Բացել գլխավոր ցանկը

Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհագրություն

Կաղապար:Տեղեկաքարտ Աշխարհագրություն

Կաղապար:Տեղեկաքարտ Աշխարհագրություն

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից
ԱՄՆ-ի հիմնատարածքի կամ բուն մայրցամաքային ԱՄՆ-ի արբանյակային համադրական լուսանկարը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ տերմինը՝ եզրույթը կամ գիտաբառը, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, իրենից ներկայացնում է`

ԱՄՆ-ն ցամաքում սահմանակից է Կանադային և Մեքսիկային, իսկ ծովում՝ Ռուսաստանին, Կուբային և Բահամյան կղզիներին, ինչպես նաև դարձյալ նույն Կանադային ու Մեքսիկային:

Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններԽմբագրել

ԱՄՆ-ը ցամաքում սահմանակից է

  • Կանադային (հյուսիսում),
  • Մեքսիկային (հարավում):

Բացի այդ տարածքային ջրերով սահմանակից է

Բուն մայրցամաքային ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի հիմնատարածքի 48 նահանգները արևմուտքում սահմանակից են Խաղաղ օվկիանոսին, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսին, հարավ-արևելքից՝ Մեքսիկական ծոցին:

50 նահանգներից 2-ը ունեն առանձնացված դիրք: Դրանցից Ալյասկան հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, արևմուտքում Բերինգի նեղուցին, հյուսիսում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, այնինչ Հավայան կղզիները գտնվում են մայրցամաքից հեռու՝ Խաղաղ օվկիանոսի խորքում:

48 նահանգները միասին կազմում են միաձույլ մի տարածաշրջան, պարփակված հյուսիսից՝ Կանադայի և հարավից՝ Մեքսիկայի, ինչպես նաև արևմուտքից՝ Խաղաղ ու արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսների միջև: Այս 48 նահանգները կոչվում են մայրցամաքային կամ հիմնատարածքային ԱՄՆ, կամ այլ կերպ ասած՝ ստորին 48 կամ ցածր 48: Վերջին անվանումը պարզապես նշանակում է ցածր լայնությունների վրա գտնվող նահանգներ: Ալյասկան, որը մայրցամաքային կամ հիմնատարածքային ԱՄՆ տերմինի մեջ չի մտնում, գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ծայրում, Կանադայով բաժանված լինելով ստորին 48-ից:

ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը իր շրջակա տարածքով կազմում է հատուկ դաշնային տարածք, որը կոչվում է «Կոլումբիա դաշնային շրջան»: Այդ հատուկ վարչական տարածքը կազմվել է Մերիլենդ նահանգի նվիրաբերած հողի վրա (Վիրջինիա նահանգը նույնպես հող էր նվիրաբերել, սակայն 1849 թվականին այդ հողը ետ էր վերադարձվել):

ԱՄՆ-ը ունի նաև կղզային տարածքներ, որոնք ունեն անկախության և կազմակերպվածության տարբեր մակարդակներ. դրանց թվում են՝

ԱՄՆ-ի աշխարհագրական ընդհանուր դիրքըԽմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ:

 
ԱՄՆ-ի տեղագրական քարտեզ

ԱՄՆ-ի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38°, արևմտյան երկայնության 97°:

Տարածքի մեծությունըԽմբագրել

1989 թվականից մինչև 1996 թվականը ԱՄՆ-ի ամբողջ տարածքը հաշվվում էր 9 միլիոն 372 հազար 610 քառ. կմ (ցամաքային տարածք + ներցամաքային ջրային տարածքներ): Սակայն հետագայում այդ տվյալները փոխվեցին՝ ավելանալով և վերածվելով 9 միլիոն 629 հազար 91 քառ. կմ՝ 1997 թվականին (լրացուցիչ կերպով ներառելով Մեծ Լճերի շրջանը՝ և ավելացնելով որոշ առափնյա ջրատարածքներ): Այնուհետև ԱՄՆ-ի տարածքը դարձյալ ավելացավ՝ վերածվելով 9 միլիոն 631 հազար 418 քառ. կմ՝ 2004 թվականին, ապա՝ 9 միլիոն 631 հազար 420 հազար քառ. կմ՝ 2006 թվականին, և վերջապես՝ 9 միլիոն 826 հազար 630 քառ. կմ՝ 2007 թվականին (ավելացվեցին որոշ տարածքային ջրեր): Ներկայումս, ըստ ԿՀՎ-ի «Համաշխարհային փաստագրքի», ԱՄՆ-ի տարածքը կազմում է 9 միլիոն 826 հազար 675 քառ. կմ[2]։ Իր հերթին, Միավորված Ազգերի Կազմակերպության վիճակագրական բաժինը տալիս է հետևյալ թիվը՝ 9 միլիոն 629 հազար 91 քառ. կմ[3]: Այնինչ «Բրիտանական հանրագիտարանը» (անգլ.՝ «Encyclopædia Britannica») ԱՄՆ-ի տարածքը հաշվում է 9 միլիոն 522 հազար 55 քառ. կմ (պատճառն այն է, որ բրիտանացիները ԱՄՆ-ի տարածքի մեջ ներառում են Մեծ Լճերի շրջանը, սակայն չեն ընդգրկում առափնյա ջրատարածքները):[4]։ Այս աղբյուրները՝ ԱՄՆ-ի տարածք ասելով, նկատի ունեն սոսկ 50 նահանգները և Կոլումբիա Դաշնային շրջանը՝ Վաշինգտոն մայրաքաղաքով, այնինչ ԱՄՆ-ի անդրծովյան տիրույթները ԱՄՆ-ի տարածքի մեջ չեն մտցնում: Առավել ընդունելի է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ամեն տարի հրապարարակվող «Համաշխարհային փաստագրքի» տվյալը, ըստ որի ԱՄՆ-ի տարածքը կազմում է 9 միլիոն 826 հազար 675 քառ. կմ: Դրանից ցամաքային տարածքը կազմում է 93, 24 %, իսկ ջրային տարածքը՝ 6, 76 %:

Իր զբաղեցրած տարածքի մեծությամբ ԱՄՆ-ն հանդիսանում է աշխարհի 3-րդ երկիրը, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին և Կանադային: ԱՄՆ-ին անմիջապես հաջորդում է Չինաստանը, իսկ նրանից հետո 5-րդ տեղում է Բրազիլիան:

Տարբեր տեսակետների համաձայն, ըստ իր ամբողջ տարածքի մեծության (ըստ այնմ, ներառյալ են միա՛յն ցամաքային տարածքները և ներքին ջրատարածքները, թե՝ նաև տարածքային ջրերը), ԱՄՆ-ն կա՛մ մի փոքր մեծ է, կա՛մ էլ փոքր-ինչ փոքր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, դրանով իսկ համարվելով կա՛մ աշխարհի 3-րդ, կա՛մ էլ՝ 4-րդ երկիրն ըստ իր տարածքի: Չինաստանը և ԱՄՆ-ն յուրաքանչյուրն առանձին վերցած իրենց տարածքով զիջում են Ռուսաստանին և Կանադային, սակայն գերազանցում են Բրազիլիային: Իր ցամաքային տարածքի տեսակետից (եթե ջրերը չհաշվվեն), ԱՄՆ-ն աշխարհի պետությունների մեջ 3-րդն է, Ռուսաստանից ու Չինաստանից հետո, և այս դեպքում 4-րդը Կանադան է:

ԱՄՆ-ի կամ Չինաստանի՝ տարածքով աշխարհի 3-րդ պետությունը լինելու հարցը պայմանավորված է հետևյալ երկու գործոններով.

