Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի (անգլ.՝ Georgina Helen "Georgie" Henley, ծնվել է 1995 թվականի հուլիսի 9-ին, Իլկլի, վեսթ Յորքշիր, Անգլիա[1]), անգլիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Լյուսի Պևենսի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում, որի համար արժանացել է «Phoenix Film Critics Society Award» մրցանակի, երիտասարդ դերասանուհիների շրջանում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Ջորջի Հենլի
Ջորջի Հենլին 2008 թվականին
Ծնվել է1995 թվական, հուլիսի 9
ԾննդավայրԻլկլի, Վեսթ Յորքշիր, Անգլիա
ԿրթությունՔլեր քոլեջ (հունիսի 22, 2016) և Bradford Grammar School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլուհի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1995 - այժմ
Ընտրանի«Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը»,
«Ջեյն Էյր»,
«Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը»
Ամուսին(ներ)Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի
Georgina Helen "Georgie" Henley
Ջորջի Հենլի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Վաղ մանկությունում նկարահանվել է գովազդներում։ Հետագայում Ջորջին խաղացել է տեղական «Ilkley Upstagers» անվանումով թատերական օղակում, որտեղ նրան հայտնաբերել է Պիպ Հոլի քասթինգ-տնօրենը՝ ֆիլմի նկարահանումների համար քասթինգի ժամանակ։ Ջորջին ստանում է դերը, շրջանցելով ավելի քան 2000 այլ թեկնածուների։ Ջորջին «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նկարահանումների մասին. «Ես ցնցված էի նկարահանումների ծավալով, սկզբում վախենալու էր հավատալ նրան, ինչ տեղի է ունենում։ Սակայն ինձ բոլորը շատ էին օգնում, ինչի համար մեծագույն շնորհակալություն մեր հիանալի նկարահանման խմբին»։ Ֆիլմը վարձույթում հավաքում է ավելի քան 700 միլիոն դոլլար և Ջորջիին բերում է երկու մրցանակ՝ «Phoenix Film Critics Society Award» և «Young Artist Award»։

Լյուսիի դերը Ջորջին խաղում է նաև ֆիլմի շարունակությունում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը», 2008 թվական, ինչպես նաև երրորդ մասում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը», որի պրեմիերան կայացել է 2010 թվականին։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմի թողարկումից հետո ջորջին նաև խաղացել է իր «Babes in the Wood» թատերական խմբի բեմադրությունում, որը կարելի էր դիտել 2006 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 4-ը։ Նաև նա կատարել է երիտասարդ Ջեյն Էյրի դերը BBC հեռուստաալիքում նույնանուն ֆիլմի ադապտացիայում։

Այժմ Ջորջին բնակվում է Իլկլիում, 2013 թվականից ուսումնասիրում է անգլերեն լեզուն և գրականությունը Քեմբրիջի համալսարանի Քլեր քոլլեջում[2]։

Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին Ջորջի Հենլին մասնակցել է Վուդի Ալենի «Play it Again Sam» («Խաղա ևս մեկ անգամ, Սեմ»), Մարգարեթ Էթվուդի «The Penelopiad» («Պենելոպիադա»), Էնթոնի Բերջեսի «The Trojan Women» («Տրոյուհիները») և «A Clockwork Orange» («Լարովի նարինջ») թատերական բեմադրություններում։

2014 թվականին Ջորջի Հենլին մասնակցություն է ունեցել Էդինբուրգի փառատոնին, «Cambridge Shortlegs»-ի հետ միասին, ևս մեկ անգամ «Պենելոպիադա»-ում խաղալով Էվրիկլեի դերը։

2015 թվականին Ջորջին նկարահանում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Tide» («Մակընթացություն»)։

Ընտանիք խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe Լյուսի Պևենսի
2005 Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը (համակարգչային խաղ) The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe Լյուսի Պևենսի
2006 Ջեյն Էյր Jane Eyre երիտասարդ Ջեյն
2008 Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը The Chronicles of Narnia: Prince Caspian Լյուսի Պևենսի
2008 Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը (համակարգչային խաղ) The Chronicles of Narnia: Prince Caspian Լյուսի Պևենսի
2010 Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader Լյուսի Պևենսի
2014 Դպրոցական նախագիծ Perfect Sisters Բեթ Անդերսոն
2014 Գիշերվա քույրություն The Sisterhood of Night Մերի Ուորեն
2016 Նարնիայի ժամանակագրություններ։ Արծաթե գահ The Chronicles of Narnia: The Silver Chair Լյուսի Պևենսի
2016 Նարնիայի ժամանակագրություններ։ Վերջին ճակատամարտ The Chronicles of Narnia: The Last Battle Լյուսի Պևենսի
2016 Լիակատար հասանելիություն Access All Areas Նաթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005.; at ancestry.com
  2. «Georgie Henley Enrolls at Clare College» (անգլերեն). www.skandarandgeorgie.com. 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Журнал GEOлёнок № 5 Май 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջի Հենլի» հոդվածին։