Ֆրանսիսկո դե Վիտորիա ՕՊ (1480[1], Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - օգոստոսի 12, 1546[2][3], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա) Հռոմի կաթոլիկ եկեղեցու իսպանացի փիլիսոփա, աստվածաբան և Վերածննդի դարաշրջանի իրավաբան Իսպանիայում։ Նա փիլիսոփայության ավանդույթի հիմնադիրն է, որը հայտնի է որպես Սալամանկայի դպրոց՝ նշանավորված հատկապես արդար պատերազմի և միջազգային իրավունքի տեսությունների մեջ իր ներդրման համար։ Նախկինում որոշ գիտնականներ նրան բնորոշել են որպես «միջազգային իրավունքի հայրերից» մեկը՝ Ալբերիկո Ջենտիլիի և Հուգո Գրոտիոսի հետ միասին, չնայած ժամանակակից ակադեմիկոսները ենթադրում են, որ նման բնորոշումն անախրոնիկ է, քանի որ միջազգային իրավունք գաղափարն ավելի ուշ է զարգացել[5][6]։ Ամերիկացի իրավաբան Արթուր Նուսբաումը նշել է, որ Վիտորիան «առաջինն է շարադրել ազատ առևտրի և ազատ ծովագնացության հասկացությունները (թեև ոչ պայմանները)»[7]։

Ֆրանսիսկո դե Վիտորիա
Դիմանկար
Ծնվել է1480[1]
ԾննդավայրԲուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահացել էօգոստոսի 12, 1546[2][3]
Մահվան վայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Քաղաքացիություն Կաստիլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
ԿրթությունՍալամանկայի համալսարան
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, համալսարանի դասախոս, տնտեսագետ և իրավաբան
ԱշխատավայրՎալյադոլիդի համալսարան և Սալամանկայի համալսարան
 Francisco de Vitoria Վիքիպահեստում

Կյանքը խմբագրել

Վիտորիան՝ ալավացի ազնվականներ Պեդրո դե Վիտորիայի և Կատալինա դե Կոմպլուդոյի որդին ծնվել է մոտավորապես 1483 թվականին Բուրգոսում և մեծացել է Բուրգոսում[8]։ Ըստ արդի ուսումնասիրությունների՝ մայրական նա կողմից ուներ հրեական ծագում (Կոմպլուդոները)՝ կապված հայտնի կրոնափոխների հետ, ինչպիսիք են Պողոս Բուրգոսցին և Ալֆոնսո դե Կարտագենան[9]։ 1504 թվականի նա դարձել է Դոմինիկյան միաբանության անդամ և կրթություն ստացել Փարիզի Սեն-Ժակ քոլեջում, որտեղ մեծ ազդեցություն է կրել Դեզիդերիուս Էրազմուսի աշխատանքից։ 1516 թվականից սկսած՝ նա շարունակում է աստվածաբանություն դասավանդել (Պիտեր Կրոկաերտի և Թոմաս Կաետանի ազդեցության ներքո)։ 1522 թվականին նա վերադարձել է Իսպանիա՝ աստվածաբանություն դասավանդելու Վալյադոլիդում գտնվող Սուրբ Գրեգորիի քոլեջում, որտեղ Դոմինիկյան միաբանության շատ երիտասարդ անդամներ վերապատրաստվում էին Նոր աշխարհում միսիոներական աշխատանքի համար։ 1524 թվականին նա ընտրվել է Սալամանկայի համալսարանի աստվածաբանության ամբիոնի վարիչ, որտեղ նա մեծապես նպաստել է թոմիզմի (Սբ. Թովմա Աքվինացու փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը) խթանմանը։ Ֆրանսիսկո դե Վիտորիան մահացել է 1546 թվականի օգոստոսի 12-ին[10] Սալամանկայում։

Հնդկացիների կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումներ խմբագրել

Ականավոր գիտնական լինելով՝ դե Վիտորիան հրապարակավ խորհրդակցական կապի մեջ է եղել Կառլոս V-ի՝ Սուրբ Հռոմի կայսեր և Իսպանիայի թագավորի հետ։ Նա փորձել է սահմանափակել Իսպանական կայսրության՝ բնիկ ժողովուրդների վրա ունեցած իշխանությունը։ Նա ասել է. «Վերոհիշյալի արդյունքն այն է, որ աբորիգենները, անկասկած, իսկական գերիշխանություն են ունեցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հարցերում ճիշտ այնպես, ինչպես քրիստոնյաները, և որ ո՛չ նրանց իշխանները, և ո՛չ էլ անհատները չէին կարող զրկվել իրենց ունեցվածքից այն պատճառաբանությամբ, թե հողի իսկական տերերը չեն»[11]։ Վիտորիան հերքել է, որ բնիկ ժողովուրդները, Արիստոտելի խոսքով, բնության կողմից կարող են ընկալվել որպես ստրուկ[12]։ Դե Վիտորիան Աքվինացուց որդեգրել է հռոմեական օրենքի ius gentium («ազգերի օրենք») գաղափարը։ Նրա՝ ամերիկյան հնդկացիներին պաշտպանելը հիմնված էր մարդու ներքին արժանապատվության սքոլաստիկ ընկալման վրա, արժանապատվություն, որը, ըստ նրա, ոտնահարվում էր Նոր աշխարհում Իսպանիայի քաղաքականության կողմից։

1537-1539 թվականներին անցկացված երեք դասախոսությունների ընթացքում Վիտորիան եզրակացրել է, որ հնդկացիներն իրենց ունեցվածքի օրինական տերերն են, և որ նրանց ղեկավարներն օրինականորեն են իրավասություն ունեն իրենց ցեղերի նկատամբ։ Այսպիսի դիրքորոշում ավելի վաղ արտահայտել է Պալացիոս Ռուբիոսը։ Ո՛չ Հռոմի պապը, ո՛չ էլ Կառլոս V-ը օրինական պահանջ չունեին հնդկացիների կյանքի կամ ունեցվածքի նկատմամբ։ Նրանց դեմ ոչ մի բռնի գործողություն չէր կարող ձեռնարկվել, ինչպես նաև հնարավոր չէր նրանց հողերը կամ ունեցվածքը խլել, քանի դեռ հնդկացիները վնաս չէին հասցրել իսպանացիներին՝ խախտելով վերջիններիս օրինական իրավունքները[6]։«Անհավատների ավետարանացման մասին» իր դասախոսություններից մեկում Վիտորիան հաստատել է, որ նախ հնդկացիները «չպետք է բռնի դավանափոխ լինեն, բայց երկրորդ եզրակացությունն այն է, որ նրանք կարող են ուժի կիրառմամբ հետ պահվել հավատքի միսիոներներին խոչընդոտելուց և Քրիստոսին ու քրիստոնյաներին վիրավորելուց»[13]։

«Անհավատների ավետարանացման մասին» դասախոսության ընթացքում Ֆրանսիսկո դե Վիտորիան օգտագործել է այն գաղափարը, որը համարվում էր իսպանական քրիստոնեական ունիվերսալիզմ։ Իսպանական քրիստոնեական ունիվերսալիզմը համոզմունք էր, որ աշխարհում բոլոր հարցերը, փաստարկները և իրադարձությունները փոխկապակցված են, և Վիտորիան «պատկերացրել է աշխարհում ունիվերսալ մի հասարակություն, որի մեջ կարող են տեղավորվել ցանկացած թվով անկախ պետություններ և խթանել հարաբերությունները»[14]։

Ֆրանսիսկո դե Վիտորիան պնդել էր, որ հնդկացիների բռնի կրոնափոխությունը «մեծ սադրանք և անհանգստություն կառաջացնի հեթանոսների մեջ»։ Երկրորդ հերթին, «հավատքի համար պահանջվող բարյացակամ և պատշաճ սիրո փոխարեն բռնի դարձը նրանց մեջ հսկայական ատելություն կառաջացնի, իսկ դա իր հերթին առաջ կբերի խաբեություն և կեղծ բարեպաշտություն»[15]։

Վիտորիան պաշտպանել է հնդկացիներին վնասի առաջարկվող այլ ձևերից, օրինակ՝ հնդկացիներին անուղղակիորեն քրիստոնեություն պարտադրելը «հարկերով և գանձումներով, որոնք կարող են ստիպել նրանց դառնալ հավատափոխներ»։ Նա պնդում էր. «Բայց ինչ վերաբերում է տուրքերին, որոնք չեն կարող պահանջվել նաև հավատացյալներից, ես պնդում եմ, որ անհավատներից ևս դրանք չպետք է պահանջվեն՝ նրանց դարձի բերելու մտադրությամբ։ Անհավատներին չեն կարող զրկվել իրենց ունեցվածքից` իրենց անհավատության պատճառով, ինչպես և մյուս քրիստոնյաները, քանի որ նրանք սեփականատիրության իսկական իրավունք ունեն իրենց սեփական ունեցվածքի հանդեպ»[16]։

Արդար պատերազմի տեսության կողմնակից Ֆրանսիսկոսն իր «De iure belli» աշխատության մեջ մատնանշել է, որ «արդար պատերազմի» հիմքում ընկած նախադրյալ պայմանները «ամբողջովին բացակայում էին հնդկացիների դեպքում»[17]։ Միակ ոլորտը, որտեղ նա արդարացում տեսավ իսպանացիների կողմից բնիկների գործերին միջամտելու համար, մարդկային զոհաբերության համար բռնազավթված զոհերին պաշտպանելն էր, և հենց նրանց` զոհերի բնածին մարդկային արժանապատվության պատճառով, որոնց իրավունքները ոտնահարվում էին և, այդպիսով, պաշտպանության կարիք ունեին[17]։

Թոմաս Է. Վուդսը շարունակում է նկարագրել, թե ինչպես ոմանք ցանկանում էին պնդել, որ բնիկները բանականությունից զուրկ են, բայց փաստերը հակառակն էին ապացուցում, քանի որ բնիկներն ունեին ակնառու սովորույթներ, օրենքներ և կառավարման ձև[5]։

Իրենց ամերիկյան նվաճումների ժամանակ իսպանացիները սովորություն ունեին վկայակոչելու այսպես կոչված «Requerimiento» փաստաթուղթը, որը կարդացվում էր հնդկացիներին ցանկացած ռազմական գործողություն սկսելուց առաջ։ Այդ փաստաթուղթը հռչակում է Հռոմի պապի համընդհանուր իշխանությունը ու Իսպանիայի միապետների՝ վերջինի կողմից ստացված լիազորությունները Նոր աշխարհի այս հատվածի վրա՝ այն գաղութացնելու և ավետարանացնելու նպատակով։ Հնդկացիները ստիպված էին ընդունել իսպանական միապետերի ինքնիշխանությունը կամ ստիպված ենթարկվել բռնության սպառնալիքով։ Վիտորիան հերքեց այս փաստաթղթի օրինականությունը[8]։

Հարավամերիկյան տարածքների վրա իսպանական իշխանության դեմ փաստարկներ բերելուց հետո Վիտորիան փաստարկններ է բերում, որոնք արդարացնում են իսպանացիների գործունեությունը՝ հիմնած են բնական օրենքի վրա։ Նա հաստատում է իսպանացիների ազատ ճանապարհորդելու և առևտուր կատարելու իրավունքը, որը ներառում է այն հարուստ բնական ռեսուրսների որոնումը, հանքայնացումն ու արտահանում, որոնք նրանք գտնում են Հարավային Ամերիկայում։ Իսպանացու ճանապարհորդության, առևտրի և հանքագործության իրավունքները ոտնահարող կամ Հռոմի պապի՝ քրիստոնեությունը տարածելու իրավունքը ոտնահարող անօրինական դիմադրությունը կարող է օգտագործվել բնիկների դեմ իսպանացիների «արդար պատերազմը» արդարացնելու համար՝ անպատասխան թողնելով այդ տարածքների վրա իսպանացիների իշխանության հարցը[18]։

Վիտորիայի ստեղծագործությունները հայտնի են միայն նրա դասախոսությունների նոթերից, քանի որ նա իր կյանքի ընթացքում ոչինչ չի հրապարակել։ Այնուամենայնիվ, նրա ազդեցությունը, հատկապես հոլանդացի իրավական փիլիսոփա Հուգո Գրոտիոսի վրա, զգալի էր[19]։ «Relectiones Theologicae» աշխատությունը հրատարակվել է հետմահու մի քանի անգամ (Լիոն, 1557; Սալամանկա, 1565; Ինգոլշտադտ, 1580; Լիոն, 1586 & 1587; Վենետիկ, 1626; Վենետիկ, 1640; Քյոլն և Ֆրանկֆուրտ, 1696; և Մադրիդ, 1765)[20][21]։

Ֆրանսիսկո դե Վիտորիայի գրվածքները մեկնաբանվել են տարբեր գիտնականների կողմից՝ հակադարձ քաղաքականությունը պաշտպանելու համար[22]։ Էնտոնի Էնգին և մյուսները պնդում են, որ Վիտորիայի մարդասիրությունն օրինականացրեց նվաճումը[23]։

Ֆրանսիսկո դե Վիտորիան ներկայացրել է ցանկության մկրտության խիստ մեկնաբանությունը.

«Երբ մենք մկրտության կամ քրիստոնեական հավատքի վերաբերյալ անտեղյակությանան հաղթահարելիությունն ենք առաջ բերում, դրանից չի բխում, որ մարդը կարող է փրկվել առանց մկրտության կամ քրիստոնեական հավատքի։ Քանզի այն բնիկները, որոնց հավատքի կամ քրիստոնեական կրոնի ոչ մի քարոզ չի տրվել, կդատապարտվեն մահացու մեղքերի կամ կռապաշտության համար, բայց ոչ անհավատության մեղքի համար։ Ինչպես ասում է Սբ. Թովմասը, այնուամենայնիվ, եթե նրանք անում են այն, ինչ դրանցում քարոզվում է, վարում բարեպաշտ կյանք՝ համաձայն բնության օրենքի, Աստծո նախախնամությամբ, Նա կլուսավորի այդ մարդկանց Քրիստոսի անունով»[24]։

Աշխատություններ խմբագրել

 
Ֆրանսիսկո Վիտորիայի արձանը Վիտորիա-Գաստեյսում

1527-1540 թվականների նրա դասախոսությունների գրառումներն ընդօրինակվել են ուսանողների կողմից և տպագրվել հետևյալ վերնագրերով.