  1. Որքանով է ընդունելի Չինաստանի հավակնությունը Ակսայ Չինի և Անդր-Կարակորումյան Տրակտի նկատմամբ: Բանն այն է, որ այդ երկու տարածքներին հավակնում է նաև Հնդկաստանը:
  2. Ինչպես է ԱՄՆ-ն հաշվարկում իր սեփական տարածքի մակերեսը: Պետք է նկատի ունենալ, որ ըստ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից հրապարակվող ամենամյա «Համաշխարհային փաստագրքի» ( անգլ.՝ World Factbook) տարիների ընթացքում մի քանի անգամ փոխվել է ԱՄՆ-ի տարածքի մակերեսի մասին տեղեկությունը[5]։

ՍահմաննեԽմբագրել

ԱՄՆ-ի ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը 12 հազար 217 կմ է: ԱՄՆ-ի առափի երկարությունը՝ 19 հազար 920 կմ է:

Սահմանակից երկրներԽմբագրել

Ցամաքային սահմաններ.

  1. Կանադա՝ 8 հազար 893 կմ,
  2. Մեքսիկա՝ 3 հազար 326 կմ:

ՌելիեֆԽմբագրել

ԱՄՆ-ի ռելիեֆը բավական բազմազան է: ԱՄՆ-ում հսկայական տարածք է զբաղեցնում ընդարձակ կենտրոնական հարթավայրը, որից դեպի արևմուտք լեռներն են, իսկ արևելքում՝ բլուրներ և ցածր սարեր: Ալյասկայում ռելիեֆը աչքի է ընկնում ժայռոտ սարերով և լայն գետահովիտներով, իսկ Հավայան կղզիներում և այլ կղզային տարածքներում՝ ժայռոտ, հրաբխային մակերևույթով:

ԱՍՆ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի բարեխառն ու մերձարևադարձային, իսկ հյուսիս–արևմուտքը՝ արկտիկական, մերձարկտիկական գոտիներում։ Նրա ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների, Բերինգի ծովի ու Մեքսիկական ծոցի ջրերը։ Արևմտյան ափերի երկարությամբ անցնում է Կալիֆոռնիական սառը հոսանքը, հարավ-արևելքի ափերով՝ Գոլֆստրիմ տաք հոսանքը, հյուսիս-արևելքում՝ Լաբրադորյան սառը հոսանքը։ Սառչում են (ոչ ամեն տարի) միայն հյուսիսարևելյան ծոցերը։ Ատլանտյան և Մեքսիկական ափերը ցածրադիր են՝ շրջապատված մայրցամաքային ծանծաղուտի լայն շերտով։ Ատլանտյան ափի հյուսիս-արևելքում շատ են մանր ծոցերը (Մասսաչուսեթս) ու մերձափնյա կղզիները (Լոնգ Այլենդ, Մարթաս Վինյարդ, Նանթաքիթ և այլն)։ Գետաբերանները ձագարաձև են (Հուդսոն)։ Հյուսիսային լայնության 35°–ից հարավ Խաղաղօվկիանոսյան ափերը լեռնոտ են, ուղղագիծ, կղզիներից զուրկ։ Մայրցամաքային ծանծաղուտի շերտը նեղ է։ Տարածքի արևելյան և ներքին շրջանների ռելիեֆի մոտ կեսը հարթավայրային է, արևմտյան մասը և Ալյասկան՝ լեռնային։ Արևելքում Ապալաչյան լեռներն են (մինչև 2036 մ), իսկ նրանցից արևմուտք՝ Լավրենտինյան սարահարթը։ Լավրենտինյան սարահարթն ունի 300-400 մ բարձրությամբ ալիքաձև մակերևույթ և չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի հետքեր։ Ներքին մասերը ընդգրկում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերն ու Մերձմեքսիկական դաշտավայրը։ Կենտրոնական հարթավայրերը 200-500 մ բարձրությամբ սառցադաշտային կուտակումներով բլրապատ հարթություններ են, հարավում կտրտված ձորակներով և հովիտներով։ Մեծ հարթավայրերը գտնվում են արևմտյան երկայնության 98°–ից արևմուտք, Կորդիլիերաների նախալեռնային սարահարթում, 500-1600 մ բարձրության վրա։ Մակերևույթն այնքան խիստ է կտրտված գետահովիտներով ու ձորակներով, որ առանձին շրջաններ պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Մերձմեքսիկական տափարակ դաշտավայրն ունի մինչև 150 մ բարձրություն, ափամերձ մասերում ճահճակալված է, եզրավորված մակընթացությունների եզրաբազկի գոտիով։ Մերձմեքսիկական դաշտավայրի և Կենտրոնական հարթավայրերի սահմանագլխին բարձրանում են Օզարկի սարավանդը (մինչև 600 մ) և Օուչիթա մանրաբլուրները (մինչև 800 մ)։ Ապալաչյան լեռների և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածված է Մերձատլանտյան նեղ ու տափարակ դաշտավայրը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից երկրի ներքին և հյուսիսային շրջանները (ամբողջ տարածքի կեսից ավելին) կազմված են Հյուսիսմերիկյան պլատֆորմից, արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պալեոզոյան ապարներից, Մեքսիկական ծոցի ափերը պալեոզոյ-չորրորդական հասակի և նստվածքային հզոր շերտերից, արևմտյան շրջանները՝ Կորդիլիերյան գեոսինկլինալի տարբեր հասակի ապարներից։

