Անդրեյ Կոնչալովսկի

խորհրդաամերիկացի, ռուս ռեժիսոր, և սցենարիստ
(Վերահղված է Անդրեյ Կոնչալովսկիյից)

Անդրեյ Կոնչալովսկի ( ռուսերեն՝ Андрей Кончаловский, ամբողջ անունը` Անդրեյ Սերգեևիչ Միխալկով-Կոնչալովսկի (Андрей Сергеевич Михалков-Кончаловский), օգոստոսի 20, 1937(1937-08-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]), խորհրդային, ռուսական և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, հասարակական և քաղաքական գործիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), «Նիկա» կինոակադեմիայի նախագահ։ Երկու անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին։

Անդրեյ Կոնչալովսկի
ռուս.՝ Андрей Сергеевич Кончаловский
Ծնվել էօգոստոսի 20, 1937(1937-08-20)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][3][4]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964), Կենտրոնական երաժշտական դպրոց (1952), Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան (1957) և Մոսկվայի կոնսերվատորիա (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ,  Ռուսաստան և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, թատերական ռեժիսոր, հիշատակագիր, հեռուստատեսային պրոդյուսեր, թատերական պրոդյուսեր, հրապարակախոս, impresario և ռեժիսոր
ԱմուսինՅուլիա Վիսոցկայա
Պարգևներ
IMDbID ID 0464846
konchalovsky.ru

Կենսագրությունը

խմբագրել

Անդրեյ Կոնչալովսկին ծնվել է գրող Սերգեյ Միխալկովի և բանաստեղծուհի և թարգմանչուհի Նատալյա Կոնչալովսկայայի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը Նիկիտա Միխալկովն է, իսկ պապը` հայտնի նկարիչ Պյոտր Կոնչալովսկին։ Մայրական կողմից նրա նախապապը` նկարիչ Վասիլի Սուրիկովն է։ Անդրեյի մանկությունն անցել է մերձմոսկովյան Նիկոլինա Գորա գյուղում։ Մինչև 1952 թվականը սովորել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, որը սակայն չի ավարտել։ 1964 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական ֆակուլտետը։

Կինեմատոգրաֆում նրա դեբյուտը կայացել է 1965 թվականին՝ Չինգիզ Այթմատովի «Առաջին ուսուցիչը» պատմվածքի էկրանավորումով։ 1969 թվականին, Իվան Տուրգենևի համանուն վեպի մոտիվներով նկարահանել է «Ազնվականության բույնը» կինոնկարը, իսկ 1970 թվականին, Անտոն Չեխովի ստեղծագործության հիման վրա «Քեռի Վանյան» կինոնկարը։ Այս վերջին կինոնկարը նրան արտասահմանում բերեց առաջին հաջողությունը, որի արդյունքում Սան-Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ Սակայն միջազգային ճանաչում Անդրեյ Կոնչալովսկին ստացավ 1974 թվականին, երբ նկարահանեց «Ռոմանս սիրահարների մասին» կինոնկարը, որը հատուկ մրցանակի է արժանացել Կառլովի Վարիի կինոփառատոնում, իսկ 1979 թվականին նկարահանած «Սիբիրիադա» կինոնկարը մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա սցենարով նկարահանված «Ատամանի վերջը» (1972) կինոնկարը։ Քննադատների կարծիքով, ստեղծագործական ազատության սահմանափակումների պայմաններում, Անդրեյ Կոնչալովսկին կարողացել է ստեղծել ազնիվ, անկեղծ, ճշմարտացի և իր ժամանակից առաջ անցած կինոնկարներ։

1980 թվականին, մեկնելով ԱՄՆ, Հոլիվուդում նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից արժե նշել «Տանգոն ու Կեշը» (1989թ.) կինոնկարը` Սիլվեստր Ստալոնեի և Կուրտ Ռասելի մասնակցությամբ։ Հետագայում հիասթափվելով ամերիկյան կինեմատոգրաֆից, 1990-ական թվականների սկզբին վերադարձել է հայրենիք։ Այդ տարիներին նկարահանած նրա ֆիլմերը որևէ լուրջ հաջողությունների չեն հասել։ Սակայն ԱՄՆ-ում 1997 թվականին նկարահանած «Ոդիսական» մինի-սերիալը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում և արժանացավ «Էմմի» հեռուստամրցանակին։ Հինգ տարվա ընդմիջումից հետո Անդրեյ Կոնչալովսկին 2002 թվականին թողարկել է «Հիմարների տունը», իսկ 2003 թվականին՝ «Առյուծը ձմռանը» կինոնկարները։

2005 թվականին Անդրեյ Կոնչալովսկին հիմնադրել է պրոդյուսերական կենտրոն, որը հաղորդումներ է ստեղծում ռուսական հեռուստաալիքների համար և բեմադրում թատերական ներկայացումներ։ Կինեմատոգրաֆին զուգահեռ, նա հաջողությամբ աշխատում է նաև թատրոնի ասպարեզում, ներկայացումներ է բեմադրել Փարիզի «Օդեոն»-ի և «Բաստիլի օպերա»-ի բեմերում, Միլանի «Լա Սկալա»-ում, Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։

Անձնական կյանքը

խմբագրել

Անդրեյ Կոնչալովսկին ամուսնացած է եղել հինգ անգամ.

