Բացել գլխավոր ցանկը

Ժայռոտ լեռներ (անգլ.՝ Rocky Mountains), լեռներ Հյուսիսային Ամերիկայի Կորդիլերների համակարգում, ԱՄՆ֊ի և Կանադայի արևմուտքում՝ հյուսիսային լայնության 60 և 32օ աստիճանների միջև։ Սկիզբ առնելով Բրիտանական Կոլումբիայից (արևմտյան Կանադա)՝ Ժայռոտ Լեռները ձգվում են 4800կմ՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգների հարավ-արևելք՝ Նյու Մեքսիկո[1]։ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ավազանների ջրբաժան է։ Գտնվելով հյուսիսամերիկյան Կորդիլերների համակարգում ժայռոտ Լեռները ինչ-որ կերպ տարբերվում են նույն համակարգում գտնվող խաղաղօվկիանոսյան ափամերձ Կասկադյան և Սիեռա Նևադա լեռնաշղթաներից, որոնք գտնվում են դեպի ավելի արևմտյան մասում։ Բարձրությունը մինչև 4399 մ է (Էլբերտ լեռը՝ հարավում)։ Ժայռոտ լեռները կազմավորվել են 80-55 միլիոն տարի առաջ՝ Լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում, երբ մի շարք սալեր սկսեցին սահել Հյուսիս-ամերիկյան պլատֆորմի ներքևից: Ստորգետնյա գոտիների սահքի անկյունը մակերեսային էր և դա հանգեցրեց Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում լեռների լայն գոտու ձևավորմանը: Այդ ժամանակվանից սկսած հետագա տեկտոնական ակտիվությունը և սառցադաշտային էրոզիան Ժայռոտ լեռներում ձևավորել են տպավորիչ գագաթներ ու հովիտներ: Վերջին սառցե դարաշրջանի ավարտին մարդիկ սկսեցին բնակություն հաստատել լեռնաշղթայի տարածքում: Եվրոպացի Ալեքսանդր Մաքենզիի և ամերիկացի Լուիսի և Քլարկի հետազոտություններից հետո հայտնաբերվեցին հանքանյութեր և նստվածքներ, որոնք վկայում էին վաղնջական ժամանակներում լեռնաշղթայի տնտեսական շահագործման մասին, թեև այնտեղ երբևէ խիտ բնակչություն չի ապրել: Լեռնաշղթայի տարածքում կազմակերպվել են ազգային պարկեր, հանրային պուրակներ և անտառներ, որոնք դարձել են զբոսաշրջիկների սիրելի գրավչավայրերը, հատկապես արշավների, վրանային հանգստի, լեռնագնացության, ձկնորսության, որսորդության, լեռնային հեծանվավազքի, դահուկասահքի և սնոուբորդի սիրահարների համար:

Ժայռոտ լեռներ
Moraine Lake 17092005.jpg
Տեսակլեռնահամակարգ
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Վարչատարածքային միավորԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Այդահո, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Կոլորադո և Նյու Մեքսիկո
Մասն էԿորդիլերներ
Նյութփոխակերպված ապար, Մագմատիկ ապարներ և նստվածքային ապար
ԼեռնաշղթաԿորդիլերներ
Երկարություն4800 կիլոմետր
Մեծագույն գագաթԷլբերտ
##Ժայռոտ լեռներ (Հյուսիսային Ամերիկա)
RedMountain.svg
Ժայռոտ լեռները Հյուսիսային Ամերիկայի քարտեզում

Բովանդակություն

ԱնվանումԽմբագրել

Հայտնագործել են ֆրանկոկանադացի Ֆրանսուա և Լուի Ժոզեֆ դը Վարեն դը Լա Վերանդրի եղբայրները 1743 թվականին՝ «Արևմտյան ծով» (Խաղաղ օվկիանոսի ենթադրվող ընդարձակ ծով) տանող ճանապարհը որոնելիս, և անվանել Montanges Rocheuses[2][3] (ֆրանսերեն բառացի՝ «Ժայռոտ լեռներ»)։ Բառապատճենմամբ անգլերեն կոչվում են Rocky Mountains[4]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Marston Richard A., Eardley Armand J.։ «Rocky Mountains»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2019-02-04 
  2. Akrigg G. P. V., Akrigg Helen B. (1997)։ British Columbia Place Names (3rd ed.)։ Vancouver, BC: UBC Press։ էջ 229։ ISBN 978-0774806367։ Վերցված է 2 September 2015 
  3. Mardon Ernest G., Mardon Austin A. (2010)։ Community Place Names of Alberta (3rd ed.)։ Edmonton, AB: Golden Meteorite Press։ էջ 283։ ISBN 9781897472170։ Վերցված է 2 September 2015 
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել