Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայա (ռուս.՝ Ната́лья Петро́вна Кончало́вская, հունվարի 6 (19), 1903 կամ հունվարի 18, 1903(1903-01-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Moskau - հոկտեմբերի 12, 1988(1988-10-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։

Նատալյա Կոնչալովսկայա
Ծնվել էհունվարի 6 (19), 1903 կամ հունվարի 18, 1903(1903-01-18)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն կամ Moskau
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1988(1988-10-12) (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկագիր, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինՍերգեյ Միխալկով
ԶավակներՆիկիտա Միխալկով, Անդրեյ Կոնչալովսկի և Ekaterina Semyonova?
ԱզգականներՎասիլի Սուրիկով

Կենսագրություն

խմբագրել

Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայան ծնվել է 1903 թվականի հունվարի 6-ին (19) Սանկտ Պետերբուրգում[1]։ Հայրը՝ նկարիչ Պյոտր Պետրովիչ Կոնչալովսկի (1876-1956), եղբայրը՝ նկարիչ Միխայիլ Պետրովիչ Կոնչալովսկի, մորական կողմի պապը՝ նկարիչ Վասիլի Իվանովիչ Սուրիկով (1848-1916), մայրը՝ Օլգա Վասիլևնա Սուրիկովա (1878-1958)։

1927 թվականին, առանց ծնողների իմացության, մեկնել է Ամերիկա իր սիրեցյալի՝ «Ամթորգ»-ի ներկայացուցիչ, գործարար Ալեքսեյ Ալեքսեևիչ Բոգդանովի հետ։ Բոգդանովը հեռագրով բաժանվել է իր առաջին կնոջից և Յոկոհամայից Սան Ֆրանցիսկո ծովային ճանապարհորդության ժամանակ ամուսնացել Կոնչալովսկայայի հետ։ Սակայն նրանք շուտով բաժանվել են ու առանձին վերադարձել Ռուսաստան։ Այդ միության արդյունքում ծնվել է դուստրը՝ Եկատերինա Սերգեևնա Միխալկովան (1931-2019, կրում է խորթ հոր ազգանունը)։ Եկատերինան ամուսանցել է գրող Յուլիան Սեմյոնովի (1931-1993) հետ։ Ունեցել են դուստր՝ Օլգա Սեմյոնովան (ծնված 1967)[2][3]։

1936 թվականին Նատալյա Կոնչալովսկայան ամուսնացել է սկսնակ մանկագիր Սերգեյ Միխալկովի (1913-2009) հետ։ Ընտանիքն ուներ երկու որդի՝ Անդրեյը (ծն․՝ 1937) և Նիկիտան (ծն․՝ 1945), որոնք հետագայում դարձել են հայտնի կինոռեժիսորներ։

Կոնչալովսկայան մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Նա թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 4 տեղամաս)՝ ընտանեկան գերեզմանում։

Պարգևներ

խմբագրել

Կոնչալովսկայան պարգևատրվել է «Պատվո նշան» (1963) և «Ժողովուրդների բարեկամության» (1983) շքանշաններով։

Մատենագիտություն

խմբագրել
  • 1987 - «Ընտիր երկեր 2 հատորով»։ Մոսկվա։ Գեղարվեստական գրականություն («Избранное: В 2 томах». — М.: Художественная литература.):
Խոհարարություն
  • 1957 - «Մանկական սնունդ», Մոսկվա (Սերգեյ Միխալկովի համահեղինակությամբ)։
  • 1959 - «Չժոնգուո, նին հաո»։ Մոսկվա (Յուլիան Սեմյոնովի համահեղինակությամբ)
  • 1960 - «Սիբիրյան երկրի որդին»։ Մոսկվա։
  • 1961 - «Սիբիրյան երկրի որդին»։ Մոսկվա։
  • 1964 - «Անգին նվեր»։ Մոսկվա։
  • 1965 - «Երգը հավաքված բռունցքի մեջ»։ Մոսկվա։
  • 1972 - «Տրուբադուրները և սուրբ Մարիամները» (վիպակ 2 մասից)։
  • 1973 - «Հիշողության պահոց»։ Մոսկվա։
  • 1976 - «Մագնիսական ձգողություն»։ Մոսկվա։
  • 1976 - «Նոտային այբուբեն»։ Մոսկվա, Մանկիկ։
  • 1980 - «Հիշողության պահոց»։ Մոսկվա
  • 1981 - «Վիշնևսկու որոնումներում»։ Մոսկվա
  • 1988 - «Էդիթ Պիաֆ. Երգ հավաքված բռունցքի մեջ»։ Կ.։
  • 1989 - «Կախարդություն և աշխատասիրություն»։ Մոսկվա։

Պոեմներ

խմբագրել
  • Խատինյան մարգագետին
  • Մեր հինավուրց մայրաքաղաքը. - Մոսկվա Գիրք1 - 1947 թվական, Գիրք 2 - 1950 թվական, Գիրք 3. - 1953։

Բանաստեղծություններ

խմբագրել
Բանաստեղծություններ՝ 1940-1970:
  • Море
  • «Сегодня чарку терпкой влаги…»
  • Постояльцы
  • Осеннее
  • Соболь
Բանաստեղծությունների ցիկլեր
  • В мастерской художника Никогосяна (Նկարիչ Նիկողոսյանի արվեստանոցում, ցիկլ)
  • Рождение негра
  • Забытый портрет
  • Портрет Сарьяна (Սարյանի դիմանկարը)
  • Выставка Сарьяна (ցիկլ, Սարյանի ցուցահանդեսը)
  • Вернисаж
  • «У родника в селе Туманян» (Թումանյան գյուղի աղբյուրի մոտ)
  • «Сбор хлопка в Араратской долине» (Բամբակի բերքահավաք Արարատյան դաշտում)
  • «С высот Арагаца» (Արագածի բարձունքներից)
  • Картинки Лондона (ցիկլ)
  • В Гайд-парке
  • Реклама
  • У Букингемского дворца
  • Собачья жизнь
  • Итальянские фрески (ցիկլ)
  • Аль фреско
  • На улицах Рима
  • Стеклодувы в Мурано
  • Флорентинка на исповеди
  • Первое причастье
  • Свидание с Буонарроти
  • Везувий
  • Բանաստեղծություններ երեխաների համար (ցիկլ)
  • Про паровозы
  • Про огород (կատակ)
  • Про чучело огородное
  • Про сапоги
  • Про белого бычка

Գրականություն

խմբագրել
  • Кончаловская Наталья Петровна // Писатели Москвы: Биобиблиографический справочник / Сост.: Е. П. Ионов, С. П. Колов. — М.: Московский рабочий, 1987. — С. 220. — 543 с.
  • Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — Т. 1: Стихотворения и поэмы; рассказы. — Т. 2: Рассказы; повести. — М.: Художественная литература, 1987.
    • Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 1: Стихотворения и поэмы; рассказы.
    • Кончаловская Н. П. Избранное: В 2-х томах. — М.: Художественная литература, 1987. — Т. 2: Рассказы; повести.
  • Арзамасцева И. Н. Кончаловская Наталья Петровна // Русские детские писатели XX века: Биобиблиографический словарь. — М.: Флинта; Наука, 1997. — С. 235—238. — ISBN 5-02-011304-2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Писатели Москвы, 1987
  2. Андрей Сергеевич Михалков-Кончаловский Низкие истины : семь лет спустя. — М.: Эксмо, 2006. — С. 71. — 540 с. — ISBN 5-699-13465-4
  3. «Юлиан Семенов написал за дочь сочинение. На трояк». MK.ru (ռուսերեն). 2007 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել