Մասաչուսեթս
Մասաչուսեթս (անգլերեն՝ Massachusetts), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Մասաչուսեթսը երկրորդ հայաշատ նահանգն է Կալիֆորնիայից հետո. այնտեղ բնակվում է 150.000-200.000 հայ։
Մասաչուսեթս անգլ.՝ Massachusetts | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
![]() | ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Բոստոն | |||||
Ամենաբարձր կետ | Mount Greylock? | |||||
ԲԾՄ | 150 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Մասաչուսեթսի գլխավոր խորհուրդ | |||||
Դատական մարմին | Massachusetts Supreme Judicial Court? | |||||
Միության մուտք | փետրվարի 6, 1788 (6-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲6 794 422 մարդ (2015)[1] (14 տեղ) | |||||
Տարածք | 27 336 կմ² (44 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | փետրվարի 6, 1788 թ. | |||||
Սահմանակցում է | Ռոդ Այլենդ, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Վերմոնտ և Նյու Հեմփշիր | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | MA և Mass. | |||||
Փոխարինեց | Մասաչուսեթսյան ծոցի գավառ | |||||
ISO 3166-2 կոդ | US-MA | |||||
Անվանված է | Great Blue Hill? | |||||
Մականուն | The Bay State | |||||
Միության մուտք | փետրվարի 6, 1788 (6-րդ) | |||||
mass.gov(անգլ.) |
ՊատմությունԽմբագրել
Գաղութը ստացել է իր անունը տեղական մասաչուսեթ ցեղից, որը նշանակում է «մեծ լեռնային տարածք» («masa»՝ «մեծ» և «wachusett»՝ «լեռ»): Առաջինն ափ է հասել անգլիացի ծովագնաց Բարտոլոմյու Գոսնոլդը 1602 թվականին: 1620 թվականին Քեյփ-Քոդի ափերին հաստատվել են «Մեյֆլաուեր» նավի ուղևորները, որոնք լքել են Անգլիան կրոնական հանգամանքերի պատճառով: Հենց նրանք են Մասսաչուսեթսի տարածքում հաստատել առաջին եվրոպական բնակավայրը՝ Պլիմուտյան գաղութը: Վերջնականապես հաստատվելուց առաջ՝ Պլիմուտում կնքել են հայտնի Մեյֆլաուերյան պայմանագիրը, որը համարվում է առաջին ամերիկյան սահմանադրությունը: Այդ փաստաթղթի հիմքում ընկած է քաղաքական համաձայնության գաղափարը՝ մեծամասնության կամքին ենթարկվելը: Իսկ 150 տարի հետո հենց ազատատենչությունը և անհնազանդությունն օգնեցին Ամերիկային անկախանալ: Նոր վայրում հարմարվելուն օգնեցին հնդկացի-վամպանոագները: 1621 թվականի առաջին բերքահավաքի ժամանակ անգլիացիները հնդիկների համար կազմակերպեցին 3-օրյա կերուխում: Այդպես էլ առաջացել է տոնը, որն այսօր կոչվում է Երախտագիտության օր: Շուտով հայտնվեցին նոր գաղթականներ: 1623 թվականին ստեղծվեց Գլոսթեր գաղութը, 1626 թվականին՝ Նոմկիգը, որը հետագայում վերափոխվեցէ Սեյլեմ քաղաքի: 1630 թվականին ժամանեց առաջին մաքրակրոն խումբը՝ Ջոն Ուինթրոփի գլխավորությամբ, որն էլ դարձավ Բոստոնի հիմնադիրը: 1636 թվականին բացվեց Հարվարդի համալսարանը՝ այդպիսի աստիճանի առաջին ուսումնական հաստատությունը երկրում: Մաքրակրոնները տարբերվում էին կրոնական անհանդուրժողականությամբ։ 1692 թվականին սկսվեց «վհուկների դեմ որս» Սեյլեմ քաղաքում: Սեյլեմյան դատավորությունում 156 մեղադրանք է ներկայացվել։ 30 մարդ ճանաչվել են մեղավոր, որոնցից 14 կին և 5 տղամարդ կախաղան են հանվել:
18-րդ դարի կեսին Մասսաչուսեթսը դարձավ բրիտանական գաղութների նավաշինության և առևտտի կենտրոնը: Նահանգի բնակիչները բողոքեցին մետրոպոլիտի կողմից հարկային ճնշման դեմ: 1770 թվականին դա վերածվեց «Բոստոնյան սպանդի»: 1773 թվականին բռնկվեց «Բոստոնյան թեյախմություն» խռովությունը՝ դառնալով Անկախության պատերազմի սկիզբը: Մասսաչուսեթս գաղութի բնակիչները, զգեստափոխվելով հնդիկների, բրիտանական նավի թեյի արկղերը վայր նետեցին՝ ի նշան գաղութի համար ոչ շահավետ հարկային քաղաքականության և մյուս երկրների հետ առևտրի սահմանափակման:
Նահանգի տեսարժան վայրերից շատերը կենտրոնացված են Բոստոնում: Պլիմուտում կարելի է տեսնել գրանիտե ժայռի մնացորդներ, որի մոտ, առասպելի համաձայն, հաստատվել են առաջին մաքրակրոնները: Պլիմության ժայռի կողքին՝ «Մեյֆլաուեր» նավի կրկնօրինակն է, որը կառուցվել է Անգլիայում 1955 թվականին:
Մասսաչուսեթսը եղել է 13 ամերիկյան գաղութներից մեկը, որն սկսել է Անհլիայի դեմ ապստամբություն: 1788 թվականի փետրվարի 6-ին Մասսաչուսեթսը վավերացրեց ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձավ նոր պետության 6-րդ նահանգը:
ԱշխարհագրությունԽմբագրել
Հյուսիսից Մասսաչուսեթսին սահմանակից են Նյու Հեմփշիր և Վերմոնտ նահանգները, արևմուտքից՝ Նյու-Յորքը, հարավից՝ Կոնեկտիկուտը և Ռոդ Այլենդը, Արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսը։ Նահանգի խոշորագույն քաղաքը Բոստոնն է, բայց բնակչության մեծ մասը ապրում է արվարձաններում։ Մասսաչուսեթսի հարավում գտնվում են Տակոնիկ լեռնաշղթան և Բեկշիր-Խիլս լեռը։
ԷկոնոմիկաԽմբագրել
2013 թվականին համախառն արտադրանքը կազմել է 420․7 մլն դոլար, ԱՄՆ-ում 12-րդ է։ 2012 թվականին նահանգում մարդու անձնական եկամուտը կազմել է մոտ 53 հազ դոլար[2]։ Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են՝ ծովամթերք, սածիլներ, կաթնամթերք, լոռամիրգ և բանջարեղեն։ Արդյունաբերական հիմնական ապրանքներ են՝ հաստոցներ, էլեկտրական սարքավորումներ, գիտական գործիքներ, տպագրություն և հրատարակչություն, ինչպես նաև զբոսաշրջությունը։ Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում բարձրագույն կրթությունը, առողջապահուտյունը և ֆինանսական ծառայությունը։
Ժողովրդական տեղեկություններԽմբագրել
Նահանգի բնակչությունը, 2014 թվականի տվյալներով, կազմել է 6.745.408 մարդ։ Բնակչության կրոնական պատկանելիությունը՝
- Կաթոլիկներ - 44 %
- Բողոքականներ - 27 %
- Քրիստոնյաներ - 1 %
- Այլ կրոնի ներկայացուցիչներ (հիմնականում հրեաներ) - 5 %
- Անկրոնականներ - 23 %
Վարչական կառուցվածքԽմբագրել
Նահանգում կա 14 շրջան, 50 խոշոր քաղաքներ և 301 բնակավայր։
Օրենքներ և կառավարումԽմբագրել
Նահանգի մայրաքաղաքը Բուստոն քաղաքն է։ Մասսաչուսեթսի նահանգապետը Չարլի Բեյկերն է՝ հանրապետական կուսակցության անդամ։ Նահանգի սենատորներն են Էլիզաբեթ Ուրրեն և Էդ Մարկինը: Ներքին պալատում կոնգրեսը ունի 9 ներկայացուցիչ, նրանք բոլորը դեմոկրատներ են: 2004 թվականի մայիսի 17-ի գերագույն դատարանի որոշման համաձայն՝ Մասսաչուսեթսի պատմության մեջ ԱՄՆ-ն առաջին անգամ սկսել է գրանցել միասեռ ամուսնություններ:
Կրթություն և գիտությունԽմբագրել
Չնայած այն հանգամանքին, որ Մասսաչուսեթսը զբաղեցնում է միայն 45-րդ տեղը խոշորագույն բոլոր նահանգներում, նա հավակնում է այն բանին, որպեսզի համարվի ազգային և ինտելեկտուալ ազգի կենտրոն: Դրա համար նա ունի բոլոր հիմքերը: Առաջին տպագիր հրատարակությունները, թերթերը, գրադարանը և միջնակարգ դպրոցը հայտնվել են Մասսաչուսեթսում: Ամերիկայի ամենահին՝ Քեմբրիջի Հարվարդի համալսարանը, որը գտնվում է այս նահանգում հիմնադրվել է 1636 թվականին: Առաջին պետական դպրոցը հիմնադրվել է 1647 թվականին: Հարվարդի համալսարանը և Մասսարուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը գտնվում են Քեմբրիջում: Շատ տարիներ եղել են առաջատար համալսարաններ:
ՏրանսպորտԽմբագրել
Մասաչուսեթսում գործում են 10 տարածաշրջանային մետրոպոլիտեն սպասարկող կազմակերպություններ և երեք մետրոպոլիտենի պլանավորող կազմակերպություններ, որոնք ներառելու են պետության մնացած հատվածները[3],Պետական պլանավորումն իրականացվում է Մասաչուսեթսի տրանսպորտի վարչության կողմից:
Տարածաշրջանային հասարակական փոխադրամիջոցներԽմբագրել
Մասաչուսեթսի բեռնափոխադրող ընկերությունը (MBTA), որը նաև հայտնի է որպես «T»,[4] կազմակերպում է հասարակական տրանսպորտը տրամվայի տեսքով[5], ավտոբուսի[6] և լաստանավային[7] համակարգերը Metro Boston -ի համակարգում: Տասներկու այլ տարածաշրջանային տրանզիտային կազմակերպությունները ապահովում են հանրային տրանսպորտը ավտոբուսային ծառայությունների տեսքով[8]: Երկրում գործում են նաև Cape Cod Central Railroad և Berkshire Scenic Railway Կենտրոնական երկաթուղային կազմակերպությունները[9][10]:
