Թադևոս Հակոբյան
Թադևոս Խաչատուրի Հակոբյան (հունիսի 15, 1917, Լեռնաձոր, Հայաստան - հոկտեմբերի 15, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան-աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը, եղել է աշխարհագրական ֆակուլտետի դեկան։ Մեծ ավանդ ունի Հայաստանի պատմական աշխարհագրության, պատմական քարտեզագրության, աշխարհագրության պատմության և Հայաստանի քաղաքների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բուհական ու դպրոցական դասագրքերի։
Թադևոս Խաչատուրի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1917![]() |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1989 (72 տարեկան)![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | * Տնտեսական աշխարհագրության ներածություն * Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա * Հայաստանի պատմական աշխարհագրություն * Հայաստանի տեղանուններ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1940) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ինչով է հայտնի | Երևանի պատմությունը (1500—1800 թթ.) Պատմական Հայաստանի քաղաքները |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Թադևոս Հակոբյանը ծնվել է 1917 թ. հունիսի 15-ին, Լեռնաձոր գյուղում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն, ապա՝ Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ)։
1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1962 թվականից եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ 1955-1957 և 1963–1965 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան։
Վախճանվել է 1989 թ. հոկտեմբերի 16-ին։ Իր հիշատակին 2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է լսարան[1]։
ԱշխատություններԽմբագրել
Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից։ Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը[2]։ Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)[3]։
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ Անիին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։
Թադևոս Հակոբյանը Հովհաննես Բարսեղյանի և Ստեփան Մելիք-Բախշյանի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»)[4]։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[5]։ 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է Պողոսյան մրցանակի։[6] Մինչ այդ՝ 1960 թ., լույս էր տեսել Ստեփանոս Օրբելյանի մասին Թադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966 թվականին՝ նրա հեղինակած Սյունիքի թագավորությունը երկը։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Ձորք կամ Կապան, Երևան, 1950, 22 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 1, Երևան, 1951, 189 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 2, Երևան, 1952, 272 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 3, Երևան, 1953, 344 էջ:
- Աշխարհագրության պատմություն, մաս 1, Երևան, 1955, 384 էջ:
- Աշխարհագրության պատմություն, մաս 2, Երևան, 1956, 450 էջ:
- Աշխարհագրության պատմություն, մաս 3, Երևան, 1957, 568 էջ:
- Երևանի պատմությունը (1801–1879 թթ.), Երևան, 1959, 672 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Մեսրոպ Մաշտոց (ծննդյան 1600–ամյակին), Երևան, 1959, 60 էջ:
- Սովետական Հայաստանի տեսարժան վայրերը (ուղեցույց), Երևան, 1959, 208 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Ստեփանոս Օրբելյան (XIII – XIV դարերի նշանավոր պատմիչի և գրողի կյանքն ու գործունեությունը), Երևան, 1960, 90 էջ:
- Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960, 480 էջ:
- Երևանի պատմությունը (1879–1917 թթ.), Երևան, 1963, 608 էջ:
- Ծրագիր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1964, 12 էջ:
- Սյունիքի թագավորությունը (պատմա–աշխարհագրական առումով), Երևան, 1966, 220 էջ:
- Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), Երևան, 1967, 386 էջ:
- Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), Երևան, 1967, 256 էջ:
- Երևան – 2750 (մ. թ. ա. 782 թ. – 1968 թ.), Երևան, 1968, 421 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրտ., Երևան, 1968, 509 էջ:
- Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), Երևան, 1969, 432 էջ:
- Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), 2-րդ հրտ., Երևան, 1970, 284 էջ:
- Երևանի պատմությունը (1500–1800 թթ.), Երևան, 1971, 524 էջ:
- Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), 2-րդ հրտ., Երևան, 1976, 518 էջ:
- Սովետական Հայաստանի քաղաքները (ակնարկներ), Երևան, 1977, 229 էջ:
- Երևանի զարգացումը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (փաստաթղթերի ժողովածու 1801–1917 թթ.), կազմող՝ Թադևոս Հակոբյան, Երևան, 1978, 492 էջ:
- Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1978, 192 էջ:
- Անիի պատմությունը, գիրք 1 (Հնագույն ժամանակներից մինչև 1945 թվականը), Երևան, 1980, 416 էջ:
- Անիի պատմությունը, գիրք 2 (1945 թվականից մինչև անկումն ու ամայացումը), Երևան, 1982, 440 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 4–րդ հրտ., Երևան, 1984, 464 էջ:
- Թադևոս Հակոբյան, Գագիկ Սարգսյան, Աշոտ Աբրահամյան, Հայ ժողովրդի պատմություն, 2–րդ հրտ., Երևան, 1985, 528 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 1, Երևան, 1986, 992 էջ:
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987, 256 էջ:
- Անի մայրաքաղաք, Երևան, 1988, 328 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 2, Երևան, 1988, 992 էջ:
- Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, 2-րդ հրտ., Երևան, 1990, 232 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 3, Երևան, 1998, 992 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 4, Երևան, 1998, 812 էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 5, Երևան, 2001, 912 էջ:
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, 5-րդ հրտ., Երևան, 2007, 520 էջ:
ԿոչումներԽմբագրել
- 1963 թվականին ստացել է պատմական գիտությունների պրոֆեսորի կոչում
- 1968 թվականին՝ Հայկական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում։
ԳրականությունԽմբագրել
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 49:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980, էջ 71:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005:
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 217։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լսարան՝ ի հիշատակ Թադևոս Հակոբյանի
- ↑ «էլեկտրոնային գրադարան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-25-ին։ Վերցված է 2015-05-24
- ↑ Թադևոս Հակոբյան
- ↑ Թադևոս Խաչատուրի Հակոբյան
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5: Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
- ↑ Պողոսյան մրցանակ - Թադևոս Հակոբյան
Արտաքին հղումներԽմբագրել
- Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), Երևան 1971
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |