 Reuters (2019-08-03)։ «PSG come from behind to beat Rennes in French Super Cup»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-03 
  73. «Di Maria free kick earns PSG comeback win in French Super Cup»։ www.msn.com։ Վերցված է 2019-09-03 
  74. «Areola joins Real Madrid on loan»։ en.psg.fr (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  75. «Official Announcement: Areola | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  76. «Real Madrid Sign Areola on Loan From PSG»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-09-03 
  77. «PSG: Keylor Navas joins from Real Madrid as Alphonse Areola goes to Real on loan» (en-GB)։ 2019-09-02։ Վերցված է 2019-09-03 
  78. Milne Alex (2019-09-02)։ «Keylor Navas completes PSG transfer as Real Madrid sign Alphonse Areola on loan»։ mirror։ Վերցված է 2019-09-03 
  79. Tupas Cedelf P.։ «France youth squad GK Alphonse Areola shows Azkals interest» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 
  80. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  81. 81,0 81,1 «Technical report» (PDF)։ UEFA։ էջ 13։ Վերցված է ապրիլի 3, 2018 
  82. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - France»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  83. «France U20 - Uruguay U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  84. 84,0 84,1 FIFA.com։ «France triumph after shootout drama»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-03 
  85. «Diarra returns to France squad after five years»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-10-01։ Վերցված է 2019-09-03 
  86. Press Associated (2015-10-01)։ «Marseille midfielder Diarra earns call back with France»։ Daily Herald (en-US)։ Վերցված է 2019-09-03 
  87. «DIARRA BACK IN BLEU!»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-05-ին։ Վերցված է 2019-09-03 
  88. «France - Armenia, Oct 8, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  89. «Denmark - France, Oct 11, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  90. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-05-18 
  91. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18 
  92. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Alphonse AREOLA - Alphonse Areola - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-09-03 
  93. Taylor Daniel (2018-07-15)։ «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  94. commentary) Barry Glendenning (match, (build-up) Will Unwin, McVeigh Niall (2018-07-15)։ «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26 
  95. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  96. «Germany - France, Sep 6, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  97. Welle Deutsche։ «Germany and France share Nations League spoils | DW | 06.09.2018»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-09-03 
  98. 98,0 98,1 «Alphonse Aréola»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-03 
  99. «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-03 
  100. «PSG thrash Monaco to win French Super Cup as Neymar plays 15 minutes»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-05 
  101. UEFA.com։ «Our Champions League breakthrough team of 2016»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-03 

Արտաքին հղումներԽմբագրել