ԼաստանավԽմբագրել
Վուդս Հոլ (Woods Hole), Մարթա Ուենյերդ (Martha Vineyard) և Նենտաքեթ Սթեմշիփ (Nantucket Steamship) ընկերություներն իրականացնում են բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ դեպի Մասաչուսեթսի կղզիներ, այդ թվում Մարթաս Վինյերդ (Martha's Vineyard) և Նենթաքեթ (Nantucket)[11]:
Երկաթուղային բեռնափոխադրումներԽմբագրել
2015 թվականից Մասաչուսեթսում գործում է CSX բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը[12]: Մասաչուսեթսի երկաթուղային բեռնափոխադրումների ընդհանուր տարածությունը կազմում է892 մղոն (1,436 կմ) [13]:
Օդային ծառայությունԽմբագրել
Պետությունում գործող հիմնական օդանավակայանը Բոստոն-Լոան միջազգային օդանավակայանն է: 2015 թվականին օդանավակայանը սպասարկվել է 33,5 միլիոն ուղևորի, 2014 թ.-ի 31,6 միլիոնի փոխարեն, որտեղ աշխատում են շուրջ 40 ավիաընկերություններ, ընդհանուր առմամբ 103 ուղղություններով[14][15]: Լոգան (Logan) միջազգային օդանավակայանը ծառայում է Միացյալ Նահանգներում գտնվող բազմաթիվ քաղաքների, ինչպես նաև Կանադայում, Մեքսիկայում, Կարիբյան երկրում միջազգային կազմակերպությունների, նաև Եվրոպայի և Ասիայի ավիաընկերություններին [16].[16][17][18]:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Դայտոն Րոգ- քառասուն տոննայանոց քար է, որի մակերեսին առկա են ժայռապատկերներ: Այն ընդգրկվել է Ազգային պատմական վայրերի գրանցամատյանում:
- Լեքստինգոն Գրին-վայր, որտեղ բախումներ են տեղի ունեցել ամերիկյան և բրիտանական զորքերի միջև 1775 թվականի անկախության համար պատերազմի ժամանակ:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Massachusetts Regional Planning Agencies»։ American Planning Association։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «MBTA Website»։ Massachusetts Bay Transportation Authority։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 18, 2015-ին։ Վերցված է մայիսի 2, 2015
- ↑ «Subway Map»։ Massachusetts Bay Transit Authority։ Վերցված է մայիսի 22, 2010
- ↑ «Bus Schedules & Maps»։ Massachusetts Bay Transit Authority։ Վերցված է մայիսի 22, 2010
- ↑ «Boat Map and Schedules»։ Massachusetts Bay Transit Authority։ Վերցված է մայիսի 22, 2010
- ↑ «Your Transit Authorities»։ Massachusetts Association of Regional Transit Authorities։ Վերցված է մայիսի 23, 2010
- ↑ «Cape Cod Central Railroad»։ Cape Cod Central Railroad։ Վերցված է մայիսի 23, 2010
- ↑ «2010 Scenic Train Schedule»։ Berkshire Scenic Railway Museum։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-28-ին։ Վերցված է մայիսի 23, 2010
- ↑ «Background»։ The Woods Hole, Martha's Vineyard and Nantucket Steamship Authority։ Վերցված է մայիսի 24, 2010
- ↑ «Massachusetts Passenger and Freight Rail»։ Massachusetts Department of Transportation։ Վերցված է մայիսի 2, 2015
- ↑ «Rail Fast Facts For 2011»։ Association of American Railroads։ Վերցված է մայիսի 2, 2015(չաշխատող հղում)
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝LoganTraffic
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «About Logan»։ Massachusetts Port Authority։ Վերցված է մայիսի 2, 2015
- ↑ 16,0 16,1 «About Massport»։ Massachusetts Port Authority։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-07-ին։ Վերցված է մայիսի 2, 2015
- ↑ «Mass Aeronautics»։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 5, 2008-ին
- ↑ «About FAA»։ Federal Aviation Administration։ Վերցված է մայիսի 2, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- Mass.gov – Պաշտոնական կայք