Բնական պաշարներԽմբագրել

ԱՄՆ-ը հարուստ է բնական պաշարներով՝ քարածուխ, պղինձ, արույր, մոլիբդեն, ֆոսֆատներ, հազվադեպ հանածոներ, ուրան, բոքսիտներ, ոսկի, երկաթ, մերկուրի, նիկել, պոտաշ, արծաթ, , վոլֆրամ, ցինկ, նավթ, բնական գազ, անտառանյութ:

Ֆիզիկաաշխարհագրական բաժանումըԽմբագրել

 
Դենալի կամ Մաք-Քինլիլեռը Ալյասկա նահանգում՝ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի բարձրագույն կետը, 6194 մետր կամ 20 հազար 310 ոտնաչափ բարձրությամբ:
 
Գրանդ կանյոնը Մորան կետից:

Ֆիզիկաաշխարհագրական տարածաշրջաններԽմբագրել

 
ԱՄՆ-ի բուն մայրցամաքային կամ հիմնատարածքի 48 նահանգների ֆիզիկաաշխարհագրական տարածաշրջանների քարտեզը: Քարտեզը պատկերում է երևացող մակերևույթի տարիքը, ինչպես նաև ռելիեֆի տիպը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհագրությունը զգալիորեն տարբերվում է նրա հսկայական տարածքով մեկ: Մայրցամաքային ԱՄՆ-ում առկա է ութ առանձնահատուկ ֆիզիկաաշխարհագրական տարածաշրջան՝ ՖԱՏՇ: Ընդ որում այդ ութ ՖԱՏՇ-երը իրենց հերթին բաժանվում են մի քանի՝ ավելի փոքր ֆիզիկաաշխարհագրական ենթատարածաշրջանի՝ ՖԱԵՏՇ[6]։

ԱՄՆ-ի հիմնական ՖԱՏՇ-երն են.