  • De potestate civili, 1528
  • Del Homicidio, 1530
  • De matrimonio, 1531
  • De potestate ecclesiae I and II, 1532
  • De Indis, 1532
  • De Jure belli Hispanorum in barbaros, 1532
  • De potestate papae et concilii, 1534
  • Relectiones Theologicae, 1557
  • Summa sacramentorum Ecclesiae, 1561
  • De Indis et De Jure Belli («Relectiones Theologicae»-ի 1917-ի թարգմանություն)

Քննադատական թարգմանություններ խմբագրել

  • Francisco de Vitoria: Political Writings, translated by Jeremy Lawrance, ed. Jeremy Lawrance and Anthony Pagden, Cambridge University Press, 1991.
  • Francisco de Vitoria: Relection on Homicide & Commentary on Summa theologiae IIa-IIae Q. 64 (Thomas Aquinas), translated with an Introduction and Notes by John P. Doyle, Milwaukee: Marquette University Press, 1997.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Internet Philosophy Ontology project
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Woods, Thomas E. (Jr.) (2005). How The Catholic Church Built Western Civilization. Washington, DC: Regnery Publishing. ISBN 0-89526-038-7.
  6. 6,0 6,1 Pagden, Anthony (1991). Vitoria: Political Writings (Cambridge Texts in the History of Political Thought). UK: Cambridge University Press. էջ xvi. ISBN 0-521-36714-X.
  7. Arthur Nussbaum (1947). A concise history of the law of nations. Macmillan Co. էջ 62.
  8. 8,0 8,1 Hernandez O.P., Ramon. "The Internationalization of Francisco de Vitoria and Domingo de Soto", translated by Jay J. Aragones, Fordham International Law Journal, Vol. 15, Issue 4, 1991
  9. Carlos G. Noreña, Studies in Spanish Renaissance Thought, Springer Science & Business Media (2012), p. 37
  10. Schroeder, Henry Joseph. "Francis of Vittoria." The Catholic Encyclopedia. Vol. 6. New York: Robert Appleton Company, 1909. 10 Sept. 2014
  11. Francisco de Vitoria, “The Law of War,” in War and Christian Ethics, ed. Author F. Holmes (Grand Rapids, MI: Baker Book House, 1975), 118-119.
  12. "Francisco de Vitoria", Columbia University
  13. Francisco de Vitoria, “On the Evangelization of Unbelievers,” 1534-35, in Colonial Latin America : A Documentary History. Denver: Rowman & Littlefield Publishers, 2002, 70.
  14. Kenneth Mills et al., Colonial Latin America : A Documentary History. Denver: Rowman & Littlefield Publishers, 2002, 67.
  15. Ibid., 71.
  16. Ibid., 75-76.
  17. 17,0 17,1 Salas Jr., Victor M., "Francisco de Vitoria on the Ius Gentium and the American Indios", Ave Maria Law Review, 2012 Արխիվացված 2014-09-11 Wayback Machine
  18. Bentancor, Orlando (2014). «Francisco de Vitoria, Carl Schmitt, and Originary Technicity». Política Común (անգլերեն). 5 (20200129). doi:10.3998/pc.12322227.0005.002. ISSN 2007-5227.
  19. Borschberg, Peter (2011). Hugo Grotius, the Portuguese and Free Trade in the East Indies. Singapore and Leiden: NUS Press and KITLV Press. ISBN 978-9971-69-467-8.
  20. Ernest Nys, introduction to Francisco de Vitoria, De Indis et Ivre Belli, English translation of a substantial portion of Relectiones XII Theologicae, available online.
  21. Coujou, Jean-Paul, & Zorroza, María Idoya. Bibliografía Vitoriana. Pamplona: Publicaciones Universidad de Navarra, 2014. [1]
  22. Franciso Castilla Urbano, El pensamiento de Francisco de Vitoria. Filosofía, política e indio Americano (Barcelona, Anthropos, 1992) note 5, 317-323]
  23. Koskenniemi, Martti. "Colonization of the ‘Indies’ –the Origin of International Law?, University of Helsinki(presentation at the University of Zaragoza, December 2009)
  24. Scott, James Brown; Vitoria, Francisco de (2000). The Spanish Origin of International Law: Francisco de Vitoria and His Law of Nations (անգլերեն). The Lawbook Exchange, Ltd. ISBN 978-1-58477-110-4.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո դե Վիտորիա» հոդվածին։