Անդրեյ Կոնչալովսկին ունի յոթ երեխա։ Ավագ որդին` Եգոր Կոնչալովսկին, նույնպես ռեժիսոր է։ Բացի այդ, ունի նաև դուստր` դերասանուհի Իրինա Բրազգովկայից։ 1980-ական թվականների վերջերին կարճատև սիրավեպ է ունեցել ամերիկյան դերասանուհի Շիրլի Մակլեյնի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ներդրում
1960 Ուղեգլանն ու ջութակը Каток и скрипка սցենարիստ
1961 Տղան և աղավնին Мальчик и голубь ռեժիսոր, սցենարիստ
1961 Խելագարների դատը Суд сумасшедших դերասան (Մայքլ Հագգեր)
1962 Իվանի մանկությունը Иваново детство սցենարիստ, դերասան (զինվոր)
1964 Մեծ «Պատրույգ» Большой «Фитиль» սցենարիստ
1964 Ես քսան տարեկան եմ (Իլյիչի ուղեկալը) Мне двадцать лет (Застава Ильича) դերասան (Յուրի)
1965 Առաջին ուսուցիչը Первый учитель ռեժիսոր, սցենարիստ
1966 Անդրեյ Ռուբլյով Андрей Рублев սցենարիստ
1967 Տաշքենդ` հացառատ քաղաք Ташкент – город хлебный սցենարիստ
1967 Ասյա Կլյաչինայի պատմությունը, ով սիրում էր, բայց այդպես էլ չամուսնացավ История Аси Клячиной, которая любила, да не вышла замуж ռեժիսոր
1969 Ազնվականության բույնը Дворянское гнездо ռեժիսոր, սցենարիստ
1969 Երգ Մանշուկի մասին Песнь о Маншук սցենարիստ
1970 Քեռի Վանյան Дядя Ваня ռեժիսոր, սցենարիստ
1970 Ատամանի վերջը Конец атамана սցենարիստ
1972 Սպասում ենք քեզ, երիտասարդ Ждем тебя, парень սցենարիստ
1972 Յոթերորդ գնդակը Седьмая пуля սցենարիստ
1973 Արյունարբուն Лютый սցենարիստ
1973 Երկրպագուն Поклонник սցենարիստ
1974 Մեկ կյանքը քիչ է Одной жизни мало սցենարիստ
1974 Ռոմանս սիրահարների մասին Романс о влюбленных ռեժիսոր
1975 Սիրո ստրկուհին Раба любви սցենարիստ
1977 Տրանսսիբիրյան ճեպընթաց Транссибирский экспресс սցենարիստ
1978 Սիբիրիադա Сибириада ռեժիսոր, սցենարիստ
1978 Արյուն և քրտինք Кровь и пот սցենարիստ
1979 Առաջին օրը Первый день սցենարիստ
1982 Կոտրված բալենի Split Cherry Tree ռեժիսոր
1984 Մարիայի սիրեցյալները Maria's Lovers ռեժիսոր, սցենարիստ
1985 Փախստակ գնացքը Runaway Train ռեժիսոր
1986 Դուետ` երգչի համար Duet for One ռեժիսոր, սցենարիստ
1987 Ամաչկոտ մարդիկ Shy People ռեժիսոր, սցենարիստ
1989 Հոմերն ու Էդդին Homer and Eddie ռեժիսոր
1989 Տանգոն ու Կեշը Tango & Cash ռեժիսոր
1991 Մերձավոր շրջան Ближний круг ռեժիսոր, սցենարիստ
1991 Գովազդի արքան The King of Ads ռեժիսոր
1994 Չալ հավիկը Курочка Ряба ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան
1995 Լյումիեր և ընկերություն Lumière et compagnie ռեժիսոր
1997 Ոդիսական The Odyssey ռեժիսոր, սցենարիստ
2002 Հիմարների տունը Дом дураков ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2003 Առյուծը ձմռանը The Lion in Winter ռեժիսոր
2003 Սերգեյ Պրոկոֆև Сергей Прокофьев ռեժիսոր
2003 Սերգեյ Ռախմանինով Сергей Рахманинов ռեժիսոր
2004 Յուրի Անդրոպով Юрий Андропов ռեժիսոր
2006 Ալեքսանդր Սկրյաբին Александр Скрябин ռեժիսոր
2006 Իգոր Ստրավինսկի Игорь Стравинский ռեժիսոր
2007 Դմիտրի Շոստակովիչ Дмитрий Шостакович ռեժիսոր
2007 Վլադիմիր Սոֆրոնիցկի Владимир Софроницкий ռեժիսոր
2007 Յուրաքանչյուրն իր կինոն ունի Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence ռեժիսոր, սցենարիստ
2007 Մարմնի սարսուռ Мороз по коже պրոդյուսեր, սցենարիստ
2007 Փայլ Глянец ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2008 Սանկտ-Պետերբուրգի չարքերը I demoni di San Pietroburgo սցենարիստ
2009 Վերջին կիրակին The Last Station պրոդյուսեր
2010 Ճրթան-մարդուկը և Առնետների արքան The Nutcracker ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2012 Ճակատամարտ Ուկրաինայի համար Битва за Украину ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2013 Թագավորական ներկապնակ Royal Paintbox պրոդյուսեր
2014 Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները Белые ночи почтальона Алексея Тряпицына ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2014 Հակինթներ. Սպանություն Яхонты. Убийство պրոդյուսեր
2016 Դրախտ Рай ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոնչալովսկի» հոդվածին։