  1. Սուրբ Լավրենտիոսի սարավանդ, որը կազմում է Կանադական վահանի մի մասը, ձգվում է ԱՄՆ-ի հյուսիսային մասով՝ Մեծ լճերի շրջան:
  2. Ատլանտյան հարթավայր, որը կազմում է ԱՄՆ-ի արևելյան և հարավային մասերը՝ ներառելով մայրցամաքային շելֆը և ԱՄՆ-ի՝ Մեքսիկական ծոցի մերձակա առափնյա տարածքները:
  3. Ապալաչյան բարձրավանդակ, որը գտնվում է ԱՄՆ-ի արևելյան մասում, ներառելով Ապալաչյան լեռները, Հսկող լեռները, Ադիրոնդաքները և Նոր Անգլիա աշխարհագրական մարզը, ընդգրկելով նաև Մեծ Արևելյան Անտառը:
  4. Ներքին Հարթավայրեր, որը կազմում է ԱՄՆ-ի ներքին մայրցամաքային տարածքի մասը, ներառելով այսպես կոչված Մեծ հարթավայրերի մեծ մասը:
  5. Ներքին լեռնաշխարհներ, որոնք նույնպես կազմում են ԱՄՆ-ի ներքին մայրցամաքային տարածքի մեկ այլ մասը, իրենց մեջ ներառելով Օզարկ բարձրավանդակը:
  6. Ժայռոտ լեռների համակարգ, որը Կորդիլերան լեռների համակարգի մի մասը, տարածվելով դեպի ԱՄՆ-ի արևմտյան նահանգների խորքը:
  7. ԱՄՆ-ի միջլեռնային բարձրավանդակներ, դրանք պարունակում են Կոլումբիա բարձրավանդակը, Կոլորադո բարձրավանդակը և Ավազանի և Լեռնաշղթային մարզը, այն բարձրավանդակների, ավազանների, լեռնաշթաաների և կիրճերի համակարգ է, որոնք գտնվում են Ժայռուտ և Խաղաղօվկիանոսյան լեռնային համակարգերի միջև: Այստեղ են գտնվում է Գրանդ կանյոնը, Մեծ ավազանը և Մահվան հովիտը:
  8. Խաղաօվկիանոսյան լեռնային համակարգ, ընդգրկում է առափնյա լեռնաշղթաները և հարակից կիրճեր ու հովիտները ԱՄՆ-ի արևմտյան առափին:
 
ԱՄՆ-ի կենտրոնական մասի տարածքների մեծ մասը ծածակված է հարաբերականորեն հարթ, մշակելի հողերով: Այս օդանավային լուսանկարը նկարահանված է Օհայո նահանգի հյուսիսում:

Բնական արհավիրքներԽմբագրել

ԱՄՆ-ում առկա են բազում բնական արհավիրքներ՝ ցունամի, հրաբուխներ, երկրաշարժային ակտիվություն Խաղաղօվկիանոսյան ավազանի երկայնքով, փոթորիկներ Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոցի առափնյա մասերում, թորնադոներ՝ պտուտահողմեր ԱՄՆ-ի Միջին Արևելքում և Հարավ-Արևելքում, ցեխային հոսքեր Կալիֆորնիայում, անտառային հրդեհներ Արևմուտքում, հեղեղներ և հավերժական սառածություն Հյուսիսային Ալյասկայում:

 
Հզոր թորնադո Թեքսաս նահանգի Դիմիթթ վայրում, 1995 թվականի հունիսի 2-ին:

Ապալաչների համակարգԽմբագրել

Ստորին շրջաններԽմբագրել

 
Մեծ հարթավայրերը տափաստանների շերտ են Կենտրոնական հարթավայրերի և ԱՄՆ-ի Արևմուտքի լեռնային շրջանների միջև:

Մեծ հարթավայրերԽմբագրել

Մեծ հարթավայրերը սկսվում են արևմտյան երկայնության 97—98 ° միջօրեականից և ըստ էության հանդիսանում են Կորդիլյերաների նախալեռնային սարահարթը: Հարթավայրերի բարձրությունը մեծանում է դեպի արևմուտք շարժվելիս 500 մետրից հասնելով մինչև 1600 մետրի:

Սարահարթը խիստ կտրտված է, տեղ-տեղ հովիտների ցանցը չափազնց խիտ է, դրանով իսկ խանգարելով դրանց տնտեսական օգտագործմանը: Հյուսիսում գտնվում են այսպես կոչված «վատ հողերը»՝ Բեդլենդսը, գրեթե զուրկ հողածածկույթից:

Ավելի հարավում՝ Նեբրասկայում գտնվում են Սանդ-Հիլզ լեռները:

Կանզաս նահանգի տարածքում գտնվու են Սմոքի-Հիլզ և Ֆլինթ-Հիլզ լեռները, ինչպես նաև Ռեդ-Հիլզ բարջժձրավայրը:

Հարթավայրերի գհարավային մասը զբաղեցնում են Լյանո-Էստակասոն և Էդուարդսի բարձրավանդակը:

ԿորդիլյերաներԽմբագրել

 
Ալյասկայի ռելիեֆը:

ԱլյասկաԽմբագրել

Ալյասկա նահանգի տարածքի մեծագույն մասը գրավում են լեռնաշղթաները, որոնք ձգվում են արևմուտքից դեպի արևելք ուղղությամբ:

Ալյասկայի հյուսիսային մասը զբաղեցնում են Արկտիկական ցածրավայրը, որը հարավային կողմից շրջանակված է Բրուքսի լեռնաշղթայով:

Ալյասկա նահանգի կենտրոնական մասում գտնվում է Յուքոն սարահարթը, որտեղով հոսում է նույնանուն գետը. Ալեության լեռնաշղթան աղեղնաձև կորանում է Սուսիտնա գետի հովտի շուրջ և շարունակվում Ալյասկայի լեռնաշղթայի տեսքով՝ կազմելով Ալյասկա թերակղզին և Ալեության կղզիներ: Ալյասկայի լեռնաշղթայի վրա գտնվում է ԱՄՆ-ի բարձրագույն լեռը՝ Մաք-Քինլին (6 հազար 193 մետր): Ալյասկայի ծովածոցի առափի երկայնքով ձգվում են Չուգաչի լեռները, Սուրբ Եղիայի լեռնաշղթան և Վրանգելի լեռները:

ՋրագրությունԽմբագրել

 
ԱՄՆ-ի գետերի և լճերի քարտեզ
 
ԱՄՆ-ի մայրցամաքային մասում միջին տարեկան տեղումների քարտեզ:

Կաղապար:Նաև

ԱՄՆ-ի տարածքից գետերի հոսքը կատարվում է դեպի երեք օվկիանոսների ավազաններ՝ Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի:

Գլխավոր ջրբաժանը (Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև) անցնում է Կորդիլերաների արևելյան մասով, իսկ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանում է հյուսիսային նահանգների սոսկ մի փոքր մասի տարածքը և Ալյասկան: Երեք օվկիանոսների ավազանների ջրբաժանների հանդիպման կետը գտնվում է Թրիփլ-Դիվայդ-Փիք լեռնագագաթի վրա:

Ըստ «Խորհրդային մեծ հանրագիտարանի» (БСЭ) տվյալների՝ ԱՄՆ-ի հիմնական մասի տարածքի մակերևույթից միջին տարեկան հոսքի շերտը կազմում է 27 սմ, ընդհանուր ծավալը՝ 1600 կմ³, ընդ որում՝ գետերի մեծ մասի ռեժիմը անկանոն է, հատկապես՝ մայրցամաքային շրջաններում:

ԱՄՆ-ի տարբեր մասերի ապահովվածությունը ջրային պաշարներով անհավասար է. միջին տարեկան հոսքի շերտի բարձրությունը Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում կազմում է 60—120 սմ, արևելքում (Ապալաչյան լեռների շրջանում)՝ 40—100 սմ, Կենտրոնական հարթավայրերում՝ 20—40 սմ, Մեծ հարթավայրերում՝ 10—20 սմ, իսկ ներքին սարավանդներում և բարձրավանդակներում՝ մինչև 10 սմ:

Խոշոր լճերը գտնվում են ԱՄՆ-ի հյուսիսում. դրանք Մեծ լճերն են: Չափերով փոքր անհոսք աղի լճերը գտնվում են Մեծ ավազանի ցածրավայրերում:

