Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադո (իսպ.՝ Rafael Vicente Correa Delgado, ապրիլի 6, 1963, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականից Էկվադորի նախագահ։

Ռաֆայել Կոռեա
 
Կուսակցություն՝ PAIS Alliance? և Citizen Revolution Movement?
Կրթություն՝ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (2001), Լուվենի կաթոլիկ համալսարան (1991)[1] և Գուայակիլի Սանտիագո կաթոլիկ համալսարան (1987)[1]
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 6, 1963(1963-04-06)[2][3][4] (61 տարեկան)
Ծննդավայր Գուայակիլ, Գուայաս, Էկվադոր[5]
Քաղաքացիություն  Էկվադոր[6][7][8]
Հայր Rafael Correa Icaza?
Մայր Norma Delgado?
Ամուսին Աննե Մալերբե Գոսելեն
Զավակներ Anne-Dominique Correa?
 
Կայք՝ rafaelcorrea.net
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆայել Կոռեան տնտեսագիտության դոկտոր է (2001), ավարտել է ԱՄՆ Իլինոյսի համալսարանը։ Տնտեսագիտություն է դասավանդել Սան Ֆրանցիսկո դե Կիտոյի համալսարանում։ 2005 թվականի ապրիլի 20-ից օգոստոսի 9-ը զբաղեցրել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը։

Նախագահ է դարձել՝ հաղթելով 2006 թվականի նոյեմբերի 26-ի նախագահական ընտրություններում՝ «հասարակ ժողովրդին» սատարող իր սոցիալիստական տեսլականների և հակաամերիկյան հռետորության շնորհիվ։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեացավ 2007 թվականի հունվարի 15-ին։ Արարողությանը ներկա էին Բոլիվիայի (Էվո Մորալես), Վենեսուելայի (Ուգո Չավես), Բրազիլիայի, Չիլիի, Նիկարագուայի (Դանիել Օրտեգա), Պերուի, ինչպես նաև Իրանի (Մահմուդ Ահմադինեժադ) նախագահները։

Ըստ Ռաֆայել Կոռեայի հայտարարությունների՝ նրա արտաքին քաղաքականությունը պետք է միասնական լատինաամերիկյան բլոկի կազմավորման և ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի նպատակ ունենա։ Իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին բնութագրեց որպես «անհավանական բութ» անձնաավորություն։ Կոռեան դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի հետ միասնական առևտրի գոտի ստեղծելուն, դեմ է նաև Մանտա քաղաքի (Էկվադորի արևմուտք) մոտ գտնվող ռազմաօդային բազայի վարձակալման գործող պայմանագիրը ԱՄՆ-ի հետ երկարաձգելուն։

2009 թվականի ապրիլի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Կոռեան վերընտրվեց երկրորդ անգամ։ Նրա օգտին քվեարկեց բոլոր ընտրողների 54%-ը։ Երկրորդ տեղում էր նախկին նախագահ Լուսիո Գուտիեռեսը (31 %), երրորդ տեղում՝ Էկվադորի ամենահարուստ բնակիչը՝ բանանային մագնատ Ալվարո Նոբոան (8 %)։ Օտարերկրյա դիտորդների հաղորդմամբ՝ ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացան առանց կեղծիքների։ Այդուհանդերձ, որպես գործող նախագահ, Կոռեան նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ առավելություններ ուներ[16]։

2009 թվականի օգոստոսի 10-ին նա երկրորդ անգամ մասնակցեց երդմանակալության արարողությանը որպես Էկվադորի նախագահ և իշխանության գլուխ անցավ[17]։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ վնասվածք ստացավ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ։ Մի քանի ժամ գտնվում էր հոսպիտալում, որտեղ բժշկական օգնություն ստանալուց հետո կառավարական զորքը տարհանեց նրան։

2013 թվականի փետրվարի 17-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ և երրորդ անգամ վերընտրվեց որպես Էկվադորի նախագահ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-11449110
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. http://news.bbc.co.uk/2/hi/americas/6187364.stm
  6. http://www.bbc.co.uk/programmes/p004t33g
  7. http://www.bbc.co.uk/programmes/n3csvhbd
  8. http://www.bbc.co.uk/news/world-latin-america-11455665
  9. https://www.pagina12.com.ar/diario/ultimas/20-102791-2008-04-20.html
  10. https://www.elnuevodiario.com.ni/politica/88036-orden-sandino-correa/
  11. https://www.telesurtv.net/news/Raul-Castro-recibe-oficialmente-a-Rafael-Correa-en-Cuba-20170505-0066.html
  12. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  13. https://web.archive.org/web/20130728225856/http://www.andina.com.pe/Espanol/Noticia.aspx?id=fGpewNQ5e2s=
  14. https://www.univ-lyon1.fr/actualites/doctorat-honoris-causa-2015-rafael-correa-president-de-la-republique-dequateur
  15. Lambert F. Les nouveaux Docteurs Honoris Causa de l’Université Grenoble Alpes (ֆր.)
  16. Ecuadors Präsident Correa feiert Wahlsieg(գերմ.)
  17. «Президент Эквадора снова вступил в должность главы государства». Радио Маяк. 2009 թ․ օգոստոսի 10.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել