Արարատի շրջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 30 կմ հեռավորության վրա։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից, և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ հարավից։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչև 1968 թվականը կոչվել է Վեդու շրջան։ Տարածությունը 1399,25 քառ. կմ է, բնակչությունը՝ 85 100 մարդ (1987), խտությունը՝ 60.8 մարդ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Արարատ |
Խոշորագույն քաղաք | Արարատ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 85 100 |
Խտություն | 60.8 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 1399,25 (4,7 %) |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Բնակավայրեր
խմբագրելՎարչական կենտրոնը Արարատ քաղաքն էր։ Ունի 1 քաղաք (Արարատ), 1 քաղաքային, 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
- Այգավան
- Ավշար
- Արալեզ
- Արմաշ
- Գինու գործարանին կից ավան
- Գոռավան
- Դաշտաքար
- Ենգիջա
- Երասխ
- Լանջանիստ
- Լանջառ
- Լուսաշող
- Լուսառատ
- Նոյակերտ
- Կիրովի անվան ավան
- Նոր կյանք
- Նոր ուղի պետական տնկարանին կից ավան
- Շաղափ
- Եղեգնավան
- Ոսկետափ
- Պարույր Սևակ
- Զանգակատուն
- Սուրենավան
- Վանաշեն
- Վարդաշատ
- Վեդի
- Ուրցաձոր
- Ուրցալանջ
- Փոքր Վեդի
Պատմություն
խմբագրելԱրարատի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Արարատի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Արարատի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։
1937-48 թվականներին շրջանի արևելյան հատվածը առանձնացվել է որպես Ղարաբաղլարի շրջան, որը հետագայում վերացվել է։
Պատմական հուշարձաններից նշանավոր են Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատը (մ․ թ․ ա․ II դար) և Խոր Վիրապը (17-րդ դար)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 116 սկզբնական կուսակցական, 170 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Արարատ» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելԱրարատի շրջանը գտնվում էր Արարատյան դաշտի արևելքում և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին՝ 900-1500 մ բարձրության վրա։ Տարածքը զբաղեցնում է Արածո դաշտը և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան նախալեռները, 1000-2445 մ (Ուրծ լեռ) բարձրությունների վրա։ Կենտրոնական մասում ձգվում է Ուրծի լեռնաշղթան։ Կան կրաքարի, մարմարի, քվարցային ավազի պաշարներ, հանքային ջրեր։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։
Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝-4 °C-ից մինչև -12 °C, հուլիսինը՝ 8-26 °C, տարեկան տեղումները՝ 250-700 մմէ վեգետացիայի շրջանը՝ 20-210 օր։ Խոշոր գետերն են Արաքսն ու Վեդին։ Գործում են Արարատի ջրանցքը, Արմաշի ջրհան կայանը։ Տարածքում են Վեդու ջրամբարը, Խոսրովի արգելոցի մի մասը։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության առաջատար ճյուղերն ենշինանյութերի և սննդի արդյունաբերությունը։ Կար 26 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են ցեմենտի-շիֆերի, շինանյութերի ու շինարարական իրերի կոմբինատները, գինու, պահածոների, կաթի-պանրի, «Արարատ» հանքային ջրերի գործարանները, ցածր լարման էլեկտրասարքերի, կահույքի «Կոտայք» միավորման, տրիկոտաժի և կարի ձեռնարկությունները։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, անասնապահությունը։ Կա 16 կոլեկտիվ, 6 խորհրդային տնտեսություն։ Զբաղվում են նաև ծխախոտի մշակությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 100 կմ է, երկաթուղին՝ 32 կմ։ Ունի 1 կապի հանգույց՝ 20 բաժանմունքով։
1986-87 թվականներին շրջանում կար 25 միջնակարգ, 3 ութամյա, 2 հեռակա, 2 մարզական, 1 կերպարվեստի, 1 երաժշտական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր գրադարանների կենտրոնացած համակարգ՝ 28 մասնաճյուղով, 28 մշակույթի տուն և ակումբ, ժողովրդական թատրոն, 2 կինոթատրոն, 25 կինոկայանք, 5 հիվանդանոց, 15 գյուղական ամբուլատորիա։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջրվեժ Խոսրովի անտառում
-
Արարատ լեռը
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 696)։ |