Ներքին ջրային պաշարները լայնորեն օգտագործվում են արդյունաբերությունում և կոմունալ ջրամատակարարման մեջ, ինչպես նաև ոռոգման, ջրաէնեգրետիկայի ու նավագնացության համար:

ԱՄՆ-ի ամենաերկար գետը Միսսուրին է, անգլ.՝ Missouri River, 3 հազար 767 կմ:

Ամենամեծ լիճը Սուպերիորն է, անգլ.՝ Lake Superior, 58 հազար քառ. կմ:

Ատլանտյան օվկիանոսի ավազանԽմբագրել

Մեծ լճերԽմբագրել

Արևելյան ափի ջրային պաշարներըԽմբագրել

Մեքսիկական ծոցի ավազանԽմբագրել

Փակ ջրահոսքով ավազաններԽմբագրել

 
Կոլորադո գետը Արիզոնա նահանգում:

Խաղաղ օվկիանոսի ավազանԽմբագրել

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանԽմբագրել

ԿլիմաԽմբագրել

 
ԱՄՆ-ի կլիմայական շրջանները՝ ըստ Կյոպպենի կլիմայական տիպերի դասակարգման:
 
ԱՄՆ կլիմայական քարտեզ

ԱՄՆ-ի կլիմայի մասին պարզապես ասել, թե այն բազմազան է, նշանակում է շատ քիչ քիչ բան ասել: Շնորհիվ իր լայնարձակ տարածքի աշխարհագրական բազմազան պայմանների, ԱՄՆ-ն իր տարածքի ներսում պարունակում է համաշխարհային կլիմայական տիպերի գրեթե բոլոր տեսակները: Տարածքների մեծ մասում այն բավական բարեխառն է: ԱՄՆ-ի Արևմուտքում՝ արևմտյան երկայնության 100-րդ միջօրեականից դեպի արևմուտք կլիման առավելապես կիսաանապատայինից մինչև անապատային է: Լեռնային շրջաններում կլիման ալպիական է: Հյուսիս-արևելքում կլիման խոնավ մայրցամաքային է: Հարավ-արևելքում այն խոնավ մերձարևադարձային է: Կալիֆորնիական ծովափին կլիման Միջերկրածովյան է: Խաղաղօվկիանոսի հյուսիսարևմտյան ափին այն սառը բարեխառն օվկիանոսային է: Ալյասկայում կլիման առավելապես ենթաարկտիկական է: Հավայան կղզիներում, Հարավային Ֆլորիդայում և ԱՄՆ-ի կղզային մի շարք տարածքներում այն արևադարձային է:

Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն օվկիանոսները։ Ալյասկայում կլիման արկտիկական և մերձարկտիկական է, հյուսիսային լայնության 40°–ից հյուսիս՝ բարեխառն, մերձարևադարձային, Ֆլորիդայի հարավում՝ արևադարձային։ Ձմռանը Ալյասկայի մեծ մասի վրա տարածվում է արկտիկական օդը և առաջացնում պարզ ու սառնամանիքային եղանակ, Ալյասկայի հարավային ափերին և արևմտյան խաղաղօվկիանոսյան ափին օդն առաջացնում է տաք և խոնավ կլիմա։ Պարբերաբար թափանցող արկտիկական սառը և Մեքսիկական ծոցի տաք օդային հոսանքները կենտրոնական և արևելյան շրջաններում եղանակը դարձնում են անկայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է-18 °C–ից (Կենտրոնական հարթավայրերի հյուսիսում) մինչև 12 °C (երկրի հարավում), Ֆլորիդայի հարավային մասում՝ 20 °C: Առավել ցածր ջերմաստիճաններ լինում են Մոնտանա նահանգի արևելքում (-50 °C) և Ցուկոնի սարահարթում (-64 °C)։ Ամռանը Ալյասկայի վրա գերիշխում է խաղաղօվկիանոսյան օդը՝ ափերին առաջացնելով զով ու մառախլապատ, կենտրոնական մասում՝ պարզ ու չոր եղանակ։ ԱՄՆ-ի արևմտյան մերձափնյա մասում, հատկապես հարավ-արևմուտքում, եղանակը զով է ու չորային։ Տեղումները համեմատաբար շատ են լեռների ծովահայաց լանջերին։ Կենտրոնական և արևելյան շրջանները գտնվում են Մեքսիկական ծոցի տաք ու խոնավ օդի, Կորդիլերաների ներքին սարավանդները՝ ցամաքային օդի ազդեցության տակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է արևմտուտքից–արևելք 14 °C–ից մինչև 26 °C: Մեծ հարթավայրերի և ներքին սարավանդների հարավում միջին ջերմաստիճանը 32 °C է, Մահվան հովտում՝ 56, 7 °C: Տարեկան տեղումներն արևելյան և հյուսիսարևմտյան ծովափնյա շերտում 1000-2000 մմ է, Կենտրոնական հարթավայրերում՝ 600-900 մմ, Մեծ հարթավայրում՝ 400-600 մմ, ներքին սարահարթերում ու սարավանդներում՝ 400 մմ և պակաս, Մոխավե անապատում՝ 100 մմ-ից պակաս։

ԱՄՆ-ի կլիմայի՝ գյուղատնտեսության համար համեմատաբար բարենպաստ լինելը մասնակիորեն նպաստել է այս երկրի՝ համաշխարհային տերություն դառնալու գործընթացին:

 
Տեղումների միջին մակարդակը ԱՄՆ-ի մայրցամաքային մասում:

Ամենացուրտ և ամենաշոգ վայրերըԽմբագրել

Հյուսիսային Ալյասկայում գերիշխող են տունդրայի և բևեռային կլիմայի պայմանները, և ջերմաստիճանը իջնում է մինչև -80° ըստ Ֆարենհայթի[7]։

Մյուս կողմից Կալիֆորնիա նահանգի Մահվան հովիտ ազգային արգելավայրում ջերմաստիճանը բարձրանում է +134° ըստ Ֆարենհայթի, որը ամենաբարձրն է Երկիր մոլորակի վրա[8][9]։

Հանրային օգտագործման հողերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. U.S. State Department, Common Core Document to U.N. Committee on Human Rights, December 30, 2011, Item 22, 27, 80; Homeland Security Public Law 107-296 Sec.2.(16)(A); Presidential Proclamation of national jurisdiction [1]
  2. «United States»։ The World Factbook։ CIA։ 2009-09-30։ Վերցված է 2010-01-05 
  3. «Population by Sex, Rate of Population Increase, Surface Area and Density»։ Demographic Yearbook 2005։ UN Statistics Division։ Վերցված է 2008-03-25 
  4. «United States»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2008-03-25 
  5. Countries of the World: 21 Years of World Facts, geographic.org, http://www.theodora.com/wfb/abc_world_fact_book.html, վերցված է 2008-08-17 
  6. «Physiographic Regions»։ United States Geological Survey։ 2003-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-15-ին։ Վերցված է 2008-01-30 
  7. Williams, Jack Each state's low temperature record, USA today, URL accessed 13 June 2006.
  8. «Weather and Climate» (PDF)։ Official website for Death Valley National Park։ National Park Service U. S. Department of the Interior։ January 2002։ էջեր 1–2։ Վերցված է October 5, 2006 
  9. «WMO Press release No. 956»։ World Meteorological Organization։ September 13, 2012։ Վերցված է April 10, 2016 

Լրացուցիչ գրականությունԽմբագրել

  • Brown, Ralph Hall, Historical Geography of the United States, New York : Harcourt, Brace, 1948
  • Stein, Mark, How the States Got Their Shapes, New York : Smithsonian Books/Collins, 2008. ISBN 978-0-06-143138-8

Արտաքին հղումներԽմբագրել